TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման տոմսերի 50%-ից ավելին կարժենան 1000 դրամ

14:22 12.03.2019

Մարտի 26-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա «Եվրո-2020»-ի Հայաստան-Ֆինլանդիա ընտրական հանդիպումը: Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Ըստ ՀՖՖ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտի՝ մարզադաշտի տոմսերի ընդհանուր քանակի 50%-ից ավելին (հյուսիսային և հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել 1000 դրամով: Ըստ մարզադաշտի տարբեր տրիբունաների՝ սահմնավել […]

̰
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը հրավիրվել է Հայիթիի ազգային հավաքական

14:02 12.03.2019

«Արարատ-Արմենիա»-ի պաշտպան Ալեքս Քրիստիան Ջունիորը հրավիրվել է Հայիթիի ազգային հավաքական` մասնակցելու մարտի 25-ին կայանալիք ԿՈՆԿԱԿԱՖ-ի ընտրական փուլի Կուբայի ազգային ընտրանու հետ խաղին: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ Ալեքս Քրիստիան Ջունիորը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում է «Գանձասար-Կապան»-ից տեղափոխվել «Արարատ-Արմենիա»:

̰
Սկանդալային Քոնոր ՄաքԳրեգորին ձերբակալել են ավազակային հարձակման համար

12:00 12.03.2019

Ֆլորիդայում ձերբակալվել է խառը մարտերի (UFC) աշխարհի բացարձակ չեմպիոն, իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորը: Նա մեղադրվում է ավազակային հարձակման համար: Միջադեպը տեղի է ունեցել Մայամի-բիչում: Անցորդներից մեկը փորձել է լուսանկարել ՄաքԳրեգորին, երբ վերջինս դուրս է եկել հյուրանոցից: Քոնորն իրեն բնորոշ ագրեսիվ պահվածք է դրսևորել: Նա հարձակվել է անցորդի վրա, վերցրել է նրանից հեռախոսը, նետել է գետնին և […]

̰
Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան համագումար անել չի կարողանում. ղեկավար կազմը խոչընդոտում է

11:52 12.03.2019

Հայաստանի Թաեքվոնդոյի ֆեդերացիայում խնդիրներ կան: ՀՀ վաստակավոր մարզիչ Արսեն Ավետիսյանը մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց` նոյեմբերի չորսից լրացել է ֆեդերացիայի համագումարի ժամկետը, նորը պետք է անեն, քանի որ այսօր ֆեդերացիան ամբողջությամբ անօրինական է, չկա նախագահ, փոխնախագահ, չկան հանձնաժողովների նախագահներ: Ավետիսյանի խոսքով` հինգերորդ ամիսն է` փորձում են այս հարցին լուծում տալ, ՀՀ սպորտի նախարարությունը միջամտում […]

̰
Զինեդին Զիդանը վերադարձավ «Ռեալ»

22:14 11.03.2019

Զինեդին Զիդանը նորից նշանակվել է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը: Ֆրանսիացի մասնագետը «արքայական» ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2022 թվականի ամառ: 46-ամյա Զիդանը 2016-18 թթ․ գլխավորել է «Ռեալ»-ը: Նրա ղեկավարությամբ իսպանական ակումբը երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, մեկական անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում և գավաթում, […]

̰
Հայ բռնցքամարտիկը Եվրոպայի առաջնությունում հաղթել է ադրբեջանցուն

21:28 11.03.2019

Ինչպես հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, Վլադիկավկազում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը քիչ առաջ հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Աթլաթուն Բաբաևին և  դուրս եկել քառորդ եզրափակիչ: Մինչ այդ հաջողության էր հասել նաև մինչև 75 կգ քաշային կարգում հանդես եկող Վախթանգ Հարությունյանը: Նա հաղթել էր  Իսպանիայի ներկայացուցչին  և նույնպես  դուրս […]

̰
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հերթական պարտությունը կրեց ԱԱ-ում

18:58 11.03.2019

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը շարունակում է անհաջող ելույթները աշխարհի թիմային առաջնությունում:  Աստանայում ընթացող առաջնության 6-րդ տուրում մեր աղջիկները 5-րդ անընդմեջ պարտությունը կրեցին: Այս անգամ մեր շախմատիստուհիները զիջեցին Ուկրաինայի հավաքականին 1.5-2.5 հաշվով:  Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը ոչ-ոքի են խաղացել համապատասխանաբար Մարիա Մուզիչուկի, Իննա Գապոնենկոյի և Նատալիյա Բուկսայի հետ: Լիլիթ Մկրտչյանը պարտվել է Աննա […]

̰
Բոսնիա և Հերցեգովինայի հայտացուցակը Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ

17:26 11.03.2019

Մարտի 23-ին և 26-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Բոսնիա և Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ: Բոսնիայի ու Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին Հայաստանի և Հունաստանի հավաքականների դեմ խաղերից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը: Այս մասին տեղեկացնում է Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական […]

̰
Սուլշերի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ԱՊԼ-ում առաջին պարտությունը կրեց «Արսենալ»-ից

22:56 10.03.2019

Լոնդոնի «Արսենալ»-ը Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Հանդիպումն ավարտվել է Ունայի Էմերիի սաների հաղթանակով՝ 2:0 հաշվով: «Զինագործներ»-ի կազմում գոլերի հեղինակ են դարձել Գրանիտ Ջական և Պիեր-Էմերիկ Օբամյանգը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` հայ կիսապաշտպանը բաց է թողել հանդիպումը […]

̰
Խաչատուր Պապիկյանը՝ ըմբշամարտի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

22:28 10.03.2019

Խաչատուր Պապիկյանը (74 կգ) բրոնզե մեդալ նվաճեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Հայաստանի վերջին ներկայացուցիչն ուժերը չափեց Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովի հետ և վստահ հաղթանակ տարավ 10:3 հաշվով: Այս մասին հայտնում է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի պաշտոնական կայքը։ Խաչատուր Պապիկյանը (74 կգ) մարտի 9-ին էր մտել […]

̰
Հայտնի է «Արսենալի» մեկնարկային կազմը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում

19:37 10.03.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը տանը կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»: «Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հանդիպումից առաջ հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել լոնդոնցիների հայտացուցակում: «Արսենալի» մեկնարկային կազմը. Լենո, Մեյթլենդ-Նայլս, Կոլաշինաց, Սոկրատիս, Մոնրեալ, Կոսիելնի, Ջակա, Ռոմսի, Օզիլ, Օբամեյանգ, Լակազետ: «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի […]

̰
Բրազիլացի ֆուտբոլիստները կայծակնահարվել են մարզման ժամանակ

18:31 10.03.2019

Բրազիլական «Նասիոնալ դե Սան-Դոմինգուշ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների մարզման ժամանակ կայծակը հարվածել է մարզադաշտի խոտածածկույթին, ու քանի որ հողը թաց է եղել, հոսանքը փոխանցվել է դաշտով մեկ ու կայծակնահարել ֆուտբոլիստներին։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Կայծակի հարվածից խոտածածկույթի վրա գտնվողներն ուշաթափված ընկել են, ինչը սարսափեցրել է խաղադաշտից դուրս գտնվող նրանց ընկերներին։ Այս միջադեպից հետո 3 […]

̰
Վազգեն Թևանյանն ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել

22:39 09.03.2019

Վազգեն Թևանյանն ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել։ Նախորդ տարի ևս Թևանյանը դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն: Սերբիայում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակչում Թևանյանը 2:1 հաշվով հաղթել է Վրաստանը ներկայացնող Էդեմի Բոլկվաձեին:  

̰
Բռնցքամարտի առաջնությունում Հայաստանն արդեն հաղթողներ ունի

21:42 09.03.2019

Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկաննների առաջնությունում Հայաստանը ունի հաղթողներ: Այս մասին հայտարարություն է տարածվել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։ «Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում հաղթանակով են մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչներ 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Պապիկյանը 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին, իսկ Հարությունյանին հաղթանակը շնորհվել է […]

̰
Հայ գեղասահորդուհին Ունիվերսիադայում 8-րդ տեղն է զբաղեցրել

17:40 09.03.2019

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերում գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը 8-րդ տեղը զբաղեցրեց: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Կանանց մենասահքի կարճ ու ազատ ծրագրերի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը հավաքեց 161.89 միավոր: Կարճ ծրագրից հետո Գալուստյանը 64.15 միավորով 5-րդն էր, իսկ ազատ ծրագրում գրանցեց 10-րդ արդյունքը: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ճապոնիան ներկայացնող Մաի Միհարան, […]

̰
Կլարենս Զեեդորֆը կարող է ժամանակավորապես գլխավորել Մադրիդի «Ռեալ»-ը

16:20 09.03.2019

Կամերունի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆը, որը ժամանակին հանդես է եկել «Ռեալ»-ի կազմում, կարող է ժամանակավորապես գլխավորել մադրիդյան ակումբը: Այս մասին հայտնում է AS պարբերականը: Ըստ աղբյուրի` հոլանդացի մասնագետը թույլտվություն է ստացել «Ռեալ»-ի հետ բանակցություններ վարելու համար: Զեեդորֆը Իսպանիայի մայրաքաղաքում, «արքայական» ակումբի  տնօրենների խորհրդի անդամների հետ, գործնական ընթրիքի է մասնակցել: «Ռեալ»-ի ղեկավարությունը մտադիր է […]

̰
Լեհաստանում աշխարհի ամենախորը լողավազանը կկառուցվի

11:20 09.03.2019

Լեհաստանում աշխարհի ամենախորը լողավազանը կբացվի: Այն առնվազն 45 մ խորություն կունենա ու կտեղավորի շուրջ 8000 խմ ջուր: Սա ջրի գրեթե նույն ծավալն է, որը կարելի է տեղավորել օլիմպիական չափի 27 լողավազանում: Dailymail.co.uk-ն հայտնում է, որ DeepSpot անվանումը ստացած լողավազանը հանրության առաջ բաց կլինի այս տարվա աշնանը: Ամենախորը լողավազանի տիտղոսը, սակայն, այն կկարողանա պահպանել միան մի […]

̰
Շախմատի կանանց ընտրանու հաջորդ մրցակիցը հայտնի է

11:15 09.03.2019

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի հաջորդ մրցակիցն աշխարհի թիմային առաջնության հերթական տուրում հայտնի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ընտրանին 5–րդ տուրում կմրցի ԱՄՆ ընտրանու հետ: Մյուս զույգերը կկազմեն՝ Հնդկաստան-Եգիպտոս, Չինաստան-Ռուսաստան, Ուկրաինա-Ղազախստան, Հունգարիա-Վրաստան: Հայաստանի հավաքականը նորից նահանջեց մրցաշարային աղյուսակում և 8-րդն է: Առաջատարը Ռուսաստանն է: Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: […]

̰
Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

00:29 09.03.2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների թիմը սկսեց պայքարը Եվրոպայի առաջնությունում: 65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ է դուրս եկել: Եզրափակչում, որը կկայանա մարտի 9-ին, Թևանյանը ուժերը կչափի Վրաստանը ներկայացնող Էդեմի Բոլկվաձեի հետ:

̰
«Այաքս»-ի հարձակվողը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

17:40 08.03.2019

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի անունը: Քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Ամստերդամի «Այաքս»-ի հարձակվող Դուշան Տադիչը: Սերբ հարձակվողը 1/8 եզրափակչի` «Ռեալ»-ի հետ պատասխան խաղում դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ, ինչի շնորհիվ հոլանդական ակումբը հաղթել է 1:4 հաշվով և դուրս եկել հաջորդ փուլ: Տադիչը քվեարկության արդյունքներով առաջ է […]

̰
Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրից հետո 5-րդն է

17:24 08.03.2019

Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը նվաճել է Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում անցկացվող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերի եզրափակիչի ուղեգիր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Կանանց մենասահքի կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը 64.15 միավորով գրավել է 5-րդ տեղը և հնարավորություն ստացավ մարտի 9-ին հանդես գալ ազատ ծրագրով: Որակավորման փուլը հաղթահարել են 24 մարզուհիներ: Կարճ ծրագրին մասնակցել են 35 […]

̰
Փարիզում դանակով հարձակվել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուի վրա

15:14 08.03.2019

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի` մրցակցի հարկի տակ ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո անգլիական ակումբի երկրպագուներից մեկը հարձակման է ենթարկվել: BBC-ի տվյալներով` Փարիզում անհայտ անձը դանակով հարձակվել է անգլիացի երկրպագուի վրա և կրծքավանդակի հատվածում հարվածներ հասցրել: Անգլիայի իշխանություններն այս միջադեպի հետ կապված արդեն կապ են հաստատել ֆրանսիացիների հետ: Նշվում է, որ վիրավոր երկրպագուին վիրահատել […]

̰
Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել արտասահմանում հանդես եկող 14 ֆուտբոլիստի

12:00 08.03.2019

Մարտի 23-ին և 26-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի «Եվրո-2020»-ի ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Բոսնիա և Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավիրել է արտասահմանում հանդես եկող 14 ֆուտբոլիստի: ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակել հրավիրված ֆուտբոլիստների ցանկը. Արսեն Բեգլարյան, «Լուչ» (Բելառուս), Վարազդատ […]

̰
«Արսենալ»-ը տասը հոգով չկարողացավ դիմակայել «Ռեն»-ին

00:01 08.03.2019

Լոնդոնի «Արսենալ»-ը Ֆրանսիայում կայացած ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ առաջին խաղում 3:1 հաշվով պարտվեց տեղի «Ռեն»-ին: «Զինագործներ»-ը 41-րդ րոպեից խաղացել են 10 հոգով, երկրոդ դեղին քարտը ստանալուց հետո դաշտից հեռացվել է պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը: Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացել է լոնդոնցիների կիսապաշտպան Ալեքս Իվոբին: 42-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է ֆրանսիացինրի կիսապաշտպան Բենժամեն Բուրիժոն: 65-րդ […]

̰
«Ռեն»-«Արսենալ» առաջին խաղակեսում երկու գոլ, մեկ հեռացում

22:50 07.03.2019

ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ առաջին խաղում ֆրանսիական «Ռեն»-ը սեփական հարկի տակ ընդունել է անգլիական «Արսենալ»-ին: Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:1 է: Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացել է լոնդոնցիների կիսապաշտպան Ալեքս Իվոբին: 42-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է ֆրանսիացինրի կիսապաշտպան Բենժամեն Բուրիժոն: «Արսենալ»-ը 41-րդ րոպեից խաղում է 10 հոգով, դաշտից հեռացվել է պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը:

̰
«Արսենալ»-ի մեկնարկային կազմը «Ռեն»-ի հետ խաղում

20:47 07.03.2019

ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ կհանդիպի ֆրանսիական «Ռեն»-ին։ «Զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հանդիպումից առաջ հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի մեկնարկային րոպեներից: «Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Չեխ, Սոկրատիս, Կոսիելնի, Մխիթարյան, Օզիլ, Տորեյրա, Օբամեյանգ, Իվոբի, Մոնրեալ, Մուստաֆի, Ջակա։ ✅ Just over […]

̰
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել աշխարհի առաջնությունում

19:14 07.03.2019

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել աշխարհի առաջնությունում: Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1,5-2,5  հաշվով պարտվել է Հնդկաստանի հավաքականին: Հիշեցնենք` նախորդ տուրում մեր աղջիկները 0,5-3,5 հաշվով պարտվել էին ՌԴ հավաքականին: Կես միավոր վաստակել էր միայն Լիլիթ Մկրտչյանը: Իսկ այսօր Լիլիթը հաղթել է Սվամինաթան Սոումյաին: Մեր առաջատար շախմատիստուհին` Էլինա Դանիելյանը, ոչ-ոքի է խաղացել Էիշա […]

̰
ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանշային ցուցակում հայկական յոթ թիմեր են ընդգրկված

23:47 06.03.2019

ՈւԵՖԱ-ն թարմացրել է ակումբային վարկանշային ցուցակը: Աղյուսակը շարունակում է գլխավորել Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Ռեալ»-ը: Մադրիդցիներին հաջորդում են «Բավարիա»-ն և «Բարսելոնա»-ն: Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի. Հայաստանը վարկանիշային ցուցակում ներկայացնում են 7 ակումբներ, որոնցից երկուսն այլևս գոյություն չունեն՝ «Ուլիս»-ն ու «Միկա»-ն: Հայկական ակումբներից աղյուսակում ամենաբարձր դիրքը զբաղեցնում է «Ալաշկերտ»-ը, որն զբաղեցնում է 215-րդ հորիզոնականը: «Փյունիկը» […]

̰
Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ կմեկնի Ֆրանսիա

21:35 06.03.2019

ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ կհանդիպի ֆրանսիական «Ռեն»-ին։ «Զինագործներ»-ը հանդիպումից մեկ օր առաջ հրապարակել են իրենց հայտացուցակը. Չեխ, Լենո, Սոկրատիս, Կոսիելնի, Մխիթարյան, Ռեմսի, Օզիլ, Տորեյրա, Օբամեյանգ, Միտլենդ-Նայլս, Իվոբի, Մոնրեալ, Մուստաֆի, Սուարես, Գենդուզի, Կոլաշինաց, Ջակա, Նկետիա։ «Ռեն»-«Արսենալ» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում […]

̰
Հայաստանի շախմատի կանանց հավաքականն աշխարհի առաջնության 2-րդ տուրում պարտվեց ռուսներին

18:20 06.03.2019

Աստանայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում  Հայաստանի կանանց հավաքականը 0,5-3,5  հաշվով պարտվել է Ռուսաստանի հավաքականին: Կես միավոր մեր հավաքականի կազմում վաստակել է միայն Լիլիթ Մկրտչյանը, որը մրցում էր Վալենտինա Գունինայի հետ: Մեր մյուս շախմատիստուհիները՝  Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը, զիջել են համապատասխանաբար Կատերինա Լահնոյին, Ալեքսանդրա Գորյաչկինային և Օլգա Գիրյային: Հիշեցնենք, որ […]

̰
BACK_TO_TOP