TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+16.09 oC

ՍՊՈՐՏ

Մեր քաղաքական թիմը չէ, որ պետք է որոշի ֆեդերացիայի նախագահի թեկնածուի կրիտերիաները. Ռուբեն Ռուբինյան

19:00 23.11.2019

«Գործկոմը միաձայն որոշեց, որ պատասխանատվություն է վերցնում ֆուտբոլում բարեփոխումներ և ֆուտբոլում առողջացում իրականացնելու համար և որոշեց, որ դեկտեմբերի 23-ին լինելու է նոր ընդհանուր ժողով, որում ընտրվելու է նոր ֆեդերացիայի  նախագահ և նոր գործկոմ, այսինքն՝ այդ ժամանակ գործկոմը չի լինի»,- «Հեռանկարի» տաղավարում`  Արամ Աբրահամյանի հետ զրույցի ժամանակ, հայտարարել է Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը: Նա […]

̰
Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել «Բրեշիայի» խաղի հայտացուցակում

17:47 23.11.2019

Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Բրեշիային»: Այսօր հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել խաղին նախարատրաստվող ֆուտբոլիստների մեջ: «Ռոմա»-«Բրեշիա» հանդիպումը կկայանա վաղը՝  նոյեմբերի 24-ին, Երևանի ժամանակով 18:00-ին:

̰
Ֆրանսիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը 20-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

17:28 23.11.2019

Ֆրանսիայի Կահորս քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում փայլել է երիտասարդ բռնցքամարտիկ Սիրակ Հակոբյանը: 24-ամյա գյումրեցի մարզիկը 6-ռաունդանոց մարտի 4-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Գեորգի Խուցիշվիլիին: Սա պրոֆեսիոնալ ռինգում Սիրակի 20-րդ հաղթանակն էր 4 պարտության դիմաց: 24-ամյա հայ բռնցքամարտիկը համարվում է Ֆրանսիայի ամենահեռանկարային բռնցքամարտիկներից մեկը:

̰
Արոնյանը ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ. Tata Steel

17:17 23.11.2019

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ընթացող Tata Steel մրցաշարի 6-րդ տուրում  Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց պարտիան չինացի Դին Լիժենի հետ: Այսօր` ավելի վաղ, Արոնյանը պարտվել էր Վիշվանաթան Անանդին, ապա հաղթել էր մեկ այլ հնդիկ գրոսմայստերի՝ Պենտալա Հարիկրիշնային: 6 տուրից հետո Արոնյանը 12 հնարավորից վաստակել է 5 միավոր և հնդիկ գրոսմայստերներ Հարիկրիշնայի և Սանթոշ Գուջրաթիի հետ […]

̰
Աշխարհի չեմպիոնուհին պատմել է, թե ինչպես է նկարվել իր ամենասեքսուալ լուսանկարը

17:10 23.11.2019

Ռուս գեղասահորդուհի, աշխարհի չեմպիոնուհի Ելիզավետա Տուկտամիշևան պատմել է, թե ինչպես է նկարվել իր ամենասեքսուալ լուսանկարը: «Ես պարզապես պատշգամբում կանգնած էի, Անդրեյը ինձ լուսանկարեց: Այնպես չէր, որ ես փորձում էի ինչ-որ հատուկ, հետաքրքիր բան անել: Այդ պահն ինքնըստինքյան ստացվեց, իսկ հետո դրանից մեծ պատմություն եղավ»,- խոստովանել է Ելիզավետան:  

̰
«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում բոլորից շատ պարգևավճարներ է ստացել

17:02 23.11.2019

«Բարսելոնան» ՈւԵՖԱ-ից մոտ 100 մլն եվրո պարգևավճար կստանա Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում մրցելույթների համար: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն: Ըստ աղբյուրի տվյալների` սա լավագույն ցուցանիշն է մրցաշարի մասնակից բոլոր ակումբների մեջ: Կատալոնական ակումբը, որը դադարեցրել է պայքարը կիսաեզրափակիչ փուլում, կստանա ավելին քան Չեմպիոնների լիգայի հաղթողը՝ «Լիվերպուլը» և եզրափակչի մասնակից «Տոտենհեմը»: Կապտանռնագույնների նման ցուցանիշ […]

̰
«Յուվենտուսը» Ռոնալդուի` «Ռեալից» տեղափոխության համար ՄՅՈՒ-ին կվճարի 1.2 մլն եվրո

16:51 23.11.2019

«Ռեալից» «Յուվենտուս» Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխության համար «Մանչեսթեր Յունայթեդը» իտալական ակումբից 1.2 մլն եվրո կստանա: Պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 2003-ից 2009 թվականներին, այնուհետև տեղափոխվել է մադրիդյան ակումբ, որտեղից 2018 թվականին, մոտ 100 միլիոն եվրոյի դիմաց, տեղափոխվել է Թուրին: Անգլիացիներին փոխհատուցում է հասնում Ռոնալդուի նախապատրաստման համար: Սա արդեն երկրորդ նման վճարումն է՝ այն պետք […]

̰
Բժիշկները «Ռեալի» նախկին գլխավոր մարզչի մոտ քաղցկեղ են ախտորոշել

16:39 23.11.2019

Բժիշկները «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վանդերլեյ Լուշեմբուրգոյի մոտ ախտորոշել են մաշկի քաղցկեղ: Այս մասին հայտնում է Globoesporte-ն: 67-ամյա մարզիչը, որն այժմ աշխատում է «Վասկո դա Գամայում», բիոպսիա է անցել, ինչի արդյունքում պարզվել է, որ չարորակ ուռուցք ունի: Բժիշկները մարզչին խորհուրդ են տվել երեք ամսվա ընթացքում վիրահատվել: Լուշեմբուրգոն դեռ չի որոշել հիմա՞ վիրահատվել, թե՞ սպասել Բրազիլիայի […]

̰
«Չելսիի» կիսապաշտպանը Դուբայում կիսամերկ պարել է և գրկախառնվել տղամարդու հետ

16:14 23.11.2019

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ռոս Բարքլին հայտնվել է հերթական սկանդալի մեջ, հայտնում է Daily Mail-ը: Ըստ աղբյուրի տեղեկությունների` 25-ամյա ֆուտբոլիստին նկարահանել են, երբ նա Դուբայի գիշերային ակումբներից մեկում պարել է կիսամերկ և գլխի վերևում թափահարել իր հագուստը, ինչպես նաև գրկախառնվել է ուրիշ տղամարդու հետ: Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել հավաքականի խաղերի հետ կապված ակումբներում ընդմիջման […]

̰
Եթե «Ռոման» խնդրի վերադառնալ, կհրաժարվեմ. Ֆրանչեսկո Տոտի

15:39 23.11.2019

«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին հայտարարել է, որ չի վերադառնա հռոմեական ակումբ: «Ես շատ նեղացկոտ մարդ եմ: Երբ ես որոշում եմ որոշակի ճանապարհով գնալ, ավարտում եմ իմ ուղին: Եթե ​​հիմա «Ռոման» խնդրի ինձ վերադառնալ, դա ինձ մեծ դժվարություններ կպատճառի: Բայց ես կհրաժարվեմ, որովհետև հարգում եմ ընդունած որոշումը և շարունակում եմ իմ ճանապարհը»,- Տոտիի խոսքերը մեջբերում […]

̰
Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ. Tata Steel

15:32 23.11.2019

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում շարունակվում է Tata Steel մրցաշարը, որի շրջանակներում անցկացվում են արագ և կայծակնային շախմատի պարտիաներ։ Քիչ առաջ ավարտվեց 5-րդ տուրը, որում Լևոն Արոնյանը իր առաջին հաղթանակը տարավ: Սպիտակ խաղաքարերով Արոնյանը առավելության հասավ հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ: 5-րդ տուրից հետո Արոնյանը 10 հնարավորից ունի 4 միավոր և Անիշ Գիրիի հետ կիսում է 7-8 […]

̰
Մեքենա՝ շրջադարձ հարվածով գոլ խփողի համար. մարզիչը կատարել է խոստումը

14:10 23.11.2019

Բրազիլիայի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող «Գրեմիո» ակումբի գլխավոր մարզիչ Ռենատո Պորտալուպին իր թիմի ֆուտբոլիստներին խոստացել է, որ ավտոմեքենա կնվիրի նրան, ով կկարողանա շրջադարձ հարածով գոլ խփել: Ազգային առաջնության 32-րդ տուրի՝ «Շապեկոենսեի» հետ խաղում դա հաջողվել է անել կիսապաշտպան Լուիսանոյին: Նա, ի դեպ, խաղի միակ գոլն է խփել, մարզիչն էլ կատարել է խոստումը: Ընդամենը մի քանի […]

̰
Արոնյանն անհաջող է մեկնարկել. The Tata Steel India Rapid & Blitz

13:47 23.11.2019

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում մեկնարկել է Tata Steel մրցաշարը, որի շրջանակում անցկացվում են արագ և կայծակնային շախմատի պարտիաներ։ Խաղային առաջին օրը երեք տուր է խաղարկվել արագ շախմատի մրցաշարում։ Առաջին տուրում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ։ Երկորդ տուրում ևս հայ շախմատիստը կիսել է միավորը, այս անգամ` Անիշ Գիրիի հետ։ Այնուհետ Արոնյանը պարտվել է աշխարհի գործող […]

̰
Կարեն Մովսիսյանն ու Ռաֆայել Վահանյանը պայքարում են մեդալների համար. Շախմատի վետերանների ԱԱ

13:40 23.11.2019

Բուխարեստում ավարտին է մոտենում վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է 4 հայ շախմատիստ: Երեկ երեկոյան տեղի է ունեցել նախավերջին` 10-րդ տուրը, որում Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը հաղթանակներ են տարել, Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Արտաշես Մինասյանը պարտվել է: 10-րդ տուրից հետո Ռաֆայել Վահանյանը և Կարեն Մովսիսյանն ունեն 7,5 ական միավոր և ընդամենը […]

̰
Մելքումյանը չորրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց. Tournament of Peace 2019

13:37 23.11.2019

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվող բարձր վարկանիշ ունեցող շախմատային  մրցաշարի չորրորդ  տուրում Հրանտ Մելքումյանը չորրորդ անընդմեջ ոչ-ոքին է խաղացել այս անգամ Գերմանիան ներկայացնող Լիվիու Նիսիպիանուի հետ: Նախորդ երեք տուրերում Հրանտը միավորը կիսել էր  Իվան Չեպարինովի,  Էտյեն Բակրոյի և Մարկուս Ռագգերի հետ: 4 տուրից հետո Մելքումյանը 2 միավորով 6-րդն է: Մրցաշարին մասնակցում է 12 շախմատիստ:

̰
Հենրիխ Մխիթարյանը տրանսֆերների համար ամենաշատ վճարված 30 ֆուտբոլիստների ցանկում է

22:00 22.11.2019

Հեղինակավոր transfermarkt.com կայքը ներկայացրել է պատմության մեջ տրանսֆերների համար ամենաշատ վճարված 30 ֆուտբոլիստների ցանկը: Ցուցակը գլխավորում է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, որի կարիերայի ընթացքում կայացած երկու տրանսֆերների համար վճարել են 310 մլն եվրո: Երկրորդը Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որի երեք տրանսֆերների համար վճարվել է 230 մլն եվրո: Երրորդ հորիզոնականում Միլանի […]

̰
Չուկագյանն այլևս չի ծեծի աղջիկներին. նրա ցանկությունը բավարարվել է

21:18 22.11.2019

Հայկական արմատներով ամերիկուհի Քետլին Չուկագյանը կմրցի UFC-ի թեթևագույն քաշային կարգում չեմպիոն Վալենտինա Շևչենկոյի հետ:  Նոր չեմպիոնական մենամարտը կկայանա փետրվարի  8-ին ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում:  Չուկագյանը մինչ այժմ ունի 13 հաղթանակ և երկու պարտություն, իսկ Շեվչենկոն`18 հաղթանակ և երեք պարտություն: Նոյեմբերի սկզբին UFC 244  մրցաշարում տարած փայլուն հաղթանակից հետո Չուկագյանը հայտարարեց, որ ցանկանում է մենամարտել Շևչենկոյի հետ: […]

̰
Աշխարհի չեմպիոն հայազգի բռնցքամարտիկը ստացել է «Սպորտի վաստակավոր վարպետ»-ի կոչում

14:47 22.11.2019

Քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն Վրեժ Պետրոսյանը, որը ներկայացնում է ռուսական Սարատով քաղաքը, «ՌԴ սպորտի վաստակավոր վարպետի» կոչում է ստացել: Ինչպես հաղորդում է ռուսական մամուլը, հրամանագիրը ստորագրել է ՌԴ սպորտի նախարար Պավել Կոլոբկովը: Վրեժ Պետրոսյանը քիքբոքսինքգի 2018 թվականի աշխարհի գավաթակիրն է, իսկ 2015 թվականին նա հաղթել է ուսանողական աշխարհի առաջնությունում: 2019-ի ապրիլին էլ Վրեժ Պետրոսյանը դարձել էր […]

̰
Կարեն Խաչանովը կես միլիոն դոլար կստանա Դևիսի գավաթի 1/4 դուրս գալու համար

13:24 22.11.2019

Ռուսաստանի թենիսի հավաքականը շարունակում է պայքարը հեղինակավոր Դևիսի գավաթի մրցաշարում, որը անցկացվում է Մադրիդում: ՌԴ հավաքականի թենիսիստներ Անդրեյ Ռուբլևը և հայազգի Կարեն Խաչանովը հաջողությամբ հաղթահարել են 1/8 եզրափակչի փուլը և դուրս են եկել 1/4 եզրափակիչ, որտեղ մրցելու են սերբական զույգի հետ: Ռուսական մամուլի տեղեկություններով` 1/4 եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովն ու Ռուբլևը միասին կստանան 1 […]

̰
«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել երիտասարդ ռուս կիսապաշտպանին

13:20 22.11.2019

«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»: Ըստ Sport Mediaset-ի տեղեկությունների` թուրինյան ակումբն արդեն համաձայնեցրել է 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերն իրականացնել ամռանը: Գործարքի գումարի չափը հայտնի չէ, սակայն նախկինում տեղեկություն էր տարածվել, որ ռուսական ակումբը ցանկանում է ֆուտբոլիստի վաճառքից ստանալ մոտ 40 մլն եվրո: «Յուվենտուսը» սկսել է հետևել Միրանչուկին Չեմպիոնների լիգայում «Լոկոմոտիվի» հետ խաղերից […]

̰
Լիոնել Մեսսին «Բորուսիայի» երիտասարդ տաղանդին 15-ամյակի կապակցությամբ նվեր է ուղարկել

13:10 22.11.2019

Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդական թիմի հարձակվող Յուսուֆ Մուկոկոն իր Instagram-ի էջում հրապարակել է ծննդյան օրը ստացած նվերի լուսանկարը: Նոյեմբերի 20-ին երիտասարդ ֆուտբոլիստը դարձել է 15 տարեկան: Երիտասարդ տաղանդին շնորհավորել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, որին երկրպագում է Մուկոկոն: Արգենտինացին Յուսուֆին ուղարկել է իր դիմանկարը, մեծ շրջանակ մի քանի նկարներով  և բացիկ, որում գրավոր շնորհավորել է ֆուտբոլիստին: […]

̰
Ռաֆայել Վահանյանը միացավ առաջատարների խմբին. Շախմատի վետերանների ԱԱ

12:21 22.11.2019

Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 4 հայ շախմատիստներ: Երեկ երեկոյան տեղի է ունեցել 9-րդ տուրը, որում Ռաֆայել Վահանյանը և Կարեն Մովսիսյանը հաղթանակներ են տարել, Արտաշես Մինասյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Վլադիմիր Պողոսյանը պարտվել է: 9-րդ տուրից հետո Ռաֆայել Վահանյանը ունի 7 միավոր և ընթանում է առաջատարների խմբում: Արտաշես Մինասյանը և […]

̰
Մարմնամարզիկները դուրս են եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

11:54 22.11.2019

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`գերմանական Կոտբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առանձին վարժություններում Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ: Օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը գրավել է 4-րդ տեղը, Վահագն Դավթյանը` 8-րդը, նժույգթափերում Հարություն Մերդինյանը 7-րդն է: Գավաթի խաղարկությունը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար: Մարմնամարզության […]

̰
Ռուս հոկեյիստը տափօղակով հարվածել է մրցավարի դեմքին

11:52 22.11.2019

Միջադեպ է գրանցվել ԱՄՆ-ի և Կանադայի Ազգային հոկեյի լիգայի «Վաշինգտոն Քեփիթալզ»-«Նյու Յորք Ռենջերս» խաղի ժամանակ: Ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը տափօղակը իր թիմի զոնայից դուրս բերելու պահին վնասվածք է հասցրել խաղի մրցավար Ֆուրման Սաուտին: Տափօղակը մականով նետելուց հետո դիպչել է եզրագծի պաշտպանիչ ապակուն և շեղվելով` հարվածել է մրցավարի դեմքին: #NHL Where players are tough & so […]

̰
«Ռեալը» մտադիր է երկարաձգել Քարիմ Բենզեմայի պայմանագիրը

11:30 22.11.2019

Մադրիդի «Ռեալը» մտադիր է նոր պայմանագիր կնքել հարձակվող Քարիմ Բենզեմայի հետ: Արքայական ակումբում պատրաստ են երկարաձգել պայմանագիրը 31-ամյա ֆրանսիացու հետ մինչև 2023 թվականը և բարձրացնել նրա աշխատավարձը: Այս մասին հայտնում է Marca-ն: Կողմերն արդեն սկսել են համապատասխան բանակցությունները: Բենզեմայի ներկայիս պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը:

̰
Չեմ պատկերացնում` ինչպես պետք է աշխատենք նման մարզչի հետ. Վարազդատ Հարոյանը վրդովվել է Խաշմանյանի խոսքերից

10:25 22.11.2019

Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալ» ակումբի պաշտպան Վարազդատ Հարոյանը հարցազրույց է տվել ռուսական Sport24.ru մարզական կայքին: Հարոյանը խոսել է Իտալիայի հավաքականից կրած պարտության և թիմի նոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մասին: Հայ պաշտպանն ասել է, որ մինչև հիմա շոկի մեջ է և չի կարող իր տեղը գտնել խայտառակ պարտությունից հետո, որի մասին երևի ամբողջ աշխարհն է […]

̰
Դոնեցկի «Շախտյոր»-ը տուգանվել է մարզադաշտում ռուսերեն խոսք հնչեցնելու համար

09:14 22.11.2019

Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի Կարգապահական կոմիտեն տուգանել է Դոնեցկի «Շախտյոր» ակումբին այն բանի համար, որ Կիևի «Դինամո»-ի հետ խաղում մարզադաշտում ռուսերեն խոսք է հնչել: «Շախտյորի» սևամորթ բրազիլացի ֆուտբոլիստի հետ կապված հայտնի միջադեպի ժամանակ մրցավարը խնդրել է մարզադաշտում հնչեցնել ռասիզմին դեմ կոչեր, որպեսզի երկրպագուները չվանկարկեն անթույլատրելի արտահայտություններ: Հաղորդավարը երկրպագուներին դիմել է ուկրաիներեն, ապա նաև ռուսերեն, ինչից էլ […]

̰
Հրանտ Մելքումյանի երրորդ անընդմեջ ոչ-ոքին

08:51 22.11.2019

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվում է բարձր վարկանիշ ունեցող շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում է նաև    Հրանտ Մելքումյանը: Երրորդ տուրում Հրանտը երրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց՝ այս անգամ  Ռեյջեր Մարկուսի հետ: Նախորդ երկու տուրերում Մելքումյանը միավորը կիսել էր Էտյեն Բակրոյի և Իվան Չեպարինովի հետ: Հատկանշական է, որ բոլոր այն շախմատիստները, ում հետ Հրանտը ոչ-ոքի է խաղացել, […]

̰
Երեք թոռնիկների տատիկը պարծեցել է հսկա բիցեպսներով

23:09 21.11.2019

48-ամյա կանադուհի Ռոբին Հիլլիսը, որը Քրեակատարողական հիմնարկում է աշխատում, պրոֆեսիոնալ բոդիբիլդեր է: Նա խոստովանել է, որ փոքրուց եղել է շատ ամաչկոտ, բայց միշտ սիրել է սպորտը: Դպրոցն ավարտելուց հետո նա սկսել է կանոնավոր մարզումները: Ծանրամարտը նրան գերել է: Ծանր մարզումները չեն խանգարել Ռոբինին դասավորել նաև անձնական կյանքը: Նա ունի երկու աղջիկ՝ 23 և 21 տարեկան, […]

̰
Ես ուզում եմ շատ կարևոր հայտարարություն անել. Արթուր Վանեցյան

19:19 21.11.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությունը հստակ սահմանում է այն չափորոշիչները, թե ինչպես են ընտրվում ժողովի անդամները, և այս մեկ ամսվա ընթացքում Արմեն Մելիքբեկյանը (ՀՖՖ գլխավոր քարտուղար) հայտնաբերելու է այն ՀԿ-ները, որոնք ֆիկտիվ ընդգրկված են այդ ժողովում և ուղղակի, շատ կներեք, թվաքանակի համար: Մաքրվելու է ժողովը, որը վայելելու է վստահություն հասարակության, ֆուտբոլային հանրության կողմից, և հենց այդ […]

̰
BACK_TO_TOP