17:19 27.03.2019
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը պատրաստվում է հերթական խոշոր մրցաշարին: Հայաստանի երիտասարդական հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում՝ նախապատրաստվելով ապրիլի 1-7-ն Անապայում կայանալիք Նիկոլայ Պավլյուկովի անվան հուշամրցաշարին: Ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ Անապայի մրցաշարին կմասնակցեն 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշայիններ Արթուր Ղազարյանն ու Ռուսլան Ասլիկյանը, 56 կգ […]
16:51 27.03.2019
ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հակի տակ՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, 0։2 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն: ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Հայաստանի-Ֆինլանդիա հանդիպմանը ներկա է եղել 12900 երկրպագու: «Հանրապետական» մարզադաշտը նախատեսված է 14 403 հանդիսականի համար:
12:23 27.03.2019
«Արսենալ» ֆուտբոլային ակումբը դիտարկում է Հենրիխ Մխիթարյանին վաճառելու հնարավորությունը: Վաճառքի հիմնական պատճառներից մեկը Մխիթարյանի հսկայական աշխատավարձն է, որը կազմում է շաբաթական 180 000 ֆունտ ստերլինգ: Ակումբը նպատակ ունի Մխիթարյանի տրանսֆերից ստացած գումարով այլ ֆուտբոլիստներ ձեռք բերել: «Մխիթարյանն ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է: Գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կարծում է, որ Մխիթարյանին որպես աշխատավարձ տրվող գումարը […]
11:15 27.03.2019
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը: 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը հաղթանակներ են տարել, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը, Մանուել Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Շանթ Սարգսյանը պարտվել է: 8-րդ տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանն ունի 6 միավոր, նա կես միավորով է հետ մնում […]
01:12 27.03.2019
ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ ֆուտբոլասերների սպասումները մեծ էին. ՀՖՖ ղեկավար կազմի փոփոխությունը, իսպանացի հայտնի մասնագետների ներգրավումը ազգային հավաքականի մարզչական շտաբում հերթական մարտահրավերը հաղթահարելու նոր հույսեր էին արթնացրել։ Երկար ընդմիջումից հետո հավաքական էր հրավիրվել Յուրա Մովսիսյանը, ազգային թիմում հայտնի անունների կողքին նաև երիտասարդներ էին։ Այս ամենի համատեքստում Հայաստանի ազգային թիմի երկրպագուների ակնկալիքները, թերևս, չափազանցված […]
20:54 26.03.2019
Հանրապետական մարզադաաշտում մեկնարկում է ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա ազգային հավաքականների հանդիպումը: Առաջին տուրում երկու հավաքականներն էլ պարտություն են կրել. Հայաստանի ընտրանին 2-1 հաշվով զիջել է Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին: Ֆինլանդացիները 2-0 հաշվով պարտվել էին Իտալիայի ընտրանուն:
19:07 26.03.2019
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Հիշեցնենք, որ Հայաստանը այս առաջնությանը ներկայացնում է 8 շախմատիստ: 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Սամվել Տեր-Սահակյանը և Սերգեյ Մովսեսյանը: Հրանտ Մելքումյանի և Մանուել Պետրոսյանի միջև պարտիան ավարտվել է ոչ-ոքի, կեսական միավոր են վաստակել նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Հայաստանի գործող չեմպիոն […]
17:27 26.03.2019
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին զրուցել է «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ: Ըստ El Chiringuito-ի, խոսակցության ընթացքում 20-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ ցանկանում է զրուցել փարիզյան ակումբի նախագահ Նասեր ալ-Հելաիֆիի հետ և խնդրել նրան թողնել իրեն մադրիդյան ակումբ: Միևնույն ժամանակ նշվում է, որ «Ռեալ»-ի երկու ֆուտբոլիստներ Խամես Ռոդրիգեսը և […]
11:34 26.03.2019
Իռլանդացի (ММА) մենամարտիկ, UFC չեմպիոն Քոնոր Մակգրեգորը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: Այդ տեղեկությունը նա հայտնել է «Թվիթեր» միկրոբլոգի իր էջում: «Ողջո´ւյն տղաներ, կարճ հայտարարություն ունեմ: Ես որոշել եմ ավարտել իմ կարիերան այն մարզաձևում, որը կոչվում է «խառը մենամարտեր»: Որոշումս ուժի մեջ է այսօրվանից: Իմ բոլոր կոլեգաներին ցանկանում եմ հաջողություններ, իսկ ես միանում եմ […]
00:31 26.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա: Վարչապետը շրջայց է կատարել ակադեմիայով, ծանոթացել այստեղ ստեղծված պայմաններին ու առկա ենթակառուցվածքներին: ՀՖՖ ղեկավարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել մեր երկրում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական անձնակազմի և […]
19:44 25.03.2019
Հայաստանի ամենից ձյունառատ համայնքի` Աշոցքի դահուկային կենտրոնում տեղի է ունեցել պիլոտային նախաձեռնություն, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավմանը ձմեռային սպորտաձևերում։ Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիչներն ու ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Ծրագիրը խթանելու է Հայաստանի բոլոր բնակավայրերում ապրող հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքի երեխաների շրջանում բացօթյա միջոցառումներն ու ապրելակերպը, ինչպես նաև բարձրացնելու […]
18:00 25.03.2019
Ռուսաստանցի խառը մարտարվեստի հայազգի մարզիկ Արման Ծառուկյանը պատմել է առաջիկայում Դաղստանի ներկայացուցչի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին, հայտնում է «Матч.ТВ»-ն: Հայազգի մարզիկը պատմել է, թե ինչպես է անցած մրցումների ընթացքում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մենք երկու մրցումներում տեսնվել ենք: Այս նկարում նա ասաց՝ «Կեցցե՛ս, լավ մենամարտ էր»: Երկրորդ անգամ արդեն չեմ հիշում՝ ինչ […]
17:29 25.03.2019
Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին: Ըստ France Football-ի տվյալների` «արքայական» ակումբը մտադիր է մոտ ժամանակներս ակտիվ բանակցություններ սկսել Մբապպեի տրանսֆերի շուրջ և առաջարկել 280 մլն եվրո: Ֆրանսիացի հարձակվողի տեղափոխությամբ հետաքրքրված են և՛ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, և՛ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Նշվում է, որ Մբապպեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լինելու […]
17:21 25.03.2019
Հայիթիի հավաքականը 2:1 hաշվով հաղթել է Կուբայի հավաքականին՝ տոնելով ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայում 4-րդ անընդմեջ հաղթանակը և նվաճել Ոսկե գավաթ 2019-ի ուղեգիր: Հայիթիի ընտրանու կազմում հանդիպմանը մասնակցել են «Արարատ-Արմենիա»-ի պաշտպան Ալեքս Քրիստիան Ջունիորը և Վանաձորի «Լոռի»-ի հարձակվող Ջոնել Դեսիրեն: Ալեքս Քրիստիան Ջունիորը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Ջոնել Դեսիրեն մտել է փոխարինման երկրորդ խաղակեսի սկզբում:
15:14 25.03.2019
ՀՀ կառավարությունը մարտի 25-ի արտահերթ նիստում որոշում կայացրեց «1148 Արտադպրոցական դաստիարակության» ծրագրի «11006 Արտադպրոցական դաստիարակություն հասարակական կազմակերպությունների կողմից» միջոցառման իրականացման համար 2019 թվականի պետական բյուջեից 626,311,000 ՀՀ դրամի չափով ֆինանսական հատկացում անել դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններին: Զեկուցող, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանին դիմելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ […]
13:43 25.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև գյումրեցի դպրոցական Մանվել Լոռեցյանը: Երբ անցյալ շաբաթվա վերջին նախագահ Սարգսյանն այցելել էր Գյումրի, քաղաքի կենտրոնում շրջելիս պատահաբար ականատես էր դարձել մի նկարահանվող ֆիլմի աշխատանքներին: Նախագահը ծանոթացել էր ֆիլմի պատմությանը, փոքրիկ դերակատարների՝ Անիի […]
13:00 25.03.2019
Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Ժանո Անանիձեն «Եվրո-2020»-ի ընտրական փուլի Շվեյցարիայի հետ խաղում փրկել է մրցակցի պաշտպան Ֆաբիան Շերի կյանքը: Հանդիպման 24-րդ րոպեին Շերը բախվել է Ջեմալ Թաբիձեի հետ և ընկել խոտածածկին: Անանիձեն առաջինն է հայտնվել տուժածի կողքին և դուրս հանել շվեյցարացու լեզուն կոկորդից` դրանով օգնելով նրան վերականգնել շնչառությունը: Խաղից հետո շվեյցարացիները շնորհակալություն են հայտնել վրացի ֆուտբոլիստին:
12:02 25.03.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին. այսօր նա Հանրապետության նախագահի հյուրն էր: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմը:
18:29 24.03.2019
«Գրանդ սպորտ» համալիրում այսօր անցկացվեց լրագրողներն ընդդեմ պատգամավորների ֆուտբոլային հանդիպումը: Խաղում լրագրողները հաղթեցին 4։2 հաշվով։ Նշենք, որ խաղին մասնակցել են SHANTNEWS-ի 3 աշխատակիցներ` Կորյուն Ղազարյանը, Եսայի Պետրոսյանն ու Սեյրան Վանցյանը։ Վերջինս դարձել է գոլի հեղինակ։ Պատգամավորների թիմում գոլերի հեղինակ դարձավ Մխիթար Հայրապետյանը։
22:50 23.03.2019
«Եվրո-2020»-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ կհանդիպի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպումից առաջ հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Ա. Հայրապետյան, Վ. Հարոյան, Ա. Չալըշըր, Կ. Հովհաննիսյան, Գ. Դաղբաշյան, Ա. Գրիգորյան, Կ. Մկրտչյան, Հ. Մխիթարյան, Գ. Ղազարյան, Ս. Ադամյան, Ա. Կարապետյան: Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա […]
18:36 23.03.2019
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոոսի ծառայություններով: Այս մասին հայտնում է The Sun-ը: Ըստ աղբյուրի տվյալների` անգլիական ակումբը կարող է գնել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում և պատրաստ է նրա համար վճարել 60 մլն եվրո: Իսպանացիները կարող են համաձայնվել վաճառել գերմանացուն, ով այդքան էլ հաջող մրցաշրջան չի անցկացնում: Կրոոսը «Ռեալ» է տեղափոխվել […]
14:25 23.03.2019
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը «Եվրո-2020»-ի ընտրական փուլի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ հանդիպումից առաջ հրապարակել է թիմի վերջնական հայտացուցակը: Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով 23:45-ին:
14:05 23.03.2019
Այսօր «Եվրո-2020»-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ կհանդիպի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ: Նախախաղային խորհրդակցության ժամանակ հաստատվել են հանդիպման մասնակից թիմերի մարզաշապիկների գույները: Տան տերերը հանդես կգան ավանդական մուգ կապույտ մարզահագուստով, իսկ Հայաստանի հավաքականը կխաղա սպիտակ մարզահագուստով: Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով 23:45-ին:
11:36 23.03.2019
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները երկու մեդալ են նվաճել աշխարհի գավաթի հերթական փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության փուլում օղակների վարժությունում Արթուր Թովմասյանը հավաքեց 14.833 միավոր և դարձավ արծաթե մեդալակիր: Նույն վարժությունում 14.825 միավորով բրոնզե մեդալակիր դարձավ Վահագն Դավթյանը: Հայաստանի բազմակի չեմպիոն Հարություն Մերդինյանը նժույգթափերի վարժությունում 5-րդն է: Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ` Արթուր Դավթյանը […]
09:31 23.03.2019
Մարտի 22-ին Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ազգային ընտրանու կիսապաշտպան Սարգիս Ադամյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի տեսանյութը ներկայացնում ենք ստորև: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի պաշտոնական կայքից։ – Պարոն Գյուլբուդաղյանց, ինչպե՞ս եք պատրաստվել վաղվա հանդիպմանը և ի՞նչն է լինելու վաղվա խաղում հաջողության հասնելու հիմնական […]
09:03 23.03.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստան-Բոսնիա-Հերցեգովինա խաղին ընդառաջ գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում: «Մենք լիովին պատրաստ ենք Բոսնիայի և Հերցեգովինայի հետ հանդիպմանը։ Ի՞նչ կասեք դուք, պատրա՞ստ եք երկրպագել մեզ»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ մարտի 23-ին՝ ժամը 23։45-ին, Սարաևոյում տեղի կունենա Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի միջև հանդիպումը: Մարտի 23-ին […]
23:58 22.03.2019
«Ազգային խաղերի զարթոնք» խորագրով մարզամշակութային մրցույթ է անցկացվել Գյումրիում, որի մասնակիցները դպրոցականներն էին: Այսպիսի նախաձեռնություններով կազմակերպիչները համոզված են, որ կարելի է մոռացությունից փրկել հին հայկական ազգային խաղերը: Գաղափարն էլ ծագել է անցած տարի, երբ դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները բացօթյա դաս են անցկացրել ու ներկայացրել ազգային խաղերը: Դրանցից մի քանիսը մրցութային խաղերի ցանկում էին: Հայկական ավանդական քոչարին […]