TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+18.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ստեփանակերտի «Շտապ բուժօգնության» կայանն աշխատում է 24/7 ռեժիմով

19:30 31.01.2023

Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայանն այս օրերին աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով՝ շաբաթը 7 օր, օրը 24 ժամ ռեժիմով: Արցախի շրջափակմամբ պայմանավորված, Ստեփանակերտում ու շրջակա համայնքներում բուժօգնության կարիք ունեցողների թիվն աճել է: Մանրամասնում են Արցախի Հանրային ՀԸ մեր գործընկերները:

̰
Հաագայի դատարանում ՀՀ-ն պատասխանում է ադրբեջանական մեղադրանքներին

19:00 31.01.2023

Հաագայի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում երկրորդ օրն է՝ ընթանում են լսումներ, որոնք վերաբերում են Հայստանին ու Ադրբեջանին: Դատարանն առաջին օրը քննեց Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի, իսկ երկրորդ օրն արդեն՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված գանգատը: Պաշտոնական Երևանը հնչեցրել է այն հրատապ պահանջները, որոնք վերաբերել են Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակին: Հաագայի դատարանում ՀՀ-ն պատասխանում […]

̰
Արձակուրդ գնալը կլինի պարտադիր, կենսաթոշակային տարիքն էլ հիմք չի լինի աշխատանքից ազատելու համար

18:30 31.01.2023

Արձակուրդ գնալը կլինի պարտադիր, կենսաթոշակային տարիքը հիմք չի լինի աշխատանքից ազատելու համար, իսկ հաստիքների կրճատման դեպքում էլ որոշ սոցիալական խմբեր կլինեն պաշտպանված:   Միաժամանակ հստակեցվում են կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները: Ըստ գործող կարգավորումների՝ գործատուին տրված չէ հնարավորություն կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով: Նախագծով նախատեսվում է գործատուին տալ […]

̰
ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի․ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են լսումները

19:00 30.01.2023

ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում քննվում է ՀՀ-ի հայցն ընդդեմ Ադրբեջանի: Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

̰ ̰
Հայաստանի և Եգիպտոսի տնտեսական հարաբերությունները մեծ ակտիվություն և լիցք կստանան

17:00 30.01.2023

Պաշտոնական այցով Հայաստանում է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի գլխավորած պատվիրակությունը: Եգիպտոսի նախագահը հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի և նախագահի հետ: Մտքեր են փոխանակվել ինչպես առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում առկա փոխգործակցությունն առավել խորացնելու հեռանկարների շուրջ, այնպես էլ տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ռոբոտը վերածվում է հեղուկի, հետո նորից հին տեսքին վերադառնում. նոր գյուտը

18:36 29.01.2023

Լեգոյի ֆիգուրայի տեսքով ռոբոտը դարձել է հեղուկ և արտահոսել խաղալիք բանտի ճաղավանդակներից, որից հետո այն վերադարձել է պինդ վիչակի։ Եվ դա ընդամենը մի քանիսն է այն ամենից, ինչի նա ընդունակ է: Չինաստանից և ԱՄՆ-ից ինժեներները մշակել են մանրանկարչական ռոբոտներ, որոնք կարող են հեղուկից դառնալ պինդ և նորից վերադառնալ նույն ձևի: Ավելին, այս ռոբոտները կարող են […]

̰
Փաշինյանն ու Եգիպտոսի նախագահն ընդլայնված կազմերով հանդիպում են ունեցել

18:28 29.01.2023

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող բանակցությունները շարունակեցինք նաևընդլայնված կազմերով հանդիպմանը: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։

̰
Փաշինյանը հյուրընկալել է Եգիպտոսի նախագահին

17:44 29.01.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին:

̰
Վերածննդի պատմություն մերօրյա հերոսի ընտանիքում․ փոքրիկ Անգելինան դարձել է Մանուկյանների ապրելու նոր հույսն ու լույսը

14:00 29.01.2023

31-ամյա պատմություն ու բանակաշինության դժվարին ուղի։ ԶՈՒ կազմավորման օրը պաշտպանական գերատեսչությունում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն։ Բանակի այցեքարտը։ Անդրադարձ 30 տարի առաջ կազմավորված ԶՈՒ պատվո պահակային վաշտին։ Վերածննդի պատմություն մերօրյա հերոսի ընտանիքում։ Փոքրիկ Անգելինան դարձել է Մանուկյանների ապրելու նոր հույսն ու լույսը։

̰
Ինչ պաշտպանական բարեփոխումներ է իրականացրել ՊՆ-ն 2022-ին

21:48 28.01.2023

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել 2022 թվականին իրականացված պաշտպանական բարեփոխումների ու ծրագրերի մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Չպետք է շեղվենք այդ օրակարգից և հետևողականորեն առաջ մղենք խաղաղության օրակարգը. Նիկոլ Փաշինյան

20:30 28.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն ԶՈւ բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ: Միջոցառման սկզբում դահլիճ են բերվում Հայաստանի Հանրապետության պետական, Զինված ուժերի մարտական և Հայոց բանակի պահապան՝ Սուրբ Աշոտ Երկաթ դրոշները, որից հետո հնչում է ՀՀ օրհներգը:  Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք […]

̰
Արցախի շրջափակումը, Ռուսաստանի ու Արևմուտքի գործողությունները. շաբաթվա ամփոփումը Տիգրան Գրիգորյանի հետ

20:00 28.01.2023

Ի՞նչի է փորձում հասնել Ադրբեջանը Արցախի շրջափակման իր գործողություններով: Ի՞նչ ցույց տվեցին Եվրախորհրդարանում, ԵԽԽՎ -ում, այլ երկրների խորհրդարաններում տեղի ունեցած քննարկումները: Ինչպե՞ս կարող են օգտագործվել առկա հանգամանքները դիվանագիտական հարթությունում: Արցախին առնչվող հարցերի լայն շրջանակի է անդրադարձել ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում:

̰
Գլխավոր դատախազն այցելել է հայրենիքի պաշտպանների՝ «Զինվորի տուն»

17:06 28.01.2023

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն:   Գլխավոր դատախազը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինվորների համար ստեղծված պայմաններին և իրականացվող առողջապահական, սոցիալական, կրթական ու մշակութային ծրագրերին:   Աննա […]

̰
Արցախում կիսված ընտանիքները կրկին վերամիավորվեցին

15:47 28.01.2023

«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ տասնյակ ծնողներ են, որոնք իրենց երեխաների հետ ավելի քան մեկուկես ամիս միայն հեռախոսով են խոսել: Իրենք Արցախում էին, երեխաները՝ Երևանում: Երեխաներն էլ իրենց հերթին էին անհամբեր ու կարոտով սպասում, թե երբ կլինեն Արցախում ու կգրկեն իրենց ծնողներին: Ամենաշատը հուզվել էր խմբի պատասխանատու Անահիտ Գաբուզյանը: Տեսախցիկի առաջ չցանկացավ խոսել, հուզված […]

̰
Ներքին գործերի նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին

14:19 28.01.2023

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալները։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության հետ արդյունավետ համագործակցությունն ու ընդգծել երկու երկրների իրավապահ կառույցների ամուր փոխգործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Արտակարգ և լիազոր […]

̰
Երուսաղեմի սինագոգում հարձակման հետևանքով կյանքից զրկվել է 8 մարդ

23:49 27.01.2023

8 մարդ մահացել է և ևս տասը վիրավորվել են Երուսաղեմի Նևե Յակով թաղամասում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, հաղորդում է The Jerusalem Post-ը: Հարձակումը տեղի է ունեցել սինագոգում, որից հետո հարձակվողը սկսել է կրակել մարդկանց վրա, երբ նրանք շտապել են փողոց։ «Մենք տեսանք ճանապարհին պառկած մի կին և չորս տղամարդ։ Նրանք հրազենային վնասվածքներ էին ստացել և […]

̰
ԵԽԽՎ-ի մոտեցումը Լաչինի միջանցքի արգելափակման հարցով նյարդայնացրել է ադրբեջանցիներին. Ստրասբուրգից «Հորիզոն»-ին մանրամասներ է հաղորդել պատգամավորը

20:35 27.01.2023

Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քննարկման շուրջ զրուցելու համար «Հորիզոն»-ը կապ է հաստատել Ստրասբուրգ և զրուցել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանի հետ: «Երեկ երեկոյան ժամին տեղի ունեցավ քննարկումը՝ բավական թեժ, շատ հստակ էր ԵԽԽՎ-ի հավաքական դիրքորոշումն առ այն, որ Լաչինը շրջափակված է: Ինչու՞ եմ սա նշում, որովհետև կարևոր է իմանալ […]

̰
Շիրակի ոստիկաններն ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք

17:20 27.01.2023

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Շիրակի մարզի պարեկների հետ իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք։ Հունվարի 20-ին Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում նրանք կանգնեցրել են մի ավտոմեքենա, որի 24-ամյա ուղևորին ձերբակալել և տեղափոխել են Կումայրիի բաժին, իսկ 25-ամյա երիտասարդի վարած մեքենան տարել են բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ձերբակալվածի խուզարությամբ հայտնաբերվել է չորացված զանգվածով պոլիէթիլենային […]

̰
Ի՞նչ են պատմել վկաները զորանոցի հրդեհի դեպքի մասին. կառավարության նիստի մանրամասները

20:51 26.01.2023

Կառավարությունը կփոխհատուցի ՀՀ-ում մնացած ԼՂ քաղաքացիների կացության ծախսերը: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: Նախագիծը չզեկուցվող հարցերից է եղել: Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ 2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է վճարվող աշխատատեղերի նոր ռեկորդային ցուցանիշ։ 2022 թվականի դեկտեմբերին 2018 թվականի դեկտեմբերի համեմատ 14 մլրդ 80 մլն դրամի չափով ավելի եկամտային հարկ է հավաքագրվել: […]

̰
Աշխատանքային եռօրյա այցով Կատարում էր Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը

20:38 26.01.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով մեկնել էր Կատարի Պետություն: Խորհրդարանի ղեկավարի հանդիպումների օրակարգը եւ քննարկված հարցերի մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ադրբեջանը պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը. կկարողանա՞ Բաքուն խաթարել ՀՀ-ի էներգետիկ անվտանգությունը

20:06 26.01.2023

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան դիմել է միջազգային բոլոր կազմակերպություններին՝ պահանջելով միջոցներ կիրառել Մեծամորի ատոմակայանը անհապաղ փակելու համար: Պատճառաբանությունն այն է, թե իբր ատոմակայանը բնապահպանական խնդիրներ է ստեղծում հարակից երկրների համար: Ինչո՞վ է հիմնավորում իր պնդումը օմբուդսմենը և ի՞նչ նպատակ է դրանով հետապնդում Բաքուն: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Նկատելի է չէ՞, […]

̰
Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում․ ՀՀ ԱԳ նախարար

19:34 26.01.2023

Հունվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորային: Կողմերը կարևորել են նույն օրը տեղի ունեցած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջի նիստի անցկացումը: Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը և Էնրիկե Մորան անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության […]

̰
Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին

17:44 26.01.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենը (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-դանիական հարաբերությունները կարձանագրեն զարգացման դրական դինամիկա։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ այդ […]

̰
Ապօրինությունների փաստերով ծառայողական քննության նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե

16:54 26.01.2023

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների համաձայն՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության գումարտակի ավագ տեսուչը՝ կոչումով մայոր, և նույն դասակի տեսուչը՝ կոչումով կապիտան, 2022 թվականի նոյեմբերին ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված երկու տասնյակից ավելի վարորդների, որոնց նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմել, ավելին՝ որպես […]

̰
Շիրակի պարեկները հայտնաբերել են փախցրած մեքենան և փախցնողին

16:39 26.01.2023

Հունվարի 24-ին, գիշերվա ժամը 2-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր տվել Շիրակի մարզի Ջաջուռավան գյուղի 21-ամյա մի բնակիչ: Ըստ հաղորդման` մոտ երկու ժամ առաջ ինչ-որ մեկը, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, տան մոտից փախցրել էր «ՎԱԶ-2107» մակնիշի իր մեքենան: Դեպքին տեղյակ են պահվել նաև գիշերային ծառայություն իրականացնող պարեկները: Ահազանգից մոտ կես ժամ անց Շիրակի մարզի […]

̰
Ի՞նչ քաղաքական զիջումներ է ակնկալում Բաքուն Բրյուսելից Եվրոպային խոստացված գազի դիմաց

21:47 25.01.2023

Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան ու Սլովակիան դիմել են Եվրոպական հանձնաժողովին՝ խնդրելով անհապաղ գումար հատկացնել Ադրբեջանից գազ ստանալու նպատակով գազատարը արդիականացնելու համար: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Միկաիլ Ջաբարովի հետ Բուդապեշտում կայացած հանդիպման ժամանակ: Կոնկրետ ինչի՞ համար է պետք այդ գումարը և ինչո՞ւ է այն հատկացնում Եվրահանձնաժողովը, այլ՝ ոչ […]

̰
ԵՄ առաքելությունը ինքնին մեր անվտանգային խնդիրները չի լուծելու. քաղաքագետ

20:00 25.01.2023

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների, Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ միջազգային հանրության արձագանքներին ու գործողություններին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերդ Ղևոնդյանը: Հարցին, թե ԵՄ-ն Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշմամբ ի՞նչ պատասխանատվություն է վերցնում իր վրա, քաղաքագետը պատասխանել է. «Չի կարելի ասել, որ միայն պատասխանատվության մեջ է հարցը, խնդիրը փոխադարձ շահերն են: […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները

19:13 25.01.2023

Հունվարի 25-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը։ Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի […]

̰
ՀՀ ներքին գործերի նախարարն ընդունել է ՀՀ-ում Եվրամիության և ԱՄՆ դեսպանատան պատվիրակություններին

18:53 25.01.2023

Հունվարի 25-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում Եվրամիության և ԱՄՆ դեսպանատան պատվիրակություններին՝ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենի գլխավորությամբ։ Վահե Ղազարյանը ողջունելով հյուրերին՝ բարձր գնահատեց Եվրամիության պատվիրակության և ԱՄՆ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը, որը վերջին տարիներին ավելի է զարգանում։ Նա մատնանշեց իրականացվող մի շարք բարեփոխումներ, որոնց […]

̰
BACK_TO_TOP