17:10 22.10.2019
Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Հարություն Մերդինյանը նվաճել են Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերի եզրափակչի ուղեգիր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։ Նժույգի թափեր վարժությունում Մերդինյանը վաստակել է 13.733 միավոր և 6-րդ տեղով որակավորվել է եզրափակչին: Օղակների վարժությունում հանդես եկող Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը վաստակել են 14.133 և 14.166 միավոր […]
15:46 22.10.2019
«Շանթ» ՀԸ-ն բացառիկ իրավունքով շարունակելու է ցուցադրել եվրոպական հավաքականների մասնակցությամբ բոլոր կարևորագույն հանդիպումները: Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլից ու Ազգերի լիգայի 2019-2020 խաղարկության եզրափակիչ փուլի ավարտից հետո «Շանթ» ՀԸ-ն ֆուտբոլասերների ուշադրությանը կներկայացնի Ազգերի լիգայի 2020-2021 թվականների խաղարկության հանդիպումները, մրցաշարի եզրափակիչ փուլն ու ամենակարևորը՝ Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի խաղերը: Բացի դրանից՝ «Շանթ» ՀԸ […]
11:48 22.10.2019
Բրիտանական Մեն կղզում անցկացված FIDE Chess.com Grand Swiss մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Լևոն Արոնյանը: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը 11 տուրերում հավաքել է 7.5 միավոր և բաժանել 3-8-րդ տեղերը, տեղեկացնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն: Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարն ավարտել են 6.5-ական միավորով, Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը՝ 6-ական, Սերգեյ Մովսեսյանը՝ 5.5, […]
10:48 22.10.2019
Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում երկրորդը Հայաստանի հավաքականից մրցահարթակ է դուրս եկել Մ20 տարիքային խմբում հանդես եկող 67 կգ քաշային Սևակ Նիկողոսյանը: Մեր ծանրորդը անհաջող է հանդես եկել: Պոկում վարժությունում նա 120 կգ արդյունքով ցույց է տվել 11-րդ արդյունքը, իսկ հրում վարժությունը ձախողել է և ստացել է 0: Հիշեցնենք, որ երեկ պոկում […]
10:25 22.10.2019
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում շարունակվում է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում են 4 շախմատիստներ՝ Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, աղջիկների մրցապայքարում՝ Մարիամ Ավետիսյանը: 7-րդ տուրում Արամ Հակոբյանը, ով 5 միավորով կիսում էր 1-2 տեղերն ուկրաինացի Եվգենի Շտեմբուլյակի հետ, հենց նրա հետ խաղում էլ պարտվեց: Շանթ Սարգսյանը հաղթանակ տարավ և […]
09:55 22.10.2019
Ավարտվեց FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցեցին նաև 8 հայ գրոսմայստերներ: Վերջին 11-րդ տուրում մեր շախմատիստներից ոչ մեկը հաղթանակ չտարավ: Ռոբերտ Հովհաննիսյանը և Էլինա Դանիելյանը պարտություններ կրեցին, իսկ Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը, Կարեն Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի խաղացին: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց չինացի Վանգ Հաոն, որին […]
23:52 21.10.2019
Քիչ առաջ ստորագրեցի հրաման 2019 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Հակոբ Արայի Մկրտչյանին սպորտի վաստակավոր վարպետ կոչմանն արժանացնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Նորանոր հաջողություններ եմ մաղթում Հակոբ Մկրտչյանին և մեր թիմին»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
23:23 21.10.2019
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբիշ Միհրան Հարությունյանը, որն արդեն մեկ տարուց ավելի է հանդես է գալիս MMA ոճում, Սոչիում ընթացող միջազգային մրցաշարում պարտվել է ղազախ մարտիկ Ժասուլան Ակիմժանին: Երրորդ ռաունդում ոտքով հարված ստանալուց հետո մրցավարը արձանագրել է նոկաուտ և դադարեցրել է մրցամարտը: Սա Հարությունյանի 4-րդ մենամարտն էր MMA-ում, մինչ այս, նա ուներ 3 հաղթանակ: Մարտից […]
22:57 21.10.2019
Դոնի Ռոստովում կայացած խառը մենամարտերի Berkut Young Eagles մրցաշարին մասնակցել են նաև ՌԴ-ը ներկայացնող հայազգի մարզիկներ: Նրանցից երկուսը հաղթել են ադրբեջանցի մարզիկների: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սևակ Առաքելյանը 27 վայրկյանում նոկաուտի էր ենթարկել ադրբեջանցի Քամրան Մամեդովին, իսկ ավելի ուշ Միխայիլ Ալավերդյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Էլշադ Հուսեյնովին: Եվս երկու հայ մարզիկներ են հաղթանակներ տարել, […]
20:19 21.10.2019
Գերմանիայի դրոշի տակ ելույթ ունեցող բռնցքամարտիկ Արմենակ Հովհաննիսյանը նվաճել է իր առաջին պրոֆեսիոնալ տիտղոսը, գրում է Rusarminfo-ն: Հովհաննիսյանը կիսածանր քաշային կարգում հաղթել է ուկրաինացի մարզիկ Վիկտոր Պոլյակովին և նվաճել WBC Asia չեմպիոնական գոտին: Արմենակ Հովհաննիսյանը բռնցքամարտով է զբաղվել 12 տարեկանից, նա Հայաստանի բազմակի չեմպիոն է:
18:45 21.10.2019
Համացանցում է հայտնվել գերմանացի հեծանվորդ Յոհանես Ֆիշբախի անկման տեսագրությունը, որում նա փորձում է համաշխարհային նոր ռեկորդ սահմանել դահուկորդների տրամպլինից հեծանվով թռիչքներում։ Փորձը հրաշքով փորձանք չի դարձել։ Տրամպլինով իջնելիս հեծանվորդը մինչև 90 կմ/ժ արագություն է զարգացրել, սակայն վայրէջքի ժամանակ կորցրել է հեծանիվի կառավարումը։ Տասնյակ մետրերի բարձրությունից ընկնելիս նրա հեծանիվի առաջին անիվը դիպչել է հատակին, ու հեծանվորդը […]
14:35 21.10.2019
Այսօր Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է: Գյումրեցի ըմբիշը դարձավ 28 տարեկան: Արթուրը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում: Նա Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն է: Արթուրը ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի գլխավորությամբ: Արթուրը 2014 և 2015 թվականների Հայաստանի լավագույն մարզիկն է: Արթուր Ալեքսանյանը նաև […]
13:50 21.10.2019
Դոնի Ռոստովում կայացած խառը մենամարտերի BYE 10 մրցաշարում հայ մարտիկ Սևակ Առաքելյանը նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի Կամրան Մամեդովին: Սևակին դրա համար պահանջվել է ընդամենը 27 վայրկյան։ Սևակ Առաքելյանի ուժգին հարվածից հետո ադրբեջանցին ընկել է, իսկ ստուգողական հարվածից հետո դադարեցրել է դիմադրությունը: Մրցավարը անմիջապես դադարեցրել է մենամարտը:
12:15 21.10.2019
Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում առաջինը Հայաստանի հավաքականից մրցահարթակ է դուրս եկել Մ20 տարիքային խմբում հանդես եկող 55 կգ քաշային Մոնթե Մխիթարյանը: Մոնթեն գերազանց է հանդես եկել պոկում վարժությունում: Նա բարձրացրել է 105, 109, ապա նաև 111 կգ կշռող ծանրաձողերը և նվաճել է փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում Մոնթեն հաջող ելույթ չի […]
10:56 21.10.2019
Կայացան FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարի նախավերջին՝ 10-րդ տուրի հանդիպումները: Մեր 8 գրոսմայստերներից 3-ը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը և Կարեն Մովսիսյանը հաղթանակներ տարան: Իսկ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը և Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղացին: Մրցաշարի միանձնյա առաջատարը Կարուանան է, ով ունի 7,5 միավոր: Արոնյանը ևս 6 շախմատիստների հետ ունի 7 միավոր […]
19:19 20.10.2019
Իտալական Ա սերիայի 8-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվել էր «Սամպդորիա»-ին: Հանդիպմանը գոլ չգրանցվեց: Խաղն ավարտվեց 0:0 հաշվով: Այս խաղին ևս Մխիթարյանը մարզադաշտ դուրս չեկավ: Նշենք, որ «Սամպդորիա»-ն եզրափակում է մրցաշարային աղյոսակը, իսկ «Ռոմա»-ն 6-րդ հորիզոնականում է: Հիշեցնենք, որ թիմի մարզիչը մի քանի օր առաջ նշել էր, որ Մխիթարյանը ապաքինվել է, սակայն դեռ դուրս չի գա մարզադաշտ:
11:29 20.10.2019
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում շարունակվում է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում են 4 շախմատիստներ՝ Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, աղջիկների մրցապայքարում՝ Մարիամ Ավետիսյանը: 6-րդ տուրում Արամ Հակոբյանը հերթական հաղթանակը տոնեց և այժմ 5 միավորով կիսում է 1-2 տեղերը ուկրաինացի Եվգենի Շտեմբուլյակի հետ: Հաջորդ տուրում Հակոբյանը կմրցի հենց Շտեմբուլյակի հետ: […]
11:01 20.10.2019
Կայացան FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարի 9-րդ տուրի հանդիպումները: Մեր 8 գրոսմայստերներից միայն Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ տարավ, Կարեն Մովսիսյանը պարտվեց, իսկ Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղացին: Արոնյանը ևս 3 շախմատիստների հետ կիսում է 1-4 տեղերը: Մեր մյուս շախմատիստների արդյունքները 9-րդ տուրից հետո հետևյալն են՝ Ռոբերտ […]
12:10 19.10.2019
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության մասին, երբ նա հանդես էր գալիս «Ռեալի» կազմում: «Հրաշալի էր, երբ Ռոնալդուն խաղում էր Իսպանիայում: Նրա ներկայությունը Էլ Կլասիկոյի հանդիպումները ավելի յուրահատուկ էին դարձնում, դրանց արժեքն ավելի էր բարձրանում»,- Metro FM 95.1 ռադիոկայանի եթերում ասել է Մեսսին:
09:52 19.10.2019
Իսպանական «Բարսելոնա» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին Metro FM 95.1 ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է իր հետագա կարիերայի մասին: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ակումբի ղեկավարությունը նախապատրաստվում է 10 տարվա պայմանագիր առաջարկել Մեսսիին: Ընդ որում, պայմանագրով նախատեսվում է, որ Մեսսին ինչ-որ պահից սկսած, այսինքն՝ խաղացողի կարիերան ավարտելուց հետո, կկարողանա ղեկավար պաշտոն ստանձնել ակումբում: «Մենք քննարկել ենք […]
09:42 19.10.2019
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում շարունակվում է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հիշեցնենք՝ Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում են 4 շախմատիստներ՝ Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, աղջիկների մրցապայքարում՝ Մարիամ Ավետիսյանը: 5-րդ տուրում Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը և Մարիամ Ավետիսյանը նորից ոչ-ոքի են խաղացել, իսկ Արամ Հակոբյանը կրկին հաղթանակ է տարել: 5-րդ տուրից հետո Արամ Հակոբյանն […]
09:35 19.10.2019
Կայացան FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարի 8-րդ տուրի հանդիպումները: Մեր 8 գրոսմայստերներից 2-ը՝ Սերգեյ Մովսեսյանը և Կարեն Մովսիսյանը, հաղթանակներ են տարել, Հրանտ Մելքումյանը և Էլինա Դանիելյանը պարտվել են, իսկ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել: Հիշեցնենք, որ Արոնյանը մրցում էր Ֆաբիանո Կարուանայի հետ, որի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: […]
22:42 18.10.2019
Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որը մակագրել է հետևյալ գրությամբ. «Վերադառնում եմ վնասվածքից հետո»: Հիշեցնենք, որ «Ռոմայի» պաշտոնական կայքը հայտնել է, որ Հենրիխ Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքներից հետո, սակայն բաց կթողնի 8-րդ տուրի «Սամպդորիայի» հետ հանդիպումը:
21:05 18.10.2019
Հայաստանի բասկետբոլի գործող չեմպիոն «Արագած»-ը վստահ հաղթանակով մեկնարկեց կանոնավոր առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի 2019/20 թվականի առաջնության անդրանիկ տուրում «Արագած»-ը մրցեց ՖԻՄԱ-ի հետ: Գործող չեմպիոնն ակնհայտ առավելություն ուներ բոլոր քառորդներում և հաղթեց 137:70 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Արագած»-ից Տավին Կումմինգս էր՝ 36 միավոր: Հոկտեմբերի 19-ին ուժերը կչափեն «Երևան»-ն ու «Էրեբունի»-ն (մեկնարկը 20:00-ին), իսկ հոկտեմբերի 20-ին տուրը […]
19:39 18.10.2019
Հայտնի ֆուտբոլային գործակալ Ջուզեպպե Պալյարան խոստովանել է, որ ինքը կաշառել է սըր Ալեքս Ֆերգյուսոնին, երբ նա աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում»: Ըստ բրիտանական Mirror պարբերականի` Պալյարան, որը մեղադրվում է կոռուպցիայի գործով, Ֆերգյուսոնին նվիրել է «Ռոլեքս» ֆիրմայի՝ 30000 ֆունտ սթեռլինգ արժողությամբ ժամացույց, որպեսզի նա «հանձնի» Չեմպիոնների լիգայի «Յուվենտուս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Այս մասին հայտնի է դարձել դատավարությանը մասնակցող […]
14:00 18.10.2019
Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն քննադատել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)՝ «Տոկիո-2020» Օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները Սապորո տեղափոխելու մասին առաջարկը: Նրան դուր չի եկել, որ ՄՕԿ-ը նման բան է ծրագրում շոգի պատճառով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: «Դա անսպասելի հայտարարություն էր: Եթե պետք է ավելի զով վայր, ապա ինչո՞ւ մրցումները […]
13:51 18.10.2019
Խառը մենամարտերի (MMA) հայազգի մարտիկ Վարդան Ասատրյանը, որ հոկտեմբերի 19-ին Սոչիում կմասնակցի Fight Nights Global 95 մրցաշարին, կազինոյում տանուլ է տվել 200 000 դոլար: Այս մասին հայտնում է Sport24.ru-ն։ Fight Nights Global-ի նախագահ Կամիլ Գաջիևը մեկնաբանել է այդ միջադեպը: «Ես էլ եմ լսել այդ մասին, բայց դեռ չեմ խոսել Վարդանի հետ։ Նրանից սպասելի է։ Չեմ […]
13:40 18.10.2019
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ: Այս մասին հայտնում է Mirror-ը: Ըստ բրիտանական պարբերականի` Զիդանն ու Պոգբան հանդիպել են Դուբայում՝ հոկտեմբերին ազգային հավաքականների խաղերի հետ կապված դադարի ժամանակ: «Կարմիր սատանաների» կիսապաշտպանը կոճի վնասվածքի պատճառով չէր հրավիրվել Ֆրանսիայի հավաքական և մեկնել էր ԱՄԷ: «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչն այդ ընթացքում […]
13:13 18.10.2019
Ամստերդամի «Այաքսի» երկրպագուներին արգելվել է այցելել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Լոնդոնի «Չելսիի» հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Նման որոշում ՈւԵՖԱ-ի վերահսկիչ-կարգապահական հանձնաժողովը կայացրել է՝ կապված «Վալենսիայի» հետ 1-ին տուրի արտագնա խաղում (3-0), հոլանդացի երկրպագուի ոչ պատշաճ պահվածքի հետ: ՈւԵՖԱ-ն երկրպագուի պահվածքի համար նաև 50․000 եվրոյով տուգանել է «Այաքսին»: Բացի […]
12:21 18.10.2019
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել։ Ըստ մասնագետի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել «Եվրո 2020»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ «Մեկ տարի է՝ զբաղեցնում եմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս ընթացքում եղել են թե՛ ուրախության, թե՛ տխրության պահեր՝ կապված հավաքականի ելույթների հետ։ Ընտրական փուլը դեռ չի ավարտվել, […]