11:41 12.04.2019
Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Մրցագորգ դուրս կգան 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային մարզիկները:
55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Ռուդիկ Մկրտչյանը: Որակավորման փուլում նա կմրցի 2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, վրացի Նուգզարի Ցուրցումիայի հետ: 63 կգ քաշայինների կարգում Սլավիկ Գալստյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի նորվեգացի Ստիգ-Անդրե Բերգեն: 87 կգ քաշայինների կարգում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը նույնպես պայքարը սկսելու է որակավորման փուլից: Նա կմրցի ֆինն Հեիկի Հերման Մեթսոմաեկիի հետ: 130 կգ քաշային Դավիթ Հովասափյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կհանդիպի աշխարհի գործող չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ռուս Սերգեյ Սեմյոնովի հետ:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում է նաև օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: 77 կգ քաշայինների կարգում նրա առաջին մրցակիցը կլինի Նիդերլանդները ներկայացնող Մարսել Ստերկենբուրգը:
Հիշեցնենք, որ ազատ ոճային ըմբիշներն ավարտել են իրենց ելույթները, և 61 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել 19-ամյա Արսեն Հարությունյանը: Եզրափակչում նա փայլուն հաղթանակ էր տարել վրացի Բեկա Լոմտաձեի նկատմամբ:
13:07 23.06.2025
Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակում13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը13:00 23.06.2025
Պուտինը հունիսի 23-ին կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Այո», – պատասխանել է նա համապատասխան հարցին Պրիմակովյան ընթերցումների շրջանակներում։ Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հաստատել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իրանցի նախարարը Մոսկվա է ժամանել հունիսի 22-ի […] ...
12:54 23.06.2025
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեցՀամայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 48-ամյա բնակիչը․ խափանման միջոցը` կալանք: ...
12:47 23.06.2025
«Յուվենտուսը» 1/8 եզրափակչում է․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Յուվենտուսը» 4-1 հաշվով հաղթել է «Վիդադին»։ Դուբլ է գրանցել Կենան Յիլդիզը, մեկ գոլ էլ խփել է Դուշան Վլահովիչը։ Թուրինյան ակումբը 6 միավորով խմբի առաջատարն է ու ապահովել է տեղը 1/8 եզրափակչում։ «Վիդադը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և զրկվել պայքարը շարունակելու հնարավորությունից։ ...
12:40 23.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հունիսի 23-28-ըԵրևանում հունիսի 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...
12:33 23.06.2025
Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ արդեն 8-րդ տարին անցկացվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում՝ արձակ դրամատուրգիա մանկապատանեկան գրականություն պոեզիա Մասնակցության հայտ կարող են […] ...
12:25 23.06.2025
10 քարտ «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» խաղում․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը տեսանյութով ներկայացրել է մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրի «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» հանդիպման բոլոր 10 քարտերը: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով։ Արգենտինական ու մեքսիկական թիմերի միջև հանդիպումը սպասարկում էր սլովենացի մրցավար Սլավկո Վինչիչը, որի համար այս խաղն առաջինն էր աշխարհի 2025 թվականի ակումբային առաջնությունում: ...