Կորեաները մրցեցին դատարկ մարզադաշտում. հանդիպում 30 տարի անց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+30.09 oC

Կորեաները մրցեցին դատարկ մարզադաշտում. հանդիպում 30 տարի անց

19:08 15.10.2019

Փհենյանում կայացել է Ասիայի ԱԱ-2022-ի որակավորման փուլի Հյուսիսային և Հարավային Կորեաների հավաքականների միջև հանդիպումը: Այն ավարտվել է 0-0 հաշվով։ Հատկանշական է սակայն, որ խաղն անցել է դատարկ մարզադաշտում, անգամ տեքստային տարբերակով ուղիղ հեռարձակումը չի կազմակերպվել:

Հարավային Կորեայի երկրպագուներին և ԶԼՄ-ներին թույլ չի տրվել մուտք գործել մարզադաշտ: Կիմ Իր Սենի անվան 50-հազարանոց մարզադաշտում սպասվում էր, որ հանդիպմանը ներկա կգտնվի առնվազն 40 հազար մարդ, սակայն որոշումը փոխվել է և ընդհանրապես ոչ մեկին թույլ չի տրվել մուտք գործել մարզադաշտ:

Հարավային Կորեայի ֆուտբոլի ասոցիացիան խաղի ընթացքի մասին տեղեկատվություն է ստացել Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի պատվիրակից, որը հաղորդագրություններ է ուղարկել իր բջջային հեռախոսից: Սա Հյուսիսային Կորեայի տարածքում հարևան երկրների միջև առաջին հանդիպումն էր 1990 թվականից ի վեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ

11:41 20.08.2025

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ

Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակներն արդեն տևական ժամանակ իրականացնում են շրջիկ սպասարկում՝ ընդլայնված ցանկով, հարմարավետ և հատուկ կահավորված ավտոմեքենաներով։ ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացն ու որակը՝ այն դարձնելով առավել մատչելի և քաղաքացիակենտրոն։ Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում կարող էին ներկայացնել միայն […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ

11:35 20.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ կազմել է 20.4 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Հակակոռուպցիոն դատարանն է քննելու Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյայլ Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Մայրապետյանի հայցը

11:30 20.08.2025

Հակակոռուպցիոն դատարանն է քննելու Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյայլ Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Մայրապետյանի հայցը

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության (հիմնադիրներ՝ Սամվել Մայրապետյան և վերջինիս կին՝ Գոհար Քյալյան)՝ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 14-ի որոշմամբ՝ հայցադիմումի ընդունումը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ […] ...

CNN. Հունգարիան և Շվեյցարիան քննարկում են Ուկրաինայի գագաթնաժողովի հնարավորությունը

11:00 20.08.2025

CNN. Հունգարիան և Շվեյցարիան քննարկում են Ուկրաինայի գագաթնաժողովի հնարավորությունը

Սպիտակ տունը դիտարկում է Հունգարիան և Շվեյցարիան որպես հնարավոր վայրեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև առաջիկա հանդիպման, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հաջորդող եռակողմ գագաթնաժողովի համար։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան երեք պաշտոնյաների։ ԱՄՆ նախագահը անձամբ քննարկել է Բուդապեշտում հանդիպում անցկացնելու հնարավորությունը Հունգարիայի վարչապետ […] ...

Al Hadath․ Դրուզների առաջնորդը պահանջել է բացել մարդասիրական միջանցք դեպի Աս-Սուվեյդա

10:53 20.08.2025

Al Hadath․ Դրուզների առաջնորդը պահանջել է բացել մարդասիրական միջանցք դեպի Աս-Սուվեյդա

Սիրիայի հարավում գտնվող դրուզներով բնակեցված Աս-Սուվեյդա նահանգում վատթարացող մարդասիրական իրավիճակը պահանջում է միջազգային հանրության կողմից անհապաղ գործողություններ, Al Hadath հեռուստաընկերությանը հայտարարել է Իսրայելի լեռնային դրուզ համայնքի առաջնորդ շեյխ Մուվաֆակ Թարիֆը։ Նա ասել է, որ երեքշաբթի օրը Փարիզում հանդիպել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի հետ։ «Զրույցի ընթացքում ես ամերիկացի միջնորդին փոխանցեցի մեր պահանջը՝ բացել մարդասիրական […] ...

2025-ի հունվար-հուլիսին 2024-ի համեմատ ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը 2.4%-ով ավելացել է. նախարար

10:48 20.08.2025

2025-ի հունվար-հուլիսին 2024-ի համեմատ ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը 2.4%-ով ավելացել է. նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « 2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024 թ. համապատասխան ցուցանիշը: Հատկանշական է, որ ​«ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ և դեկորատիվ կանաչ» ապրանքային ուղղության մասով աճը կազմել է 88.7% […] ...

BACK_TO_TOP