09:53 25.10.2019
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ավարտվում է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում են 4 շախմատիստներ՝ Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, աղջիկների մրցապայքարում՝ Մարիամ Ավետիսյանը: Նախավերջին՝ 10-րդ տուրում, Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը հաղթանակներ են տարել, Արթուր Դավթյանը պարտվել է, իսկ Մարիամ Ավետիսյանը ոչ-ոքի է խաղացել: Արամ Հակոբյանն այժմ 7,5 միավորով […]
23:56 24.10.2019
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրում իտալական «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր Մյունխենգլադբախի «Բորուսիային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Խաղի հաշիվը 32-րդ րոպեին բացել է հռոմեացիների իտալացի հարձակվող Նիկոլո Ձանյոլոն: Գերմանական ակումբին խաղավերջում հաջողվել է հավասարեցնել հանդիպման հաշիվը, 11 մետրանոց հարվածով գոլի հեղինակ է դարձել Լարս Շտինդլը: 3-րդ տուրից հետո «Ռոման» 5 […]
23:48 24.10.2019
Ամերիկացի մարմնամարզուհի Սիմոնա Բայլզը բեյսբոլի գլխավոր լիգայի եզրափակիչ փուլի մեկնարկից առաջ իր ցուցադրած թռիչքով զարմացրել է համացանցի օգտատերերին: Տեսանյութը հայտնվել է Twitter սոցիալական ցանցում: Մարմնամարզուհին դարձել է հանդիպման պատվավոր հյուրը և պետք է առաջին նետումն իրականացներ: Դրանից առաջ մարմնամարզուհին սալտո է իրականացրել: Սոցկայքերում այս թռիչքն «անհավանական և տպավորիչ» են անվանել: «Հրաշալի մարմնամարզուհի է: Նա պետք […]
23:40 24.10.2019
21-ամյա կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը երկարաձգել է պայմանագիրը «Փյունիկի» հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Էրիկ Վարդանյանը «Փյունիկում» է 2014 թվականից: «Փյունիկի» կազմում Վարդանյանն անցկացրել է 68 խաղ՝ դառնալով 13 գոլի հեղինակ: Վարդանյանը 2017 թվականից հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրած 3 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: Վարդանյանը […]
22:39 24.10.2019
Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությանն այսօր մեր հավաքականը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել: Մ23 խմբի 89 կգ քաշայինների մրցապայքարում հաջող են հանդես եկել Կարեն Ավագյանն ու Արա Աղանյանը: Կարենը 170 կգ արդյունքով հաղթել է պոկում վարժությունում, Արան 162 կգ արդյունքով երկրորդն է ճանաչվել: Հրում վարժությունում Կարենն ու Արան տեղերով փոխվել են: Արան […]
20:47 24.10.2019
Բաթումիում մեկնարկած Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը վստահ է սկսել նաև Հայաստանի տղամարդկանց հավաքականը: Մեր շախմատիստներն առաջին տուրում հաղթել են նորվեգացիներին 3․5-0․5 հաշվով: Հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը և Հայկ Մարտիրոսյանը, իսկ Հրանտ Մելքումյանը խաղն ավարտել է ոչ-ոքի: Առաջին խաղատախտակի վրա խաղացել է Գաբրիել Սարգսյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջին տուրում նույն հաշվով […]
20:44 24.10.2019
Բաթումում այսօր մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունը: Կանանց առաջնությանը մասնակցում է 32 հավաքական: Հայաստանի աղջիկների հավաքականը առաջին տուրում մրցել է ֆիննուհիների հետ և հաղթել է 3․5-0․5 հաշվով: Մեր հավաքականի կազմում հաղթանակներ են տարել Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել:
20:20 24.10.2019
Համակարգչային ֆուտբոլի սիրահարները այսուհետ կարող են միմյանց դեմ մրցել՝ «օգտագործելով» Տիգրան Բարսեղյանին, Կամո Հովհաննիսյանին, Մարկոս Պիզելլիին և մեր ազգային ընտրանու այլ ֆուտբոլիստներին։ Դեռևս մի քանի ամիս առաջ ՀՖՖ-ն և Pro Evolution Soccer (PES) խաղի արտադրող ճապոնական Konami ընկերությունը պայմանավորվածության էին հասել, որի համաձայն` խաղի վերջին թողարկման մեջ պաշտոնապես ներկայացված է նաև Հայաստանի ազգային հավաքականը։ Այս մասին հայտնում […]
20:06 24.10.2019
Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրում իտալական «Ռոման» սեփական հարկի տակ մրցելու է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ։ Հանդիպումից առաջ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: 13. Պաու Լոպես, 6. Սմոլինգ, 9. Ջեկո, 11. Կոլարով, 20. Ֆասիո, 21. Վերետու, 23. Մանչինի, 27. Պաստորե, 37. Սպինացոլա, 99. Կլյուվերտ Հիշեցնենք, որ «Ռոմայի» և Հայաստանի ազգային […]
19:50 24.10.2019
Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությանն այսօր Հայաստանի հավաքականն առաջին ոսկե մեդալն է նվաճել: Աղջիկների Մ20 տարեկանների խմբում 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը փայլուն ելույթ է ունեցել: Նա իրացրել է բոլոր 6 մոտեցումները: Լիանան 95 կգ արդյունքով հաղթել է պոկում վարժությունում, ապա 120 կգ արդյունքով հաղթել է հրում վարժությունում ու երկամարտի 215 կգ […]
18:53 24.10.2019
Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությանը այսօր մրցահարթակ են դուրս եկել Մ20 խմբի 81 կգ քաշային ծանրորդները: Հայաստանն այս քաշային կարգում ներկայացրել են Կարեն Մարգարյանն ու Ռաֆիկ Հարությունյանը: Կարենը պոկում վարժությունում 151 կգ ցուցանիշով նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում և երկամարտում գրավել է 4-րդ տեղը: Ավելի հաջող է հանդես եկել […]
18:46 24.10.2019
Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման և անցկացման գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի խումբ անձանց պարգևատրման հանդիսավոր արարողություն: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են` Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել կատարած աշխատանքի համար, մաղթել բոլորին խաղաղություն և ամենայն բարիք:
16:26 24.10.2019
Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Ռոմա»-ի այսօրվա խաղին: Ակումբի պաշտոնական կայքը ներկայացրել է Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի խմբային փուլի 3-րդ տուրի Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ խաղի հայտացուցակը: Մխիթարյանի անունը բացակայում է: Թիմի մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հույս է հայտնել, որ Մխիթարյանը շուտով կկարողանա օգնել թիմին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին՝ «Լեչե»-ի դեմ արտագնա խաղում և […]
14:47 24.10.2019
«Նապոլիի» ղեկավարությունը բանակցություններ է վարում «Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ: Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը: Ըստ աղբյուրի՝ նեապոլիտանացիներն առաջարկել են 38-ամյա շվեդին, որը ձմռանը կդառնա ազատ գործակալ, պայմանագիր կնքել մինչև մրցաշրջանի ավարտը: Ինչից հետո կողմերը կկարողանան երկարաձգել համաձայնագիրը ևս մեկ տարով: Զլատանն ակնկալում է պայմանագիր կնքել մինչև 2021 թվականը՝ 5 մլն […]
13:51 24.10.2019
ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ նահանջել է երեք տեղով, և հիմա Պաղեստինի հավաքականի հետ գտնվում է 99-րդ տեղում: «ԵՎՐՈ 2020»-ի որակավորման փուլի մեր մրցակիցներից Իտալիան 15-րդն է, Բոսնիա և Հերցեգովինան՝ 48-րդը, Ֆինլանդիան՝ 55-րդը, Հունաստանը` 58-րդ, Լիխտենշտեյնը՝ 181-րդը: Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի. 1․ Բելգիա 2․ Ֆրանսիա 3․ […]
12:41 24.10.2019
Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը լեգենդար ֆուտբոլիստ և վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին կհանձնի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը: Այս մասին հայտնել է ArmSport.am կայքը: Մինչ այս Նիկտա Սիմոնյանը արժանացել է Հայաստանի պետական մի շարք պարգևների, այդ թվում` «Պատվո շքանշան»-ի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: Վարչապետը այդ օրը Մոսկվա է մեկնելու […]
10:33 24.10.2019
Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Արևմտյան Ասիայի կանանց ֆուտբոլի առաջնության խաղերից մեկի ժամանակ։ «Արաբական ուղղափառ ակումբ» և հորդանանյան «Շաբաբ ալ-Օրդոն» կանանց թիմերի միջև խաղում կին ֆուտբոլիստներից մեկի հիջաբը թուլացել է, որից հետո նա կռացել է, որ այն ուղղի և թաքցնի երևացող վարսերը: Այդ պահին մրցակից ակումբի ֆուտբոլիստուհիներն արագ մոտեցել ու շրջափակել են նրան, որպեսզի նա […]
10:20 24.10.2019
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում շարունակվում է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում են 4 շախմատիստներ՝ Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, աղջիկների մրցապայքարում՝ Մարիամ Ավետիսյանը: 9-րդ տուրում մեր շախմատիստներից իր պարտիան ոչ-ոքի ավարտեց միայն Արամ Հակոբյանը, մյուսները հաղթանակ տարան: 9-րդ տուրից հետո Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանն ունեն 6,5-ական միավոր և […]
10:04 24.10.2019
Բաթումում այսօր մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունը: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 հավաքական, իսկ կանանց առաջնությանը՝ 32: Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին տուրում կմրցի Նորվեգիայի հավաքականի հետ: Մեր տղամարդկանց թիմը վարկանիշով հինգերորդն է: Իսկ Հայաստանի կանանց հավաքականն ունի 13-րդ վարկանիշը: Մեր աղջիկներն այսօր կմրցեն Ֆինլանդիայի հավաքականի հետ:
23:44 23.10.2019
ՌԴ մայրցամաքային հոկեյի լիգայի (КХЛ) առաջնության «Մետալուրգ»-«Ակ Բարս» հանդիպման ժամանակ չմուշկի սուր ծայրով վնասվել է դարպասապահ Վասիլի Կոշեչկինի կոկորդը: Մրցակից թիմի խաղացողներից մեկն է անհաջող հնարքի ժամանակ պատահաբար վնասել դարպասապահի պարանոցը: Միջադեպը գրանցվել է 14-րդ րոպեին, սակայն Օլիմպիական խաղերի չեմպիոն Վասիլի Կոշեչկինն անմիջապես բուժօգնություն է ստացել և հասցրել է նույնիսկ խաղի վերջին րոպեներին վերադառնալ սահադաշտ:
13:08 23.10.2019
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը նվաճել է Պորտուգալիայում տեղի ունեցած «Սելա» միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը: Գրիգորյանը 8 հնարավորից վաստակել 8 միավոր: Մրցաշարին մասնակցել են 7 երկրների 41 շախմատիստներ: Դա Կարեն Գրիգորյանի երրորդ բացարձակ արդյունքով հաղթանակն էր Պորտուգալիայում:
12:58 23.10.2019
16-ամյա Պաու Բաբոտը հայտնվել է Անդորրայի երիտասարդական հավաքականում, ընդամենը մեկ տեսանյութի շնորհիվ: Նա էլեկտրոնային փոստով կապվել է երկրի ֆուտբոլային միության ներկայացուցչի հետ, այնուհետ իր խփած գոլի տեսանոյւթը ուղարկել է նրանց: Ֆուտբոլիստը ծնվել է Գերմանիայում և իր տարիքային խմբում խաղում է գերմանական «Կարբեներ» ակումբում, սակայն մոր կողմից անդորրական ծագում ունի: Նա ֆուտբոլային միության ներկայացուցչին ուղարկել է […]
12:50 23.10.2019
Չարենցավանում շահագործման է հանձնվել «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի» նոր շենքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Կառավարությունը հանրակրթական դպրոցների և մարզադպրոցների համար մարզագույք ձեռք բերելու նպատակով հատկացրել է 523 միլիոն դրամ։
10:52 23.10.2019
«Բոտաֆոգո» ակումբի կիսապաշտպան, չիլիացի Լեո Վալենսիան Բրազիլիայի առաջնության հերթական խաղում չի կարողացել թաքցնել սիմուլյացիան: Մրցակցի հարձակման ժամանակ Վալենսիան ընկել է խաղադաշտում և մնացել խոտածածկին՝ իր շարժումներով ցույց տալով, թե իբր սարսափելի վնասվածք է ստացել։ Հակառակորդ թիմը նրա վրա ուշադրություն չի դարձրել և շարունակել է գրոհը, սակայն վայրկյաններ անց գնդակը պատահաբար գլորվել է Վալենսիայի մոտ, որից […]
10:23 23.10.2019
Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությանն առայժմ Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները գոհացուցիչ չեն: Մրցահարթակ է դուրս եկել նաև մեր հավաքականի 4-րդ ներկայացուցիչը, Մ23 խմբում հանդես եկող 67 կգ քաշային Նշան Անտոնյանը: Նշանը երկամարտի 280 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը: Առանձին վարժություններում ևս Նշանը ցույց է տվել հինգերորդ արդյունքը՝ (125 կգ + 155 կգ): […]
09:44 23.10.2019
Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնության 5-րդ օրը մրցահարթակ է դուրս եկել Մ23 խմբում հանդես եկող 61 կգ քաշային ծանրորդ Համլետ Մնացականյանը: Մեր ծանրորդն այնքան էլ հաջող ելույթ չի ունեցել և ընդամենը 6 մարզիկների պայքարում երկամարտի 250 կգ արդյունքով գրավել է 4-րդ տեղը: Պոկում վարժությունում Համլետը ցույց է տվել 110 կգ (5-րդ տեղ), […]
09:30 23.10.2019
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում շարունակվում է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում են 4 շախմատիստներ՝ Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, աղջիկների մրցապայքարում՝ Մարիամ Ավետիսյանը: 8-րդ տուրում Արամ Հակոբյանը, ով 5 միավորով 3-րդն էր, հաղթանակ է տարել և, վաստակելով 6-րդ միավորը, պահպանել է 3-րդ հորիզոնականը: Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել միանձնյա […]
23:49 22.10.2019
Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է 2024 թվականի ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի խորհրդանիշը: Լոգոն իրենից ներկայացնում է մեդալ, որի վրա պատկերված է կրակ և աղջկա դեմք: Լոգոն հրապարակվել է Օլիմպիական կոմիտեի թվիթերյան էջում: Այնուհետ իր թվիթերյան էջում այն հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Հիշեցնենք, որ Օլիմպիադա-2024-ը կայանալու է Փարիզում: Մակրոնը նշել է, որ ընդունելով […]
21:11 22.10.2019
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը կսկսվի Վրաստանի Բաթում քաղաքում հոկտեմբերի 23-ին: Այդ մասին տեղեկություն է տարածել Վրաստանի շախմատի ֆեդերացիայի էջը: Բաթում կժամանեն Եվրոպայի շախմատի լավագույն թիմերը: Հատկանշական է, որ ՖԻԴԵ-ն մրցաշարն անցկացնում է 1957 թվականից ի վեր՝ չորս տարին մեկ անգամ, ժամկետը կրճատել է 2 տարով: Այժմ մրցույթն անց է կացվում երկու տարին մեկ: Մրցաշարն անցկացվում […]