Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. Թեհրանի թիմը՝ ձնամարտի մրցաշարի հաղթող – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+19.88 oC

Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. Թեհրանի թիմը՝ ձնամարտի մրցաշարի հաղթող

16:47 04.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մրցումային երրորդ օրը 2x3x1,2 կմ դասական ոճում թիմային սպրինտ մրցաձևով փետրվարի 4-ին ավարտվել են դահուկավազքի մրցումները։

Առաջին տեղը գրավել են Սոչիի ու Վանաձորի ներկայացուցիչները` Վասելինա Խաչատրյանն ու Էրիկ Ավետիսյանը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Աշոցքի թիմերը` Միքայել Միքայելյան-Անահիտ Մարգարյան, Թադևոս Պողոսյան-Կատյա Գալստյան:

Հատկանշական է՝ այս մարզաձևի եռօրյա մրցումներում խաղարկված մեդալների գերակշիռ մասը՝ 12 մեդալ, նվաճել են Աշոցքը ներկայացնող դահուկորդները (3 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ)։

Փետրվարի 3-ին կայացել են դահուկավազքի դասական ոճի մրցումները. տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի բազմակի չեմպիոն Միքայել Միքայելյանը, երկրորդ տեղում Սպարտակ Ոսկանյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Թադևոս Պողոսյանը: Երեքն էլ ներկայացնում են Աշոցքը: Կանանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Վասելինա Խաչատրյանը, երկրորդ տեղում Կատյա Գալստյանն է, եռյակը եզրափակել է Գյումրիի ներկայացուցիչ Ռոզա Սիմոնյանը:

Ավելի վաղ տղամարդկանց ազատ ոճում հաղթողի կոչմանն արժանացել էր Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել էր Սպարտակ Ոսկանյանը, իսկ եռյակը եզրափակել էր Թադևոս Պողոսյանը: Կանանց ազատ ոճում առաջին տեղը զբաղեցրել էր Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանը: Երկրորդ տեղում Վասելինա Խաչատրյանն էր, իսկ լավագույն եռյակը եզրափակել էր Ռոզա Սիմոնյանը:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շրջանակում ավարտվել է նաև ձնամարտի մրցաշարը, որին 18 թիմեր են մասնակցել: Առաջին անգամ խաղերի ծրագրում ընդգրկված ձնամարտի մրցաշարում հաղթող է ճանաչվել Թեհրանի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ջերմուկի թիմը, իսկ եռյակը եզրափակել է Արմավիրի մարզի Խոյ համայնքի թիմը:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շրջանակում Երևանում երեկ՝ փետրվարի 3-ին, մեկնարկել է հոկեյի մրցաշարը, որն անցկացվում է շրջանաձև մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 4 թիմեր Վոլգոգրադից, Մոնրեալից, Դոնի Նախիջևանից ու Երևանից: Մրցումային առաջին օրը ուժերը չափել են Վոլգոգրադի ու Դոնի Նախիջևանի, Մոնրեալի ու Երևանի թիմերը: Դոնի Նախիջևանի թիմը 8:3 հաշվով առավելության է հասել Վոլգոգրադի թիմի նկատմամբ: Երևանի թիմը 10:6 հաշվով հաղթանակ է տարել Մոնրեալի թիմի նկատմամբ: Այսօր կայացած խաղերում Դոնի Նախիջևանի թիմը 16:8 հաշվով առավելության է հասել Երևանի թիմի նկատմամբ, իսկ Վոլգոգրադի թիմը 4:1 հաշվով հաղթել է Մոնրեալի թիմին:

Վաղը թիմերը կանցկացնեն վերջին խաղերը: Երևանը կմրցի Վոլգոգրադի թիմի հետ, իսկ Դոնի Նախիջևանի թիմը կխաղա Մոնրեալի հետ:

Խաղերի շրջանակում շարունակվում են նաև շախմատի մրցումները: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 150 շախմատիստներ, իսկ կանանց առաջնությանը՝ 50: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում ամենաշատ մասնակից ունեցող մարզաձևի մրցումներն անցկացվում են շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով, յուրաքանչյուր մասնակցին տրվում է 15 րոպե ժամանակ մինչև խաղի ավարտը՝ 5 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից։ Մասնակիցների միջազգային և ազգային վարկանիշները չպետք է գերազանցեն՝ տղամարդկանց պարագայում 2300-ը, կանանց պարագայում՝ 2250-ը։ Խաղերին մասնակցում են շախմատիստներ Հայաստանի բոլոր մարզերից, Ռուսաստանի մի քանի քաղաքներից, ինչպես նաև եվրոպական քաղաքներից:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի սպորտային պարերի մրցաշարին մասնակցում են 7 տարիքային խմբերի շուրջ 250 մասնակիցներ` 8 երկրից, 9 մարզից ու 29 քաղաքից: Խաղերի ամենակրտսեր մասնակիցները 5 տարեկան են՝ Գյումրիից ու Նյու Դելիից:

Սպորտային պարերի եզրափակիչները կկայանան փետրվարի 4-ի երեկոյան: Մրցումների ծրագրում ընդգրկված են պարահանդեսային՝ «Վալս», «Տանգո», «Կվիկստեպ» և լատինամերիկյան՝ «Չա-չա», «Սամբա», «Ռումբա», «Պասադոբլ», «Ջայվ» պարերը։

Փետրվարի 5-ին և 6-ին Ապարանի «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային գոտում կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ծրագրով նախատեսված լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի մրցումները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրամիջոցը հարևանին իրացրել էր 22-ամյա երիտասարդը. Վաղարշապատի համայքային ոստիկանների բացահայտումը

16:10 16.05.2025

Թմրամիջոցը հարևանին իրացրել էր 22-ամյա երիտասարդը. Վաղարշապատի համայքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արշալույս գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը տանը և օժանդակ շինություններում ապօրինի թմրանյութ է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Մայիսի 14-ին 60-ամյա տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 7 գրամ դեղնականաչավուն զանգված: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 60-ամյա տղամարդուն թմրամիջոցը հյուրասիրելու եղանակով իրացրել է 22-ամյա համագյուղացին։ Վերջինս ևս […] ...

Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսիի» կանանց ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսը

16:04 16.05.2025

Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսիի» կանանց ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսը

Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել Լոնդոնի «Չելսիի» կանանց ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 10%-ը՝ ներդնելով 20 միլիոն ֆունտ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Լեգենդար ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հայազգի ամուսինը կմիանա լոնդոնյան ակումբի տնօրենների խորհրդին։ Օհանյանը նախկինում ամերիկյան «Էյնջել Սիթի» ակումբի ամենամեծ բաժնետերն էր: Նա 2024 թվականին ռեկորդային գումարով վաճառել է ակումբը։ Օհանյանը հիմա հույս […] ...

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

16:00 16.05.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

ՆԳ նախարարության կրթահամալիրում մայիսի 12-16-ը տեղի է ունեցել Ոստիկանության հենասյունային ուղղություններից մեկում՝ Պարեկային ծառայությունում ընդունելության եզրափակիչ փուլը՝ հարցազրույցները։ Այս փուլին մասնակցում են ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումները հաղթահարած դիմորդները։ Գործընթացին հետևել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն՝ Ոստիկանության ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելելով ՆԳՆ կրթահամալիր։ Նախարարը շրջել է ուսումնական հաստատությունում, զրուցել հանձնաժողովների անդամների […] ...

Ինչ են քննարկել Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը

15:55 16.05.2025

Ինչ են քննարկել Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը

Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը: ...

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

15:51 16.05.2025

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտափույթ կստորագրեն երկու երկրների միջև արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Կոշտայի ունեցած հանդիպումներին։ «Եվրոպական խորհրդի նախագահն ու […] ...

Ֆիդանը կարծում է, որ Ստամբուլի բանակցությունները կարող են հանգեցնել Ուկրաինայում խաղաղության

15:47 16.05.2025

Ֆիդանը կարծում է, որ Ստամբուլի բանակցությունները կարող են հանգեցնել Ուկրաինայում խաղաղության

Անկարան հավատում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության, եթե կողմերը կառուցողական մոտեցում ցուցաբերեն, ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ հանդիպումը մեկնարկել է ուրբաթ օրը, որին մասնակցել է նաև թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալինը, հայտնում է […] ...

BACK_TO_TOP