TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

ՌԴ և Շվեյցարիայի ֆուտբոլի կանանց հավաքականների անդամների ծեծկռտուքը հայտնվել է համացանցում

18:55 18.03.2019

ՌԴ և Շվեյցարիայի ֆուտբոլի կանանց հավաքականների անդամների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Շվեյցարուհին կոշտ հնարք է կատարել, որից հետո ռուս մարզուհին հարվածել է նրան: Այնուհետ մարզուհիներն ավելի են տաքացել և արդյունքում մրցավարը Դիանա Պամենին և Էլլա Լյուշտինային կարմիր քարտ է ցույց տվել և հեռացրել խաղադաշտից: Ռուս մարզուհիները պարտվել են 2:4 հաշվով և զբաղեցնելով խմբում վերջին […]

̰
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Երևան կվերադառնա վաղը

12:11 18.03.2019

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Երևան կվերադառնա վաղը՝ մարտի 19-ին` առավոտյան 6:00-ին: Հիշեցնենք, որ Վլադիկավկազում կայացած Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճել է Անուշ Գրիգորյանը: Անի Հովսեփյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ Վախթանգ Հարությունյանը, Հրայր Շահվերդյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը նվաճել են բրոնզե մեդալ:

̰
Հայաստանի ֆուտբոլի Մ19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի մայրաքաղաք Երևանում

11:19 18.03.2019

Հայաստանի ֆուտբոլի Մ19 հավաքականը մարտի 18-20-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մարտի 20-ին մեր թիմը կմեկնի Լատվիա, որտեղ մարտի 22-ին և 24-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Լատվիայի Մ-19 հավաքականի հետ: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը երևանյան հավաքին մասնակցելու համար հրավիրել է 24 ֆուտբոլիստների. Դարպասապահներ Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց» […]

̰
Հայաստանի թիմի ձյուդոիստները հաջողության չեն հասել Եկատերինբուրգում

09:57 18.03.2019

Հայաստանի ներկայացուցիչները հաջողության չեն հասել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացված ձյուդոյի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկանում ենք  ՀԱՕԿ-ի կայքից: 73 կգ քաշային Արսեն Ղազարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է մոլդովացի Վիկտոր Ստերպուին և լքել պայքարը: 100 կգ քաշային կարգում Հայաստանն ունեցել է 2 ներկայացուցիչ՝ Միխայիլ Մինչինը և Արսեն Խանջյանը, որոնք հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել են […]

̰
Աշոտ Կարապետյանը երկրորդ տեղն է գրավել Թուրքիայում

23:48 17.03.2019

Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը Թուրքիայում անցկացված լեռնադահուկային սպորտի վարկանիշային մրցաշարում մարտի 16-ին երկրորդ տեղն է գրավել ոլորավայրէջքում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցը 2.54 վայրկյան է զիջել առաջատարին: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արսեն Ղազարյանը գրավել է 7-րդ տեղը, Ժիրայր Առաքելյանը՝ 13-րդ, իսկ Մայիս Եղիազարյանը՝ 14-րդ: Հարություն Հարությունյանը չի հատել […]

̰
Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակեց Եվրո-2020 ընտրական փուլի ազգային հավաքականի կազմը

21:58 17.03.2019

ՀՖՖ-ից հայտնում են, որ մարտի 23-ին և 26-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Բոսնիա և Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Լուչ» (Բելառուս) Արամ […]

̰
«Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Բանանցը» հաղթեց «Արարատին»

18:30 17.03.2019

Մարտի 17-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» 0:1 (0:0) Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար՝ Արտակ Սիմոնյան Գոլը` Անտոն Կոբյալկո, 73 «Բանանց»-«Արարատ» 3:1 (0:0) Երևան, «Բանանց» մարզադաշտ Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան Գոլերը` Եվգենի Կոբզար, 23, Կարեն Մելքոնյան, 31, Ալեքսանդար Գլիշիչ, 88 («Բանանց»), Արտյոմ Սիմոնյան, 49 («Արարատ»)

̰
Անի Հովսեփյանը՝ Եվրոպայի 18-22 տարեկանների փոխչեմպիոն

17:00 17.03.2019

Վլադիկավկազում ավարտին մոտեցող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Անի Հովսեփյանը եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին և նվաճեց արծաթե մեդալ: Այսպիսով, Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա 5 մեդալով: Այսօր ոսկե մեդալ էր նվաճել Անուշ Գրիգորյանը: Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էին դարձել Վախթանգ Հարությունյանը, Հրայր Շահվերդյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը: Հայ բռնցքամարտիկները Վլադիկավկազում հանդես էին գալիս հավաքական թիմի ավագ […]

̰
Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

16:43 17.03.2019

Վլադիկավկազում հնչեց ՀՀ պետական օրհներգը՝ ի պատիվ Եվրոպայի 18-22 տարեկանների նորընծա չեմպիոն Անուշ Գրիգորյանի։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում։ Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթեց ռուս բռնցքամարտիկին և նվաճեց չեմպիոնի կոչումը:

̰
«Արցախ»-ը հաղթել է բասկետբոլի գավաթի խաղարկության կիսաեզրապակչի առաջին խաղում

17:03 16.03.2019

«Արցախ»-ը հաղթել է բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը: Աղբյուրը հայտնում է, որ «Արցախ»-ն արդեն իսկ առավելություն է ունեցել խաղի առաջին քառորդում: Թիմերն ընդմիջման են գնացել 55:38 հաշվով՝ կրկին «Արցախ»-ի առավելությամբ: Արդեն 3-րդ ու 4-րդ քառորդներում «Արցախ»-ը նոր ուժով է հանդես եկել ու ի վերջո հաղթել է 11:84 հաշվով: […]

̰
Հաղթանակ. Անուշ Գրիգորյանը եզրափակչում է

16:53 16.03.2019

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Վլադիկավկազում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում վայրկյաններ առաջ Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթել է Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ: Քիչ անց ռինգ դուրս կգա նաև 64 կգ քաշային Անի Հովսեփյանը:

̰
Ռոնալդուն կարող է որակազրկվել անպարկեշտ ժեստով գոլը տոնելու համար

12:38 16.03.2019

Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է որակազրկվել մի քանի խաղով` անհարգալի ժեստի համար: Այս մասին գրում է El Mundo Deportivo պարբերականը: Ռոնալդուն կարող է որակազրկվել Ֆուտբոլի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում խփած գնդակը անպարկեշտ ժեստով տոնելու պատճառով: Եթե հարձակվողը որակազրկվի, ապա կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Այաքս»-ի դեմ հանդիպումը:

̰
Վախթանգ Հարությունյանը դարձել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

11:00 16.03.2019

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վախթանգ Հարությունյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել: Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը՝  կիսաեզրափակչում պարտվելով Շոտլանդիայի ներկայացուցչին, նվաճել է բրոնզե մեդալ: Վաղը եզրափակչի համար կպայքարեն Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչները՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 64 կգ քաշային Անի Հովսեփյանը, 60 կգ […]

̰
Բազկամարտի աշխարհի գործող չեմպիոնը պարգևատրել է դատապարտյալներին

12:33 15.03.2019

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից մարտի 14-ին դատապարտյալների շրջանում իրականացվել է մարզական միջոցառում՝ բազկամարտի ներհիմնարկային առաջնություն, որին մասնակցելու համար շուրջ 20 դատապարտյալ ինտենսիվ ձևով մարզվում էր դեռևս փետրվարի 4-ից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Բացման խոսքով հանդես է եկել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության […]

̰
«Արսենալ»-ը հաղթեց «Ռեն»-ին՝ դուրս գալով Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ

09:58 15.03.2019

Լոնդոնի «Արսենալ»-ը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղով հյուրընկալեց «Ռեն»-ին և խոշոր հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ (3:0): Երկու խաղի ընդհանուր 4:3 հաշվով Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ դուրս եկավ «Արսենալ»-ը: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին: Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 15-ին:

̰
«Արսենալ»-ի մեկնարկային կազմը «Ռեն»-ի հետ խաղում

23:15 14.03.2019

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Արսենալ»-«Ռեն» պատասխան խաղի մեկնարկային կազմերը հայտնի են: «Զինագործները» խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով՝ Չեխ, Կոսելնի, Կոլաշինաց, Մոնրեալ, Մուստաֆի, Ջակա, Ռեմզի, Օզիլ, Մեյթլենդ-Նայլս, Օբամեյանգ, Լակազեթ։ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում է: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

̰
Շախմատի աշխարհի առաջնության վերջին տուրում ՀՀ կանանց հավաքականը պարտվեց

14:54 14.03.2019

Շախմատի աշխարհի առաջնության վերջին տուրում ՀՀ կանանց հավաքականը 1։3 հաշվով պարտվեց Ղազախստանի շախմատիստուհիներին: Մեր հավաքականում միակ հաղթանակը տարավ Լիլիթ Մկրտչյանը: Նա առավելության հասավ Բիբիսարա Ասսաուբաևայի նկատմամբ: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը զիջեցին համապատասխանաբար Ժանսայա Աբդումալիկին, Գյուլիսխան Նախբաևային և Գուլմիրա Դաուլետովային: Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը 9 տուրերի արդյունքում վաստակեց 4 միավոր՝ տանելով 1 հաղթանակ, կրելով […]

̰
Բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունից Հայաստանը կվերադառնա 5 մեդալով

13:56 14.03.2019

Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունից  Հայաստանը կվերադառնա 5 մեդալով: Ինչ գույնի կլինեն դրանք, պարզ կլինի կիսաեզրափակիչ և եզրափակիչ մրցամարտերից հետո: Հայաստանի հավաքականի 5 անդամներ նվաճել են կիսաեզրափակիչներում հանդես գալու իրավունք, ինչը նշանակում է, որ առնվազն 5 բրոնզե մեդալը երաշխավորված է: Հայաստանի հավաքականի կազմում կիսաեզրափակիչ են դուրս եկել Անուշ Գրիգորյանը, Անի Հովսեփյանը, Վախթանգ Հարությունյանը, […]

̰
ՀՖՖ-ն Instat-ի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել

21:46 13.03.2019

ՀՖՖ և Instat Limited ընկերության միջև կնքված նոր՝ 5-ամյա պայմանագրով նախատեսվում է տեխնիկա-տակտիկական գործողությունների վերաբերյալ ընդգրկուն ինֆորմացիայի տրամադրում Հայաստանի ազգային և բոլոր տարիքային հավաքականների (այդ թվում՝ ֆուտզալի և կանանց ազգային հավաքականների) մարզչական շտաբերին։ Ազգային հավաքականի մարզչական շտաբը կստանա ազգային հավաքականի ֆուտբոլիստների՝ խաղերի ժամանակ կատարած ֆիզիկական աշխատանքի վերաբերյալ ամբողջական պատկեր։ Ազգային հավաքականի խաղերն այսուհետ կնկարահանվեն նաև […]

̰
Անտոնի Ֆլորեսը Հայաստանի երիտասարդական հավաքական է հրավիրել 23 ֆուտբոլիստների

20:57 13.03.2019

Հայաստանի Մ-21 հավաքականը մարտի 21-ից 25-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնի Ֆլորեսը հավաքական է հրավիրել 23 ֆուտբոլիստների. Դարպասապահներ Սևակ Ասլանյան «Փյունիկ» Նիկոլաոս Մելիքյան «Արարատ-Արմենիա» Գրիգոր Մաթևսոսյան «Բանանց» Պաշտպաններ Ալբերտ Խաչումյան «Արարատ-Արմենիա» Արթուր Դանիելյան «Արարատ-Արմենիա» Էրիկ Ղարիբյան «Արարատ-Արմենիա» Արման Ասիլյան «Արարատ-Արմենիա» Հայկ Սարգսյան […]

̰
Մխիթարյան, Օզիլ, Օբամեյանգ, Լակազետ քառյակը կարող է ընդգրկվել «Արսենալ»-ի մեկնարկային կազմում. լոնդոնցիների հավանական մեկնարկային կազմը՝ ըստ SHANTNEWS.am-ի

20:00 13.03.2019

Լոնդոնի «Արսենալ»-ը ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ պատասխան խաղում սեփական հարկի կընդունի ֆրանսիական «Ռեն»-ին։ «Զինագործներ»-ն առաջին խաղում՝ մրցակցի հարկի տակ, 3:1 հաշվով անակնկալ պարտություն են կրել: SHANTNEWS.am-ը կազմել է «Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը «Ռեն»-ի հետ խաղում: Ըստ մեր կանխատեսումների` լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայի Էմերին, կորցրածը հետ բերելու համար, կընտրի 4-2-3-1 մարտավարությունը՝ առաջին րոպեներից խաղադաշտ […]

̰
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 3-րդ մեդալը նվաճել է Վախթանգ Հարությունյանը

18:58 13.03.2019

Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն այսօր հաղթել է անգլիացի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ փուլ՝ Հայաստանի հավաքականին պարգևելով 3-րդ մեդալը: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից: 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը պարտություն է կրել: Այսօր երեկոյան ռինգ դուրս կգան նաև 60 կգ քաշային […]

̰
Շախմատի կանանց աշխարհի առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել վրացի մարզուհիների հետ

18:25 13.03.2019

Շախմատի կանանց աշխարհի առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել վրացի մարզուհիների հետ: Հաջող է հանդես եկել մեր առաջին համարը՝ Էլինա Դանիելյանը հաղթել է Բելա Խոթենաշվիլիին: Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել համապատասխանաբար Լելա Ջավախիշվիլիի և Նինո Բասիլաշվիլիի հետ, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտվել է Սալոմե Մելիային: 8 տուրից հետո Հայաստանը 4 միավորով […]

̰
Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուս»-ին դուրս բերեց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ

10:04 13.03.2019

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Թուրինի «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ատլետիկո»-ին: Խաղն ավարտվեց իտալական ակումբի հաղթանակով՝ 3:0 հաշվով: Թուրինցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել էին իսպանացիները։ Երկու խաղերի ընդհանուր` 3:2 հաշվով հաղթելով մրցակցին` «Յուվենտուս»-ը դուրս եկավ հաջորդ փուլ։

̰
Զիդանի «Ռեալ» վերադառնալու երեք պահանջները

23:13 12.03.2019

Ֆլորենտինո Պերեսը Չեմպիոնների լիգայում «Այաքս»-ից կրած պարտության հաջորդ օրը զանգահարել է Զիդանին: Մարզչին վերադարձնելու համար նախագահն ընդունել է նրա բոլոր պահանջները: Զիդանը երբեք չի թաքցրել, որ սիրահարված է մադրիդյան ակումբին, բայց պատրաստ էր աշխատել միայն իր համար իդեալական կառուցվածքով ակումբում: «Ես մի քանի առաջարկ ունեի, բայց չէի ուզում գնալ այլ թիմեր»,- երեկվա ասուլիսում ասել է […]

̰
Դեվիդ Բեքհեմը թաքնված տեսախցիկի զոհ է դարձել

21:00 12.03.2019

Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը դարձել է, ամերիկյան «The Late Late Show»-ի հեռուստաշոուի հաղորդավար Ջեյմս Կորդենի կազմակերպած «թաքնված տեսախցիկի» զոհ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Աշխարհի առաջնության հերթական տուրում ոչ-ոքի է խաղացել

18:46 12.03.2019

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Աշխարհի առաջնության հերթական տուրում ոչ-ոքի է խաղացել հունգարուհիների հետ: Առաջին տուրում հաղթանակ տոնելուց, ապա 5 հանդիպում անընդմեջ պարտվելուց հետո մեր աղջիկները մեկ միավոր են վաստակել: Հատկանշական է, որ բոլոր պարտիաներն էլ արդյունավետ ավարտ են ունեցել: Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը հաղթել են համապատասխանաբար Թանգ Թրանգ Թոանգին ու Անիտա Գառային, իսկ Մարիա […]

̰
Հենրիխ Մխիթարյանը` «Արսենալ»-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

18:38 12.03.2019

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: «Զինագործներ»-ի պաշտոնական կայքում կայացած քվեարկության արդյունքում 30-ամյա հայ կիսապաշտպանը ստացել է ձայների 40%-ը: Մխիթարյանից բացի, ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև Ալեքսանդր Լակազետը (28%), Բերդ Լենոն (17%) և Սեադ Կոլաշինացը (14%):

̰
ՖԻԴԵ-ն Տիգրան Հարությունյանին շնորհել է գրոսմայստերի տիտղոս

16:06 12.03.2019

Աստանայում կայացած ՖԻԴԵ-ի նախագահության նիստում ՖԻԴԵ-ն գրոսմայստերի կոչում է շնորհել Տիգրան Հարությունյանին: Նույն նիստում միջազգային վարպետի կոչում է շնորհվել Արթուր Դավթյանին: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

̰
Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման տոմսերի 50%-ից ավելին կարժենան 1000 դրամ

14:22 12.03.2019

Մարտի 26-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա «Եվրո-2020»-ի Հայաստան-Ֆինլանդիա ընտրական հանդիպումը: Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Ըստ ՀՖՖ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտի՝ մարզադաշտի տոմսերի ընդհանուր քանակի 50%-ից ավելին (հյուսիսային և հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել 1000 դրամով: Ըստ մարզադաշտի տարբեր տրիբունաների՝ սահմնավել […]

̰
BACK_TO_TOP