23:13 29.12.2019
Լոնդոնի «Արսենալը» ԱՊԼ-ի 20-րդ տուրում Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում 1:2 հաշվով պարտվել է «Չելսիին»: Այս պարտությունը «Արսենալի» 4-րդ անընդմեջն պարտությունն «Էմիրեյթսում»՝ բոլոր մրցաշարերում: 1959 թվականից ի վեր, սա «Արսենալի» վատագույն արդյունքն է սեփական հարկի տակ կայացած խաղերում: Ավելի վաղ «Արսենալը» տանը պարտվել էր՝ ԱՊԼ-ում «Մանչեսթեր Սիթիին» (0:3), «Բրայթոնին» (1:2) և «Այնտրախտին» (1:2) Եվրոպա լիգայում:
21:55 29.12.2019
Մյունխենի «Բավարիայի» ֆեյսբուքի պաշտոնական էջը շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներից՝ 2019 թվականի ընթացքում ցույց տված աջակցության համար՝ հրապարակելով լուսանկար «Շնորհակալություն» գրությամբ և հայկական եռագույնով:
20:25 29.12.2019
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն բանակցություններ է վարել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: Այս մասին հայտում է Le10Sport-ը: Ըստ աղբյուրի՝ զրույցը տևել է մոտ մեկ ժամ: Չնայած բոլոր ջանքերին, Լեոնարդոն չի կարողացել համոզել գերմանացի մասնագետին: Կլոպը Լեոնարդոյին ասել է, որ անգլիական ակումբում ամեն ինչից գոհ է և ոչինչ չի պլանավորում փոխել: Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» հետ […]
19:58 29.12.2019
Ճապոնիայի Սայտամե քաղաքում կայացած Bellator 237 մրցաշարի գլխավոր մենամարտում Ֆյոդոր Եմելյանենկոն առաջին ռաունդում նոկաուտով հաղթել է ամերիկացի Կուինտոն Ջեքսոնին։ Ռուս լեգենդար մարզիկը ոչ մի շանս չի տվել մրցակցին, և առաջին ռաունդում հուժկու հարվածով գետնին է տապալել Ջեքսոնին:
19:49 29.12.2019
Մոտ օրերս «Ռոման» նոր սեփականատեր կունենա, հայտնում է armsport.am-ը: The Friedkin Group կոնսորցիումը մոտ է 780 միլիոն եվրոյով իտալական ակումբը ձեռք բերելուն: Բանակցությունները տևեցին մի քանի ամիս, սակայն Սուրբ Ծննդյան տոների ընթացքում կողմերը կարողացան համաձայնության գալ: 2012 թվականից «Ռոմային» պատկանել է ամերիկացի Ջեյմս Պալոտտեին, ով, հավանաբար վաճառքից հետո կթողնի իրեն ակումբի բաժնետոմսերի մի փոքր մասը: […]
19:34 29.12.2019
Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտնեց «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու մասին: Håland ?♂️ pic.twitter.com/zqqoevH8tF — Borussia Dortmund (@BlackYellow) 29 декабря 2019 г. Էրլինգ Հոլանդը «Ռեդ Բուլ Զալցբուրգ» էր տեղափոխվել 2019 թվականի հունվարին «Մյոլդեից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 5 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Ավստրիայի առաջնության 14 խաղի, դարձել 16 գոլի […]
19:26 29.12.2019
France Football պարբերականը Twitter-ի իր էջում հրապարակել է անցնող տասնամյակի խորհրդանշական հավաքականը: Ֆուտբոլիստների ընտրության հիմնական չափանիշը եղել է ֆուտբոլում ամենահեղինակավոր անհատական մրցանակի՝ «Ոսկե գնդակի» տասը թեկնածուների մեջ հայտնվելը: Հավաքականի կազմում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Իկեր Կասիլյաս (խաղացել է «Ռեալի» կազմում, այժմ հանդես է գալիս «Պորտուի» կազմում), Ֆիլիպ Լամ (խաղացել է «Բավարիայում»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), […]
19:15 29.12.2019
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին մարզչական կարիերան կշարունակի հայրենիքում: Այս մասին հայտնում է Topsports.am-ը: Ըստ աղբյուրի՝ 45-ամյա մասնագետը կգլխավորի Երևանի «Փյունիկը»: Կողմերն արդեն փոխհամաձայնության են եկել: Բերեզովսկին «Փյունիկում» աշխատանքը կսկսի տոներից հետո: Այժմ հայկական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատարն է Սուրեն Չախալյանը, որը վերջերս փոխարինել էր ռուս Ալեքսանդր Տարխանովին: Չախալյանն այլ պաշտոն կզբաղեցնի ակումբում: […]
15:18 29.12.2019
Give me Sport-ը հրապարակել է վերջին տասնամյակի մոլորակի 100 լավագույն ֆուբոլիստների ցուցակը, որտեղ, դարպասապահներից լավագույնը ճանաչվել է «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի լեգենդ Ջանլուիջի Բուֆոնը, հայտնում է armsport.am-ը: Նրան հաջորդում են Մանուել Նոյերը «Բավարիայից», իսկ լավագույն եռյակը եզրափափակում է Իկեր Կասիլյասը։ Ցուցակում են նաև Դավիդ դե Խեան, Տիբո Կուրտուան, Պետր Չեխը, Հուգո Լորիսը, Ալիսոնը, Յան Օբլակը […]
12:57 29.12.2019
Give me Sport-ը հրապարակել է վերջին տասնամյակի մոլորակի լավագույն ֆուտբոլիստներին և լավագույնը ճանաչվել է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի լեգենդ Լեոնել Մեսսին: Այդ մասին հայտնում է armsport.am-ը: Արգենտինացուն հաջորդել է Թուրինի «Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան: Տասնյակում են նաև Խավին, Նեյմարը, […]
11:37 29.12.2019
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է Ալի Տուրգանբեկովի հետ Նուր Սուլթանից (Ղազախստան), հայտնում է armsport.am-ը: Ալին ծնվել է առանց ոտքերի, բայց դա չի խանգարում նրան սիրել ֆուտբոլը: Նա նախկինում հանդիպել էր Լիոնել Մեսիի, Նեյմարի, Կիլիան Մբապեի և Մոհամեդ Սալահի հետ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ռոնալդուն ֆուտբոլ խաղում տղայի հետ: View this post […]
23:58 28.12.2019
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 5-րդն է արագ շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում ընթացող աշխարհի առաջնության 15 տուրերից հետո Արոնյանը հավաքեց 10 միավոր և գրավեց 5-րդ տեղը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց նորվեց Մագնուս Կարլսենը: Նա հավաքեց 11,5 միավոր: Հավաքականի անդամներ Հրանտ Մելքումյանը 17-րդն է, Գաբրիել Սարգսյանը՝ 57-րդը: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը 8 միավորով […]
18:42 28.12.2019
Երևանի «Արարատի» և Վադիմ Լազորենկոյի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը փորձառու մասնագետին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և նորանոր հաջողություններ մաղթել հետագա կարիերայում։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել , որ «Արարատը» գլխավորելու է ռուս հայտնի մասնագետ Իգոր […]
18:11 28.12.2019
«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ակումբի երկրպագուների կողմից ճանաչվել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: Հայազգի ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում հավաքել է ձայների 34 տոկոսը՝ առաջ անցնելով Բակտիեր Զայնտդինովից՝ 19% և Մաթիաս Նորմանից՝ 14%: ? ? ? Хорен Байрамян — «Ростсельмаш — лучший игрок ноября-декабря» в составе «Ростова». Такой выбор […]
13:36 28.12.2019
Մոսկվայում շարունակվում են արագ և կայծակնային շախմատի կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնությունները, որոնց մասնակցում է 11 հայ շախմատիստ: Երեկ կայացել են տղամարդկանց արագ շախմատի 6-ից 10-րդ տուրերը, իսկ կանանց մրցաշարում՝ 5-ից 8-րդ տուրերը: 10 հնարավորից 7 միավոր ունի Լևոն Արոնյանը: Արոնյանը առաջատարների խմբում է: Գաբրիել Սարգսյանը ունի 6,5 միավոր, Զավեն Անդրեասյանը՝ 6: Հրանտ Մելքումյանը, Արման […]
12:40 28.12.2019
Իտալական «Միլան»-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը կրկին իրեն համեմատել է Աստծո հետ: «Թվիթերում» նա այս նկարն է հրապարակել ու մակագրել է. «Զլատանը նույնն է, Սատանան է ուրիշ»: Նշենք, որ Իբրահիմովիչը նոր է պայմանագիր կնքել «Միլան»-ի հետ: 38-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը 6 ամսով է ու ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Իբրահիմովիչը, որը 2010-2012 թվականներին խաղացել էր «Միլան»-ի կազմում […]
11:30 28.12.2019
Հայ մարզիկները 2019 թվականի ընթացքում մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, երկրորդ Եվրոպական խաղերում և համաշխարհային ունիվերսիադայում նվաճել են ընդհանուր առմամբ 222 մեդալ՝ 61 ոսկե, 84 արծաթե և 77 բրոնզե: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումների են արժանացել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Հակոբ Մկրտչյանը, Եվրոպայի չեմպիոն են դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը և ազատ ոճի […]
23:23 27.12.2019
Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համատեղ մարզում են անցկացրել Դուբայում: Ռոնալդուն մարզումից տեսանյութ է հրապարակել: «Նովակ Ջոկովիչին սովորեցնում եմ, թե ինչպես ցատկել: Ուրախ էի, որ տեսա քեզ և միասին պարապեցինք, իմ ընկեր»,- գրել է պորտուգալացին: Посмотреть эту публикацию в Instagram Teaching @djokernole how to jump!!???? Was a pleasure […]
22:41 27.12.2019
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Մայքլ Անտոնիոն ձնեմարդի հագուստով ջախջախել է իր «Լամբորջինին»: Դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին, 29-ամյա կիսապաշտպանը իր մեքենայով մխրճվել է Լոնդոնի առանձնատներից մեկի աղբի համար նախատեսված ամբարը: Ֆուտբոլիստի հետ ոչինչ չի պատահել: ESPN-ի տեղեկություններով` «Վեսթ Հեմի» կիսապաշտպանը ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: Դեպքից մեկ օր անց Անտոնիոն «Կրիստալ Պալասի» դեմ խաղում ամբողջական հանդիպում […]
21:57 27.12.2019
Ձմեռային տրանսֆրային պատուհանի մեկնարկից առաջ հեղինակավոր transfermarkt.com կայքը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկը լխավորում է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապպեն: SHANTNEWS-ը արդեն ներկայացրել է ամենաթանկ 100 ֆուտբոլիստների ցանկը: Հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները ևս փոփոխվել են: Ամենաթանկ հայ ֆուտբոլիստը շարունակում է մնալ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու […]
21:20 27.12.2019
«Ռեալը» հետաքրքրված է «Ֆլամենգոյի» երիտասարդ կիսապաշտպան Ռեյնիերի ծառայություններով: Մադրիդյան ակումբը տեղեկություններ է հավաքում 17-ամյա կիսապաշտպանի մասին և արդեն կապ է հաստատել նրա շրջապատի հետ, որպեսզի պարզեն թիմում ֆուտբոլիստի դիրքը, տրանսֆերային արժեքը և ակումբը փոխելու նրա ցանկությունը: Ըստ SporTV-ի տեղեկությունների՝ Ռեյնիերը «Ֆլամենգոյի» հետ երկարաձգել է պայմանագիրը մինչև 2024 թվականը: Ըստ պայմանագրի՝ ֆուտբոլիստի փոխհատուցման գումարը կազմում է […]
17:34 27.12.2019
ՌԴ գեղասահքի տղամարդկանց առաջնությունում հայազգի Արթուր Դանիելյանը դարձել է փոխչեմպիոն: Կրասնոյարսկում անցկացվող առաջնությունում հաղթել է Դմիտրի Ալիևը: Կարճ և ազատ ծրագրերում նա ստացել է 260.98 միավոր: Արթուր Դանիելյանը ստացել է 253.42 միավոր: Ի դեպ, ազատ ծրագրում Արթուրը եղել է առաջինը: Գեղասահքի ՌԴ առաջնության մրցանակակիրների աղյուսակը հետևյալ տեսքն ունի. 1. Դմիտրի Ալիև – 260.98 2. Արթուր […]
12:18 27.12.2019
Ռուսական ММА-ի լեգենդ ֆյոդոր Եմելյանենկոն պատմել է իր և եղբոր՝ հայտնի մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոյի հարաբերությունների մասին: Ֆյոդորն ասել է, որ ներկայումս իրենց ոչինչ չի միավորում: «Կոկլյայևի հետ մարտը սպորտ չէ, դա հակասպորտ է: Դա նույնիսկ կրկես չի կարելի համարել, ես չեմ ուզում վիրավորել կրկեսի դերասաններին: Ես աղոթում եմ, որ Ալեքսանդրը գտնի իրեն: Այսօրվա դրությամբ նա […]
12:00 27.12.2019
«Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արտասվել է հարցազրույցի ժամանակ, երբ հայտնել է իր շան՝ Լեյի սատկելու մասին: Մոուրինյոյի սիրելի շունը սատկել է Սուրբ ծննդյան օրը: «Տոնական օրը մենք շատ տխուր էինք, որովհետև իմ շունը սատկել էր, իսկ իմ շունն իմ ընտանիքն է: Շատ ծանր պահ էր, բայց հիմա պետք է առաջ շարժվել»,- ասել […]
11:19 27.12.2019
Ղազախական goalkz.kz կայքը հայտնել է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը տեղափոխվել է ղազախական այլ ակումբ՝ «Աստանա»: «Կայսար»-ում Բարսեղյանի թիմակից Բրատիսլավ Պունոշեվացն Ինստագրամում Բարսեղյանի հետ նկար է հրապարակել՝ գրելով. «Շնորհավոր, եղբար: Հաճելի էր քեզ հետ խաղալ նույն ակումբում, հիմա քեզ հաջողություն եմ մաղթում «Աստանա»-ում»,- գրել է Պունոշեվացը:
11:00 27.12.2019
Արմատներով հայ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պատասխանել է հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասին: Ինստագրամի իր էջում Խաչանովը նկար էր հրապարակել, որում նա աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերի հետ է: Նկարի տակ Ցիցիպասը հուներենով գրել էր՝ «Գեղեցիկ է»: Դա, սակայն, դուր չի եկել Խաչանովին, և նա պատասխանել է Ցիցիպասին: «Իմ նկարի տակ հիմարություն մի՛ գրի»,- գրել է […]
10:03 27.12.2019
Մոսկվայում շարունակվում են արագ և կայծակնային շախմատի կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնությունները, որոնց մասնակցում են 11 հայ շախմատիստներ: Երեկ կայացել են արագ շախմատի առաջին 5 տուրերը: 5 հնարավորից 3,5-ական միավորներ ունեն Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը: Զավեն Անդրեասյանը, Տիգրան Պետրոսյանը և Մանուել Պետրոսյանն ունեն 3-ական միավոր, իսկ Արման Փաշիկյանը՝ 2: Կանանց մրցապայքարում 4 […]
09:50 27.12.2019
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է կարողանում արդյունավետ իրացնել տուգանային հարվածները: Մեսսին խոստովանել է, որ հսկայական ժամանակ է տրամադրում դարպասապահների խաղի ուսումնասիրությանը: Նա մանրակրկտորեն ուսումնասիրում է դարպասապահների ոճը, շարժումները, մյուս գործողությունները և յուրաքանչյուրի մասին բավականին լուրջ տվյալների բազա ունի: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է […]
22:37 26.12.2019
Հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել «Յուվենտուս»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ալեսսանդրո Դել Պիերոյի հետ: Սմարթֆոնով ամանորյա շնորհավորանք ձայնագրելու ժամանակ նրան վախեցրել է որդին՝ թռնելով նրա գլխի վրայից: Կադրերում երևում է, թե ինչպես է հանկարծակիի գալիս Դել Պիերոն որդու այդ արարքից: View this post on Instagram Merry Christmas to everyone!#merrychristmas #tobias #adp10 A post shared by […]