TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Սամվել Տեր-Սահակյանն առաջատարների թվում է. Budapest Spring Festival 2019

11:03 15.04.2019

Հունգարիայի մայրաքաղաքում շարունակվում է Budapest Spring Festival 2019 մրցաշարը, որին մասնակցում է 145 շախմատիստ: 6-րդ տուրից հետո 5 միավորով առաջատարների թվում է Սամվել Տեր-Սահակյանը: Եվս երեք շախմատիստների հետ Սամվելը կիսում է 1-4-րդ տեղերը: 6-րդ տուրում Սամվելը սպիտակ խաղաքարերով հաղթել էր հնդիկ գրոսմայստեր Չոպրա Արյանին: Մեր մյուս շախմատիստը՝ Արամ Հակոբյանը, 6 տուրից հետո վաստակել է 4 […]

̰
Էլինա Դանիելյանն առաջատարների թվում է. շախմատի ԵԱ

10:49 15.04.2019

Անթալիայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Չորրորդ տուրում Էլինա Դանիելյանը հաղթել է շվեդուհի Պիա Կրամլինգին: Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի են ավարտել իրենց հանդիպումները, իսկ Մարիա Գևորգյանը պարտվել է: 4 տուրից հետո Էլինա Դանիելյանն ունի 3.5 միավոր և ևս 5 շախմատիստուհիների հետ կիսում է 1-6-րդ տեղերը: Աննա Սարգսյանը և Լիլիթ […]

̰
Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը՝ «ԼՈՒԿ օփեն»-ի հաղթող

20:43 14.04.2019

Ֆրանսիայում տեղի է ունեցել շախմատի «ԼՈՒԿ օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 126 շախմատիստ: Մասնակիցների թվում է եղել Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, որի համար այս մրցաշարն առաջինն էր գրոսմայստերի տիտղոսը ստանալուց հետո: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Տիգրան Հարությունյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և դարձել ստուգատեսի միանձնյա հաղթող:

̰
Երկու մեդալ՝ բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունից

13:39 14.04.2019

Գերմանիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 2 մեդալ: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եզրափակչում հաղթեց Իռլանդիայի ներկայացուցչին ու նվաճեց ոսկե մեդալ: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եզրափակչում պարտություն կրեց և արժանացավ արծաթե մեդալի: Հայ բռնցքամարտիկները Քյոլնում հանդես էին գալիս հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ 2-րդ […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը

12:57 14.04.2019

Վրաստանի Բաթում քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 5 մեդալով (2 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե) թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը: Այս մասին տեղելանում ենք ՀԱՕԿ-ի կայքից։ Հայաստանի թիմը պոկում, հրում վարժություններում և երկամարտում նվաճեց 15 մեդալ՝ 5-ական ոսկե, արծաթե և բրոնզե: Թիմային հաշվարկում հաղթեց Ռուսաստանը, որը երկամարտում նվաճեց 3 ոսկե, 5 արծաթե ու […]

̰
Արսեն Ջուլֆալակյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

22:42 13.04.2019

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը 5։1 հաշվով հաղթեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին և նվաճեց բրոնզե մեդալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի կայքից։ Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 5:3 հաշվով հաղթել էր Նիդերլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին, 1/8 եզրափակչում Արսենի մրցակիցը Ռոլանդ Շվարցն էր […]

̰
Ռուբեն Ալեքսանյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

19:31 13.04.2019

Ավարտվեց Բաթումում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Վերջինը մրցագորգ բարձրացան գերծանրքաշայինները, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը: Գոռ Մինասյանն առաջին վարժությունում կարողացավ բարձրացնել 200 կգ և վաստակել փոքր բրոնզե մեդալ, սակայն վնասվածքը թույլ չտվեց նրան մեծ մեդալների համար պայքարի լուրջ հայտ ներկայացնել և ընդհանուր հաշվարկով 422 կգ-ով զբաղեցրեց 5-րդ տեղը: Համեմատաբար հաջող ելույթ […]

̰
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

19:15 13.04.2019

Մարմնամարզության հավաքականն առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեհաստանում կայացաշ Եվրոպայի առաջնության առանձին վարժությունների օղակներ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձավ բրոնզե մեդալակիր՝ հավաքելով 14.933 միավոր: Նույն ձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Թովմասյանը միայն 7-րդն է: Նախօրեին Հայաստանի ընտրանու անդամ Արթուր Դավթյանը բազմամարտի եզրափակչում հավաքելով 83.097 միավոր` գրավեց 8-րդ տեղը: Դավթյանն ապահովեց Եվրոպական […]

̰
Կասկած անգամ չկար, որ Սիմոնը եռագույնը կրկին բարձունքում է պահելու. Գագիկ Ծառուկյան

18:56 13.04.2019

Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին: «Շնորհավորում եմ մեր հզոր մարզիկին՝ Սիմոն Մարտիրոսյանին, Եվրոպայի կրկնակի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Կասկած անգամ չկար, որ Սիմոնը հայոց եռագույնը կրկին բարձունքում է պահելու»,- գրել է Ծառուկյանը: Ավելի վաղ հայտնել էինք` ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը 108 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն: Ավելի ուշ […]

̰
Արսեն Ջուլֆալակյանը և Սլավիկ Գալստյանն այսօր կպայքարեն բրոնզի համար

17:19 13.04.2019

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը այսօր բրոնզե մեդալների համար կպայքարեն 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 77 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ջուլֆալակյանը: Հիշեցնենք, որ երեկ կայացած մարտերում նրանք պարտություններ կրեցին, սակայն իրենց հաղթող ըմբիշների եզրափակիչ դուրս գալը հնարավորություն ընձեռնեց ըմբիշներին մասնակցել սփոփիչ գոտեմարտերին: Սլավիկ Գալստյանը, սփոփիչ մարտում հաղթելով Բելառուսի ներկայացուցիչ Մաքսիմ Նեհոդային, հնարավորություն […]

̰
Ծանրամարտի ԵԱ. Արփինե Դալալյանը չորրորդն է

17:14 13.04.2019

Ծանրորդուհի Արփինե Դալալյանը չորրորդ տեղն է գրավել Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց գերծանր քաշային կարգում (+87 կգ): Երկամարտում Հայաստանի ներկայացուցչի արդյունքը 240 (105+135) կգ է եղել: Թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում Արփինե Դալալյանը չորրորդն է: Եվրոպայի չեմպիոն է դարձել ռուս Տատյանա Կաշիրինան, որի երկամարտի արդյունքն 331 կգ (146+185) է եղել: Նա […]

̰
Աշխարհի գավաթ. Անուշ Գրիգորյանը հաղթեց եզրափակչում

16:34 13.04.2019

Գերմանիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում վայրկյաններ առաջ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եզրափակչում հաղթեց Իռլանդիայի ներկայացուցչին ու նվաճեց ոսկե մեդալ: Քիչ անց ռինգ դուրս կգա նաև 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը:

̰
Սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնություններում հայ մարզիկները մեդալներ են նվաճել

15:50 13.04.2019

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ այսօր՝ ապրիլի 13-ին,  մրցագորգ է մտել Հայաստանը ներկայացնող 9 մարզիկ, նրանցից 4-ը արժանացել են բրոնզե մեդալի. Սյուզաննա Կիրակոսյանը՝ աղջնակների 44 կգ քաշային կարգում, Դավիթ Հարությունյանը պատանիների +87, Մելինե Մամիկոնյանը՝ աղջիկների 48 կգ, Արման Ավանեսյանը՝ երիտասարդների 90կգ քաշային կարգում: Մեր մարզիկներից երեքը եզրափակչում են և կպայքարեն ոսկե մեդալների համար. Դավիթ […]

̰
Ըմբիշ Արթուր Շահինյանը պարտվեց 1/8 եզրափակչում

15:20 13.04.2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանու հերթական անդամը պարտություն կրեց Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 97 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Օրխան Նուրիևին (Ադրբեջան)` 0:3 հաշվով: Շահինյանը իրավունք կստանա պայքարելու բրոնզե մեդալի համար, եթե ադրբեջանցին հասնի եզրափակիչ: Այս տարի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Բուխարեստում:

̰
Զգացողություններս անկրկնելի են. ևս մեկ անգամ ոսկե մեդալ եմ բերել ժողովրդիս համար. Սիմոն Մարտիրոսյան

14:43 13.04.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը 108 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Սիմոն Մարտիրոսյանը հաղթանակից հետո զրուցել է լրագրողների հետ. «Մարզումներին, մինչև մրցումները դաստակս ինձ շատ էր խանգարում, բայց, փառք Աստծո, մրցմանը լավ ընթացավ ամեն ինչ, և դաստակիս ցավը ինձ չխանգարեց: Ամեն ինչ էլ կստացվի, դրա համար պետք է շատ մարզվել: […]

̰
Բուխարեստ-2019. Սփոփիչ գոտեմարտում Արսեն Ջուլֆալակյանը 5:1 հաշվով հաղթել է մոլդովացի մարզիկին

14:23 13.04.2019

Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Բուխարեստ-2019. Սփոփիչ գոտեմարտում Արսեն Ջուլֆալակյանը 5:1 հաշվով հաղթել է մոլդովացի Դանիել Կատարագային:

̰
Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը 108 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն

13:45 13.04.2019

Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն 109 կգ քաշային կարգում։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: «Սիմոնը բացարձակ չեմպիոն հռչակվեց, քանզի ոսկե մեդալներ նվաճեց և՛ պոկում, և՛ հրում վարժություններում»,- ասված է դեսպանության գրառման մեջ:։

̰
Սամվել Գասպարյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

11:26 13.04.2019

Վրացական Բաթում քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայյի առաջնությունը, որտեղ 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը դարձավ արծաթե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցումային վերջին օրն առաջինը պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները: Հայաստանն այս քաշում ուներ երկու ներկայացուցիչ՝ Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը: Պոկում վարժությունում Գասպարյանը գլխավերևում պահեց 168 կգ (5-րդ տեղ), իսկ Մարտիրոսյանը՝ նախ բարձրացրեց 160 […]

̰
Ինչ է երազել Հենրիխ Մխիթարյանը մանկության տարիներին․ «Արսենալ»-ի պաշտոնական ալիքը ակումբի ֆուտբոլիստների հետ հարցազրույց  է անցկացրել

10:22 13.04.2019

Լոնդոնի «Արսենալ»-ի մամուլի ծառայությունը հարցազրույցներ է անցկացրել թիմի ֆուտբոլիստների հետ, որտեղ նրանք խոսում են իրենց մանկական երազանքներից: Իր երազանքների մասին պատմել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը. «Մանուկ հասակում երազում էի սքայդայվինգի մասին՝ ինքնաթիռից ցատկելու: Այժմ, սակայն, պատրաստ չեմ դա անել:  Գուցե մի օր կատարեմ երազանքս, բայց ոչ այդքան բարձր տարածությունից»: Մխիթարյանը նաև պատմել […]

̰
Բասկետբոլիստը խաղի ընթացքում անսպասելիորեն ընկել է Ջոն Լեջենդի և նրա կնոջ վրա

19:11 12.04.2019

«Ֆիլադելֆիա Սեցենթի Սիկսերս» և «Մայամի Հիթ» բասկետբոլային թիմերի հանդիպումը մինչ այսօր քննարկում են համացանցում: Բանն այն է, որ խաղի ժամանակ բասկետբոլիստ Դուեյն Ուեյդը հանկարծակի ընկնում է առաջին շարքում նստած երգիչ Ջոն Լեջենդի և նրա կնոջ՝ Քրիսի Թեյգենի վրա: Լուսանկարիչները հասցրել են ֆիքսել բասկետբոլիստի ընկնելու կադրը: Օգտատերերը կատակով գրել են, որ այնպիսի կադր է ստացվել, որ […]

̰
«Միլան»-ի ֆուտբոլիստը հայկական եռագույնով ու Արարատի պատկերով լուսանկար է հրապարակել

17:35 12.04.2019

Իտալական «Միլանի» խաղացող Ֆաբիո Բորինին զարմացրել է իր երկրպագուներին Instagram-ի իր էջում հրապարակված լուսանկարով: Պատճառն այն է, որ լուսանկարում նա գլխարկ է կրում, որի վրա պատկերված են հայկական եռագույնն ու Արարատ լեռը: Հաղորդվում է, որ լուսանկարն արել է նրա կինը: Բորինին իր կարիերան սկսել է «Բոլոնիայի» հավաքականում: Հետագայում հանդես է եկել նաև իտալական «Պարմա», «Ռոմա», […]

̰
Սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում Հայաստանն արդեն 6 մեդալ է նվաճել

16:00 12.04.2019

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում Հայաստանը արդեն 6 մեդալ է նվաճել. «Այսօր Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկեց սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը: Մրցումների առաջին օրը հայ սամբիստներից յոթը մտան ասպարեզ ու հասան հաջողությունների. նրանցից երեքը արժանացան բրոնզե մեդալների, իսկ երեքը մտել են եզրափակիչ: Երրորդ տեղ են […]

̰
Ըմբշամարտիկ Մաքսիմ Մանուկյանը 8:0 հաշվով հաղթել է ռումինացի ըմբիշին

15:25 12.04.2019

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ըմբշամարտիկ Մաքսիմ Մանուկյանը 8:0 հաշվով ժամանակից շուտ առավելության հասավ ռումինացի ըմբիշի նկատմամբ: https://www.facebook.com/olypiccomarm/posts/2111573935626659?__xts__[0]=68.ARBhPGuiFsJIZdb7gYULKzCDSvCtjQ6M38PAD5AQeisi3YvCfyyo3DRlxpZyas_mpw01oGffkRvEJKwj8MbcV2CnzC1FZfxW5dTqPvJQz-BY8ezxxVYex_IkmuJSJcl7WiqO1Yv6XXH3S2GxTSxBEyVnFpabXTLIRU3iS9-4MS-FJJyFFXbh-V7gOMw0ihODFJc0HTfZKl8XlxyO2HSkOoeB5qb5h9EiOwNKsMsHbz1I693Y1iVfZzEDI2leQGZlj2EmfivQS0aIAQlAbGztA1Kz2jQMGDF88FQLY86c9TJ7EjGJnbrDxYOFseWY3WJuqUUyZV85BAF5rCt5nnOyjA&__tn__=-R  

̰
Բազմաթիվ երկրպագուներ անցած գիշեր օդանավակայանում դիմավորել են ըմբիշ Արսեն Հարությունյանին

13:18 12.04.2019

Բազմաթիվ երկրպագուներ անցած գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանին: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ազատ ոճայինների մրցաշարում 61կգ քաշային հայ մարզիկը 17:11 հաշվով հաղթել էր վրացի Բեկա Լոմտաձեին և նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Եվրոպայի երիտասարդների չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների մրցաշարին ու հենց առաջին փորձից հասավ […]

̰
Արսեն Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանն այսօր դուրս կգան մրցագորգ. ըմբշամարտի ԵԱ

11:41 12.04.2019

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Մրցագորգ դուրս կգան  55, 63, 77, 87 և 130 կգ քաշային մարզիկները: 55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Ռուդիկ Մկրտչյանը: Որակավորման փուլում նա կմրցի 2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, վրացի Նուգզարի Ցուրցումիայի հետ: 63 կգ քաշայինների կարգում Սլավիկ Գալստյանի մրցակիցը որակավորման […]

̰
Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հերթական հաղթանակները տոնեցին. Reykjavik Open 2019

11:10 12.04.2019

Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը պահպանում են առաջատարի դիրքերը Reykjavik Open 2019 մրցաշարում: 5-րդ տուրում Սերգեյն ու Ռոբերտը հերթական հաղթանակներն են տոնել: Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով առավելության է հասել իսլանդացի Հանես Սթեֆանսոնի նկատմամբ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սևերով՝ շվեդ Նիլս Գրանդելիուսի հանդեպ: 5 տուրից հետո Մովսեսյանն ու Հովհաննիսյանը ունեն 4.5-ական միավոր և իրանցի Ալիրեզա Ֆիրուջաի ու ռումինացի […]

̰
Անթալիայում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը

10:42 12.04.2019

Անթալիայում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է 130 շախմատիստուհի: Հայաստանը հանդես է գալիս 5 մարզուհիներով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Գևորգյան, Սիրանուշ Ղուկասյան: Առաջին տուրում մեր շախմատիստուհիներից 3-ը հաղթանակներ են տարել: Իրենց հաշվին մեկ միավոր են գրանցել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը: Սիրանուշ Ղուկասյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի, […]

̰
«Արսենալ»-ն առաջին խաղում հաղթեց «Նապոլի»-ին

01:08 12.04.2019

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունել էր «Նապոլի»-ին: «Զինագործները» Աարոն Ռեմսիի գոլի և «Նապոլի»-ի պաշտպան Կլաուդիու Կուլիբալիի ինքնագոլի շնորհիվ 2:0 հաշվով առավելության հասան իտալական ակումբի նկատմամբ: «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 67-րդ րոպեին: Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի «Նապոլի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին:

̰
Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

19:49 11.04.2019

Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն այսօր փայլուն են հանդես եկել հայ ծանրորդները: Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը մինչև 89 կգ քաշայինների մրցապայքարում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Հակոբը պոկում վարժությունում 4-րդն էր, իսկ հրում վարժությունում դուրս էր մրցակցությունից:  Գյումրեցի մարզիկի առավելությունն ակնհայտ էր: Հակոբը երկրորդ մոտեցմանը սանձել է 207 կգ. ծանրաձողը և դարձել անհասանելի մյուսների համար: Երրորդ մոտեցման […]

̰
Դավիթ Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

18:47 11.04.2019

Դավիթ Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Մինչև 89 կգ քաշայինների մրցավեճում պոկում վարժությունում Դավիթը բարձրացրել է 165 կիլոգրամ և ապահովել փոքր բրոնզե մեդալ: Հակոբ Մկրտչյանը 164 կգ արդյունքով չորրորդն է: Քիչ հետո կշարունակվի մրցապայքարը հրում վարժությունում, որում  բավականին ուժեղ է Հակոբ Մկրտչյանը: Առաջատարը առայժմ վրացի Ռևազ Դավիթաձեն է, որը պոկում վարժությունում […]

̰
BACK_TO_TOP