Հայ ըմբիշը 7։4 հաշվով առավելության է հասել Իրանի ներկայացուցչի նկատմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

Հայ ըմբիշը 7։4 հաշվով առավելության է հասել Իրանի ներկայացուցչի նկատմամբ

18:47 15.09.2019

Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեից տեղեկացնում են, որ Սլավիկ Գալստյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է։ 3-րդ տեղի համար պայքարում 63 կգ քաշային հայ ըմբիշը 7։4 հաշվով առավելության է հասել Իրանը ներկայացնող Մեյսամ Դալխանիի նկատմամբ։

Մինչ այդ Գալստյանը հաղթել էր Ադրբեջանը և Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշներին, իսկ կիսաեզրափակչում պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին։

Հիշեցնենք, որ վաղը պայքարի դուրս կգան 60 և 77 կգ քաշային ըմբիշները, իսկ երեկոյան մրցահերթում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը. նրա մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:24 08.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 9-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սիմոն Վրացյան,  Ալեք Մանուկյան, Պարոնյան, Խանջյան փողոցների, Ծիծեռնակաբերդի խճուղու, Բաղրամյան,  Իսակովի և Մաշտոցի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին

12:15 08.07.2025

Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին

«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովը մեկնաբանել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբ տեղափոխվելու հնարավորությունները։ Ավելի վաղ Transfer Feed-ը հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Սպերցյանի տրանսֆերով և հայ կիսապաշտպանին դիտարկում է որպես Բրունու Ֆերնանդեշի հնարավոր փոխարինող։ «Եթե Սպերցյանը լավ առաջարկ ստանա, դա նշանակում է, որ նա պատրաստ է տեղափոխության։ […] ...

Թրամփը Նեթանյահուին հայտնել է, որ հիասթափված է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի որոշումից

12:02 08.07.2025

Թրամփը Նեթանյահուին հայտնել է, որ հիասթափված է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի որոշումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ հիասթափված է Ռուսաստանի՝ Ուկրաինայում հակամարտությունը «չդադարեցնելու» որոշումից։ Ավելի վաղ Թրամփը դժգոհություն էր հայտնել Ուկրաինայում կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակից և կարծիք էր հայտնել, որ չի կարողացել առաջընթացի հասնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ։ Երկու առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել հուլիսի 3-ին։ […] ...

SHANTNEWS

12:00 08.07.2025

SHANTNEWS

Ուիթքոֆը խոսել է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին

11:49 08.07.2025

Ուիթքոֆը խոսել է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որի նպատակն է քննարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Շատ շուտով։ Մոտակա մեկ շաբաթվա ընթացքում», – ասել է նա Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ՝ պատասխանելով Իրանի հետ առաջիկա հանդիպման մասին հարցին։ ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա․ Հաջիև

11:40 08.07.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա․ Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Մեր սահմաններին խաղաղություն ու կայունություն է, տարածաշրջանում նոր ստատուս քվո է ձևավորվել՝ հիմնված օրինականության և լեգիտիմության վրա։ Կարող է լինել խաղաղություն թղթի վրա, բայց իրավիճակը տեղում լինի այլ: Հիմա մեզ մոտ ճիշտ հակառակն է»,- նշել է Հաջիևը։ Միաժամանակ […] ...

BACK_TO_TOP