Մեքսիկայում դարպասապահը գոլ է խփել սեփական տուգանային հրապարակից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+21.09 oC

Մեքսիկայում դարպասապահը գոլ է խփել սեփական տուգանային հրապարակից

19:15 24.11.2019

Մեքսիկայում դարպասապահը գոլ է խփել սեփական տուգանային հրապարակից: Այս անհավանական գոլը գրանցվել  է «Գվադալախարա» — «Վերակրուս» հանդիպման  ժամանակ:

Երբ հաշիվը եղել է 2-1 հոգուտ «Գվադալախարա»-ի, հաղթող թիմի դարպասապահ Խոսե Անտոնիո Ռոդրիգեսը հուժկու հարվածով գնդակը դուրս է մղել սեփական տուգանայինից: Սա տեղի է ունեցել խաղի վերջին վայրկյաններին, երբ պարտվող թիմը ամբողջ կազմով նետված է եղել գրոհի: Ռոդրիգեսի հարվածից հետո հակառակորդ թիմի դարպասապահը չի հասցրել  իր տեղը գրավել և գնդակը, թռչելով ամբողջ դաշտի վրայով, հայտնվել է ցանցում: Խաղի մեկնաբանն ասել է, որ դա պատմական գոլ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է պատանդների փոխանակման պահանջների փոփոխության մասին

13:14 24.04.2024

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է պատանդների փոխանակման պահանջների փոփոխության մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նվազեցրել է Գազայի հատվածում պատանդներին իսրայելական բանտերում պահվող պաղեստինցիների հետ փոխանակելու բանակցություններում իր պահանջները։ Արմատականները պատրաստ են մեկ զինվորական պատանդ փոխանակել 50 արաբ բանտարկյալների հետ։ Այս մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հեյան։ «Մեզ վստահեցրել են, որ եթե շարժումը ճկունություն ցուցաբերի փոխանակման պարամետրերը որոշելու հարցում, ապա իսրայելական կողմը նույնպես զիջումների […] ...

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, սա խայտառակություն է․ Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ

12:50 24.04.2024

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, սա խայտառակություն է․ Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ

Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ Անգել Ջամբազկին։ Նա շեշտել է, որ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և ինքնության համակարգված ոչնչացում է կազմակերպվել։ «Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը։ Սա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա կամ չենք ների»,-գրել է նա։ ...

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ

12:20 24.04.2024

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերից հիշատակը։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը։ «Կցանկանայի հիշեցնել, որ Եվրոպական խորհրդարանը 1987 թվականի հունիսի 18-ի որոշմամբ Օսմանյան կայսրության տարածքում 1915-1917 թվականների ողբերգական իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն»,-գրել է նա։ ...

Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր

12:07 24.04.2024

Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Գզավիյե Բելյամին առավել քան նշանակալից է համարում Հայոց Ցեղասպանության ոգեկոչումը Եվրոպայում՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վշտի ու մեծ անհանգստությունների պահին։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆրանսիացյի խորհրդարանականը նշել է, որ ԵՄ-ն չափից շատ լուռ մնաց, երբ իր դռան մոտ տեղի ունեցավ էթնիկ զտում։ «Ես անդադար աշխատել եմ, որպեսզի հասնեմ […] ...

Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

11:58 24.04.2024

Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Երևանում Ռուսաստանի դեսպանությունը Telegram-ում հայտարարել է, որ հայ ժողովրդի հետ միասին սգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ «Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»,- ասվում է դիվանագիտական ​​առաքելության Telegram ալիքում: Հիշեցնենք, որ 1995 թվականին Պետդուման ընդունել է «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը իր պատմական […] ...

Վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը. Էմանուել Մակրոն

11:49 24.04.2024

Վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի հարթակում գրել է, որ Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ «Վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը։ Չմոռանանք: Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են»,-գրել է Ֆրանսիայի նախագահը: Ce jour, la France commémore le 109e anniversaire du génocide arménien de 1915. Gardons vivante la mémoire des […] ...

BACK_TO_TOP