13:08 28.11.2019
Չեմպիոնների լիգայի հինգերորդ տուրի «Բարսելոնա»-«Բորուսիա» խաղում հետաքրքիր միջադեպ է գրանցվել: Մի դրվագում կատալոնական ակումբի հարձակվող Լուիս Սուարեսի հարվածից հետո գնդակը դիպչել է հանդիպման մրցավարին գլխին: Հարվածը բավական ուժեղ է եղել, և Կլեման Տյուրպենը չի կարողացել մնալ ոտքի վրա և վայր է ընկել: Խաղից հետո տեղեկություն տարածվեց, որ մրցավարի հետ ամեն ինչ նորմալ է, վնասվածքներ չկան: […]
12:47 28.11.2019
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ավարտին մնացել է մեկ տուր, բայց 1/8 եզրափակչի 16 մասնակիցներից 8-ն արդեն հայտնի է: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ուղեգիր առաջին հորիզոնականով նվաճել են «Յուվենթուս», «Բարսելոնա», «Մանչեսթեր Սիթի», «Բավարիա» և ՊՍԺ ակումբները: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել նաև «Լայպցիգ»-ը, սակայն առայժմ անհայտ է, թե որ հորիզոնականով: Երկրորդ տեղով 1/8 եզրափակչի ուղեգիր են […]
12:04 28.11.2019
«Ռոման» ներկայացրել է թիմի հայտացուցակը Եվրոպա լիգայի 5-րդ տուրի «Իստանբուլ Բաշաքշեհիր»-ի դեմ խաղի համար: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ ընդգրկվել է հռոմեական թիմի հայտացուցակում։ Մխիթարյանը դուրս չի եկել խաղադաշտ արդեն շուրջ երկու ամիս: Հիշեցնենք, որ նա վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին «Լեչչե»-ի դեմ խաղում: «Իստանբուլ Բաշաքշեհիրի»-«Ռոմա» հանդիպումը կկայանա այսօր:
11:59 28.11.2019
Չեմպիոնների լիգայի «Բրյուգե»-«Գալաթասարայ» հանդիպմանը հետաքրքիր միջադեպ է գրանցվել: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: Մինչև 95-րդ րոպեն, հաշիվը եղել է 0-1: 92-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Բրյուգեյի» հարձակվող Կրեպեն Դիատան, իսկ նրան փոխանցում է կատարել Քլինթոն Մատան: Երկու ֆուտբոլիստները շատ էմոցիոնալ են տոնել գոլը: Դիատան հանել է մարզաշապիկը, իսկ Մատան կոտրել է անկյունային դրոշակի ձողը: […]
11:37 28.11.2019
Վնասվածքից ապաքինված Սարգիս Ադամյանը վերադարձել է մարզումներին և պարապմունք անցկացրել ընդհանուր թիմի հետ: Այս մասին տեղեկացրել է «Հոֆենհայմ» ակումբի պաշտոնական էջը: Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Ադամյանը բաց է թողել գերմանական թիմի վերջին հանդիպումները և ազգային հավաքականի վերջին երկու խաղերը: Ենթադրվում է, որ Ադամյանը դուրս կգա խաղադաշտ նոյեմբերի 30-ին: Այդ օրը «Հոֆենհայմ»-ը հյուրընկալելու է «Դյուսելդորֆ»-ին:
22:43 27.11.2019
ԱՄՆ-ի Մեյկոն քաղաքի շրջակայքում գտնվել են մարդու մարմնի մնացորդներ, որոնք ըստ ամենայնի, պատկանում են UFC առաջնության մարտիկ Ուոլտ Հարրիսի խորթ աղջկան՝ Անյա Բլանշարդին: Այս մասին տեղեկացրել է տեղի դատախազությունը` նշելով, որ այդպիսի ենթադրությունների համար լուրջ փաստեր կան: Անյա Հեյլի Բլանշարդը անհետացել էր հոկտեմբերի 24-ի գիշերը: Այս դեպքը շատ ծանր է ազդել Հարրիսի վրա: Նա հրաժարվել […]
18:21 27.11.2019
Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) նախագահ Վիտոլդ Բանկան վստահեցրել է, որ Ռուսաստանը կկարողանա անցկացնել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ փուլի և 2021 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հանդիպումները Սանկտ Պետերբուրգում, չնայած երկրի հնարավոր հեռացմանը միջազգային մրցումներից: WADA-ի առաջարկությունները ներառում են Ռուսաստանի հեռացումը մարզական խոշոր իրադարձություններից, մասնավորապես Օլիմպիական խաղերից, Պարաօլիմպիկ խաղերից, Եվրոպական խաղերից և Աշխարհի գավաթից:
17:11 27.11.2019
Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ անդամների արտահերթ ժողովը, որի ընթացքում պետք է ընտրվի ֆեդերացիայի նախագահ և գործադիր կոմիտեի նոր կազմ։ Ընտրությունից առաջ «Շիրակ», «Փյունիկ» և «Արարատ» ֆուտբոլային ակումբները հանդես են եկել միասնական հայտարարությամբ։ «Հայտնում ենք մեր լիովին աջակցությունը ՀՖՖ գործկոմի վերջին նիստից հետո արված հայտարարությանը առ այն, որ պետք է տեղի ունենա ՀՖՖ անդամների կազմի […]
16:39 27.11.2019
«Սոտբիս» աճուրդում, որը կայանալու է Աբու Դաբիում, ավտոարշավի «Գրան պրիի» շրջանակում, վաճառքի են հանվելու «Ֆորմուլա-1»-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի երկու բոլիդները: Չեմպիոնական Ferrari F2002 բոլիդի վաճառքի գինը կտատանվի 5,5-7,5 միլիոն դոլարի սահմաններում, իսկ մյուս մեքենան ավելի էժան է՝ գինը տատանվում է 825 հազարից 1,1 միլիոնի սահմաններում: Հիշեցնենք, որ Շումախերը 2013թ. վերջին գլխուղեղի աջ կիսագնդի ծանրագույն […]
13:38 27.11.2019
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Իտալիա-Հայաստան հանդիպումից հետո իր հայտարարությունն այն մասին, թե «հավաքականը ազգային հավաքական չէ, այլ ուղղակի հավաքական է»: Խաշմանյանն ասել է, որ այդ հայտարարությունն ուղղված չի եղել ազգային հավաքականին կամ որևէ ֆուտբոլիստի, այլ ուղղված է եղել զուտ կազմակերպչական մոտեցումներին: Մասնավորապես, Խաշմանյանը նկատի է ունեցել, որ […]
13:23 27.11.2019
Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվող բարձր վարկանիշ ունեցող շախմատային մրցաշարի 7-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Ալեքսեյ Դրեևի հետ: 7-րդ տուրից հետո Մելքումյանը 4,5 միավորով ևս երեք շախմատիստների հետ կիսում է 1-4 տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Մելքումյանն առայժմ երկրորդն է, առաջին տեղում ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկն է:
13:18 27.11.2019
ԱՄՆ-ի հակադոպինգային գործակալությունը՝ USADA-ն, կոչ է արել արգելել ռուսաստանցի մարզիկների մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին: Գործակալության ղեկավար Տրևիս Տայգարտը շատ կոշտ դիրքորոշման կողմնակից է: Նա կոչ է անում, որ համաշխարհային հակադոպինգային գործակալությունը ռուսաստանցի մարզիկներին ընդհանրապես զրկի առաջիկա տարիներին միջազգային որևէ մրցաշարի մասնակցելու իրավունքից, այսինքն` ռուսաստանցիները նույնիսկ չեզոք դրոշի տակ չկարողանան մասնակցել: Տայգարտը կողմնակից է, որ պատժամիջոցները […]
12:58 27.11.2019
Թուրինի «Յուվենթուս» ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ատլետիկո»-ի դեմ խաղի ժամանակ ոտքի հարվածով կոտրել է անկյունայինի դրոշակը: Տեսանյութը տեղադրվել է համացանցում. օգտատերերի արձագանքներն էլ չեն ուշացել: «Երբ իմացել է, որ «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու է Մեսսին, կոտրել է դրոշակը»,- կատակով գրել են օգտատերերը: Ավելի վաղ համացանցում տեղեկատվություն էր տարածվել, թե «Ոսկե գնդակ» մրցանակը կշնորհվի Արգենտինայի […]
12:33 27.11.2019
Նոյեմբերի 29-30-ը Մոսկվայում կկայանա «Գրան-Պրի Մոսկվա» միջազգային գալա-մրցաշարը, որտեղ միմյանց հետ կմրցեն 2 ուժեղագույն մարզիկները` օլիմպիական կրկնակի չեմպիոն, ռուս Ռոման Վլասովը և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը: Այս երկու աշխարհահռչակ մարզիկները միասին նվաճել են օլիմպիական 3, աշխարհի 7 և Եվրոպայի առաջնության 9 մեդալ։ Նրանց գոտեմարտերը եղել են միշտ ամենագլխավոր մարզական […]
10:40 27.11.2019
Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Աթլետիկոյի» հետ հանդիպմանը մասնակցել է նոր սանրվածքով, ինչը, իհարկե, չէր կարող աննկատ մնալ, հատկապես պորտուգալացու միլիոնավոր երկրպագուների շրջանում: Ռոնալդուն ուշադրություն է հրավիրել իր սանրվածքի վրա՝ ամրացնելով հերակալ: Շատերին սանրվածքն ու Ռոմալդուի նոր ոճը դուր է եկել, մյուսները հումորով են վերաբերվել դրան: Որոշ մարդիկ էլ գրել են, թե […]
10:32 27.11.2019
Սոցկայքերում հրապարակված այս լուսանկարը թեժ քննարկումների թեմա է դարձել: Լուսանկարը ՌԴ ֆուտբոլի ազգային առաջնության «Ուրալ»-«Սպարտակ» խաղից է: Լուսանկարում գրկախառնված են երկու ակումբների կենտրոնական պաշտպանները՝ հայ ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանն ու վրացի Գեորգի Ջիկիան: Խաղային դրվագում «Սպարտակ»-ն անկյունային է իրացնում: Հայ պաշտպանն էլ պահում է վրացի պաշտպանին: Սոցկայքերի օգտատերերին լուսանկարը շատ է դուր եկել, շատերը մեկնաբանություններ են […]
23:24 26.11.2019
Շախմատային ամենահին խաղաքարը մոտ 1300 տարեկան է: Այս եզրակացության է եկել կանադացի հնագետների խումբը, որը գտել է խաղաքարը Հորդանանում կատարած պեղումների ժամանակ: Մասնագետները կարծում են, որ խաղաքարը նավակ է: Այն ուղղանկյուն մարմին է, որի վերևի հատվածում կլորավուն փոսիկ է: Գտածոն արդեն տեղափոխվել է Կանադա և պահվում է Վիկտորիայի համալսարանում:
21:58 26.11.2019
ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը ՈՒԵՖԱ-ի կողմից պարգևատրվել է Եվրոպայի մարզչական կրթության ոլորտում անգնահատելի ներդրման համար: Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում կայացած ՈՒԵՖԱ-ի Մարզչական կրթության 13-րդ համաժողովի ընթացքում մրցանակը հանձնեցլ են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը և ՈՒԵՖԱ-ի մարզչական կրթության բաժնի ղեկավար Ֆրանկ Լուդոլֆը:
16:27 26.11.2019
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ավարտվեց Tata Steel մրցաշարը: Այսօր՝ մրցումների վերջին օրը շատ անհաջող հանդես եկավ Լևոն Արոնյանը: Կայծակնային շախմատի 9 պարտիաներից 5-ում Արոնյանը պարտվեց, 4-ում ոչ-ոքի խաղաց՝ չկարողանալով տանել ոչ մի հաղթանակ: Արդյունքը եղավ այն, որ Արոնյանը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը:
14:23 26.11.2019
ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին ներկայացուցիչն է, որ դարձել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի անդամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի պաշտոնական կայքից: Ֆուտբոլային քաղաքականությունը ձևավորելու և իրականացնելու համար ՈՒԵՖԱ-ն ստեղծել է թվով 19 կոմիտե: Այդ կոմիտեների նիստերի ընթացքում քննարկվում են հարցեր, որոնք հետագայում ներկայացվում են ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեին։ Անդամները ընտրվում և […]
13:04 26.11.2019
Մեքսիկացի խառը մենամարտերի մարտիկ Նինո Մարոկուինը ջիու-ջիթսուի մրցաշարի ժամանակ տեխնիկական նոկաուտի է ենթարկել հակառակորդին: Այս նոկաուտը, սակայն, տարբերվել է մյուս նոկաուտներից: Բանն այն է, որ Մարոկուինը մրցակցին հարվածներ էր հասցնում ձեռքի ափով: Փաստորեն, Մարոկուինը Տիտո Կաստրոյին նոկաուտի է ենթարկել ապտակներով: Երբ մրցավարը կանգնեցրել է մենամարտը, Կաստրոյի ողջ դեմքը եղել է արնաշաղախ: Մարոկուինը, ի դեպ, հայտնի […]
10:03 26.11.2019
Հռոմի «Ռոմա» ակումբը պատրաստվում է Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպմանը: Իտալական ակումբը մրցելու է «Իստանբուլ» ակումբի հետ: Նախապատրաստական մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով վերջապես ապաքինվել է վնասվածքից: Հիշեցնենք, որ Մխիթարյանը դաշտ դուրս չի եկել մոտ 2 ամիս: Նա աճուկի վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին՝ «Լեչչե»-ի դեմ խաղում:
10:01 26.11.2019
Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը՝ WADA-ն, խորհուրդ է տվել որակազրկել ռուսական հակադոպինգային կազմակերպությանը: Գործադիր կոմիտեն հարցը պետք է քննարկի դեկտեմբերի 9-ին՝ Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ: Զեկույցը պարունակում է առաջարկություն` չորս տարով հեռացնել Ռուսաստանը միջազգային բոլոր խոշոր մրցաշարերից, ներառյալ Տոկիոյի և Պեկինի օլիմպիական խաղերից, ինչպես նաև 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունից: Եթե առաջարկությունն ընդունվի, ապա երկրորդ անընդմեջ […]
23:17 25.11.2019
Թաթարստանի գոտիներով կորեշ ըմբշամարտի առաջնության ժամանակ մարզիկներից մեկի՝ հանդիսատեսին ցույց տված անպարկեշտ ժեստի պատճառով զանգվածային ծեծկռտուք է սկսվել: Ռադիկ Սալախովը միավորներով հաղթել է Լենիզ Աբդուլինին, սակայն հանդիսատեսը դժգոհությունն է հայտնել մրցավարների որոշման հետ կապված: Ինչից հետո ըմբիշը երկու անգամ անպարկեշտ ժեստ է ցույց տվել երկրպագուներին: Ծեծկռտուքին մանակցել են երկրպագուներն ու երկու թիմերի անդամները: Միջադեպի տեսանյութը […]
21:51 25.11.2019
Ֆուտբոլիստը ոտքով հարվածել է մրցակցի դեմքին և նոկաուտի ենթարկել նրան: Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի «Լիոն»-«Նիցցա» հանդիպման ժամանակ: «Լիոն»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Մարսիալը 34-րդ րոպեին ոտքի հուժկու հարված է հասցրել Հիշամու Բուդաուի գլխին: Վերջինս լուրջ վնասվածք է ստացել ու նույն պահին հայտնվել է խոտածածկին: Խաղի մրցավարն անմիջապես կարմիր քարտ է ցույց տվել Մարսալին: […]
18:10 25.11.2019
«Ֆլորիդա Պանտերս» ակումբի պաշտպան Կեյտ Յանդլն Ազգային հոկեյի լիգայի շրջանակներում կայացած հանդիպումներից մեկում լուրջ վնասվածք է ստացել: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, խաղի ժամանակ տափօղակը դիպչել է նրա բերանին, ինչի հետևանքով նա 9 ատամ է կորցրել: Սակայն նույնիսկ այս վիճակով հոկեյիստը չի հեռացել սառցադաշտից: Երրորդ խաղակեսում նա վերադարձել է ու շարունակել պայքարը, սակայն նրա թիմը […]
17:31 25.11.2019
Բռնցքամարտի լեգենդ Մայք Թայսոնը կարծում է, որ Քոնոր Մաքգրեգորը Հաբիբ Նուրմագոմեդովին հաղթելու շանսեր չունի: Թայսոնը համոզված է, որ եթե նրանց միջև տեղի ունենա երկրորդ մենամարտը, ապա դա կլինի բացառապես փողի համար: «Նա չի հաղթի Հաբիբին, երբեք չի հաղթի: Բայց մարդիկ պատրաստ են վճարել այդ դիմակայությունը դիտելու համար: Հաբիբը ավելի շատ գումար կստանա այն մրցակցի դեմ […]
17:21 25.11.2019
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում շարունակվում է Tata Steel մրցաշարը: Այսօր կայացավ կայծակնային շախմատի 9 տուր, որոնցում անհաջող հանդես եկավ Լևոն Արոնյանը: Նա տարավ մեկ հաղթանակ, երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի, իսկ 6 խաղում պարտվեց: Արոնյանը, նախ, սպիտակներով պարտվեց Պենտալա Հարիկրիշնային, ապա` դարձյալ սպիտակներով զիջեց Վիշվանաթան Անանդին, այնուհետև սևերով ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ: Օրվա 4-րդ պարտիայում Լևոնը […]
16:26 25.11.2019
Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչի» ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկու նշանակումը: Կարապետյանն ասել է, որ Բերեզովսկու նշանակումը ոգևորել է բոլորին: Նա «Սոչի» ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մի քանի օր առաջ: «Ռոման Բերեզովսկու գալով ֆուտբոլիստները նոր մոտիվացիա ստացան, և յուրաքանչյուրը ցանկանում է ապացուցել իր դերը […]
16:10 25.11.2019
Ըստ corrieredellosport պարբերականի` Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա նոյեմբերի 28-ին կայանալիք Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` «Իսթանբուլ Բաշակշեհիրի» հետ խաղում: Հենրիխ Մխիթարյանը և Ջենգիզ Ունդերը, ովքեր բաց էին թողել «Բրեշիայի» հետ հանդիպումը, առավոտյան առանձին մարզում են անցկացրել: Ըստ աղբյուրի` «Ռոմայի» գլխավոր մարզիչը նրանց խաղադաշտ կհանի թուրքական ակումբի հետ խաղում: