22:40 24.01.2023
Մոսկվայի կենտրոնում ականատեսները նկարահանել են կայանված ավտոմեքենան, որի տանիքին «հրթիռ» է տեղադրված։ Տեսանյութը հրապարակվել է «ՃՏՊ Մոսկվայի օղակաձև ճանապարհին» Telegram ալիքում։ Միջադեպը տեղի է ունեցել Նոր հրապարակում գտնվող Պոլիտեխնիկական թանգարանի դիմաց։ «ՎԱԶ-2109» մարդատար ավտոմեքենայի վրա եղել է «Սարմատմոբիլ» մակագրությունը։ Մեքենայի տանիքին բալիստիկ հրթիռ հիշեցնող կառույց է եղել, իսկ վրան՝ «Դեպի Վաշինգտոն» մակագրությունը։ Ականատեսների վկայությամբ դեպքի […]
19:53 24.01.2023
«Հորիզոն» լրատվականն այսօր զրուցել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, միջազգային հարաբերությունների փորձագետ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ: Զրույցի հիմնական թեման առնչվում էր Եվրամիության՝ Հայաստանում նոր դիտորդական առաքելություն սկսելու փաստին: Ստեփան Գրիգորյանը նախ անդրադարձել է Եվրամիության նախորդ՝ երկամսյա դիտորդական առաքելությանը՝ նշելով, որ այդ ժամանակ զինադադարի էական խախտումներ չգրանցվեցին: «Ադրբեջանը քանի՞ գլխանի է, որ սկսի […]
17:50 24.01.2023
Պարենային ապրանքատեսակների մեծ մասն արդեն խանութներում չկա: Բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են: Կան որոշակի խնդիրներ տավարի մսի շուկայում: Մսամթերքի ներկրում ընդհանրապես չի կատարվում, իսկ տեղական տնտեսվարող սուբյեկտները կանգնել են անասնակերի սուր պակասի առջև, քանի որ դրա զգալի մասը ներկրվում էր Հայաստանից: Քիչ է կաթը, ինչը նաև սեզոնային բնույթ է կրում: Այս պահին պահուստային […]
16:55 24.01.2023
«Մեմֆիսի» ամերիկացի բասկետբոլիստ Զիաիրե Ուիլյամսն անհավանական նետումով է աչքի ընկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում։ «Ֆինիքսի» դեմ խաղի երրորդ քառորդի վերջին վայրկյանին 21-ամյա խաղացողը դիպուկ նետում է կատարել սեփական օղակի տակից։ Այդ խաղում Զիաիրե Ուիլյամսը վաստակել է 16 միավոր, սակայն դա չի օգնել «Մեմֆիսին», որը պարտվել է 110-112 հաշվով։ Ամերիկացու նետումը […]
21:30 23.01.2023
Չջեռուցվող բնակարաններ, հովհարային անջատումներ, գրեթե դատարկ մթերային խանութներ. Արցախում հումանիտար ճգնաժամն օր օրի ավելի է խորանում՝ դժվարություններին զուգահեռ, քաղաքացիների համար ստեղծելով նաև անելանելի իրավիճակներ: Մանրամասները՝ Արցախի մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժում:
18:09 23.01.2023
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային ավտանգության հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, […]
17:59 23.01.2023
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 16-ից 23-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1502 խախտում և պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխել 9 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 9 վարորդ։ 4 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 54-ը՝ […]
16:09 23.01.2023
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները: Ընդգծվել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտումների ենթարկել […]
16:54 22.01.2023
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և հասարակական կարգի պահպանության ծառայության մասնակցությամբ իրականացվել են ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։ Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:48 21.01.2023
«Իզվեստիա»-ի ներկայացրել է Սոչիի լեռներում խրված օդապարիկից մարդկանց փրկելու կադրերը։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հունվարի 21-ին, Լազարևսկի շրջանի Սոլոխաուլ գյուղում։ Երեք մեծահասակների և երկու երեխաների հետ օդապարիկը 2 հազար մետր բարձրության վրա գտնվող Սեմիգլավայա լեռան վրա խրվել է ծառի վրա:Հայտնի է, որ օդապարիկը Սոլոխաուլ գյուղից թռել է դեպի Գոլովինկա, բայց ճանապարհին բռնվել է […]
18:55 21.01.2023
Արցախի շրջափակման հետևանքով առաջացած սննդամթերքի պակասը, ստիպեց կտրոնային համակարգի անցնել: Հունվարի 20 -ից Արցախում սկսվել է կտրոններով ապրանքների բաշխումը: Թե ինչպես է այն իրականացվում «Հորիզոն»-ի եթերում մանրամասներ է ներկայացրել այդ գործընթացի պատասխանատուներից Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի իրավաբանական բաժնի պետ Գոհար Պողոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:54 21.01.2023
Այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Տավուշի մարզում տրվեց Պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը: Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից, միջոցառմանը ներկա էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւ այլ պաշտոնատար անձինք։ Վարչապետն իր խոսքում բարի երթ մաղթեց պարեկներին և իր խոսքում նշեց, որ ոչ մի պարագայում կաշառք չվերցնեն, որովհետև կոռուպցիան է, որ քայքայում […]
14:55 21.01.2023
Մեր նշաձողն է` աշխարհի ամենաառաջադեմ, ամենաժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնել մեր պետական ու հանրային ծառայությունները, և ընդհանրապես մեր պետությունը, այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կոտայքի մարզում ևս տրվեց Պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը»:
14:50 21.01.2023
Արցախում քաղաքացիների դիմելիությունը հիվանդանոցներ աճել է՝ կապված սեզոնային սուր շնչառական հիվանդությունների, թոքաբորբի հետ: Այժմ եղած ռեսուրսներով հնարավոր է դառնում պացիենտներին անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելը: Ստեփանակերտի հանրապետական Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը որպես այդպիսին միակն է Արցախում: Բազմապրոֆիլ հիվանդների մեծ հոսքը դրանով է պայմանավորված: Այս պահին վերակենդանացման բաժանմունքում կա 9 հիվանդ: 5-ը ծանր, 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում է: […]
14:30 21.01.2023
Թունյանների բազմազավակ ընտանիքը վերջին գդալ ձեթն ու թեյն է օգտագործում, իսկ հետոյի մասին դժվարանում են խոսել, չգիտեն՝ ինչպես կհաղթահարեն ստեղծված ճգնաժամը: Դատարկ խանութներ, փակ դպրոցներ, ցուրտ գիշերներ, ծայրահեղ ծանր հիվանդներ. 21-րդ դար, 120.000 մարդ աշխարհից կտրված… Շրջափակումից ի վեր Արցախում ընտանիքների հոգսն ու դժվարություններն ամեն օր են ավելանում: « Շատ դժվար է, մի կերպ հասցնում […]
19:22 20.01.2023
Քաղաքացու կողմից 2022թ․ հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԱԾ-ում տված հանցագործության վերաբերյալ հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, նման խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքի մի շարք էական հանգամանքներ։ Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ քննչական և […]
19:14 20.01.2023
«Հորիզոն» լրատվականը այսօր զրուցել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ: Անդրադարձ է եղել Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական պատահարին, դրա խորքային պատճառներին, հասարակության արձագանքին, բանակում տիրող մթնոլորտին: Այնուհետ զրույցի թեման եղել է Լաչինի միջանցքի խնդիրը, քաղաքական վերջին զարգացումները: Արամ Սարգսյանի կարծիքով՝ Ադրբեջանը ճանապարհը փակել է 2 հիմնական խնդիր լուծելու համար: 1. Որ Լաչինի օրինակով […]
20:32 19.01.2023
Գերմանական «Մայնցի» դարպասապահները մարզվում են ստրոբոսկոպիկ ակնոցներով։ Այս մասին գրում է Sports.ru-ն՝ նշելով, որ սա նորարարական տեխնոլոգիաների ներառման կարևոր քայլ է: Ակնոցներն օգնում են դարպասապահներին՝ բարելավել ռեակցիան բարդ հարվածների դեպքում։ Ակնոցներով խաղը դարպասապահների համար թվում է ավելի դանդաղ։ Ուղեղը ստացվող ինֆորմացիան բաժանում է կարևորի և անկարևորի՝ շեղելով վանող հանգամանքները: Ստրոբոսկոպիկ ակնոցներով պատկերները երևում են ավելի […]
20:21 19.01.2023
Արցախում շարունակվող շրջափակման և ստեղծված ճգնաժամի շուրջ այսօր «Հորիզոն» լրատվականը զրուցել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ: Նա այն արցախցիներից մեկն է, ով աշխատանքի բերումով դեկտեմբերի 12-ին եղել է Հայաստանում և մինչ օրս չի կարողանում վերադառնալ: Գեղամ Ստեփանյանը զրույցի ժամանակ նշել է, որ այստեղ բնակվում է հարազատների տանը, նաև տեղեկացրել է, որ բոլոր արցախցիները, ովքեր […]
17:55 19.01.2023
Հունվարի 18-ին Ներքին գործերի նախարարությունը Եղեգնաձորում կազմակերպել էր պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ստորաբաժանումում ընդունելության հանրային իրազեկման միջոցառում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը: Միջոցառմանն աջակցել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան «ICITAP» ծրագիրը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ Տեղում իրազեկման աշխատանքներ էին իրականացնում ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ու […]
19:38 18.01.2023
Հունվարի 17-ին Ներքին գործերի նախարարությունը Գորիսում կազմակերպել էր պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանումում ընդունելության հանրային իրազեկման միջոցառում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Միջոցառմանն աջակցել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան «ICITAP» ծրագիրը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ Գրիգոր Տաթևացու հրապարակում էին ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ու ոստիկանության կրթահամալիրի ծառայողները, […]
18:28 18.01.2023
Հունվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը։ Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ՆԱՏՕ […]
18:26 18.01.2023
Հունվարի 16-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյուլբենկյան փողոցի 43 շենքի մոտ խփել են բենզալցակայանի աշխատակցի գլխին և գողացել փողը, իսկ աշխատակիցը արնաշաղախ վիճակում է: Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խմբին բենզալցակայանի 43-ամյա լիցքավորողը հաղորդում էր տվել, որ ժամը 22.30-ին անհայտ անձը, բենզալցակայանի զուգարանից օգտվելու պատրվակով, իրենից վերցրել է […]
10:37 18.01.2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով, կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու և այլ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված […]
22:00 17.01.2023
Եվրամիության ճգնաժամային կառավարման քաղաքացիական կոմիտեն հավանություն է տվել եվրոպական դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղաբաժխելու նախագծին: Այսօր մամուլ են թափանցել այդ առաքելությանը վերաբերող մանրամասներ: Հայտնի՞ է՝ երբ կժամանի դիտորդական խումբը: Ինչո՞ւ է դա մեզ համար այդքան կարևոր: Ինչպե՞ս են Բաքվում մեկնաբանում հայ-ադրբեջանական սահմանին մոնիթորինգ իրականացնելու ԵՄ-ի ցանկությունը՝ այս և այլ հարցերի շուրջ մեկնաբանել է հեռուստամեկնաբան Արտյոմ […]
19:44 17.01.2023
Արդեն 37 օր փակ է մնում Լաչինի միջանցքը: Վերակենդանացման բաժանմունքներում ծայրահեղ ծանր իրավիճակում են շարունակում մնալ թե՛ երեխաներ և թե՛ մեծահասակներ: Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով քաղաքացիները զրկված են վիրահատվելու հնարավորությունից։ Հարյուրավոր տնտեսվարողներ կասեցրել են իրենց գործունեությունը: Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժում:
16:52 17.01.2023
Պարեկային ծառայության Շիրակի մարզը սպասարկող ստորաբաժանումը շարունակում է ապօրինի թմրաշրջանառության դեմ ակտիվ պայքարը։ Շիրակի պարեկները հերթական արդյունքն արձանագրել են հունվարի 13-ին և 14-ին։ Հունվարի 13-ին բացահայտվել է 3 դեպք։ Պարեկները, ժամերի տարբերությամբ, ձերբակալել և ոստիկանության Ախուրյանի բաժին են տեղափոխել երկու երիտասարդի: Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ. մի բացահայտումն արձանագրվել […]