11:53 18.10.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարականի դիմում է ներկայացրել: Լուրը հաստատել են ՀՖՖ-ից, սակայն չեն մեկնաբանել` նշելով, որ ավելի ուշ կլինի պաշտոնական հայտարարություն: Ավելի վաղ հրաժարականի մասին լուրը հայտնել էր armsport.am կայքը` նշելով սակայն, որ ՀՖՖ-ից դեռ հաստատում չկա: Հիշեցնենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցն ազգային հավաքականի հետ աշխատեց շուրջ մեկ տարի: Նա նշանակվել էր 2018թ. […]
09:50 18.10.2019
«Ռոմայի» պաշտոնական կայքը հայտնել է, որ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի 8-րդ տուրի «Սամպդորիայի» հետ հանդիպումը: Խաղադաշտ դուրս չի գա նաև Չենգիզ Ունդերը: Հաղորդվում է, որ նրանք գրեթե վերականգնվել են վնասվածքներից հետո, սակայն դեռ չեն կարող օգնել ակումբին: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Ռոմա»-«Լեչե» հանդիպման վերջին րոպեներին: Այդ պատճառով Մխիթարյանը չկարողացավ մասնակցել նաև Լիխտենշտեյն-Հայաստան […]
09:40 18.10.2019
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում շարունակվում է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հիշեցնենք՝ Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում են 4 շախմատիստներ՝ Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, աղջիկների մրցապայքարում՝ Մարիամ Ավետիսյանը: Չորրորդ տուրում Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը և Մարիամ Ավետիսյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Արամ Հակոբյանը հաղթանակ է տարել: Չորրորդ տուրից հետո Շանթ Սարգսյանը և Արամ […]
09:26 18.10.2019
Կայացան FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումները: Մեր 8 գրոսմայստերներից 3-ը՝ Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Էլինա Դանիելյանը, հաղթանակներ տարան։ Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Կարեն Մովսիսյանը պարտվեց: 7 տուրից հետո Լևոն Արոնյանը և Ֆաբիանո Կարուանան 5,5 միավորով կիսում են 1-2 տեղերը: Այսօր առաջատարները կմրցեն իրար […]
09:25 18.10.2019
ArmSport-ին հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ երեկ` հոկտեմբերի 17-ին, Արմեն Գյուլբուդաղյանցը մարզչական շտաբի հետ ՀՖՖ-ում հանդիպում է ունեցել ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ: Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել: Նշվում է, որ դա եղել է մարզչի որոշումը, այլ ոչ թե ՀՖՖ-ի պահանջը: Վանեցյանը վստահություն է հայտնել մարզչին և հայտնել, որ վերջինս աշխատանքից ազատված […]
23:19 17.10.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը Շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել։ Այդ կապակցությամբ նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ընտրվեցի Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Օրենսդիր գործունեությանս զուգահեռ՝ այսուհետ լրջորեն զբաղվելու եմ մտքի այս հզոր խաղի զարգացման ու տարածման հնարավորությունների իրացմամբ՝ փորձելով լուծել նաև շախմատի բնագավառում […]
22:22 17.10.2019
Մոսկվայի «Սպարտակ» ակումբի նախկին հարձակվող Լուիս Ադրիանոյի ընկերուհին՝ Եկատերինո Դորոժկոն, խոստովանել է, որ բրազիլացի ֆուտբոլիստն իրեն ամուսնության առաջարկ է արել զուգարանում: Ադրիանոն «Սպարտակ» էր տեղափոխվել 2017-ի հունվարին «Միլան»-ից և մինչև այս տարվա ամառ հանդես է եկել մոսկովյան ակումբում: Այժմ նա հանդես է գալիս «Պալմեյրաս»-ում: « Սպարտակ»-ի կազմում նա մասնակցել է 79 խաղի և դարձել 25 […]
21:31 17.10.2019
Մխիթար Հայրապետյանը քիչ առաջ 30 կողմ, 4 ձեռնպահ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ` փոխարինելով Տարոն Մարգարյանին: Այս մասին ֆեյսբուքյն իր էջում գրել է ՔՊ վարչության անդամ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ «Շնորհավորում եմ ընկերոջս այդ կարևոր ընտրության կապակցությամբ։ Վստահ եմ, նրա ջանքերը նոր զարգացում են ապահովելու մեզ […]
15:00 17.10.2019
Քոնոր Մաքգրեգորը վերջապես որոշեց դուրս գալ մենամարտի: Նրա առաջիկա մրցակցի անունն արդեն հայտնի է: Իռլանդացին կմրցի UFC-ի թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն Ֆրենկի Էդգարի հետ։ Հիշեցնենք, որ Մաքգրեգորը ևս նախկին չեմպիոն է ու անցած տարի ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովին պարտվելուց հետո դեռ դուրս չի եկել ռինգ: Հոկտեմբերի 16-ին UFC-ի «Թվիթերում» հայտնվել է Ֆրենկի Էդգարին ուղղված շնորհավորանքը […]
14:52 17.10.2019
Հյուսիսային Պրեմիեր լիգայի 7-րդ դիվիզիոնի «Բասֆորդ Յունայթեդ» և «Յունայթեդ օֆ Մանչեսթեր» թիմերի խաղում անհավանական գոլ է գրանցվել: 62-րդ րոպեին մանչեսթերցիների պաշտպանը գլխով սեփական կիսադաշտից հեռացրել է գնդակը, որը մի ակնթարթ անց հայտնվել է մրցակցի դարպասում: Մեղավորը եղել է դարպասապահը, որը շատ առաջ է գնացել: Արդյունքում` անհավանական զավեշտալի գոլը դարձել է նաև ռեկորդային:
14:00 17.10.2019
Նոկաուտից հետո կոմայի մեջ գտնվող ամերիկացի բռնցքամարտիկ Պատրիկ Դեյը մահացել է: Հիշեցնենք, որ նա գանգուղեղային վնասվածք էր ստացել հոկտեմբերի 12-ին։ Չարլզ Կոնվելն ու Պատրիկ Դեյը USBA վարկածով տարածաշրջանային տիտղոսի համար էին մենամարտել։ 10-րդ ռաունդում Կոնվելը մրցակցին նոկաուտի էր ենթարկել։ Դեյին անգիտակից վիճակում ռինգից տարել էին միանգամից հիվանդանոց: Նրան վիրահատել էին, բայց վիճակը մնում էր ծայրահեղ […]
12:07 17.10.2019
Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշում ընդնունեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 444 միլիոն դրամ, որով նախատեսվում է իրականացնել «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, «Բերդի պետական բազմագործառութային քոլեջի» շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ […]
11:36 17.10.2019
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում շարունակվում է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում են 4 շախմատիստներ՝ Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, աղջիկների մրցապայքարում՝ Մարիամ Ավետիսյանը: Երկրորդ տուրում Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը և Մարիամ Ավետիսյանը հաղթանակներ են տարել, Արամ Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել: Երկրորդ տուրից հետո Շանթ Սարգսյանը և Մարիամ Ավետիսյանն ունեն […]
18:39 16.10.2019
Ալաթուման գյուղից 15-ամյա Ռուդիկ Մակարյանը շախմատի պատանիների աշխարհի առաջնությունում գրավել է առաջին տեղը, հայտնում է jnews.ge-ն: Շախմատի աշխարհի առաջնությունը 14, 15, 16 տարեկան երեխաների շրջանում անցկացվեց հոկտեմբերի 2-ից 12-ը, Հնդկաստանի Մումբայ քաղաքում: Աշխարհի առաջնությանը մասնակցում էին 60 երկրների շուրջ 600 շախմատիստներ: Ռուդիկ Մակարյանը հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում և լավագույն արդյունքն է ցուցաբերել 16 […]
15:51 16.10.2019
Ամերիկացի խառը մենամարտերի մարտիկ, թեթևագույն քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Հենրի Սեհուդոն հայտարարել է UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտ անցկացնելու ցանկության մասին: Մաքգրեգորը 2018 թվականի հոկտեմբերին ռուս մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովին պարտվելուց հետո դուրս չի եկել ռինգ: 32-ամյա Սեհուդոն խոստովանել է, որ Մաքգրեգորի հետ մենամարտն իրեն գրավում է նաև ֆինանսական պատճառներով և ինքնատիպ ձևով […]
15:35 16.10.2019
Ֆրանսիական France Football հեղինակավոր պարբերականը հերթական համարում հոդված է հրապարակել հայկական ֆուտբոլի առաջընթացի մասին: Պարբերականն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին, «Արարատ-73»-ին, «Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» եվրագավաթներում վերջին հաջողություններին:
15:03 16.10.2019
«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Ժորդի Մասիպը պատմել է, թե ինչպես է իրեն վերաբերվել կատալոնական թիմի հարձակվող Լիոնել Մեսսին: «Ես ավելացնելու բան չունեմ այն ամենին, ինչ արդեն ասվել է Մեսսիի մասին: Նա պարզապես սպորտային գազան է: Նա իմ տեսածներից ամենալավն է, և ես բախտ եմ ունեցել խաղալ նրա հետ, աշխատել մարզումների ժամանակ, տառապել դաշտում նրա գործողություններից և […]
14:41 16.10.2019
«Ալթայի» 20-ամյա հոկեիստ Ստաս Պետրոսյանը երկրորդ խաղն անընդմեջ դառնում է գոլի հեղինակ: Պետրոսյանը «Օմսկիյե Յաստրեբի» հետ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Չնայած հայազգի հոկեիստի արդյունավետ խաղին` «Ալթայը» պարտվել է 5:4 հաշվով: Ստասը ԵՀԼ-ի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 16 գոլի հեղինակ, իսկ գոլ+փոխանցում հաշվարկում վաստակած 27 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը:
13:50 16.10.2019
CONCACAF-ի Ազգերի լիգայի խաղարկությունում Կանադայի հավաքականը Տորոնտոյում կայացած խաղում 2:0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ընտրանուն: Կանադացիների կազմում գոլի հեղինակ են դարձել Ալֆոնսո Դևիսը և Լուկաս Կավալինին: Կանադան 34 տարվա ընթացքում առաջին անգամ հաղթեց ԱՄՆ-ին` ընդհատելով 17 խաղերի պարտությունների շարքը: Վաստակած 9 միավորով Կանադան գլխավորում է А խումբը: ԱՄՆ-ն 3 միավորով երրորդ տեղում է:
13:00 16.10.2019
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոն ամփոփել է «Եվրո-2020»-ի ընտրական փուլի Շվեդիայի հետ կայացած խաղը (1:1): «Մենք լավ հանդիպում անցկացրինք, պահեր ունեցանք, բայց չկարողացանք իրականացնել դրանք: Վերջ ի վերջո մենք հաղթահարեցինք որակավորումները և դուրս եկանք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Դե Խեան մի քանի ֆանտաստիկ սեյվ կատարեց, ինչին նա ունակ է: Ընդմիջմանը նա որոշեց, որ կարող […]
12:40 16.10.2019
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հայտնում է Mirror-ը: 2018/19 մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը Անգլիայի Պրեմիեր լիգայում կատարել է 12 գոլային փոխանցում, ինչը ռեկորդային է պաշտպանների մեջ: Ալեքսանդր-Առնոլդը այս ցուցանիշով շրջանցել է «Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստներ Էնդի Հինչքլիֆին (1994/95) և Լեյթոն Բեյնսին (2010/11), ովքեր դարձել էին 11 գոլային փոխանցման հեղինակ: «Սա պատիվ […]
10:44 16.10.2019
Կայացան FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարի վեցերորդ տուրի հանդիպումները: Մեր 8 գրոսմայստերներից 3-ը՝ Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, հաղթանակներ տարան, Վլադիմիր Հակոբյանը պարտվեց, իսկ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Կարեն Մովսիսյանը և Էլինա Դանիելյանը խաղացին ոչ-ոքի: 6 տուրից հետո Լևոն Արոնյանն ունի 4,5 միավոր և կես միավորով է հետ մնում առաջատարներից՝ Ֆաբիանո Կարուանայից […]
10:21 16.10.2019
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում մեկնարկել է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում են 4 շախմատիստներ՝ Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, աղջիկների մրցապայքարում՝ Մարիամ Ավետիսյանը: Առաջին տուրում Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը և Մարիամ Ավետիսյանը հաղթանակներ են տարել, Արթուր Դավթյանը ոչ-ոքի է խաղացել: Հիշեցնենք, որ օրերս ավարտված Մ18 տարեկանների աշխարհի առաջնությունում Շանթ […]
22:05 15.10.2019
«Եվրո-2020»-ի ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ խաղաց Ֆինլանդիայի ընտրանու հետ: Արմեն Գյուլբուդաղյանցի սաները պարտություն կրեցին 3:0 հաշվով: Մրցակցի կազմում դուբլի հեղինակ դարձավ Տեեմու Պուկկին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆրեդրիկ Յենսենը: https://streamable.com/7zluz https://streamable.com/bcswu https://streamable.com/43et0 Հայաստանի հավաքականը ութ խաղից հետո վաստակած 10 միավորով J խմբում 3-րդ տեղում է:
21:59 15.10.2019
Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փառահեղ նվաճման է հասել: Եվրո-2020-ի ընտրական փուլի Ուկրաինայի հետ խաղում, (2:1) գրավելով մրցակցի դարպասը ,«Ոսկե գնդակի» հնգակի հաղթողն իր կարիերայում գոլերի քանակը հասցրեց 700-ի: Նվաճմանը հասնելու համար 34-ամյա ֆուտբոլիստից 974 խաղ է պահանջվել: Պորտուգալացին «Սպորտինգի» կազմում խփել է 5 գոլ, «Մանչեսթեր Յունայթեդում»` 118, Մադրիդի «Ռեալում»` 450, «Յուվենտուսում»` […]
19:13 15.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ֆինլանդիա- Հայաստան ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ: «Հոգով և սրտով մեր ֆուտբոլի հավաքականի հետ եմ: Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել. ձեզ տեսնենք, տղերք»,- մասնավորապես գրել է նա: Հիշեցնենք, որ Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական փուլի J խմբի ութերորդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի […]
19:12 15.10.2019
«Եվրո-2020»-ի ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրում Ֆինլանդիայի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Հայաստանի ընտրանուն: Հանդիպումից առաջ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: 16. Արամ Հայրապետյան, 3. Վարազդատ Հարոյան, 15․ Հայկ Իշխանյան, 19․ Հովհաննես Համբարձումյան, 14․ Արման Հովհաննիսյան, 5. Արտակ Գրիգորյան, 21․ Ռումյան Հովսեփյան, 10․ Գևորգ Ղազարյան, 22․ Սարգիս Ադամյան, […]
19:08 15.10.2019
Փհենյանում կայացել է Ասիայի ԱԱ-2022-ի որակավորման փուլի Հյուսիսային և Հարավային Կորեաների հավաքականների միջև հանդիպումը: Այն ավարտվել է 0-0 հաշվով։ Հատկանշական է սակայն, որ խաղն անցել է դատարկ մարզադաշտում, անգամ տեքստային տարբերակով ուղիղ հեռարձակումը չի կազմակերպվել: Հարավային Կորեայի երկրպագուներին և ԶԼՄ-ներին թույլ չի տրվել մուտք գործել մարզադաշտ: Կիմ Իր Սենի անվան 50-հազարանոց մարզադաշտում սպասվում էր, որ […]