17:31 08.04.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Զոհրաբ Եգանյանը գրառում է կատարել սոցիալական ցանցերից մեկի իր էջում՝ հայտնելով, որ շատ լուրջ ընկերություններ բանակցում են ֆեդերացիայի հետ հայկական ֆուտբոլի գլխավոր հովանավորը կամ գործընկերը դառնալու համար: «Ասի արագ ասեմ, քանի չեմ մոռացել։ Ուրեմն, հայկական ֆուտբոլային կյանքն այս տարի շատ ակտիվ է լինելու ու ոչ միայն շնորհիվ այն բանի, որ […]
16:59 08.04.2019
Վնասվածք ստանալուց հետո Ռոնալդուն այժմ ապաքինվում է: Նա պատրաստ կլինի Ամստերդամի «Այաքս»-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 10-ին՝ Հոլանդիայում։ Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն ապաքինվում է մարտի 25-ին կայացած Սերբիայի հետ խաղում ստացած վնասվածքից, Instagram-ի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որում երգում է The Korgis խմբի Change […]
16:35 08.04.2019
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի էին դուրս եկել ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականից մրցագորգ ելան Վազգեն Թևանյանը, Դավիթ Սաֆարյանը, Գրիգոր Գրիգորյանը և Վաղինակ Մաթևոսյանը: 65 կգ քաշային կարգում հանդես եկող Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակիչում 0:1 հաշվով պարտվեց ադրբեջանցի Հաջի Ալիևին: 70 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը […]
12:52 08.04.2019
SHANTNEWS.am-ի թղթակից Արթուր Մելիքյանը զրուցել է Լիբանանում բնակվող Լիոնել Մեսսիի հայ նմանակի հետ: Քչերը գիտեն, որ աշխարհահռչակ ֆուտբոլիստի լիբանանաբնակ նմանակն իրականում հայ է։ Արտաշես Գարաբեդյանին Լիբանանում անվանում են «Հայ Մեսսի»։ Նմանությունը Մեսսիի հետ անժխտելի է։ Մեր թղթակցին հաջողվել է Գյումրիում բնակվող նրա դասընկերոջ շնորհիվ տեսակապ հաստատել Արտաշեսի հետ։ Ի դեպ, Արտաշեսը, որը նախկին ֆուտբոլիստ է, […]
21:10 07.04.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ ապրիլի 7-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Ալաշկերտ»-«Արցախ ՖԱ» 1:0 (0:0) Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար՝ Արտակ Սիմոնյան Գոլը` Գուստավո Մարմենտինի, 66 «Փյունիկ»-«Լոռի ՖԱ» 1:2 (0:1) Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլերը՝ Ռումյան Հովսեփյան, 75, 11մ («Փյունիկ»), Սանդի Ինսուա Ումարու, 29, Դեսիրե Ջոնել, 56 («Լոռի ՖԱ»)
16:50 06.04.2019
Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի որդին`Ժոաո Մենդեսը, պայմանագիր է ստորագրել «Կրուզեյրո» ֆուտբոլային ակումբի հետ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: 14-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը բրազիլական ակումբի հետ նախատեսված է 6 տարով: Ըստ աղբյուրի` նա հանդես կգա «Կրուզեյրո»-ի երիտասարդական թիմերի կազմում: Նշվում է, որ Մենդեսը հաջողությամբ փորձաշրջան է անցել ակումբում` չնշելով, որ նա 2005 թվականի […]
15:38 06.04.2019
Այսօր՝ ապրիլի 6-ին, «Փյունիկ» ՖԱ-ն նշում է հիմնադրման 27-ամյակը: «Փյունիկ» ՖԱ-ն հիմնադրվել է Երևանում 1992 թվականին՝ նույն թվականին, երբ ԽՍՀՄ փլուզումից մեկ տարի անց նորանկախ Հայաստանում ստեղծվեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Ֆուտբոլի բարձագույն խմբի առաջնությունը։ Ակումբի հիմնադիրն է հայկական ֆուտբոլի լեգենդ՝ Խորեն Հովհաննիսյանը։ Հիմադրման պահից մինչ 1995 թվականը թիմը կրել է «Հոմենեթմեն» անվանումը, իսկ հետո […]
13:25 06.04.2019
«Ռուբին»-ի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է ակումբի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: Հայ ֆուտբոլիստը «Ռուբին»-ի երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում հավաքել է ձայների 47,1%-ը՝ շրջանցելով հարձակվող Արթուր Սագիտովին (38,2%) ու դարպասապահ Իվան Կոնովալովին (14,7%)։ Хорен Байрамян – лучший игрок «Рубина» в марте по версии болельщиков!? ⠀ ⠀ ⠀ […]
22:29 05.04.2019
Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունից 100 օր առաջ Հյուսիսային պողոտայում՝ նորաբաց Եվրոպայի հրապարակում, տրվել է խորհրդանշական ժամացույցի հետհաշվարկի հանդիսավոր մեկնարկը: Այն ազդարարել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Հուլիսի 14-27-ը Երևանում կհավաքվեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների ուժեղագույն հավաքականները: Տարիքային այս խմբի՝ աշխարհամասի գլխավոր տիտղոսի համար 2 շաբաթ կպայքարեն Պորտուգալիայի, Իսպանիայի, […]
19:55 05.04.2019
ՀՀ ԱԱԾ տնօրեն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ապրիլի 5-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք նախատեսում են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի փոփոխություն կատարել: Նա պատասխանեց, որ այս պահին մարզչի փոփոխություն ֆեդերացիան չի նախատեսում, որովհետև մարզիչը նշանակվել է ոչ վաղ անցյալում, և այս պահին իր աշխատանքներով դեռ չի կարող ասել, որ ունենք 100 տոկոսանոց […]
19:20 05.04.2019
Սիցիլիայի «Վիագրանդե» ֆուտբոլի սիրողական մրցաշարի ընթացքում Իգանսիա Բարբագալլոն օրիգինալ կերպով որոշել է ազդարարել կարիերայի ավարտի մասին: Երկրորդ խաղակեսի ընթացքում հենց ֆուտբոլի դաշտում վայրէջք է կատարել ուղղաթիռ, որից դուրս են եկել դիմակավորված տղամարդիկ: Fox Sports Italy-ն հայտնում է, որ անծանոթներն առևանգել են 55-ամյա Բարբագալլոյին: Նրա ձեռքերը ոլորել են ու հապճեպ նստեցրել ուղղաթիռ: Երկրպագուներն ու թիմի անդամները […]
12:48 05.04.2019
Ծանրամարտի Եվրոպայի այս տարվա առաջնությունում Հայաստանը կունենա 16 մարզիկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի առաջնության վերջնական հայտացուցակում ընդգրկվել են Արմեն Գրիգորյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Ռուբեն Ալեքսանյանը […]
17:26 04.04.2019
Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան գործ է հարուցել Դիեգո Մարադոննայի դեմ. պատճառը Մարադոնայի խոսքերն են` ուղղված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու ԱՄՆ-ի հասցեին: Այս մասին հայտնում է gazeta-ն: «Տամպիկո Մեդերո» խաղից հետո արգենտինացին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հաղթանակը նվիրում է Մադուրոյին և Վենեսուելայում բոլոր տուժածներին: Նա Վենեսուելայի առաջնորդ Խուան Գուաիդոյին անվանել է «խամաճիկ», իսկ միջազգային […]
16:45 04.04.2019
Հուլիսի 14-27-ը Երևանում կհավաքվեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների ուժեղագույն հավաքականները: Տարիքային այս խմբի՝ աշխարհամասի գլխավոր տիտղոսի համար 2 շաբաթ կպայքարեն Պորտուգալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Չեխիայի, Իռլանդիայի և Նորվեգիայի հավաքականները: Նրանց, որպես կազմակերպիչ, կմիանա Հայաստանի ընտրանին: Մեր երկրում նման կարգի մրցաշար անցկացվում է առաջին անգամ: Խաղերը կկայանան Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, «Բանանց» մարզադաշտում և ՀՖՖ […]
16:29 04.04.2019
ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանշային նոր աղյուսակը: Հայաստանի ընտրանին նահանջել է հինգ տեղով և զբաղեցնում է 106-րդ հորիզոնականը: Աղյուսակը 1737 միավորով գլխավորում է Բելգիայի հավաքականը: Բելգիա-1737 Ֆրանսիա-1734 Բրազիլիա-1676 Անգլիա-1647 Խորվաթիա-1621 Ուրուգվայ-1613 Պորտուգալիա-1607 Շվեյցարիա-1604 Իսպանիա-1601 Դանիա-1586 «ԵՎՐՈ 2020»-ի որակավորման փուլի մեր մրցակիցներից Իտալիան 17-րդն է, Բոսնիա և Հերցեգովինան՝ 35-րդը, Հունաստանը՝ 43-րդը, Ֆինլանդիան՝ 60-րդը, Լիխտենշտեյնը՝ […]
12:15 04.04.2019
UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորն իր թվիթերյան էջում հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ սպորտ, թեև 9 օր առաջ հայտարարել էր, որ հեռանում է, հաղորդում է Life-ը: «Ես ցանկանում եմ առաջ շարժվել իմ երկրպագուների հետ, որոնք երկրի տարբեր անկյուններից են և տարբեր կրոնների ներկայացուցիչներ: Բոլոր կրոնները մեզ մարտահրավեր են նետում դառնալու մեր՝ ավելի կատարելագրոծված տեսակը: […]
22:51 03.04.2019
«Գրանդ սպորտ» համալիրում այսօր տեղի է ունեցել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների և ԱԺ պատգամավորների ֆութզալի թիմերի երկրորդ հանդիպումը: Խաղն ավարտվել է լրագրողների հաղթանակով՝ 14:5 հաշվով: Նախորդ խաղում ևս լրագրողների թիմը հաղթանակ էր տարել: Գրանցվել էր 4։2 հաշիվը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:47 03.04.2019
Գյումրեցի Սարգիս Պետրոսյանը դարձել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացած քինգ բոքսինգի ADRENALIN EXPLOSION WKF Mediterranean champion մրցաշարի հաղթող ու նվաճել WKF չեմպիոնատության գոտին: Մրցաշարին մասնակցել են յոթ երկրներից հայտնի մարզիկներ, խաղարկվել է աշխարհի Քիգ բոքսինգի ֆեդերացիաների հինգ տարբեր գոտի: Գյումրեցի Սարգիս Պետրոսյանի մրցակիցն է եղել Թուրքիայի ներկայացուցիչ, Քիգ բոքսինգի աշխարհի չեմպիոն Յասին Յավաշը: Սարգիսը մրցահարթակ […]
10:56 03.04.2019
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ստացել է «Արսենալ»-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Հայ կիսապաշտպանը սոցցանցերում լուսանկար է հրապարակել: «Շատ հաճելի է ստանալ «Արսենալ»-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Շնորհակալ եմ: Եվ մենք բարձրացանք 3-րդ տեղ»,- գրել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ «զինագործներ»-ի պաշտոնական կայքում կայացած քվեարկության արդյունքում 30-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 40%-ը, առաջ […]
00:08 03.04.2019
Բրազիլացի MMA ոճի մարտիկը մահացել է նոկաուտից հետո: Մատեուշ Ֆերնանդեշը 22 տարեկան էր: Տեղի ունեցածի մասին հաղորդել է MMA Fighting-ը: Նշվում է, որ մրցամարտի ընթացքում բրազիլացին մի քանի ծանր հարված է ստացել հակառակորդից և ի վերջո հայտնվել է տեխնիկական նոկաուտում: Նրան հոսպիտալացրել են: Որոշ ժամանակ անց բուժհաստատությունում Ֆերնանդեշի մոտ սրտի կանգ է արձանագրվել: Սակայն հետազոտության […]
20:11 02.04.2019
Լևոն Արոնյանը կրկին համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում է: Ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 2763 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը: Նախորդ ամսվա համեմատ նա առաջադիմել է երկու տեղով: Դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը ունի 2845 միավոր: Լավագույն 10-յակում ընդգրկվել են նաև Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Շահրիյար Մամեդյարովը, Վիշվանաթան […]
16:07 02.04.2019
Հայաստանի Մ-19 հավաքականը նախապատրաստություն է անցնում Եվրոպայի առաջնությունից առաջ: Հավաքները հաջորդում են իրար, վերլուծական աշխատանքը չի դադարում, թիմը նոր մոտեցումներ է յուրացնում և ընկերական խաղերի մասնակցում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը թիմի գործունեությունն ամփոփել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում: – Ինչպիսի՞ սպասելիքներ ունեք Եվրոպայի մինչև 19 տ. առաջնությունից: – Խաղից խաղ թիմը զարգանում է: Տղաները հիմնականում […]
15:53 02.04.2019
Հայաստանի հավաքականի և հոլանդական «Վիլեմ II»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չի ընդգրկվել «Հերակլես»-ի դեմ առաջիկա խաղի հայտացուցակում: «Օզբիլիսը ժամանակավորապես ուղարկվել է ակումբի երկրորդ թիմ և այդ պատճառով չկա «Հերակլես»-ի դեմ խաղի հայտացուցակում: Պատճառն այն է, որ կիսապաշտպանը հրաժարվել է փոխարինման դուրս գալ «Ֆորտունա»-ի հետ առաջնության նախորդ տուրի հանդիպման ժամանակ»,- ասել է «Վիլեմ II»-ի գլխավոր մարզիչ Ադրի […]
15:08 02.04.2019
Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստ ընդգրկվել է Ղազախստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Sports.kz կայքի լավագույն 11 ֆուտբոլիստների թվում են հայտնվել «Կայսար»-ի հարձակվող Տիգրան Բարսեղյանը և «Ժետիսու»-ի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը: «Պավլադորյան խաղում այս ֆուտբոլիստն ամենաակտիվն էր: Տիգրանը սպառնում էր մրցակցի դարպասին, ինչպես նաև պահեր ստեղծում իր թիմակիցների համար, ովքեր միայն մեկը արդյունավետ օգտվեցին, ինչը, […]
14:33 02.04.2019
Ֆրանսիական France Football ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանշային ցուցակը: Առաջին հորիզոնականում, ըստ 2018-ի տվյալների, հայտնվել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Նրա տարեկան եկամուտը կազմել է 130 մլն եվրո: Այս գումարի մեջ մտնում են նաև գովազդային գործակալությունների հետ կնքած պայմանագրերից ստացված ֆինանսական հոսքերը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մեսսիի մրցակից, «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որի […]
14:23 02.04.2019
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել կոտ դ’իվուարցի 22-ամյա հարձակվող Լասինա Դաոյի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Բելառուսը ներկայացնող «Գոմելը»: Դաոն հանդես է գալիս հարձակման ինչպես կենտրոնում, այնպես էլ եզրերում:
13:14 02.04.2019
Սենթ Լուիս քաղաքում ավարտվեցին ԱՄՆ կանանց և տղամարդկանց առաջնությունները, որին մասնակցում էին նաև ազգությամբ հայ երկու շախմատիստներ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` կանանց առաջնության մասնակիցների թվում էր Տաթև Աբրահամյանը, իսկ տղամարդկանց մրցաշարին մասնակցում էին Սամուել Սևյանը և Վարուժան Հակոբյանը: Մեր հայրենակիցներից լավագույն արդյունքը ցույց տվեց Տաթև Աբրահամյանը, ով վաստակեց 7.5 միավոր և նվաճեց արծաթե մեդալ: Չեմպիոն դարձավ Յու […]
22:27 01.04.2019
Մոսկվայում կայացել է սպորտային պարերի ՌԴ առաջնության երրորդ փուլը, որին մասնակցել են ուժեղագույն զույգեր երկրի 75 քաղաքներից: Ընդհանուր առմամբ, առաջնության այս փուլին մասնակցել են շուրջ 2000 պարողներ ու պարուհիներ: Լավագույնը ճանաչվել է Մոսկվան ներկայացնող Արմեն Ծատուրյան-Սվետլանա Գուդինո զույգը: «Մենք ուզում էինք ցույց տալ մեր լավագույն պարը: Փոքրիկ երեխաները միշտ նայում էին մեզ և փորձում էին […]
17:30 01.04.2019
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համաձայն չէ ֆուտբոլի որոշ երկրպագուների այն կարծիքի հետ, որ Լիոնել Մեսսիին կարելի է համեմատել Աստծո հետ: «Մարդիկ ասում են, որ Մեսսին Աստված է: Տեսականորեն դա սրբապղծություն է: Չի կարելի նման բան ասել ու հավատալ դրան: Օրինակ` ես հաստատ չեմ հավատում: Մարդիկ կարող են Մեսսիին համեմատել Աստծո հետ` պարզապես արտահայտելով հիացմունք: «Ֆուտբոլի դաշտում […]