TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

Տաթև Աբրահամյանը դարձավ շախմատի ԱՄՆ կանանց փոխչեմպիոն

13:14 02.04.2019

Սենթ Լուիս քաղաքում ավարտվեցին ԱՄՆ կանանց և տղամարդկանց առաջնությունները, որին մասնակցում էին նաև ազգությամբ հայ երկու շախմատիստներ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` կանանց առաջնության մասնակիցների թվում էր Տաթև Աբրահամյանը, իսկ տղամարդկանց մրցաշարին մասնակցում էին Սամուել Սևյանը և Վարուժան Հակոբյանը: Մեր հայրենակիցներից լավագույն արդյունքը ցույց տվեց Տաթև Աբրահամյանը, ով վաստակեց 7.5 միավոր և նվաճեց արծաթե մեդալ: Չեմպիոն դարձավ Յու […]

̰
Արմեն Ծատուրյան-Սվետլանա Գուդինո պարային զույգը լավագույնն է ՌԴ-ում

22:27 01.04.2019

Մոսկվայում կայացել է սպորտային պարերի ՌԴ առաջնության երրորդ փուլը, որին մասնակցել են ուժեղագույն զույգեր երկրի  75 քաղաքներից: Ընդհանուր առմամբ, առաջնության այս փուլին մասնակցել են շուրջ 2000 պարողներ ու պարուհիներ: Լավագույնը ճանաչվել է Մոսկվան ներկայացնող Արմեն Ծատուրյան-Սվետլանա Գուդինո զույգը: «Մենք ուզում էինք ցույց տալ մեր լավագույն պարը: Փոքրիկ երեխաները միշտ նայում էին մեզ և փորձում էին […]

̰
Մեսսին շատ լավն է, բայց նա Աստված չէ. Հռոմի պապ

17:30 01.04.2019

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համաձայն չէ ֆուտբոլի որոշ երկրպագուների այն կարծիքի հետ, որ Լիոնել Մեսսիին կարելի է համեմատել Աստծո հետ: «Մարդիկ ասում են, որ Մեսսին Աստված է: Տեսականորեն դա սրբապղծություն է: Չի կարելի նման բան ասել ու հավատալ դրան: Օրինակ` ես հաստատ չեմ հավատում: Մարդիկ կարող են Մեսսիին համեմատել Աստծո հետ` պարզապես արտահայտելով հիացմունք: «Ֆուտբոլի դաշտում […]

̰
«Բանանց» ֆուտբոլային ակումբը կանվանափոխվի

17:03 01.04.2019

«Բանանց» ֆուտբոլային ակումբն ամփոփել է անվանափոխության վերաբերյալ իրականացված հարցման արդյունքները: Հարցմանը մասնակցած ֆուտբոլասերների քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը ստացավ «Ուրարտու» տարբերակը՝ 39.5 տոկոս: Ակումբը շնորհակալություն է հայտնել հարցմանը մասնակցած բոլոր երկրպագուներին:

̰
Դատապարտյալն աշխարհի ռեկորդ է սահմանել

16:39 01.04.2019

Մարտի 30-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, սպորտի վարպետ Դավիթ Հարությունյանն ուժային եռամարտում Եվրոպայի ու աշխարհի ռեկորդներ է սահմանել: Այս մասին հայտնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից: Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական պետական քոլեջում կայացած Հայաստանի փաուերլիֆտինգի /ուժային եռամարտ/ առաջնության ընթացքում 65կգ քաշային կարգում Դ. Հարությունյանը ՀՀ ռեկորդ է սահմանել՝ կքանիստ վարժությունում հրելով 180կգ: Հրում վարժությունում […]

̰
Հայաստանի լրագրողների հավաքականը կմեկնի Եգիպտոս

20:45 30.03.2019

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն ապրիլի 3-ից 6-ը Եգիպտոսի Հուրգադա ծովափնյա քաղաքում առաջին անգամ կմասնակցի ավանդական դարձած միջազգային մրցաշարին։ Միջոցառմանը, որն անցկացվելու է 3-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 6 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Եգիպտոսից, Սուդանից եւ Գերմանիայից։ Նրանց կմիանա Եգիպտոսի տուրիզմի պետական գործակալության թիմը։ Երկու օրվա ընթացքում բոլոր թիմերը կմրցեն միմյանց դեմ։ Հիշեցնենք, […]

̰
Էմիլիանո Սալային տեղափոխող ինքնաթիռի վթարի նոր մանրամասներ են հայտնի դարձել

15:28 30.03.2019

Հայտնի են դարձել «Կարդիֆ Սիթի»-ի հարձակվող Էմիլիանո Սալային տեղափոխող ինքնաթիռի վթարի հետաքննության նոր մանրամասներ: BBC-ի տվյալներով` օդաչու Դևիդ Իբոթսոնը դալտոնիկ է եղել, այսինքն` նա չէր կարող գույները տարբերակել: Ավիացիայի կանոնների համաձայն` նման առանձնահատկությամբ օդաչուներին արգելվում են գիշերը թռիչքներ իրականացնել: Նաև հայտնի է դարձել, որ Իբոթսոնը իրավունք չուներ կոմերցիոն թռիչքներ իրականացնել, քանի որ նա լիցենզիա ուներ […]

̰
Առատ ձյան պատճառով փոխվել է «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպման անցկացման վայրը

15:10 30.03.2019

Անբարենպաստ եղանակային պայմանների՝ տեղացած առատ ձյան պատճառով, ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, փոխվել է Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության 24-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպման անցկացման վայրը: Խաղը կանցկացվի Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկի ժամը 14:45-ին: «Լոռի»-«Արարատ» հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ մանրամասներ կհարպարակվեն ավելի ուշ: Ավելի վաղ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ էր հրապարակել Գյումրիի Քաղաքային […]

̰
«Բավարիա»-ն մտադիր է հրավիրել Ժոզե Մոուրինյոյին

14:27 30.03.2019

Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Ժոզե Մոուրինյոյի հանդեպ: Գերմանական ակումբում մտադիր են պորտուգալացի մասնագետին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին հայտնում է Footmercato-ն: «Բավարիա»-ն ներկայիս գլխավոր մարզիչը է Նիկո Կովաչն է, որն ակումբը գլխավորել է 2018 թվականի ամռանը: Մյունխենցիները գլխավորում են Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, սակայն հավասար միավորներ ունեն Դորտմունդի «Բորուսիա»-ի […]

̰
Պորտուգալուհին իր երեխային կոմայի մեջ է ծնունդ տվել

12:16 30.03.2019

Պորտուգալացի կանոյիստ (ջրային սպորտաձև-խմբ.) կինն իր երեխային լույս աշխարհ է բերել երկարատև կոմայից հետո: Այս մասին հայտնում է The Sun-ը: Հաղորդվում է, որ մարզուհին 2018 թվականի դեկտեմբերին առողջական ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Մի քանի օրից նրա վիճակն ավելի է բարդացել ու բժիշկները ստիպված են եղել նրան արհեստական շնչառության սարք միացնել: Որոշ ժամանակ անց արդեն […]

̰
Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել Շարժայի մրցաշարի 8-րդ տուրում

11:33 30.03.2019

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է ելույթները Շարժայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄԷ-ում ընթացող միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Սարգսյանը կիսեց միավորը ուզբեկ Նոդիրբեկ Աբդուլսատուրովի հետ: Այժմ Սարգսյանն ունի 6,5 միավոր և առաջատարին զիջում է մեկ միավորով: Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող «Շարժա Մասթերս» խոշոր միջազգային մրցաշարին մասնակցում է 178 շախմատիստ 31 երկրից, այդ թվում՝ 35 […]

̰
ՀՖՖ-ն և Macron-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել

17:05 29.03.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցության նոր պայմանագիր է ստորագրել իտալական Macron ընկերության հետ: Ինչպես հայտնում են ՀՖՖ-ից, պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը: Այսպիսով, արդեն 2020 թ. հունվարի 1-ից Macron ընկերությունը պաշտոնապես կդառնա ՀՖՖ տեխնիկական հովանավոր: Հաղորդվում է, որ առաջիկայում ֆեդերացիան դուրս կգա UEFA Kit Assistance Scheme ծրագրի անդամակցությունից: Այս ծրագրի շրջանակում ՈՒԵՖԱ-ն գույքային […]

̰
«Ռեալ»-ը սերբ հարձակվողի համար պայքարում առաջ է անցել «Բարսելոնա»-ից

13:25 29.03.2019

Մադրիդի «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն շարունակում են պայքարել «Այնտրախտ»-ի հարձակվող Լուկա Յովիչի համար, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բենֆիկա»-ին: Ինչպես տեղեկացնում է AS-ը, վերջերս սերբ հարձակվողի հիմնական հավակնորդը կատալոնական ակումբն էր, սակայն հիմա առաջատարը մադրիդցիներն են: Աղբյուրի հաղորդմամբ` իրավիճակը փոխվել է ֆուտբոլիստի գործակալ Ֆալի Ռամադանիի և «Ռեալ»-ի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի հանդիպումից հետո: Գործակալը շատ […]

̰
Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության 5 ամենահավանական տարբերակները

12:13 29.03.2019

Լոնդոնի «Արսենալ»-ը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Հենրիխ Մխիթարյանին և Մեսութ Օզիլին: Լոնդոնյան ակումբը մտադիր է ֆուտբոլիստների տրանսֆերից ստացած գումարով այլ ֆուտբոլիստներ ձեռք բերել: Բուքմեյքերական ընկերությունները գործակիցներ են սահմանել հայ կիսապաշտպանի հնարավոր տեղափոխության համար: Բրիտանական Mirror պարբերականը ներկայացրել է Մխիթարյանի տրանսֆերի 5 ամենահավանական տարբերակները: 1. Որևէ չինական ակումբ-3 գործակից Չինական Սուպերլիգան բարձր աշխատավարձների […]

̰
Շատ ուրախ եմ, որ վերջապես հնարավորություն ստացա խաղալ ազգային հավաքականում. Պետրոս Ավետիսյան

11:19 29.03.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը զրուցել է երևանյան ակումբի մամուլի քարտուղարության հետ, որի ընթացքում խոսել են «Արարատ-Արմենիա» տեղափոխվելու, թիմակիցների ընդունելության և ազգային հավաքականի կազմում նորամուտի մասին: Շնորհավորում ենք ազգային հավաքականի կազմում նորամուտի կապակցությամբ, ի՞նչ զգացողություններ ունեք: – Շնորհակալություն շնորհավորանքի համար։ Ազգային հավաքականում խաղալն այն է, ինչի մասին երազել և ինչին ձգտել եմ […]

̰
Սերգեյ Մովսեսյանը պայքարում է մեդալի համար. Շախմատի ԵԱ

10:40 29.03.2019

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվում է Շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը: 10-րդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակներ են տարել Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտվել է: 10 տուրից հետո Սերգեյ Մովսեսյանն ունի  7.5  միավոր և միանձնյա առաջատարից հետ է մնում կես […]

̰
Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է հանդես գալ Կատարի դրոշի ներքո

23:39 28.03.2019

Օրերս հայկական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ  «Ռիո-2016»-ի օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հրավերք է ստացել Կատարի Օլիմպիական կոմիտեյից՝ այս երկրի դրոշի ներքո հանդես գալու վերաբերյալ: «Արթուրը հրավերքներ է ստացել ոչ միայն Կատարից: 2012 թվականին Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո նա բազմաթիվ հրավերքներ է ստացել աշխարհի տարբեր երկրներից: Բայց մենք ուզում ենք […]

̰
Հայտնի է հունահռոմեական ըմբշամարտի հայկական թիմի կազմը

19:57 28.03.2019

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությունում մասնակցող թիմի կազմը: Այսպիսով՝ մեդալների համար կպայքարեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), Սարգիս Քոչարյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), […]

̰
Հայտնի են դարձել Երևանում անցկացվելիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության բոլոր մասնակիցները

17:26 28.03.2019

Հուլիսի 14-27-ը Երևանում տեղի կունենա ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը: Ավարտվել է նախընտրական խմբային փուլը, և հայտնի են դարձել եզրափակիչ մրցաշարի բոլոր մասնակից հավաքականները: Ամռանը Երևան կժամանեն հետևյալ հավաքականները. Ֆրանսիա Իտալիա Իսպանիա Պորտուգալիա Չեխիա Նորվեգիա Իռլանդիա Հայաստանի Մ19 հավաքականը, որպես ընդունող երկիր, կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Մրցաշարի հանդիպումները կանցկացվեն Վազգեն Սարգսյանի […]

̰
Սերգեյ Մովսիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը կես միավորով են հետ մնում առաջատարներից. Շախմատի ԵԱ

16:46 28.03.2019

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին է մոտենում Շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը: 9-րդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակներ են տարել Սերգեյ Մովսիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել: Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը պարտություն են կրել: 9 տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանն ու Սերգեյ Մովսիսյանն ունեն 6.5-ական միավոր և […]

̰
ԱՊԼ-ն 4.73 միլիարդ եվրոյով կվաճառի հեռարձակման իրավունքները

15:57 28.03.2019

Անգլիայի Պրեմիեր լիգան մոտ ժամանակներս նոր պայմանագիր կստորագրի արտերկրում մրցաշարի հեռարձակման իրավունքների վաճառքի հետ կապված: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Ըստ աղբյուրի տվյալների` գործարքի արժեքը կաճի 25%-ով և կկազմի ռեկորդային` 4.73 միլիարդ եվրո: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2022 թվականը: ԱՊԼ-ի պատմության մեջ առաջին անգամ առաջատարներն ավելի շատ գումար կվաստակեն, քան հետնապահները: Սպասվում է, որ […]

̰
Ադրբեջանցի ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել կրկնել Հենրիխ Մխիթարյանի կարիերան

15:15 28.03.2019

Ադրբեջանի հավաքականի հարձակվող, ռուսական «Крылья Советов» ֆուտբոլային թիմի անդամ Ռամիլ Շեյդաևն ասել է, որ կցանկանար անցնել Հայաստանի հավաքականի ավագ, «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անցած ճանապարհը: Այս մասին հայտնում է AzeriSport.az-ը: «Իհարկե, բայց ոչ «Մանչեսթեր Յունայթեդ»-ով: Ավելի լավ կլիներ, եթե միանգամից «Արսենալ» տեղափոխվեի»,- ասել է ֆուտբոլիստը: Նա նաև հայտարարել է, որ «Արսենալ»-ի խաղաոճը հավանել է […]

̰
«Ռեալ»-ը ամռանը տրանսֆերների համար 500 մլն եվրո կհատկացնի

15:00 28.03.2019

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է 500 մլն եվրո հատկացնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմի ամրապնդման համար: Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ըստ աղբյուրի` «արքայական ակումբ»-ի գլխավոր տրանսֆերային նպատակներն են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան, «Չելսի»-ի ու ՊՍԺ-ի հարձակվողներ Էդեն Ազարը և Կիլիամ Մբապպեն: Այս ֆուտբոլիստների թեկնածությունները հաստատվել են ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի […]

̰
Սուլշերը հաստատվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում

14:01 28.03.2019

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը հաստատել է Օլե-Գունար Սուլշերին գլխավոր մարզչի պաշտոնում: 46-ամյա մասնագետը մանկունիական ակումբը գլխավորել է դեկտեմբերին, որպես գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև մրցաշրջանի ավարտ: Նորվեգացու նոր պայմանագիրը «կարմիր սատանաներ»-ի հետ կնքվել է երեք տարով: Ժոզե Մոուրինյոյին փոխարինելուց հետո Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկին անցկացրել է 19 հանդիպում, որոնցում տարել է 14 […]

̰
Արգենտինայում ֆուտբոլի երկրպագուն խաղի ժամանակ եռման ջուր է լցրել մրցավարի վրա

12:36 28.03.2019

Արգենտինայի ֆուտբոլային լիգայի խաղի ժամանակ երկրպագուներից մեկը տաք ջրով թերմոսը նետել է մրցավար Ռոզանա Պազի վրա, հայտնում է AS-ը: Կինը եղել է «Մարկեսադո»-«Սան Մարտին» խաղի գլխավոր մրցավարի ասիստենտը: Նշվում է, որ խաղի վերջում մրցավարի օգնականներից մեկը սխալ է թույլ տվել` կասեցնելով խաղադաշտում դաշտի տերերի հարձակումը: Այդ որոշումից զայրացած` «Մարկեսադոյի» երկրպագուներից մեկը թերմոսը նետել է Պազի […]

̰
 Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը պատրաստվում է հերթական խոշոր մրցաշարին

17:19 27.03.2019

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը պատրաստվում է հերթական խոշոր մրցաշարին: Հայաստանի երիտասարդական հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում՝ նախապատրաստվելով ապրիլի 1-7-ն Անապայում կայանալիք Նիկոլայ Պավլյուկովի անվան հուշամրցաշարին: Ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ Անապայի մրցաշարին կմասնակցեն 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշայիններ Արթուր Ղազարյանն ու Ռուսլան Ասլիկյանը, 56 կգ […]

̰
Քանի՞ երկրպագու է ներկա եղել Հայաստանի-Ֆինլանդիա հանդիպմանը

16:51 27.03.2019

ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հակի տակ՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, 0։2 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն: ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Հայաստանի-Ֆինլանդիա հանդիպմանը ներկա է եղել 12900 երկրպագու: «Հանրապետական» մարզադաշտը նախատեսված է 14 403 հանդիսականի համար:

̰
«Արսենալը»-ը կարող է Մխիթարյանին վաճառել. պատճառը բարձր աշխատավարձն է

12:23 27.03.2019

«Արսենալ» ֆուտբոլային ակումբը դիտարկում է Հենրիխ Մխիթարյանին վաճառելու հնարավորությունը: Վաճառքի հիմնական պատճառներից մեկը Մխիթարյանի հսկայական աշխատավարձն է, որը կազմում է շաբաթական 180 000 ֆունտ ստերլինգ: Ակումբը նպատակ ունի Մխիթարյանի տրանսֆերից ստացած գումարով այլ ֆուտբոլիստներ ձեռք բերել: «Մխիթարյանն ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է: Գլխավոր մարզիչ Ունաի Էմերին  կարծում է, որ Մխիթարյանին որպես աշխատավարձ տրվող գումարը […]

̰
Շախմատի Եվրոպայի առաջնության 8-րդ տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը կես միավորով հետ է մնում առաջատարներից

11:15 27.03.2019

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը:  8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը հաղթանակներ են տարել, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը, Մանուել Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Շանթ Սարգսյանը պարտվել է: 8-րդ տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանն ունի 6 միավոր, նա կես միավորով է հետ մնում […]

̰
Չիրականացած ևս մեկ երազանք. Հայաստանի հավաքականը դարձյալ պարտվեց

01:12 27.03.2019

ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ ֆուտբոլասերների սպասումները մեծ էին. ՀՖՖ ղեկավար կազմի փոփոխությունը, իսպանացի հայտնի մասնագետների ներգրավումը ազգային հավաքականի մարզչական շտաբում հերթական մարտահրավերը հաղթահարելու նոր հույսեր էին արթնացրել։ Երկար ընդմիջումից հետո հավաքական էր հրավիրվել Յուրա Մովսիսյանը, ազգային թիմում հայտնի անունների կողքին նաև երիտասարդներ էին։ Այս ամենի համատեքստում Հայաստանի ազգային թիմի երկրպագուների ակնկալիքները, թերևս, չափազանցված […]

̰
BACK_TO_TOP