ՌԴ-ը ներկայացնող 2 հայ շախմատիստներ դարձել են աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն և փոխչեմպիոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+23.09 oC

ՌԴ-ը ներկայացնող 2 հայ շախմատիստներ դարձել են աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն և փոխչեմպիոն

10:54 15.10.2019

Մումբայում օրերս ավարտված Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում, որը կայացավ տղաների և աղջիկների երեք տարիքային խմբերում, չեմպիոն է դարձել նաև ՌԴ-ը ներկայացնող հայազգի Ռուդիկ Մակարյանը: Նա հանդես է եկել Մ16 խմբում և 11 հնարավորից հավաքելով 8,5 միավոր՝ դարձել է աշխարհի չեմպիոն:

Նույն տարիքային խմբում դարձյալ ՌԴ-ը ներկայացնող Ստեփան Պողոսյանը 8 միավորով դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Հիշեցնենք, որ Մ18 խմբում աշխարհի փոխչեմպիոն էր դարձել Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանը, իսկ Արթուր Դավթյանը նվաճել էր բրոնզե մեդալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում Ուրուգվայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

13:17 18.06.2025

ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում Ուրուգվայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին և շնորհավորելով կարևոր առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի […] ...

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչու է որոշել Արմեն Աբազյանին ազատել ԱԱԾ տնօրենի պաշտոնից

13:11 18.06.2025

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչու է որոշել Արմեն Աբազյանին ազատել ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Արմեն Աբազյանին ՀՀ ազգային անվտանգության տնօրենի պաշտոնից ազատելու պատճառի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասել է, որ Արմեն Աբազյանը իր վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում և աշխատել է ամենաբարդ շրջանում։ «Նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ, և ես կարծում եմ, որ […] ...

Հ-35 /Մ/6/-Օձուն-Արևածագ-/Հ-24/ ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

13:01 18.06.2025

Հ-35 /Մ/6/-Օձուն-Արևածագ-/Հ-24/ ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Հ-35 /Մ/6/-Օձուն-Արևածագ-/Հ-24/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ14+800 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից: 14.8կմ նորոգվող ճանապարհին կապալառուն այս պահին իրականացնում է գոյություն ունեցող ծածկի ֆրեզում, այնուհետև՝ փոսային հիմքով նորոգում և տեղադրում է հարթեցնող շերտ։ Այս ամենն ավարտելուց հետո միջին նորոգման շրջանակում կտեղադրվի նաև ասֆալտբետոնե վերին շերտ, ճանապարհը կգծանշվի, կկահավորի […] ...

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Hospitality Investment Forum Yerevan 2025 ներդրումային ֆորումին

12:51 18.06.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Hospitality Investment Forum Yerevan 2025 ներդրումային ֆորումին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին մասնակցել է Hospitality Investment Forum Yerevan 2025 (HIF Yerevan 2025) ներդրումային ֆորումին։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Համաժողովի նպատակն էր երկխոսությունների միջոցով նպաստել ներդրումների խթանմանը, ռազմավարական գործընկերությունների ձևավորմանը և կայուն զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանի ու համաշխարհային հյուրընկալության քարտեզի վրա որպես մրցունակ ուղղություն Հայաստանի դիրքավորմանը։ «Այսօր Հայաստանը որդեգրել […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամ

12:42 18.06.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Ժորայի Մովսեսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

12:32 18.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 18-ին, 21-23-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև […] ...

BACK_TO_TOP