14:07 07.09.2019
Կամերունի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օն ավարտել է մարզական կարիերան: Այս մասին 38-ամյա ֆուտբոլիստը գրել է Instagram-ի իր էջում:
«Սա վերջն է, առջևում նոր մարտահրավեր են: Շնորհակալ եմ բոլորին»,- գրել է Էտո’Օն:
View this post on Instagram
THE END? VERS UN NOUVEAU DÉFI… Merci à vous tous big love ❤️ adrénaline ??????
Կամերունցու վերջին ակումբը Կատարի «Կատար ՍԿ»-ն էր: Էտո’Օն հանդես է եկել նաև իսպանական «Ռեալի», «Մալյորկայի», «Լեգանեսի» և «Էսպանյոլի», իտալական «Ինտերի» և «Սամպդորիայի», անգլիական «Չելսիի» և «Էվերտոնի», թուրքական «Անթալիասփորի» և «Կոնյասփորի», ռուսական «Անժիի» կազմում:
Երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր, երկուական անգամ Իսպանիայի և Իտալիայի գավաթակիր, մեկ անգամ էլ հաղթել է Իտալիայի առաջնությունում և Աշխարհի ակումբային առաջնությունում:
Կամերունի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 118 հանդիպման դարձել 58 գոլի հեղինակ, ինչը լավագույն ցուցանիշն է հավաքականի պատմության մեջ: Երկրի ընտրանու կազմում դարձել է Օլիպիական խաղերի հաղթող (2000 թ.), Աֆրիկայի Ազգերի կրկնակի գավաթակիր (2000, 2002 թթ): Չորս անգամ ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...