TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն այսօր մեդալների համար կպայքարի գյումրեցի Հակոբ Մկրտչյանը

16:23 11.04.2019

Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն այսօր՝ մինչև 89 կգ քաշայինների կարգում մրցահարթակ դուրս կգան Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ գյումրեցի Հակոբ Մկրտչյանն անցած տարի աշխարհի առաջնությանը նվաճել էր փոքր արծաթե մեդալ և շատ մոտ էր նաև աշխարհի չեմպիոնի կոչմանը: Առայժմ մեր հավաքականը մրցանակային տեղեր չունի այս առաջնությունում: Անցած օրերին մեր հավաքականից մրցահարթակ են […]

̰
Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատարների թվում են. Reykjavik Open 2019

15:44 11.04.2019

Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը պահպանում են առաջատարի դիրքերը Reykjavik Open 2019 մրցաշարում: 4 տուրից հետո մեր շախմատիստներն ունեն 3.5-ական միավոր և իրանցի Ալիրեզա Ֆիրուզայի հետ կիսում են 1-3 տեղերը: Ի դեպ, նախորդ՝ 4-րդ տուրում մեր շախմատիստները մրցեցին միմյանց հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում է նաև Տիգրան Պետրոսյանը: Տիգրանը ևս հաջող […]

̰
«Դիլիջան» ՖԱ-ն հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Առաջին խմբի առաջնությունում

15:10 11.04.2019

Հայաստանի Առաջին խմբի հաջորդ մրցաշրջանում հանդես կգա նորաստեղծ «Դիլիջան» ֆուտբոլային ակումբը: Ակումբը հիմնել է անգլիացի ներդրող Վիլիամ Թոմսոնը, ով լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս պահին թիմում կա ավելի քան 90 ֆուտբոլիստ, ովքեր մարզվում են Դիլիջանի միջազգային դպրոցի դաշտում: Առաջիկայում նախատեսվում են նաև համալրումներ արտասահմանից:

̰
ՀՖՖ-ն և ՊՆ-ն համաձայնության են եկել բանակի ֆուտբոլային ակումբ ստեղծելու շուրջ

14:36 11.04.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որի ընթացքում կողմերը համաձայնության են եկել բանակային կենտրոնական մարզական ակումբ (ԲԿՄԱ) ստեղծելու շուրջ: Այս մասին հայտնել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը: Հաջորդ շաբաթ աշխատանքային խումբ է ձևավորվելու արդեն փաստաթղթային և մնացած այլ հարցերը ձևակերպելու համար: Ըստ SHANTNEWS.am-ի տեղեկությունների` բանակային ակումբը ելույթ […]

̰
Արսեն Հարությունյանը ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել

21:02 10.04.2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 61կգ քաշային Արսեն Հարությունյանը Բուխարեստում անցնող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում լարված ու հետաքրքիր պայքարում նվաճեց չեմպիոնի կոչումը։ Եզրափակչում հայ երիտասարդ ըմբիշը 17։11 հաշվով հաղթեց Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր վրացի Բեկա Լոմտաձեին։ Ընդ որում, Հարությունյանը հերթական անգամ հաղթեց կամային որակների շնորհիվ՝ 0։8 հաշվով պարտվելիս կարողանալով վստահ […]

̰
Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է՝ երեխային իր հետ տանելով Գերմանիա

16:58 10.04.2019

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է: Datalex տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ մարզիկի կինը՝  Մերի Աբրահամյանը, հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ Ավետիք Գրիգորի Աբրահամյանի` ամուսնալուծության, 3-ամյա Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, մոր բնակության վայրը սահմանելու, 06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի […]

̰
Անդրեյ Տալալաևը հեռացավ «Փյունիկ»-ից, որպեսզի գլխավորի ռուսական ակումբը

16:17 10.04.2019

SHANTNEWS.am-ը երեկ տեղեկացրել էր, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և Անդրեյ Տալալաևը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Ըստ երևանյան ակումբի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության՝ ռուս մասնագետն ընտանեկան հանգամանքների պատճառով վերադարձել է Ռուսաստան: Այսօր հայտնի դարձավ, որ Տալալաևը գլխավորել է մերձմոսկովյան «Խիմկի»-ն, որը հանդես է գալիս ՖՆԼ-ում: Այս մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը: Նշենք, որ […]

̰
Տավուշի մարզի հոգևորականները և Մովսես գյուղի երեխաները միասին ֆուտբոլ են խաղում

14:44 10.04.2019

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Տավուշի մարզի հոգևորականները և Մովսես գյուղի երեխաները ֆուտբոլ են խաղում: Տեսանյութը հրապարակվել է Մովսես գյուղի դպրոցի ուսուցիչ Անդրանիկ Մանուկյանի էջում: Տեսանյութից դատելով` ֆուտբոլի մարզադաշտում բարձր տրամադրություն է տիրում:

̰
Արթուր Ալեքսանյանը սպիտակ արջուկներ է ուղարկել Սիրիա

14:12 10.04.2019

Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի եռակի, 2016 թվականին կայացած Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը միացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը: Կառույցից հայտնում են, որ «Սպիտակ արջ»-ը սպիտակ արջուկներ է ուղարկում Սիրիայի Հալեպ քաղաքում բնակվող երեխաներին:  

̰
ՀՀ բռնցքամարտի հավաքականը մեկնել է աշխարհի գավաթի խաղարկությանը

13:31 10.04.2019

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ ՀՀ հավաքականը` ավագ մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը: Այն տեղի կունենա Քյոլնում: Հայաստանը հանդես կգա 8 բռնցքամարտիկով: Ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր […]

̰
Հայ լրագրողները Եգիպտոսի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

13:25 10.04.2019

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն ապրիլի 3-6-ը Եգիպտոսի Հուրղադա ծովափնյա քաղաքում կայացած ավանդական միջազգային մրցաշարում գրավել է 2-րդ տեղը և արժանացել արծաթե մեդալների։ Հայաստանի թիմը հաղթել է 4 խաղում, մեկ ոչ ոքի խաղացել, մեկ խաղ էլ պարտվել։ Մեր հավաքականը հաղթել է Գերմանիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Սուդանի լրագրողական թիմերին, պարտվել տանտերերին և հավաքել 13 միավոր՝ նույնքան, որքան հաղթող […]

̰
Բոլոր համայնքներում ֆուտբոլով զբաղվելու տարրական պայմաններ կստեղծվեն. Զոհրապ Եգանյան

13:03 10.04.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՖՖ-ի կողմից 2019 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքներին։ «Հավատացեք՝ շատ դժվար է խոսել Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից տարվող աշխատանքների, ձեռքբերումների ու ծրագրերի մասին, երբ խմբային փուլում պարտություն է կրել Հայաստանի ազգային հավաքականը, մարդիկ (այդ թվում նաև ես) ՀՖՖ-ն մշտապես ընկալել են որպես […]

̰
Մեդալի սպասումով. ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն այսօր մրցահարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը

11:19 10.04.2019

Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն այսօր մրցահարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը:  Անդրանիկը մեր հավաքականի ուժեղագույն ծանրորդներից է և նրանից մեդալ է ակնկալվում: Անդրանիկ Կարապետյանը հանդես կգա մինչև 81 կգ քաշայինների կարգում: Ի դեպ, այս քաշային կարգում ներկայացված է ևս մեկ հայ ծանրորդ՝ Ռաֆիկ Հարությունյանը, ով դեռ ընդամենը 18 տարեկան է: Հիշեցնենք, որ անցած երկու օրերին […]

̰
Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը Reykjavik Open 2019-ի առաջատարներն են

10:47 10.04.2019

Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը Reykjavik Open 2019-ի առաջատարներն են: Սերգեյը և Ռոբերտն առայժմ միայն հաղթանակներ են տարել և 3-րդ տուրից հետո ունեն 3-ական միավոր: Մրցաշարի 150 մասնակիցներից ևս 3-ն ունեն 3-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով առաջին երկու տեղերում Սերգեյն ու Ռոբերտն են: Ի դեպ, այսօր՝ 4-րդ տուրում, նրանք կհանդիպեն իրար հետ: Սպիտակներով կխաղա Ռոբերտ […]

̰
Անդրեյ Տալալաևը հեռացել է «Փյունիկ»-ից

23:13 09.04.2019

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և Անդրեյ Տալալաևը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Ռուս մասնագետն ընտանեկան հանգամանքների պատճառով վերադարձել է Ռուսաստան: Անդրեյ Տալալաևը «Փյունիկը» գլխավորում էր 2018թ. հունիսից: 46-ամյա մասնագետի գլխավորությամբ «Փյունիկը» Եվրոպա լիգայի 2018/19թթ. խաղարկությունում դուրս եկավ որակավորման 3-րդ փուլ: Անդրեյ Տալալաևը ճանաչվեց նաև 2018թ. Հայաստանի լավագույն մարզիչ: […]

̰
19-ամյա Արսեն Հարությունյանը դուրս է եկել ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ

19:38 09.04.2019

Բուխարեստում շարունակվող Եվրոպայի առաջնությունում այսօր հիանալի ելույթ ունեցավ 19-ամյա Արսեն Հարությունյանը: 61 կգ քաշային կարգում հանդես եկող մեր ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ և ոսկե մեդալի համար կպայքարի վրացի  Բեկա Լոմտաձեի հետ: Հայ ըմբիշը կիսաեզրափակչում 10-4 հաշվով առավելության է հասել Ռումինիան ներկայացնող Նիկոլայ Օխիլոպկովի նկատմամբ:

̰
Բելգիացի լրագրողը հարցազրույցի ժամանակ շփոթմամբ համբուրել է մարզիկի շուրթերը

16:23 09.04.2019

Բելգիացի լրագրող Լինդ Մերկպոելը հարցազրույցի ժամանակ պատահաբար համբուրել է հեծանվավազքի մասնակից Սթեյն Սթիլսի շուրթերը: Տեսանյութը տարածվել է համացանցում ու բուռն քննարկումների տեղիք տվել: Նշվում է, որ նա ցանկացել է համբուրել մարզիկի այտը, սակայն ստացվել է այլ իրավիճակ: Պատահական համբույրը ծիծաղեցրել է մարզիկին ու պահը ֆիքսած հանդիսատեսին: Համացանցում տարածված տեսանյութին կից գրառումներում երկրպագուները տարբեր մեկնաբանություններ են […]

̰
Մարկոս Պիզելլիի վերականգնումն ընթանում է սպասվածից ավելի արագ. ՀՖՖ

13:07 09.04.2019

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից: ՀՖՖ մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել ֆուտբոլիստի վերականգնողական մարզումից: Պիզելլիի վերականգնումն ընթանում է սպասվածից ավելի արագ: Ֆուտբոլիստն արդեն անհատապես մարզվում է գնդակով և ֆիզիկական վարժություններ է կատարում: Հիշեցնենք, որ 34-ամյա կիսապաշտպանը վնասվածք է ստացել հոկտեմբերի 16-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայում Մակեդոնիայի հետ խաղում:

̰
Պելեն դուրս է գրվել Փարիզի հիվանդանոցից

12:53 09.04.2019

Բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն դուրս է գրվել Փարիզի հիվանդանոցից: «Ֆրանսիան ոչ միայն մեծ ֆուտբոլիստներ ունի, այլև գերազանց բժիշկներ»,- ասել է Պելեն Globo հեռուստաընկերությանը: Միևնույն ժամանակ, նա շնորհակալություն է հայտնել բոլորին՝ աջակցության ու ապաքինման մաղթանքների համար: Պելեն հինգ օր անցկացրել է Փարիզի ամերիկյան հիվանդանոցում` բժիշկների հսկողության ներքո, որի ընթացքում հակաբիոտիկ է ընդունել` սրտանոթային վարակի սրացման պատճառով: Բժիշկների […]

̰
Զիդանը չի պատրաստվում տրանսֆերային ամբողջ բյուջեն ծախսել Մբապպեի տեղափոխության վրա

12:32 09.04.2019

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ամենայն հավանականությամբ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Don Balon-ը: Ըստ պարբերականի` ֆուտբոլիստի տեղափոխությունը կարժենա մոտ 300 մլն եվրո, իսկ մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի պատրաստվում տրանսֆերային ամբողջ բյուջեն ծախսել մեկ խաղացողի վրա: Նշվում է, որ Զիդանը խնդրել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին կենտրոնանալ […]

̰
Ըմբշամարտի ԵԱ երկրորդ օրը պայքարի դուրս կգա հայ 4 ըմբիշ

12:02 09.04.2019

Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությանն այսօր պայքարի մեջ կմտնեն 61, 74, 86 , 92 և 125 կգ քաշային ըմբիշները։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը Ուկրանիան ներկայացնող Վոլոդիմիր Բուրուկովն է։ 74 կգ քաշային կարգում Վարուժան Կաջոյանը նույնպես պայքարը կսկսի որկավորման […]

̰
Մարմնամարզուհին ցատկի ժամանակ կոտրել է ոտքերը. տեսանյութը նյարդերից թույլ մարդկանց համար չէ

00:38 09.04.2019

Ամերիկյան Բատոն-Ռուժ քաղաքում, տարածաշրջանային մրցաշարի ժամանակ մարմնամարզուհի Սամանտա Կերիոյի ցատկն ավարտվել է ողբերգությամբ: Նա կոտրել է ոտքերը: Սամանտային անմիջապես հոսպիտալացրել են: Այս պատահարը շատ է ազդել Սամանտայի թիմակցուհիների վրա, և նրանք չեն կարողացել հաջող ելույթ ունենալ: «Ինստագրամ»-ի իր էջում Սամանտան հայտնել է, որ սա իր վերջին ելույթն է: Սակայն նա դա արել է արժանապատվությամբ՝ նշելով, […]

̰
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը կհիմնանորոգվի

20:47 08.04.2019

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը կհիմնանորոգվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: «Այս տարի քաղաքային բյուջեից 146 միլիոն դրամ կտրամադրվի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգմանը: 55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման չի ենթարկվել: Այսօր շուրջ 170 մարզիկ է հաճախում դպրոց: Մարզադպրոցում առկա տասնամյակների խնդիրների լուծումները […]

̰
Հայկական ֆուտբոլային կյանքն այս տարի շատ ակտիվ է լինելու. Զոհրաբ Եգանյան

17:31 08.04.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Զոհրաբ Եգանյանը գրառում է կատարել սոցիալական ցանցերից մեկի իր էջում՝ հայտնելով, որ շատ լուրջ ընկերություններ բանակցում են ֆեդերացիայի հետ հայկական ֆուտբոլի գլխավոր հովանավորը կամ գործընկերը դառնալու համար: «Ասի արագ ասեմ, քանի չեմ մոռացել։ Ուրեմն, հայկական ֆուտբոլային կյանքն այս տարի շատ ակտիվ է լինելու ու ոչ միայն շնորհիվ այն բանի, որ […]

̰
Կրիշտիանու Ռոնալդուն երգել է The Korgis խմբի հայտնի երգը

16:59 08.04.2019

Վնասվածք ստանալուց հետո Ռոնալդուն այժմ ապաքինվում է: Նա պատրաստ կլինի Ամստերդամի «Այաքս»-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 10-ին՝ Հոլանդիայում։ Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն ապաքինվում է մարտի 25-ին կայացած Սերբիայի հետ խաղում ստացած վնասվածքից, Instagram-ի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որում երգում է The Korgis խմբի Change […]

̰
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի պարտությունների օր Եվրոպայի առաջնությունում

16:35 08.04.2019

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի էին դուրս եկել ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականից մրցագորգ ելան Վազգեն Թևանյանը, Դավիթ Սաֆարյանը, Գրիգոր Գրիգորյանը և Վաղինակ Մաթևոսյանը: 65 կգ քաշային կարգում հանդես եկող Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակիչում 0:1 հաշվով պարտվեց ադրբեջանցի Հաջի Ալիևին: 70 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը […]

̰
Մեսսիի լիբանանահայ նմանակի զրույցը SHANTNEWS.am-ի հետ

12:52 08.04.2019

SHANTNEWS.am-ի թղթակից Արթուր Մելիքյանը զրուցել է Լիբանանում բնակվող Լիոնել Մեսսիի հայ նմանակի հետ: Քչերը գիտեն, որ աշխարհահռչակ ֆուտբոլիստի լիբանանաբնակ նմանակն իրականում հայ է։ Արտաշես Գարաբեդյանին Լիբանանում անվանում են «Հայ Մեսսի»։ Նմանությունը Մեսսիի հետ անժխտելի է։ Մեր թղթակցին հաջողվել է Գյումրիում բնակվող նրա դասընկերոջ շնորհիվ տեսակապ հաստատել Արտաշեսի հետ։ Ի դեպ, Արտաշեսը, որը նախկին ֆուտբոլիստ է, […]

̰
«Ալաշկերտը» հաղթեց «Արցախին», «Լոռին»՝ «Փյունիկին»

21:10 07.04.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ ապրիլի 7-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Ալաշկերտ»-«Արցախ ՖԱ» 1:0 (0:0) Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար՝ Արտակ Սիմոնյան Գոլը` Գուստավո Մարմենտինի, 66   «Փյունիկ»-«Լոռի ՖԱ» 1:2 (0:1) Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլերը՝ Ռումյան Հովսեփյան, 75, 11մ («Փյունիկ»), Սանդի Ինսուա Ումարու, 29, Դեսիրե Ջոնել, 56 («Լոռի ՖԱ»)

̰
Ռոնալդինյոյի 14-ամյա որդին պայմանագիր է ստորագրել «Կրուզեյրո»-ի հետ

16:50 06.04.2019

Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի որդին`Ժոաո Մենդեսը, պայմանագիր է ստորագրել «Կրուզեյրո» ֆուտբոլային ակումբի հետ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: 14-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը բրազիլական ակումբի հետ նախատեսված է 6 տարով: Ըստ աղբյուրի` նա հանդես կգա «Կրուզեյրո»-ի երիտասարդական թիմերի կազմում: Նշվում է, որ Մենդեսը հաջողությամբ փորձաշրջան է անցել ակումբում` չնշելով, որ նա 2005 թվականի […]

̰
«Փյունիկ»-ը նշում է հիմնադրման 27-ամյակը

15:38 06.04.2019

Այսօր՝ ապրիլի 6-ին, «Փյունիկ» ՖԱ-ն նշում է հիմնադրման 27-ամյակը: «Փյունիկ» ՖԱ-ն հիմնադրվել է Երևանում 1992 թվականին՝ նույն թվականին, երբ ԽՍՀՄ փլուզումից մեկ տարի անց նորանկախ Հայաստանում ստեղծվեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Ֆուտբոլի բարձագույն խմբի առաջնությունը։ Ակումբի հիմնադիրն է հայկական ֆուտբոլի լեգենդ՝ Խորեն Հովհաննիսյանը։ Հիմադրման պահից մինչ 1995 թվականը թիմը կրել է «Հոմենեթմեն» անվանումը, իսկ հետո […]

̰
BACK_TO_TOP