19:09 04.07.2019
Մինսկում ավարտված Եվրոպական խաղերում հաջող ելույթներ ունեցած մեր մարզիկների թվում են նաև սպորտային մարմնամարզիկները: Հիշեցնենք, որ նրանք նվաճել են մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ: Խաղերին մեր տղաների ցուցաբերած արդյունքների և մասնակցության մասին SHANTNEWS-ը զրուցել է ՀՀ սպորտային մարմնամարզության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ: Մարզչին ուղղված հարցերից մեկը վերաբերել է մրցավարությանը, մասնավորապես ադրբեջանցի […]
12:38 04.07.2019
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Փարիզում է: Ինչպես հաղորդում է Nouvelles d’Arménie-ն, Մխիթարյանին կնոջ՝ Բեթի Վարդանյանի և մոր՝ Մարինա Տաշչյանի ուղեկցությամբ, նկատել են Փարիզի Սեն-Ժերմեն թաղամասում գտնվող ռեստորաններից մեկում:
11:23 04.07.2019
Grand Chess Tour Croatia 2019 մրցաշարի 7-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը 4 միավորով, ևս 3 շախմատիստների հետ (Կարուանա, Դինգ Լիրեն, Նեպոմնյաշչի) կիսում է 3-րդ տեղը: 7-րդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ: Հիշեցնենք, որ նախորդ տուրում Արոնյանը հաղթել էր Կարյակինին, իսկ մինչ այդ անցկացրած բոլոր պարտիաներն ավարտել էր ոչ-ոքի: Նա միավորը կիսել […]
13:57 03.07.2019
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Խարկովում ընթացող երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ 64 կգ քաշային Արարատ Հարությունյանն ու 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Խարկովում պայքարը շարունակում են նաեւ 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 69 կգ քաշային Արմեն Մանուկյանը:
22:49 02.07.2019
Grand Chess Tour Croatia 2019 մրցաշարի վեցերորդ տուրից հետո Արոնյանը կես միավորով է հետ մնում առաջատարներից: 6-րդ տուրում հայ շախմատիստը հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին: Հիշեցնենք, որ նախորդ հինգ տուրերի պարտիաներում Արոնյանը միայն ոչ-ոքիներ է խաղացել: Նա միավորը կիսել է Մաքսիմ Վաշյե-Լագրավի, Անիշ Գիրիի, Վիշվանաթան Անանդի, Ֆաբիանո Կարուանայի, Շահրիյար Մամեդյարովի հետ: 6 տուրից հետո առաջատարները […]
20:11 02.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մարզիկներին Եվրոպական խաղերում հաջողությունների հասնելու, մեդալներ նվաճելու կապակցությամբ և նրանց մրցելույթները գնահատել հաջողված: Վարչապետը նշել է, որ առանձին մարզաձևերում մեր մարզիկներն ունեն լավ հնարավորություններ և հավելել, որ սպորտն ունի առաջնային նշանակություն: «Ձեր հաջողությունները գալիք սերնդի համար կլինեն ոգեշնչման աղբյուր»,- ասել […]
19:00 02.07.2019
Համացանցում նոր համաշխարհային ֆլեշմոբ է սկսվել մարտարվեստների վարպետների ու մարտաֆիլմերի աստղերի մասնակցությամբ։ Դրա մասնակիցները ոտքի շրջադարձ հարվածով պտտեցնում, բացում են շշերի խցանները։ Այս պահի դրությամբ ամենատարածվածը հայտնի դերասան Ջեյսոն Սթեթհեմի տեսանյութն է, բայց կան տարածում ստացած այլ ուշագրավ տեսանյութեր։ https://www.instagram.com/p/BzYT3WpBDfe/ https://www.instagram.com/p/BzY7DGrIe3s/ https://www.instagram.com/p/BzTzqhZFbg6/ https://www.instagram.com/p/BzQsrP0h1Wp/ https://www.instagram.com/p/BzRITYuDuK6/
18:50 02.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի մինի ֆուտբոլի թիմը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների քննչական մարմինների մինի ֆուտբոլային միջազգային մրցույթին: Եռօրյա մրցույթից հետո եզրափակիչ փուլ են դուրս եկել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների թիմերը: Եզրափակիչ խաղն ավարտվել է Հայաստանի քննչական կոմիտեի թիմի հաղթանակով: Հայաստան վերադարձից հետո ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հանդիպել […]
22:08 01.07.2019
Այսօր երեկոյան քաղաքի դարպասների մոտ, ավանդույթի համաձայն, բազմաթիվ գյումրեցիներ, մարզիկներ, մարզիչներ ու պաշտոնյանեը դհոլ-զուռնայով, դափնիներով ու ծափողջյուններով դիմավորեցին Մինսկ -2019 Եվրոպայի առաջնությունում չեմպիոնական տիտղոսներ նվաճած բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովին ու Արթուր Հովհաննիսյանին։ Չեմպիոնների քաղաք հերթական ոսկե մեդալներ բերելը բռնցքամարտիկները համարում են պատվի ու թասիբի հարց և ուրախ են,որ Գյումրիի ու Հայաստանի անունը կարողացել են բարձր պահել […]
21:16 01.07.2019
Գյումրեցի մարզիկների՝ իրար հաջորդող հաղթանակները ևս մեկ անգամ փաստում են, որ չեմպիոնների քաղաքում մարզական ավանդույթներին անդավաճան նվիրում կա: Աշխարհի, Եվրոպայի ու միջազգային հեղինակավոր մրցաշարերից մեր մարզիկները վերադառնում են հաղթանակներով ու մեդալներով: Նրանց ուղինշարունակողների պակաս չկա: Պատանի ըմբիշներն օրեր առաջ Իտալիայի Ֆաենցա քաղաքում մասնակցեցին Ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությանը, որտեղ Հայաստանի հավաքականը հունահռոմեական ու ազատ ոճերում վերադարձավ […]
21:02 01.07.2019
Մինսկում ավարտված Եվրոպական խաղերին ընդհանուր առմամբ մասնակցել է հայազգի 58 մարզիկ: Նրանցից 37-ը ներկայացրել է Հայաստանը, մյուս 21 մարզիկներն ընդգրկված են եղել 14 երկրների հավաքականներում, ամենաշատը՝ ՌԴ ընտրանու կազմում: Ուշագրավ է, որ նրանցից 8-ը դարձել են մեդալակիր, ընդ որում՝ 4-ը՝ ոսկե, 1-ը՝ արծաթե, 3-ը՝ բրոնզե: Այլ երկրների հավաքականների կազմում Եվրոպական խաղերի չեմպիոններ են դարձել ձյուդոիստ […]
18:53 01.07.2019
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն Հովհաննես Բաչկովի համար Մինսկում Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի հաղթողի կոչումը սպասված արդյունք էր: «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Բաչկովը խոսեց սպասումների, հաղթանակի ու այդ ամենում իր՝ գյումրեցի լինելու դերի մասին: «Ուրախ եմ, քանի որ կարողացա կրկնել 2017թ. հաջողությունը: Այս հաղթանակը նոր մեծ քայլ է դեպի նորանոր հաջողություններ, մեդալներ»,- […]
18:40 01.07.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների հետ: Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում առողջապահության զարգացման, այս ոլորտում Հայաստանի և Սփյուռքի հետ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Նշանակալի այս միջոցառման մեկնարկն Արցախում Բակո Սահակյանը համարել է խորհրդանշական և […]
17:44 01.07.2019
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած երկրորդ Եվրոպական խաղերի չեմպիոն դարձած հայ բռնցքամարտիկ, գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հաղթանակի ճանապարհին: «Կիսաեզրափակիչի մենամարտը Իռլանդիայի ներկայացուցչի հետ շատ բարդ էր, անհարմար մրցակից էր ուղղակի: Հիմա պատրաստվելու ենք աշխարհի առաջնությանը, հետո արդեն օլիմպիական ռեյտինգներին»,- ասաց նա: Մարզիկը նշեց՝ ջանք ու եռանդ չէին խնայել, և ստացան արդյունքը, մաղթեց բոլոր […]
17:20 01.07.2019
Եվրոպական երկրորդ խաղերից հաղթանակած վերադարձող հայ մարզիկներին այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին հարազատներն ու երկրպագուները: Հիշեցնենք, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում: Մանրամասները` տեսանյութում:
00:05 01.07.2019
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ Եվրոպական երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ ՀՀ դրոշը ծածանել է ոսկե մեդալակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։ Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում։ Եվրոպական խաղերի չեմպիոն դարձան սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը […]
22:50 30.06.2019
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում, հայտնում է ՀԱՕԿ կայքը։ Եվրոպական խաղերի չեմպիոն դարձան սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ) և մարմնամարզիկ Արթուր Դավթյանը […]
22:09 30.06.2019
Հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հաղթել է արագ շախմատի Women Speed Chess Championship մրցաշարում, հաղորդում է «Արմենպրես»-ը։ Նա 15։13 հաշվով հաղթանակ է տարել Ռուսաստանը ներկայացնող Վալենտինա Գունինայի նկատմամբ։ Հաղթանակը հայաստանցի գրոսմայստերին բերել է 4,607 ԱՄՆ դոլար և հրավեր մասնակցելու արագ շախմատի գլխավոր առաջնությանը և ՖԻԴԵ-ի մեծ շվերցարական մրցաշարին, որը հոկտեմբերին կանցկացվի Մեն կղզում։ Երկրորդ տեղը գրաված Գունինան շահել […]
17:23 30.06.2019
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց երկրորդ Եվրոպական խաղերի հենացատկ վարժությունում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը կայացան սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների եզրափակիչները։ Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակչում հավաքեց 15.016 միավոր և դարձավ չեմպիոն։ Հայաստանի ընտրանու մյուս անդամը` Վահագն Դավթյանը, մասնակցեց օղակներ վարժության եզրափակչին, և գրանցելով 14.766 արդյունքը՝ դարձավ […]
15:52 30.06.2019
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի վերջին օրը հերթական ոսկե մեդալն է նվաճել հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 97 կգ քաշայինների պայքարին մասնակցած Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Նա 5։0 հաշվով հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկին։
15:48 30.06.2019
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն Հովհաննես Բաչկովը նվաճեց Մինսկում ավարտին մոտեցող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի հաղթողի կոչումը։ Այս մասին հայտնում է sport.news.am-ը։ 64 կգ քաշայինների եզրափակիչում Բաչկովի մրցակիցը Սոֆիան Ումիհանն (Ֆրանսիա) էր, որը կիսաեզրափակիչում 5։0 հաշվով հաղթել էր Լյուկ Մաքորմաքին (Մեծ Բրիտանիա)։ Եզրափակիչում Հայաստանի հավաքականի ավագը հաղթեց 3։2 հաշվով։ Բաչկովը պայքարը սկսել է […]
15:40 30.06.2019
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը ոսկե մեդալ նվաճեց Երկրորդ Եվրոպական խաղերի 49 կգ կգ քաշային կարգում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը անցկացված եզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալահվերդովին էր։ Հովհաննիսյանի առավելությունը գրանցեցին 5 մրացավարներից 4-ը։ Ոսկի մեդալի համար հունիսի 30-ին կմենամարտի Հայաստանի հավաքականի մեկ այլ անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։ […]
22:39 29.06.2019
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (67 կգ) պարտվեց երկրորդ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարում։ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար Ասլանյանը գոտեմարտեց սերբ Մատե Նեմեշի հետ և 1։2 հաշվով պարտություն կրեց։ Հիշեցնենք, որ Կարեն Ասլանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 4:0 հաշվով հաղթել է բուլղարացի Սվիլեն Կոստադինովին։ 1/4 եզրափակիչում Ասլանյանը 6:1 հաշվով […]
21:41 29.06.2019
Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է վաճառել Հայաստանի հավաքականի առաջատար և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը, հայտնում է vnews.am-ը: Անգլիական ակումբը պատրաստվում է հրաժարվել նաև Մեսութ Օզիլի ծառայություններից՝ հաղորդում է Express-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը Մխիթարյանի և Օզիլի տրանսֆերային վաճառքից ցանկանում է խոշոր գումար ստանալ, որպեսզի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մի քանի ֆուտբոլիստ գնի: Տեղեկություններ կան, որ […]
21:27 29.06.2019
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի եզրափակիչ գոտեմարտում Չալյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինի հետ: Աշխարհի չեմպիոնի հետ գերլարված պայքարում, վիճելի մրցավարության հետևանքով հայ ըմբիշը պարտվեց 6։7 հաշվով՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Կարապետ Չալյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից՝ 9:0 հաշվով վստահ հաղթանակ […]
20:10 29.06.2019
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կպայքարի Եվրոպական խաղերի ոսկե մեդալի համար։ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրը Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչում գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինի հետ։ Ալեքսանյանը 3։1 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մրցելու է բելառուս Ալեքսանդր Գրաբովիկի հետ։ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 […]
18:47 29.06.2019
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երկրորդ Եվրոպական խաղերի բազմամարտի մրցումներում զբաղեցրեց 5-րդ տեղը։ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 9-րդ օրը կայացավ սպորտային մարմնամարզության տղամարդկանց բազմամարտի եզրափակիչը, որում Արթուր Դավթյանը գրանցեց 83․632 արդյունքը և զբաղեցրեց 5-րդ տեղը։ 85․465 արդյունքով Եվրոպական խաղերի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիդ Բելյավսկին։ 84.632 արդյունքով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Օլեգ Վերնաևը (Ուկրաինա), իսկ բրոնզե մեդալը […]
18:00 29.06.2019
«Երկիր մտնելիս, օդանավակայանից սկսած, ամբողջ աշխարհից ժամանող մեր հայրենակիցների հետ առաջինը կամավորներն են շփվելու: Դուք Համահայկականի մասնակիցներին կդիմավորեք երկրի սահմանին, օդանավակայանում ու խաղերի ամբողջ ընթացքում կլինեք նրանց կողքին: Ինչպես Օլիմպիական խաղերի ընթացքում, օդանավակայանում կգործի կանաչ գոտի` անցման ուղի: Կամավորները կաշխատեն նաև խաղերի բացման տոնակատարության ժամանակ` մասնակից քաղաքների անվանումները կրող ցուցանակներով շքերթում առաջնորդելով պատվիրակություններին»,- այսօր Համահայկական […]
14:34 29.06.2019
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «Բոլոր մեդալները մեր պատանիներինն են» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառման մեջ տեղեկացնում է հայ մարզիկների հերթական հաջողության մասին: «Լեհաստանում ընթացող ըմբշամարտի դպրոցականների Եվրոպայի առաջնության արդյունքները. Արեն Իսրայելյան Անդրանիկ Ավետիսյան Սարգիս Բեգոյան Շնորհավորում ենք մեր մարզիկներին»,- նշված է նախարարության էջում: