10:44 30.11.2019
Մոսկվայի հայտնի «ВТБ-Арена» մարզադահլիճում տեղի է ունեցել Ֆյոդոր Եմելյանենկո – Միխայիլ Կոկլյայև բռնցքամարտի մենամարտը: Շատերի սպասումներին հակառակ՝ այն շատ կարճ է տևել: Մենամարտի առաջին ռաունդում նոկաուտով հաղթել է Եմելյանենկոն: Նրա հաղթանակի համար պահանջվել է ընդամենը 3 րոպե: Եմելյանենկոյի հուժկու հարվածներից հետո Կոկլյայևը կորցրել է հավասարակշռությունը և տապալվել է գետնին: Նա դժվարությամբ կարողացել է ոտքի կանգնել, […]
23:47 29.11.2019
Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Պասկալ Սիգանը պատմել է, թե ինչպես են Չեմպիոնների լիգայի 2003/2004 մրցաշրջանի «Լոկոմոտիվի» հետ խաղից առաջ Մոսկվայում հյուրանոց ուղարկել մոդելային արտաքինով աղջիկների: «Երբ հասանք հյուրանոց, մեզ էին սպասում 10 ռուս մոդելներ, որոնք նստած էին բարի դիմաց: Ավելի ուշ նրանք մեզ բացատրեցին, որ եկել են այստեղ, որ փորձեն խաղից առաջ հոգնեցնել մեզ: Եթե […]
23:10 29.11.2019
ՖԻՖԱ-ն պլանավորում է ներդրումներ անել Աֆրիկայում ֆուտբոլի զարգացման համար: Կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտնել է 1 մլրդ դոլար հավաքելու մտադրության մասին՝ աֆրիկյան բոլոր պետություններում ՖԻՖԱ-ի ստանդարտներին համապատասխան ամենաքիչը մեկ մարզադաշտ կառուցելու համար: ՖԻՖԱ-ն ցանկանում է զարգացնել աֆրիկական ֆուտբոլը, ինչի համր կազմակերպությունը կհամագործակցի Ֆուտբոլի Աֆրիկյան Կոնֆենդերացիայի (CAF) հետ, որպեսզի բարձրացնի մրցավարության, ենթակառուցվածքների և մայրցամաքում անցկացվող մրցաշարերի […]
22:18 29.11.2019
Իսպանակ Marca պարբերականը կազմել է կատալոնական «Բարսելոնայի» բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը: Թիմում ընդգրկվել են. Դարպասապահ՝ Վալդես Պաշտպաններ՝ Կուման, Պույոլ, Դանի Ալվես Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Խավի, Ինյեստա, Կրոյֆ Հարձակվողներ՝ Ռոնալդինյո, Մեսսի, Մարադոննա
21:28 29.11.2019
ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի կազմած «Ազգային մարզումային ծրագիրը» արդեն պատրաստ է: ՀՖՖ մամուլի ծառայությունը ֆիլմ է պատրաստել, որտեղ ծրագրի կարևորության, առանձնահատկությունների և հեռանկարների մասին խոսել են ՀՖՖ տեխնիկական և զարգացման կոմիտեի նախագահ Խաչիկ Ադումյանը, Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը և ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը:
20:56 29.11.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում հակադոպինգային ծառայության և սպորտային բժշկության հանրապետական կենտրոնի պետ Արեգ Հովհաննիսյանն անդրադարձել է Ռուսաստանի հանդեպ կիրառվող դոպինգ քաղաքականությանը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը քայլեր է անում համաշխարհային հակադոպինգային օրենսգրքին համապատասխանելու համար: Դրանից բացի՝ Արեգ Հովհաննիսյանն անդրադարձավ «Մել» ֆիլմին և Մելինե Դալուզյանի հետ կապված դոպինգ սկանդալին. «2012-ի օլիմպիական խաղերի ժամանակ էր, երբ Մելինե Դալուզյանը […]
20:14 29.11.2019
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հեռացվել է իր պաշտոնից: Իսպանացի մասնագետը հեռացել է ակումբից մարզչական թիմի հետ միասին: Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ֆրեդերիկ Յունգբերգը: «Որոշումն ընդունվել է այն պատճառով, որ արդյունքներն ու թիմի խաղը չեն համապատասխանել անհրաժեշտ մակարդակին: Մենք խնդրեցինք Ֆրեդերիկ Յունգբերգին, որ ժամանակավորապես կատարի ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները: Հավատում ենք, որ Ֆրեդին […]
19:44 29.11.2019
ՀՖՖ մամուլի ծառայությունը ՀՖՖ արտահերթ ժողովի կազմակերպման հետ կապված հայտարարություն է տարածել պաշտոնական կայքում: «Հաշվի առնելով 2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ արտահերթ ժողովի հետ կապված հանրային մեծ հետաքրքրությունը՝ ներկայացնում ենք Ժողովի կազմակերպման, ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության թեկնածությունների առաջադրման ժամանակացույցը: ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության համար թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի […]
17:50 29.11.2019
2017թ. Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած մարզիկ Կոլյա Կարապետյանը, տասնութ ամիս կոմայում անցկացնելուց հետո մահացել է այսօր։ Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։ Մարզիկն իր վնասվածքը ստացել է մեդալի համար մղվող մենամարտում։ Նա կարողացել է նվաճել բրոնզե մեդալը, սակայն մենամարտից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ 2017 թվականից մարզիկը գտնվում էր կոմայի մեջ։ https://www.facebook.com/samboarm/photos/a.154952138047910/1303187199891059/?type=3&theater
13:00 29.11.2019
Ավարտվեց Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրը: Վերջին տուրից առաջ 13 թիմ արդեն վաստակել է հաջորդ փուլի ուղեգիր: Հաջորդ փուլում կխաղան «Սևիլյա», «Սելթիկ», «Էսպանյոլ», «ԱՊՈԵԼ», «Սպորտինգ», «ԼԱՍԿ»,«Գենտ», «Վոլֆսբուրգ», «Բրագա», «Վուլվերհեմթոն», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ալկմար» և «Բազել» ակումբները:
12:53 29.11.2019
Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվող բարձր վարկանիշ ունեցող շախմատային մրցաշարի 9-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Մարին Բոշիոչիչի հետ: Մելքումյանը 9 տուրից հետո ունի 5 միավոր ու ևս 2 շախմատիստների հետ կիսում է 4-6 տեղերը: Մելքումյանը առաջատարներից հետ է մնում 1 միավորով և դեռևս հնարավորություն ունի պայքարելու մրցանակային տեղերի համար: Առաջնության ավարտին մնացել է […]
12:48 29.11.2019
Աշխարհի ամենահայտնի և ուժեղագույն ակումբներից մեկը` կատալոնական «Բարսելոնա»-ն, դարձավ 120 տարեկան: Ակումբը բավականին հետաքրքիր պատմություն ունի: 1908 թվականին դեռևս չափազանց երիտասարդ «Բարսելոնա»-ն կանգնած է եղել կործանման եզրին: Մեծ դժվարությամբ է ակումբը հաղթահարել ճգնաժամը և հետագա տարիների ընթացքում դարձել աշխարհահռչակ: Հիմա «Բարսելոնա»-ն իսպանական «Լա լիգայի» 26-ակի չեմպիոն է, գավաթի խաղարկության 30-ակի հաղթող, Իսպանիայի 13-ակի սուպերգավաթակիր: Թիմը […]
11:35 29.11.2019
Մեծ Բրիտանիայի Հարավային Յորքշիր շրջանի ոստիկանության նախկին պետ Դևիդ Դակենֆիլդն անմեղ է ճանաչվել «Հիլսբորո» մարզադաշտում տեղի ունեցած դժբախտ պատահարի գործով: Հիշեցնենք՝ այս ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 1989 թվականին, Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղի ժամանակ: «Նոթինհեմ Ֆորեսթ»-«Լիվերպուլ» խաղի ընթացքում սկսված մասսայական հրմշտոցի հետևանքով զոհվել էր 96 մարդ, վնասվածքներ էին ստացել 760-ը: Ամբոխը, փորձելով ներխուժել մարզադաշտ, […]
09:47 29.11.2019
Եվրոպա Լիգայի երեկ կայացած տուրի ամենամեծ սենսացիան գրանցվել է Ղազախստանում: «Աստանա» ակումբը կարողացել է հաղթել աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկին: Ղազախ ֆուտբոլիստները, պարտվելով 0-1 հաշվով, կարողացել են երկու գնդակ խփել և խաղն ավարտել իրենց օգտին: Խաղից հետո բրիտանական ակումբի մարզիչը հայտնել է, որ այս պարտությունը նույնիսկ օգտակար էր մանչեսթերցիների համար: «Կարծում եմ՝ տղաներն այս պարտությունից մեծ […]
09:43 29.11.2019
Երեկ տեղի ունեցած «Ռոմա»-«Իստանբուլ Բաշակշեքհիր»խաղի ժամանակ թուրք երկրպագուները վնասել են իտալական ակումբի ֆուտբոլիստ Լորենցո Պելեգրինիի գլուխը: Խաղային դրվագներից մեկի ժամանակ Պելեգրինին մոտեցել է եզրային դրոշակին՝ անկյունայինի խաղարկման համար: Հենց այդ ժամանակ թուրք երկրպագուները սկսել են իրեր նետել Պելեգրինիի ուղղությամբ: Դրանցից մեկն էլ դիպչել է նրա գլխին: Պելեգրինին սկսել է արնահոսել, սակայն չի դադարեցրել խաղը: Բժշկական […]
09:31 29.11.2019
UFC խառը մենամարտերի մարտիկ, ամերիկացի Ուոլտ Հարիսը հուզիչ նամակ է գրել իր խորթ աղջկան՝ Անյա Բլանշարդին: Հիշեցնենք, որ Անյա Բլանշարդի մարմնի մնացորդները հայտնաբերվել էին երկու օր առաջ: Իսկ աղջիկն անհետացել էր հոկտեմբերի 24-ի գիշերը: Ոստիկանությունը ձերբակալել է սպանության մեջ կասկածվող երկու մարդու։ «Դու ինձ լույս պարգևեցիր, իսկ հիմա ես չեմ կարող հաղթահարել այս ցավը: Ես […]
23:59 28.11.2019
Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրում իտալական «Ռոման» մրցակցի հարկի տակ 0:3 հաշվով հաղթեց թուրքական «Իստանբուլ Բաշակշեքհիրին»: Հռոմեական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Ջորդան Վերետուն, Ջաստին Կլյուվերտը և Էդին Ջեկոն: «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 72-րդ րոպեին:
23:43 28.11.2019
Անգլիական «Նորվիչ» ակումբի և Ֆինլանդիայի հավաքականի հարձակվող Տեմու Պուկիի պատվին հատուկ գարեջուր կարտադրվի: Նորվիչում գարեջրի արտադրությամբ զբաղվող Woodforde’s ընկերությունը որոշել է, որ նոր գարեջուրը կանվանվի «The Perfect Finnish»: Պիտակի վրա պատկերված կլինի 29-ամյա հարձակվողի նկարը։ Հիշեցնենք, որ Պուկին Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 13 հանդիպում և դարձել՝ 6 գոլի հեղինակ։ Երկու գնդակ էլ Պուկին խփել […]
23:34 28.11.2019
ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ, Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը կառաջադրվի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Այս մասին Գրիգորյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Մտահոգ լինելով հայկական ֆուտբոլի ներկա իրավիճակով` ինչպես նաև հստակ պատկերացնելով բոլոր անհրաժեշտ հրատապ քայլերը, որոնք մեզ բոլորիս կվերադարձնեն մեր ֆուտբոլի փառքը, որոշեցի տալ համաձայնությունս՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին: Այդ կապակցությամբ, ֆուտբոլային ընտանիքի […]
21:07 28.11.2019
Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրում իտալական «Ռոման» մրցակցի հարկի տակ մրցելու է «Իստանբուլ Բաշակշեքհիրի» հետ։ Հանդիպումից առաջ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: 13. Պաու Լոպես, 6. Սմոլինգ, 9. Ջեկո, 11. Կոլարով, 42. Դիավարա, 21. Վերետու, 23. Մանչինի, 7. Պելեգրինի, 22. Ձայոլո, 99. Կլյուվերտ, 18. Սանտոն «Ռոմայի» և Հայաստանի ազգային […]
20:45 28.11.2019
Շվեդական «Մալմյո» ակումբի երկրպագուները շարունակում են իրենց բողոքը Զլատան Իբրահիմովիչի որոշման դեմ: Երկրպագուները Իբրահիմովիչի տան դռան վրա գրել են «Հուդա»: Նույն գրությամբ նաև պաստառ են տեղադրել ու տան վրա նեխած ձկներ նետել: Իսկ երեկ երկրպագուները փորձել են այրել Իբրահիմովիչի արձանը, բայց դա նրանց չի հաջողվել: Այժմ արձանը հատուկ հսկողության տակ է: Իբրահիմովիչին երկրպագուները համարում են […]
19:50 28.11.2019
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը: Մրցաշարը տեղի կունենա Մոնտե Կառլոյում՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը: Արագ շախմատի մրցաշարին կմասնակցի 106, իսկ կայծակնային մրցաշարին՝ 91 շախմատիստուհի: Նշենք, որ Լիլիթ Մկրտչյանն այսօրվա դրությամբ հայ շախմատիստուհիներից ամենաբարձր վարկանիշն ունեցողն է: ՖԻԴԵ-ի նոյեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում Լիլիթը զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը, […]
18:30 28.11.2019
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը Lurer.com-ի հետ զրույցում անդրադարձել է տեղեկություններին, թե հեղափոխությունից հետո՝ իր նախագահության օրոք, ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲԸ-ն 22 մլն դրամի պայմանագիր է կնքել Հայրապետյանի որդուն պատկանող «Նորալուսին» ընկերության հետ։ Թեև վերջինս 152 երեխայի համար պետք է մատուցեր ծառայություններ, սակայն Պետեկամուտների կոմիտեում պարզել են, որ նման ծառայություններ ընկերության կողմից ֆեդերացիային չեն մատուցվել, […]
15:27 28.11.2019
«Ինտեր Մայամին», որի հիմնադիրն ու համասեփականատերը Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմն է, հետաքրքրված է «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Վիեյրային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակմամբ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Ըստ աղբյուրի՝ Պատրիկ Վիեյրան, որը ներկայումս մարզում է ֆրանսիական «Նիցցան», ՄԼՍ-ի նորեկը ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն է: Ամերիկյան ակումբը ստիպված կլինի փոխհատուցում վճարել […]
15:06 28.11.2019
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ նահանջել է երեք տեղով, և հիմա գտնվում է 102-րդ տեղում: Աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը, երկրորդ տեղում Ֆրանսիան է, երրորդում՝ Բրազիլիան: 1. Բելգիա – 1765 2. Ֆրանսիա – 1733 3. Բրազիլիա – 1712 4. Անգլիա – 1661 5. Ուրուգվայ – […]
14:53 28.11.2019
Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ՀՖՖ առաջիկա ընտրությունների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ։ «Ֆուտբոլային ակումբների սիրելի ղեկավարներ և սեփականատերեր, ինչպես նաև հայկական ֆուտբոլի սիրահարներ, շուտով կկայանան ՀՖՖ նոր նախագահի և գործադիր կոմիտեի ընտրությունները: Երեկ «Փյունիկ», «Արարատ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները հանդես եկան հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ է մաքրել ֆեդերացիայի կազմը կեղծ կազմակերպություններից և […]
14:51 28.11.2019
Սպորտի վարպետ, լեռնագնաց Պավել Վեկլան Ուկրաինայի լեռնագնացության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պեչիային մեղադրել է մանկապղծության մեջ: Վեկլան ասել է, որ նա բարոյական, ֆիզիկական և սեքսուալ բնույթի ճնշումների է ենթարկվել Պեչիյայի կողմից 2005-2013 թվականների ընթացքում: 2015-ին Վեկլան տեղափոխվել է Գերմանիա: Վեկլան նաև ասել է, որ 2005 թվականին նա եղել է 15 տարեկան: Նա նաև դժգոհել […]
14:44 28.11.2019
Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվող բարձր վարկանիշ ունեցող շախմատային մրցաշարի 8-րդ տուրում Հրանտ Մելքումյանը անհաջողության է մատնվել: Նա սև խաղաքարերով զիջել է ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: Մինչ այդ Իվանչուկն ու Մելքումյանը գլխավորում էին մրցաշարային աղյուսակը: Այս պարտությունից հետո Մելքումյանը նահանջեց և այժմ 2 շախմատիստների հետ 4,5 միավորով կիսում է 3-5 հորիզոնականները:
13:22 28.11.2019
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի արած արտահայտությանը: «Հարգելի երկրպագուներ, ուզում եմ նախ և առաջ ներողություն խնդրել գրանցված 9-1 հաշվի համար: Կարդալով գլխավոր մարզչի, իր իսկ խոսքերի մեկնաբանությունը, որ ինքը նկատի չի ունեցել ֆուտբոլիստներին, այլ նկատի է ունեցել այն մարդկանց, ովքեր չեն մեկնել հավաքականի հետ Իտալիա […]
13:08 28.11.2019
Չեմպիոնների լիգայի հինգերորդ տուրի «Բարսելոնա»-«Բորուսիա» խաղում հետաքրքիր միջադեպ է գրանցվել: Մի դրվագում կատալոնական ակումբի հարձակվող Լուիս Սուարեսի հարվածից հետո գնդակը դիպչել է հանդիպման մրցավարին գլխին: Հարվածը բավական ուժեղ է եղել, և Կլեման Տյուրպենը չի կարողացել մնալ ոտքի վրա և վայր է ընկել: Խաղից հետո տեղեկություն տարածվեց, որ մրցավարի հետ ամեն ինչ նորմալ է, վնասվածքներ չկան: […]