TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Զլատան Իբրահիմովիչի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

19:30 08.07.2019

«Լոս Անջելես Գալաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Թվիթերի» իր էջում հրապարակել է իր կողմից կազմված բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը: 37-ամյա ֆուտբոլիստը թիմի բոլոր դիրքերում նշել է իր անունը: Հրապարակումը նա մեկնաբանել է հետևյալ գրությամբ. «Բոլոր ժամանակների իմ թիմը: Մնացել է միայն որոշել մարզչին: Հնարավոր է՝ դա լինի Զլատանը»: My favourite team of all time. I […]

̰
Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» հետ մարզումներից լուսանկար է հրապարակել

19:05 08.07.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզվում է իր թիմի՝ «Արսենալի» հետ: Նա սոցցանցերում լուսանկար է հրապարակել մարզումից և գրառում կատարել. «Նոր մրցաշրջանը մոտ է: Անհամբեր սպասում եմ մեկնարկին»:

̰
Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ

18:32 08.07.2019

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «80 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը, որի անունն անքակտելիորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանակալի էջերի հետ: Որպես ֆուտբոլիստ, Սարգիս Հովիվյանը մեծ դերակատարություն է ունեցել 60-ական թվականների հայկական ֆուտբոլում՝ […]

̰
Ավտովթարից մահացել է Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը

17:56 08.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը. «Հերթական բոթը… Ավտովթարի պատճառով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։ Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան։ Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին և […]

̰
Լեռնագնացն առանց ամրագոտիների մագլցել է Լոնդոնի ամենաբարձր երկնաքերը

17:20 08.07.2019

Լոնդոնում լեռնագնացը բարձրացել է քաղաքի ամենաբարձր երկնաքերի վրա: Այս մասին հայտնում է CNN-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ շենքի բարձրությունը 310 մետր է: Տեղի ունեցող արտասովոր դեպքն արձանագրվել է վաղ առավոտյան, տղամարդուն առաջինը նկատել են անցորդները: Դրանից հետո այստեղ ժամանել են իրավապահները, որոնք ներս են տարել առանց ամրագոտիների շենքը մագլցող տղամարդուն: Նշվում է, որ նրան չեն ձերբակալել: BREAKING: […]

̰
Դոնալդ Թրամփը շնորհավորել է ԱՄՆ կանանց ֆուտբոլի ազգային հավաքականին

16:00 08.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթերի» իր էջում շնորհավորել է երկրի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականին Աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ: Ամերիկուհիները եզրափակչում 2:0 հաշվով հաղթել են հոլանդուհիներին: «Շնորհավորում եմ ԱՄՆ կանաց հավաքականին Աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ: Գերազանց և գրավիչ խաղ: Ամերիկան հպարտանում է ձեզնով»,- գրել է Թրամփը: Congratulations to the U.S. Women’s Soccer Team on winning the […]

̰
«Շիրակը» պայմանագիր ստորագրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի և սերբ պաշտպանի հետ

14:50 08.07.2019

Գյումրիի «Շիրակ» նոր ձեռքբերումներ է կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ակումբի կազմը համալրել են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը և սերբ պաշտպան Բոգդան Միլիչիչը: 28-ամյա հայ ֆուտբոլիստի վերջին թիմը ռումինական «Պետրոլուլն» էր, իսկ իսկ 30-ամյա սերբը խաղում էր իր երկրի «Զլատիբոր» թիմում: Ֆուտբոլիստների հետ կնքվել են մեկամյա պայմանագրեր:

̰
Մահացել է Երևանի «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստը

14:24 08.07.2019

80 տարեկան հասակում կյանքից հեռացել է Երևանի «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ ՀՍՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը։ Հովիվյանը կարիերան սկսել է Քութայիսի «Լոկոմոտիվում», 1958-ին տեղափոխվել Երևանի «Սպարտակ»: Հանդես է եկել նաև Երևանի «Արարատ», Վանաձորի «Լոռի», Մոսկվայի «Սպարտակ», ԲԿՄԱ ակումբներում: «Արարատի» կազմում մասնակցել է 298 հանդիպման, դարձել է 62 գոլի հեղինակ: Երկար տարիներ զբաղվել է […]

̰
Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է ադրբեջանական թիմի մասնակցությամբ հանդիպման տեսուչ

14:12 08.07.2019

Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ հուլիսի 11-ին կայանալիք մոլդովական «Սպերանտա» և ադրբեջանական «Նեֆթչի» թիմերի հանդիպման մրցավարների տեսուչ: Հայ մասնագետը նշանակվել է նաև հուլիսի 18-ին կայանալիք «Վադուց»-«Բրեյդաբլիկ» հանդիպման տեսուչ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

̰
Բրազիլիան 9-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը

12:33 08.07.2019

Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցավ Ամերիկայի գավաթի եզրափակիչը, որում հանդիպել էին Բրազիլիայի և Պերուի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3:1 հաշվով: Պենտակամպիոններից գոլերի հեղինակ են դարձել Էվերթոնը, Գաբրիել Ժեզուսը և Ռիշարիլսոնը: Հյուրերի միակ գոլը խփել է Խոսե Պաուլո Գերրերոն: Բրազիլիան պատմության մեջ 9-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը: Վերջին անգամ աշխարհի հնգակի չեմպիոնները մրցաշարում հաղթել էին […]

̰
Սերխիո Ռամոսը յուրօրինակ ձևով է միացել է Bottle Cap Challenge-ին

11:42 08.07.2019

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը միացել է Bottle Cap Challenge-ին, որի մասնակիցները շրջադարձ հարվածով պտտեցնում, բացում են շշերի խցանները։ 33-ամյա ֆուտբոլիստը յուրօրինակ ձևով է բացել շիշը, նա ձևացրել է, թե պատրաստվում է ոտքով բացել այն, բայց արդյունքում բացել է լեզվով:

̰
Արոնյանը Զագրեբի Grand Chess-ում 4-րդն է

10:49 08.07.2019

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը Զագրեբի Grand Chess Tour-ն ավարտեց առանց պարտության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանը վերջին` 11-րդ տուրում մրցեց ԱՄՆ-ից Ուեսլի Սոի հետ և պարտիան 44-րդ քայլին ավարտեց խաղաղ ելքով: Հայ գրոսմայստերը 11 հնարավորից հավաքելով 6 միավոր՝ մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: 11 հնարավորից 8 միավորով մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս […]

̰
Հայաստանի Մ-19 հավաքականը «Լոռիի» հետ խաղն ավարտեց ոչ-ոքի

22:09 07.07.2019

«Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի Մ-19 հավաքականի վերջին փորձամրցումը Եվրոպայի առաջնությունից առաջ։ Մրցակիցը նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Լոռին» էր։ Խաղն ընթացավ հավասար պայքարում և ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, հայտնում է ՀՖՖ կայքը։ Հայաստանի Մ-19 հավաքական 1․ Հարություն Մելքոնյան (1․ Արման Ներսիսյան, 46, 12․ Նարեկ Հովհաննիսյան, 79), 8․ Արսեն Եղիազարյան (ա), 20․ Երջանիկ Ղուբասարյան, 2․ Յուրի Օգանեսյան, 10․ Գերման […]

̰
Հայաստանն առաջին մեդալը նվաճեց 30-րդ Ունիվերսիադայում

18:31 07.07.2019

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել 30-րդ Ունիվերսիադայում։ Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Այսօր ընթանում են սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների եզրափակիչները։ Օղակներ վարժությունում ելույթի համար ստանալով 14․900 միավոր՝ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ավետիսյանը գերազանցել է 2017 թվականի Ունիվերսիադայի և […]

̰
Պոլ Պոգբան ընդունել է Իբրահիմովիչի մարտահրավերը և մեկ հարվածով երկու խցան բացել

13:00 06.07.2019

Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան միացել է համացանցում տարածված նոր համաշխարհային ֆլեշմոբին, որի մասնակիցները ոտքի շրջադարձ հարվածով պտտեցնում, բացում են շշերի խցանները։ 26-ամյա ֆուտբոլիստը ընդունել է Զլատան Իբրահիմովիչի մարտահրավերը և ոտքի մեկ հարվածով միանգամից երկու խցան բացել:   View this post on Instagram   @iamzlatanibrahimovic thanks for the #bottlecapchallenge invite!I’ve just […]

̰
Մեսութ Օզիլը կարող է տեղափոխվել «Ֆեներբախչե»

12:15 06.07.2019

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարող է կարիերան շարունակել Թուրքիայում, հայտնում է Fotomac-ը: Ըստ աղբյուրի` «Ֆեներբախչեն» ակտիվ աշխատանքներ է տանում, որպեսզի իրականացնի Օզիլի տրանսֆերը: Նշվում է, որ Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը շատ բարձր է, ինչի համար թուրքական ակումբի ղեկավարները փորձում են պայմանավորվել «զինագործների» հետ, Օզիլի տեղափոխության շուրջ, իրենց համար շահավետ պայմաններով: 30-ամյա […]

̰
Ռոբերտ Էմմիյանն ու Հենրիխ Մխիթարյանը Փարիզում միասին ընթրել են

11:20 06.07.2019

Հայազգի հայտնի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը՝ իր դուստրերի ուղեկցությամբ, Փարիզում հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի, նրա կնոջ՝ Բեթթիի, մոր՝ Մարինա Տաշչյանի հետ, ընթրել են ռեստորանում: Նա շնորհավորել է նորապսակ զույգին: Nouvelles d’Arménie-ին Էմմիյանն ասել է, որ սրտանց շնորհավորել է նրանց: «Հենրիխը հիանալի տղա է, տաղանդավոր և շատ սիրալիր: Ես նրան շատ եմ սիրում, նրա կնոջն էլ ենք […]

̰
Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան աշխարհի չեմպիոնի հետ

10:23 06.07.2019

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը Զագրեբի Grand Chess Tour-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն էր: Պարտիայի 49-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Grand Chess Tour-ի Զագրեբի մրցաշարի նախավերջին՝ 10-րդ տուրում, Արոնյանը կխաղա Չինաստանից Դին Լիժենի հետ:

̰
«Փյունիկ»-ը երկու նոր ֆուտբոլիստ ունի

23:02 05.07.2019

Ֆուտբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը երկու նոր ֆուտբոլիստ ունի: Թիմին են միացել 21-ամյա նիգերիացի հարձակվող Սթիվեն Ալֆրեդը և 19-ամյա ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գալիմովը։ Երկու ֆուտբոլիստներն էլ «Փյունիկում» հանդես կգան վարձավճարով։ Սթիվեն Ալֆրեդը «Փյունիկ» է տեղափոխվել «Սոչիից», իսկ Գալիմովը` «Եկատերինբուրգի «Ուրալից»։

̰
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել

19:14 05.07.2019

«Տոտենհեմի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դելե Ալլին Հունաստանի Միկոնոս կղզում հանգստանալիս լողափին կորցրել է գիտակցությունը: Ինչպես հայտնում է The Sun-ը, անգլիացի ֆուտբոլիստը հանգստանում էր ընկերուհու՝ Ռուբի Մեյի հետ: Ալլին իրեն վատ է զգացել, ինչից հետո ընկել է շեզլոնգի վրա: Նրա ընկերուհին անմիջապես չի հասկացել, թե ինչ է կատարվել և հետո նոր օգնության է կանչել: […]

̰
Լուկաս Վասկեսը կարող է դառնալ Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը

17:11 05.07.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կարող է տեղափոխվել «Արսենալ»: Ըստ AS-ի տեղեկությունների` կողմերը բանակցում են տրանսֆերի շուրջ: Անգլիական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկում է 32 մլն եվրո, ևս 3 մլն-ը բոնուսների տեսքով: Վասկեսը ցանկանում է տեղափոխվել Անգլիա, թեև նրա ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Բավարիան» և ՊՍԺ-ն: Անցած մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը «Ռեալի» կազմում մասնակցել է Լա […]

̰
Ճապոնացի ֆուտբոլիստները տեղափոխվեցին Երևանի «Տորպեդո»

16:47 05.07.2019

Երևանի «Տորպեդոն» հայտարարել է 4 նորեկների հետ պայմանագիր ստորագրելու մասին: Ակումբին են միացել ռուս դարպասապահ Անտոն Ցվետկովը, ինչպես նաև ճապոնացի ֆուտբոլիստներ Էյսուկե Մոհրին, Ակիրա Յամազակին և Շիբա Մասատուն: 25-ամյա Ցվետկովը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սան է, հանդես է եկել ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի «Դինամոյում», ներկայացրել է Ռուսաստանի Մ-17, Մ-19 հավաքականները, հրավիրվել է Մ-21 […]

̰
Բուրկինա Ֆասոյի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

16:31 05.07.2019

Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» պայմանագիր է ստորագրել Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի 22-ամյա հարձակվող Զակարիա Սանոգոյի հետ: Սանոգոն հանդես է եկել Բուրկինա Ֆասոյի «Ռահիմո», ավստրիական «Հարթբերգ», «Վոլֆսբերգեր» և այլ ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է Ավստրիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Հարթբերգ» ակումբի ֆուտբոլիստ:

̰
«Ալաշկերտը» պայմանագրեր է ստորագրել 6 նորեկների հետ

16:29 05.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Մակեդոնիայի» հետ դիմակայությանը նախապատրաստվող «Ալաշկերտը» շարունակում է ուժեղացնել կազմը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ակումբի ղեկավարությունը պայմանագրեր է ստորագրել 6 նորեկների հետ: Հաջորդ մրցաշրջանում «Ալաշկերտում» կխաղան պաշտպաններ Արամ Շախնազարյանը և Գոռ Պողոսյանը, կիսապաշտպաններ Սարգիս Շահինյանը և Վահագն Հայրապետյանը, հարձակվողներ Միհրան Մանասյանը և Վարդան Պողոսյանը: 25-ամյա Շախնազարյանը հանդես է […]

̰
Մեծարման երեկո «Մինսկ-2019»-ի մասնակիցների պատվին

15:33 05.07.2019

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծարման երեկո էր կազմակերպել Մինսկում ավարտված 2-րդ Եվրոպական խաղերին մասնակցած մարզիկների, մեդալակիրների և չեմպիոնների պատվին։ Ողջույնի խոսքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Մինսկում դուք Հայաստանի պատիվը բարձր պահեցիք, ձեր շնորհիվ հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացավ դրոշը, դուք արեցիք անհնարինը՝ փառք ու պատիվ ձեր ծնողներին, ձեր մարզիչներին՝ այդպիսով դուք հայ ազգին ավելի […]

̰
Հիանալի նվեր է կարիերան ավարտել Ռոնալդուի հետ. Ջանլուիջի Բուֆոն

14:55 05.07.2019

Հայտնի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է Թուրինի «Յուվենտուս» վերադարձը: «Իմ կարիերայի ավարտին ՊՍԺ-ում ես կարողացա խաղալ Նեյմարի և Մբապպեի հետ, հիմա իմ թիմակիցը կլինի Ռոնալդուն: Կարծում եմ, որ իմ փորձով և իմ պատմությամբ ֆուտբոլիստների համար հիանալի նվեր է կարիերան այս կերպ ավարտելը»,- Բուֆոնի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։ Բուֆոնը նախկինում խաղացել է «Յուվենտուսում»՝ 2001-2018թթ.: Թուրինյան ակումբի […]

̰
Զլատան Իբրահիմովիչը շրջադարձ հարվածով բացել է շիշը և մարտահրավեր նետել Պոլ Պոգբային

13:12 05.07.2019

«Լոս Անջելես Գալաքսի» թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը միացել է համացանցում տարածված նոր համաշխարհային ֆլեշմոբին, որի մասնակիցները ոտքի շրջադարձ հարվածով պտտեցնում, բացում են շշերի խցանները։ 37-ամյա ֆուտբոլիստը տեսահոլովակը տեղադրել է Twitter-ի իր էջում և մարտահրավեր նետել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին թիմակից Պոլ Պոգբային: Språkföralla (Zoran) you are welcome @paulpogba you are next #bottlecapchallange pic.twitter.com/r2cPxXa9tH — Zlatan Ibrahimović […]

̰
Արթուր Ավետիսյանը դուրս է եկել Ուսանողական խաղերի եզրափակիչ

12:28 05.07.2019

Իտալական Նեապոլում մեկնարկած 30-րդ ամառային Ուսանողական խաղերում առաջինը հայ մարզիկներից պայքարի մեջ է մտել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Օղակների որակավորման փուլում Ավետիսյանը վաստակել է 14,750 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Երիտասարդ մարզիկը ընդամենը մեկ տասնորդականով է զիջել առաջին տեղը զբաղեցրած թուրք Իբրահիմ Չոլաքին, որը 2017 թվականին կայացած […]

̰
Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց Երևանի «Արարատ»

12:13 05.07.2019

Երևանի «Արարատի» կազմը համալրել է Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եվգենի Մակեևը: 29-ամյա պաշտպանը 2007-2017թթ. պաշտպանել է Մոսկվայի «Սպարտակի» գույները: Հանդես է եկել նաև «Ռոստովում», «Սոչիում» և «Ռոտորում»: Ռուսաստանի ազգային ընտրանու կազմում անցկացրել է 3 հանդիպում: «Արարատի» հետ Մակեևի պայմանագիրը նախատեսված է 1 տարով: Ֆուտբոլիստը թիմին կմիանա մոտ օրերս:

̰
Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները տոնում են ամուսնության 20-ամյակը

19:30 04.07.2019

Այսօր լրացել է համաշխարհային շոու բիզնես ամենաոճային և ամուր զույգի՝ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների ամուսնության 20-ամյակը, գրում է RIA Novosti-ին: Այս 20 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ խոսակցություններ Դևիդի դավաճանությունների և ալկոհոլի հետ կապված խնդիրների մասին: Ամեն անգամ թվում էր, թե դա ամուսնության վերջն է, սակայն զույգը հաղթահարել է դժվարությունները: 90-ականներին «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացող Դևիդ […]

̰
BACK_TO_TOP