15:49 25.11.2019
Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը կարող է կարիերան շարունակել ԱԵԿ-ում: Ղազախական Sports.kz-ի հետ զրույցում Բարսեղյանը մեկնաբանել է այս տեղեկատվությունը. «Դեռևս որևէ մեկի հետ պայմանագիր չեմ կնքել: Բայց ԱԵԿ-ի հետ տարբերակը շատ լուրջ է: Իսկ ուրիշ տարբերակների մասին չեմ ուզում խոսել: Հիմա ես պարզապես ուզում եմ լինել ընտանիքիս կողքին, քայլել, գնումներ կատարել […]
15:26 25.11.2019
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում շարունակվում է Tata Steel մրցաշարը: Այսօր մասնակիցները մրցում են կայծակնային շախմատի մրցաշարում: Արդեն կայացել է 6 տուր, և Արոնյանը շատ անհաջող է առայժմ խաղում: 6 հնարավորից նա վաստակել է 1 միավոր: Այսօր Արոնյանը, նախ` սպիտակներով պարտվել է Պենտալա Հարիկրիշնային, ապա` դարձյալ սպիտակներով զիջել Վիշվանաթան Անանդին, այնուհետև սևերով ոչ-ոքի է խաղացել Ուեսլի Սոյի […]
15:18 25.11.2019
Երևանի «Ուրարտուի» պաշտոնական կայքի հաղորդմամբ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել ռուսական «Տամբովի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ 53-ամյա մասնագետը բավական հարուստ մարզչական փորձ ունի: Մինչ «Ուրարտուի» հետ պայմանագիր կնքելը, Գրիգորյանը գլխավորում էր ռուսական «Տամբովը»: Նրա օրոք թիմը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունք վաստակեց։ Ինչպես նաև գլխավորել է «Անժին» (2017), «ՍԿԱ – Խաբարովսկը» (2015-2016): Գրիգորյանը […]
14:24 25.11.2019
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում շարունակվում է Tata Steel մրցաշարը: Այսօր մասնակիցները մրցում են կայծակնային շախմատի մրցաշարում: Արդեն կայացել է 3 տուր, և Արոնյանը շատ անհաջող է առայժմ խաղում: 3 հնարավորից նա վաստակել է կես միավոր: Այսօր Արոնյանը, նախ, սպիտակներով պարտվել է Պենտալա Հարիկրիշնային, ապա` դարձյալ սպիտակներով զիջել Վիշվանաթան Անանդին, այնուհետև սևերով ոչ-ոքի է խաղացել Ուեսլի Սոյի […]
14:10 25.11.2019
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կարծիք է հայտնել, որ այս տարի «Ոսկե գնդակի» դափնեկիր կդառնա «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին: «Ո՞վ կստանա մրցանակը. Մեսսին: Անկասկած, նա այս տարի լավագույնն էր»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Kicker-ը: Մեսսին 5 անգամ դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր՝ 2009, 2010, 2011, 2012 և 2015 թվականներին: Նմանատիպ ցուցանիշի է հասել նաև «Յուվենտուսի» […]
13:49 25.11.2019
Ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը կարող է նշանակվել Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ։ Ըստ Topsports.am-ի տեղեկությունների՝ Գրիգորյանը կփոխարինի ակումբից հեռացած Իլշատ Ֆայզուլինին։ 53-ամյա մասնագետն արդեն առաջին մարզումն է անցկացրել թիմի հետ։ Գրիգորյանի նախորդ աշխատավայրն էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հետնապահների թվում գտնվող «Տամբովը», որի գլխավոր մարզչի պաշտոնից նա հրաժարական էր տվել հոկտեմբերի 19-ին՝ Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Եկատերինբուրգի […]
13:29 25.11.2019
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է Bounce Fight Night պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն: Նախնական գոտեմարտում Հովիկ Գրիգորյանը հաղթել է փորձառու իտալացի Մարկո Միանոյին: 27-ամյա հայ բռնցքամարտիկը 6 ռաունդանուց մարտում հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Սա Հովիկի 3-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում:
13:23 25.11.2019
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ֆուտբոլային գործակալ, «Լեգալ Սպորտ» գործակալության համահիմնադիր Խորեն Քալաշյանը կարող է առաջադրվել որպես ՀՖՖ նախագահի թեկնածու: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Խորեն Քալաշյանը նշեց, որ այս պահին հստակ չի կարող պատասխանել, և երկու օրվա ընթացքում այս հարցի կապակցությամբ հայտարարություն կլինի: Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտնել է «Արարատի» նախկին […]
13:22 25.11.2019
Բռնցքամարտի WBC վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում 34-ամյա Դեոնտեյ Ուայլդերը հաղթել է Լուիս Օրտիսին: Ռևանշ մրցամարտը կայացել է Լաս Վեգասում: Առաջին մրցամարտում ևս հաղթել էր Դեոնտեյը: Ամերիկացի բռնցքամարտիկը աջ ձեռքի հուժկու հարվածով նոկաուտի է ենթարկել Օրտիսին 7-րդ ռաունդում: Ընդ որում, 6-րդ ռաունդից հետո Դեոնտեյը միավորներով զիջում էր Օրտիսին: Հաշիվը այդ ժամանակ […]
13:06 25.11.2019
Ռուս հայտնի բլոգեր Կիրիլ Տերեշինը, որը հայտնի է Ռուկի-Բազուկի անունով, պատրաստվում է նոր կյանք սկսել: Ռուկի-Բազուկին հայտնի է ձեռքերի հետ կապված իր սկանդալային պատմություններով: Նա բազմիցս նշել է, որ տարիների ընթացքում ձեռքերի երկգլուխ մկանների, բիցեպսների մեջ ներարկել է սինտոլ կոչվող նյութ, որը օգտագործում են բոդիբիլդերները մկանային զանգվածն ավելացնելու համար: Վերջերս Տերեշինի առողջական վիճակը վատացել էր, […]
12:46 25.11.2019
Հաբիբ Նուրմագոմեդովի եղբայրը՝ Ումար Նուրմագոմեդովը, Տաշկենտում կայացած մրցաշարում խեղդող հնարքով հաղթել է արգենտինացի Բրայան Գոնսալեսին: Մրցամարտը տեղի է ունեցել GFC 20 մրցաշարի շրջանակներում: 23-ամյա ռուսաստանցին հաղթել է առաջին ռաունդում: Եղբոր մենամարտին հետևել է նաև Հաբիբը: Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովների մեծ ընտանիքից 4 մարտիկ է մասնակցում խառը մարտերի մրցաշարերին: Ումարը Հաբիբի նման առայժմ պարտություն չունի: Նա 12 […]
12:39 25.11.2019
Շանհայում կայացած Double Dutch Contest մրցումներում չինացի մարզիկ Ցեն Սյաոլինը սահմանել է աշխարհի նոր ռեկորդ: Սյաոլինը 30 վայրկյանում պարանով 228 ցատկ է կատարել` թարմացնելով իր իսկ ռեկորդը: 2017 թվականին չինացի մարզիկը առաջին անգամ սահմանել է նման ռեկորդ, նա 30 վայրկյանում ցատկել է 108 անգամ: Բացի այդ ,Ցեն Սյաոլինը ևս երկու նոր ռեկորդ է սահմանել` 1 […]
12:19 25.11.2019
Բելառուս հոկեյիստ Յուրի Ելիսեենկոն, ով հանդես է եկել Ռուսաստանի և Ուկրաինայի առջնություններում, մեղադրվում է կնոջը ծեծելու համար: Ընդ որում` նրա կինը՝ 35 ամյա Մարիան, հղի է: Ամուսինների միջև վիճաբանությունը տեղի է ունեցել Մերձմոսկվայի Օդինցովո շրջանում, որտեղ ապրում է զույգը: Հաջորդ օրը կինը բազմաթիվ վնասվածքներով դիմել է տեղի բժշկական կենտրոն: Նրա մոտ արձանագրվել են գլխի, ձախ […]
11:00 25.11.2019
Դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկության նախնական փուլում հետաքրքիր միջադեպ է գրանցվել: Մրցաշարի եզրափակչում մրցել են 5 շվեդուհի ու մեկ շվեյցարուհի՝ Նադին Ֆանդրիխը: Վազքուղու բարդ հատվածներից մեկում շվեդուհիներից մեկը վայր է ընկել և խանգարել մյուս թիմակիցներին: Նրան բախվելով՝ մյուս 4 շվեդուհիները ևս ընկել են, ինչի արդյունքում ամենավերջինն ընթացող շվեյցարուհին կարողացել է բոլորից առաջ անցնել և միայնակ հատել […]
10:26 25.11.2019
Գերմանական Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ 1:5 հաշվով պարտվել է «Մայնց»-ին: Ընդ որում, առաջին խաղակեսից հետո «Մայնցը» մնացել է 10 խաղացողով ու խփել 4 գնդակ: «Հոֆենհայմի» հայտացուցակից բացակայում էր վնասվածքից դեռ չապաքինված Սարգիս Ադամյանը: Այսպիսով, «Հոֆենհայմի»՝ 5 հանդիպում տևած հաղթարշավն ընդհատվում է. թիմը 20 միավորով աղյուսակի 8-րդ հորիզոնականում է: Իսկ «Մայնցը» 12 միավորով […]
10:01 25.11.2019
Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվող բարձր վարկանիշ ունեցող շախմատային մրցաշարի վեցերորդ տուրում Հրանտ Մելքումյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Հրանտը սևերով առավելության հասավ Ռոբերտ Զելչիչի նկատմամբ: Այս հաղթանակից հետո Հրանտը միավորների քանակը հասցրեց 4-ի ու լրացուցիչ գործակիցներով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում նույնքան միավորով Վասիլի Իվանչուկն է: Վաղը կկայանա 7-րդ տուրը:
23:01 24.11.2019
Ինչպես հաղորդում է Armsport-ը, ՀՀ դահուկավազքի հավաքական թիմը մրցաշրջանի հաջող մեկնարկ է գրանցել ֆիննական Սարիսելկա քաղաքում։ Անցկացվել է միջազգային վարկանշային մրցաշար, որում հայ դահուկորդները հետևյալ արդյունքներն են գրանցել. 10 կմ դասական ոճ․ Թադևոս Պողոսյան (Աշոցք) – 1-ին տեղ Միքայել Միքայելյան (ՖԻՄԱ-Աշոցք) – 2-րդ տեղ Մյասնիկ Ղարիբյան (Գյումրի) – 20-րդ տեղ Սպարտակ Ոսկանյան (Աշոցք) – 22-րդ […]
21:31 24.11.2019
«Յուվենտուսը» սկսել է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ խաղին: Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անցկացրել է լիարժեք մարզում, հայտնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը: Պորտուգալացին բաց էր թողել Ա Սերիայի հանդիպումը «Ատալանտայի» հետ, քանի որ, ըստ մարզչի, ծնկի ցավն անհանգստացնում էր նրան:
19:15 24.11.2019
Մեքսիկայում դարպասապահը գոլ է խփել սեփական տուգանային հրապարակից: Այս անհավանական գոլը գրանցվել է «Գվադալախարա» — «Վերակրուս» հանդիպման ժամանակ: Երբ հաշիվը եղել է 2-1 հոգուտ «Գվադալախարա»-ի, հաղթող թիմի դարպասապահ Խոսե Անտոնիո Ռոդրիգեսը հուժկու հարվածով գնդակը դուրս է մղել սեփական տուգանայինից: Սա տեղի է ունեցել խաղի վերջին վայրկյաններին, երբ պարտվող թիմը ամբողջ կազմով նետված է եղել գրոհի: […]
19:05 24.11.2019
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում շարունակվում է Tata Steel մրցաշարը: Այսօր մասնակցիներն անցկացրեցին ևս 3-ական արագ շախմատի պարտիաներ: Լևոն Արոնյանը նախ ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ, հետո կիսեց միավորը Յան Նեպոմնյաշչիի հետ, ապա առավելության հասավ Սանթոշ Գուջրաթիի նկատմամբ: 9-րդ տուրից հետո Արոնյանը 18 հնարավորից 9 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնականը: Իսկ միանձնյա առաջատարը աշխարհի չեմպիոնն է: Մագնուս Կարլսենը […]
18:08 24.11.2019
Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունում է «Բրեշիային»: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի հայտավորվել «Ռոմայի» կազմում:
17:50 24.11.2019
Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Բրեշիային, հայտնում է armsport.am-ը: Հայտնի է հռոմեական ակումբի մեկնարկային կազմը: «Ռոմա»` Պաու Լոպես, Ֆլորենցի, Մանչինի, Սմոլինգ, Կոլարով, Վերետու, Դիավարա, Ձանիոլո, Կլյուվերտ, Պելեգրինի, Ջեկո: Մրցավեճին չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը. նա բացակայում է հայտացուցակից:
11:30 24.11.2019
Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Ֆլամենգոն» հաղթել է «Ռիվեր Փլեյթին» և նվաճել գավաթը: Հանդիպումը տեղի է ունեցել Պերույի մայրաքաղաք Լիմայում: Խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացել է արգենտինական ակումբի հարձակվող Ռաֆայել Բորրեն: 89-րդ րոպեին բրազիլական ակումբը Գաբրիել Բարբոզայի գոլի շնորհիվ վերականգնել է հաշվի հավասարակշռությունը: Ավելացված ժամանակում Գաբրիել Բարբոզան հաղթանակ է պարգևել «Ֆլամենգոյին»:
11:20 24.11.2019
Հոլանդական ֆուտբոլի լեգենդ Մարկո վան Բաստենը հայտնվել է տհաճ միջադեպի մեջ: «Այաքս» և «Հերակլես» ակումբների խաղի ուղիղ հեռարձակման ընթացքում Մարկոն նացիստական ողջույն է հղել: Խաղի մեկնարկից առաջ FOX Sports-ի լրագրող Հանս Քրեյը հարցազրույց է վերցրել գերմանացի մարզիչ Ֆրանկ Ուորմուտից: Հարցազրույցի վերջում կադրից դուրս խոսքում հնչել են Վան Բաստենի խոսքերը, որոնք նա ասել է ստուդիայում: Ըստ […]
10:31 24.11.2019
Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվող բարձր վարկանիշ ունեցող շախմատային մրցաշարի հինգերորդ տուրում Հրանտ Մելքումյանը հաղթել է առաջատարին՝ Զդենկո Կոզուլին: 5 տուրից հետո Մելքումյանն ունի 3 միավոր և լրացուցիչ գործակիցներով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ նախորդ բոլոր պարտիաները Մելքումյանը ոչ-ոքի էր ավարտել: Նա միավորը կիսել էր Իվան Չեպարինովի, Էտյեն Բակրոյի, Մարկուս Ռագգերի և Լիվիու Նիսիպիանուի հետ: […]
09:46 24.11.2019
Բուխարեստում ավարտված վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունում Ռաֆայել Վահանյանը, ով հանդես էր գալիս 65-ից բարձր տարիքայինների խմբում, դարձել է աշխարհի չեմպիոն: Վերջին տուրում Վահանյանը հաղթել է դանիացի Յենս Կրիստիանսենին: Վահանյանը ևս երկու շախմատիստների հետ վաստակել է 8,5 միավոր ու լրացուցիչ գործակիցներով ճանաչվել է առաջինը: 50-ից բարձր տարիքայինների խմբում Կարեն Մովսիսյանը 8 միավորով գրավել է 4-րդ տեղը: […]
00:10 24.11.2019
Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալակիր դարձավ Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։ Oղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը երրորդ տեղ գրավեց 14.833 միավորով: Առաջին տեղը զբաղեցրեց 15.133 միավոր վաստակած չինացի Լիու Յանգը, որը նվաճեց միակ օլիմպիական ուղեգիրն այս վարժությունում: Oղակների վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14.825 […]
20:14 23.11.2019
Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի «Ռոմա»-«Բրեշիա» խաղից առաջ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան անդրադարձել է թիմի հայտացուցակում չընդգրկված ֆուտբոլիստներին: «Սպինացոլան պատրաստ չէ, նա նոր է սկսել մարզվել: Մխիթարյանը ֆիզիկապես վերականգնվել է, բայց դեռ պատրաստ չէ, հնարավոր է` հաջորդ խաղին մասնակցի: Պաստորեի մոտ ազդրի վնասվածք է, մենք որոշեցինք, որ նա չմասնակցի վաղվա խաղին, բայց Պելեգրինին պատրաստ […]