09:03 23.03.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստան-Բոսնիա-Հերցեգովինա խաղին ընդառաջ գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում: «Մենք լիովին պատրաստ ենք Բոսնիայի և Հերցեգովինայի հետ հանդիպմանը։ Ի՞նչ կասեք դուք, պատրա՞ստ եք երկրպագել մեզ»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ մարտի 23-ին՝ ժամը 23։45-ին, Սարաևոյում տեղի կունենա Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի միջև հանդիպումը: Մարտի 23-ին […]
23:58 22.03.2019
«Ազգային խաղերի զարթոնք» խորագրով մարզամշակութային մրցույթ է անցկացվել Գյումրիում, որի մասնակիցները դպրոցականներն էին: Այսպիսի նախաձեռնություններով կազմակերպիչները համոզված են, որ կարելի է մոռացությունից փրկել հին հայկական ազգային խաղերը: Գաղափարն էլ ծագել է անցած տարի, երբ դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները բացօթյա դաս են անցկացրել ու ներկայացրել ազգային խաղերը: Դրանցից մի քանիսը մրցութային խաղերի ցանկում էին: Հայկական ավանդական քոչարին […]
22:42 22.03.2019
Վաղը Սարաևոյում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին հանդիպումը։ Մեր ընտրանու մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականն է։ Արդեն հայտնի է մրցակից թիմի հայտացուցակը և այն, որ հանդիպումը սպասարկելու են դանիացի մրցավարները։ SHANTNEWS.am-ի հետ բացառիկ հարցազրույցում Հայաստանի ազգային ընտրանուն հաջողություն է մաղթել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, բայց խաղի արդյունքի կանխատեսում նախագահը խուսափել է […]
21:00 22.03.2019
ՀՖՖ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարվել և կից տեսանյութ հրապարակվել, որից տեղեկանում ենք, որ թողարկվել է «Թիմակիցները» հումորային նախագծի առաջին մասը։ Դերերում՝ Հենրիխ Մխիթարյան, Արազ Օզբիլիս, Տիգրան Բարսեղյան, Հովհաննես Համբարձումյան, Յուրա Մովսիսյան, Կամո Հովհաննիսյան, Գևորգ Ղազարյան, Արտակ Եդիգարյան։ Մանրամասները՝ տեսանյութում։
11:48 22.03.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի հավաքականը ժամանել է Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, որտեղ մարտի 23-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:00-ին, «Գրբավիցա» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: Հայաստանի […]
23:54 21.03.2019
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս է եկել Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի Գավաթի խաղարկության եզրափակիչ։ Մեր մարզիկը հենացատկերի վարժությունում վաստակել է 14․854 միավոր և երրորդ տեղով հաղթահարել է որակավորման փուլը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ օղակների վարժությունում Վահագն Դավթյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարել էր երկրորդ տեղով, Արթուր Թովմասյանը՝ երրորդ, իսկ Հարություն Մերդինյանը […]
23:15 21.03.2019
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ուժերը փորձելու նոր հնարավորություն է ստացել: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կայացած երկկողմ համաձայնությամբ՝ երկու երկրների ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական խաղեր: Հունիսի 18-ին և 19-ին իտալացիները Հայաստանի հավաքականին կընդունեն Նովարայում: Կողմերը կմրցեն առաջին անգամ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
21:59 21.03.2019
Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, որտեղ մարտի 23-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:30-ին, Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն […]
16:04 21.03.2019
«Եվրո-2020»-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ին Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ: ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հավաքականի հայտացուցակում տեղի են ունեցել փոփոխություններ. Արսեն Բեգլարյանը վնասվածքի պատճառով չի մեկնի Բոսնիա և Հերցեգովինա, իսկ Յուրա Մովսիսյանն ընդգրկված կլինի ընդհանուր հայտացուցակում, բայց չի մասնակցի հանդիպմանը:
13:56 21.03.2019
Հայազգի ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստների հետ: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: Հանդիպման տեսանյութը հրապարակվել է պաշտոնական կայքում: ՀՖՖ-ից հիշեցնում են, որ Մխիթարյանը ամռանը Հայաստանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության դեսպանն է: https://www.youtube.com/watch?time_continue=55&v=RlgLgtraJk4
19:08 20.03.2019
Խորվաթիայում տեղի ունեցող հրաձիգների՝ Եվրոպայի առաջնության մինչև 21 տարեկանների մրցաշարում հայազգի հրաձիգ Հովհաննես Մարգարյանը մրցանակային 2-րդ տեղն է զբաղեցրել: Վազող թիրախ մրցաձևի խառը վազք վարժությունում 20-ամյա մարզիկը գրանցել է 378 միավոր և արժանացել արծաթե մեդալի: Զավեն Իգիթյանն ատրճանակի երիտասարդների պայքարում դուրս է եկել եզրափակիչ եւ 198.4 միավորով գրավել է չորրորդ տեղը: 14-ամյա Նարե Գաբրիելյանը մինչև […]
17:04 20.03.2019
Օրերս Իտալիայի ֆուտբոլի ազգային առաջնության շրջանակներում կայացել է «Ջենովա»-«Յուվենթուս» հանդիպումը, որի ժամանակ տրիբունաներին հայտնվել է «Via Armenia 5r» գրությամբ պաստառը: Բանն այն է, որ «Ջենովա»-ի ֆան-ակումբներից մեկը կոչվում է հենց «Via Armenia 5r»: Իսկ ի՞նչ է այն նշանակում: Պարզվում է` Ջենովայում կա «Armenia Street» անվանումով փողով: Իսկ այդ փողոցի 5-րդ տանը, այսինքն` «5r Armenia Street» […]
16:32 20.03.2019
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկած շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում անցկացվել են երկրորդ տուրի պարտիաները: Այս մասին հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Հաղորդվում է, որ Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը և Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը։ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, […]
15:41 20.03.2019
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայում անցկացվող մրցաշարի հսկա ոլորավայրէջքում: Հաղորդվում է, որ Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցը 3.49 վայրկյան է հետ մնացել մրցաշարի հաղթողից: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հարություն Հարությունյանը զբաղեցրել է 8-րդ, Արսեն Ղազարյանը՝ 12-րդ, Մայիս Եղիազարյանը՝ 25-րդ, իսկ Ժիրայր Առաքելյանը՝ 27-րդ տեղը: Հիշեցնենք, […]
15:38 20.03.2019
ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարը և Կիլիան Մբապպեն հաջորդ մրցաշրջանում ամենայն հավանականությամբ կշարունակեն հանդես գալ փարիզյան ակումբում: ESPN-ի հաղորդմամբ` ֆրանսիական ակումբի ղեկավարները մտադիր չեն բաժանվել թանկարժեք ֆուտբոլիստներից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ` չնայած Մադրիդի «Ռեալ»-ի հետաքրքրվածությանը, ովքեր մտադիր են կազմն ուժեղացնելու համար մեծ գումարներ ծախսել: Ըստ լրատվամիջոցի տվյալների` Նեյմարի և Մբապպեի ներկայացուցիչները վստահեցրել են ՊՍԺ-ի ղեկավարությանը, որ չեն […]
15:28 20.03.2019
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դադարեցրել է Երևանում ու Սևանում գործող վիդսերֆինգի խմբակների ֆինանսավորումը։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօրվա քննարկման հարցերից մեկը վերաբերում էր սրան։ Նիստում քննարկվում են ոլորտային նախարարությունների զեկույցները` կառավարության ծրագրի կատարման համատեքստում։ Պատգամավորներից մեկը հարցրեց՝ ինչո՞ւ է դադարեցվել այս խմբերի գործունեության ֆինանսավորումը, մի՞թե այս […]
13:07 20.03.2019
2019 թվականի մարտի 8-22-ը Աբու Դաբիում անցկացվող հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում մտավոր սահմանափակումներով հայ մարզիկները երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել: Լողորդ Ռոբերտ Պետրոսյանը 50 մ թիկնալող վարժությունում դարձել է խաղերի հաղթող, իսկ 50 մ ազատ ոճի լող վարժությունում գրավել է 6-րդ տեղը (մարզիչ՝ Հմայակ Հայրապետյան): Ատլետիկայի մրցումներում վազորդ Գևորգ Մանուկյանը հավասարը […]
11:32 20.03.2019
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է հերթական մարզական հավաքը: Հավաքական հրավիրված ֆուտբոլիստները երեկ ժամանել են ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիա: Մարտի 23-ին և 26-ին հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի առաջին երկու տուրերի հանդիպումները: Հայաստանի ազգային ընտրանին Սարաևոյում նախ կհյուրընկալվի Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին, ապա Երևանում կընդունի Ֆինլանդիայի ընտրանուն: Հավաքականը երեկոյան առաջին մարզումն է անցկացրել:
19:44 19.03.2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն ընդունել է վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի պատվիրակությանը՝ կոնֆեդերացիայի մարզչական կոմիտեի քարտուղար Թոմաս Բրո-Ռասմուսենին (Thomas Bro-Rasmussen) և զարգացման դեպարտամենտի պատասխանատու Ֆրանսուա Վոտեսին (François Watthez): Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը և գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը: Գաբրիել Ղազարյանը ողջունել է հյուրերին […]
10:28 19.03.2019
Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում կայացան անդրանիկ տուրի խաղերը: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տարան Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը, ոչ-ոքի ավարտեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մեվսեսյանը, Արման Փաշիկյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հայաստանը ներկայացված է 8 շախմատիստներով: Մրցաշարում խաղում են գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը […]
23:35 18.03.2019
«Евро-Футбол.ру» ռուսական սպորտային կայքն ընտրել է ԱՊՀ երկրների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը: Այդ ցուցակում է նաև ՀՀ ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Մխիթարյանը չի փայլում, բայց նա դեռ չի ասել իր վերջին խոսքը անգլիական ֆուտբոլում: Վերջերս նա ապաքինվեց ծանր վնասվածքից հետո: Վերջին բոլոր խաղերում հայ ֆուտբոլիստը աչքի է ընկնում գոլերով և գոլային փոխանցումներով: […]
19:36 18.03.2019
Կրասնոյարսկում արտասովոր մրցումներ են կազմակերպվել` ապտակների առաջնություն: Siberian Power շոուի շրջանակում է կայացել մրցաշարը, որին մասնակցել են միայն տղամարդիկ: Գլխավոր պարգևը 30 հազար ռուբլին էր: Մրցումների կանոնները շատ պարզ են: Տղամարդիկ կանգնում են դեմ դիմաց և հերթով ապտակում միմյանց: Մասնակիցների մոտ կարող են կանգնել նրանց ընկերները, որպեսզի օգնեն նրանց հուժկու հարվածներից տղամարդիկ վայր չընկնել: […]
19:30 18.03.2019
Գյումրիում կայացել է թաեքվոնդոյի ամենամյա բաց առաջնությունը: Առաջնությունում իրենց ուժերն են փորձել մանկապատանեկան տարիքի՝ հանրապետության տարբեր մարզերի 60-ից ավելի մարզիկներ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Ռոբերտ Նազարյանի հետ 90-ականներին եմ զբաղվել կարատեով, որովհետև այդ ժամանակ Գյումրիում միայն կարատե մարզարվեստը կար: Նա մեզ համար եղել է մեծ ընկեր, մեծ եղբայր, ցավոք, մեր կողքին չէ, բայց […]
18:55 18.03.2019
ՌԴ և Շվեյցարիայի ֆուտբոլի կանանց հավաքականների անդամների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Շվեյցարուհին կոշտ հնարք է կատարել, որից հետո ռուս մարզուհին հարվածել է նրան: Այնուհետ մարզուհիներն ավելի են տաքացել և արդյունքում մրցավարը Դիանա Պամենին և Էլլա Լյուշտինային կարմիր քարտ է ցույց տվել և հեռացրել խաղադաշտից: Ռուս մարզուհիները պարտվել են 2:4 հաշվով և զբաղեցնելով խմբում վերջին […]
12:11 18.03.2019
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Երևան կվերադառնա վաղը՝ մարտի 19-ին` առավոտյան 6:00-ին: Հիշեցնենք, որ Վլադիկավկազում կայացած Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճել է Անուշ Գրիգորյանը: Անի Հովսեփյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ Վախթանգ Հարությունյանը, Հրայր Շահվերդյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը նվաճել են բրոնզե մեդալ:
11:19 18.03.2019
Հայաստանի ֆուտբոլի Մ19 հավաքականը մարտի 18-20-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մարտի 20-ին մեր թիմը կմեկնի Լատվիա, որտեղ մարտի 22-ին և 24-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Լատվիայի Մ-19 հավաքականի հետ: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը երևանյան հավաքին մասնակցելու համար հրավիրել է 24 ֆուտբոլիստների. Դարպասապահներ Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց» […]
09:57 18.03.2019
Հայաստանի ներկայացուցիչները հաջողության չեն հասել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացված ձյուդոյի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի կայքից: 73 կգ քաշային Արսեն Ղազարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է մոլդովացի Վիկտոր Ստերպուին և լքել պայքարը: 100 կգ քաշային կարգում Հայաստանն ունեցել է 2 ներկայացուցիչ՝ Միխայիլ Մինչինը և Արսեն Խանջյանը, որոնք հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել են […]
23:48 17.03.2019
Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը Թուրքիայում անցկացված լեռնադահուկային սպորտի վարկանիշային մրցաշարում մարտի 16-ին երկրորդ տեղն է գրավել ոլորավայրէջքում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցը 2.54 վայրկյան է զիջել առաջատարին: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արսեն Ղազարյանը գրավել է 7-րդ տեղը, Ժիրայր Առաքելյանը՝ 13-րդ, իսկ Մայիս Եղիազարյանը՝ 14-րդ: Հարություն Հարությունյանը չի հատել […]
21:58 17.03.2019
ՀՖՖ-ից հայտնում են, որ մարտի 23-ին և 26-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Բոսնիա և Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Լուչ» (Բելառուս) Արամ […]