TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+28.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հայաստանի և Էստոնիայի նախագահները հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով

19:21 16.01.2023

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն Էստոնիայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Մեծարգո՛ պարոն նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ այսօր հյուրընկալվել Էստոնիայի Հանրապետությունում: Խորին շնորհակալություն եմ հայտնում նախագահ Կարիսին՝ հրավերի և ջերմ հյուրընկալության համար: Երախտապարտ եմ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը և Էստոնիայի վարչապետն անդրադարձել են անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի

19:00 16.01.2023

Աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ: Հանդիպմանը բարձր է գնահատվել երկու երկրների միջև տարբեր ուղղություններով ձևավորված սերտ համագործակցությունը: Քննարկվել է մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացութան, առևտրատնտեսական կապերի սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերն անդրադարձել են նաև անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի, ընդգծել կայուն և երկարատև խաղաղության […]

̰
Մեկնարկել է ձմեռային զորակոչը․ բանակի շարքերն է համալրում հայրենիքի պաշտպանների նոր հերթափոխը

23:42 14.01.2023

Մեկնարկել է ձմեռային զորակոչը։ Պատվով ծառայելու գիտակցմամբ բանակի շարքերն է համալրում հայրենիքի պաշտպանների նոր հերթափոխը։ Զորակոչիկների խիստ ընտրություն պատվո պահակային վաշտում և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծառայելու համար։ Անդրադարձ զինուժի համալրման այլընտրանքային մրցութային ծրագրերին և քննական ընթացակարգին։ Միշտ զգոն և պատրաստ կատարելու ցանկացած մարտական խնդիր ցանկացած եղանակային պայմաններում։ Հայ դիրքապահները շարունակում են վստահորեն հսկել առաջնագիծը։ Եվ […]

̰
Արցախում իրավիճակը մոտենում է վտանգավոր գծի

22:45 14.01.2023

Հակառակ բանակցություններին՝ միջանցքը մնում է փակ: Պաշտոնական տեղեկագրում ներկայացված ցուցանիշներն առավել քան խոսուն փաստում են, որ իրավիճակը շրջափակված Արցախում մոտենում է վտանգավոր սահմանի: Մանրամասները՝  Արցախի Հանրային հեռուստատեսության տեսանյութում:  

̰
Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

13:51 14.01.2023

Հունվարի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ: Նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր գործունեության մեջ: Արարատ Միրզոյանը և Սերգեյ Ղազարյանը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը

13:34 14.01.2023

Հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Միրզոյանը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի մակարդակով առաջին այցը Հայաստան` ընդգծելով, որ այն վկայում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների ընդհանուր արժեքների վրա հիմնված պատմական բարեկամության և երկկողմ առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի […]

̰
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

20:36 13.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը: Իր խոսքում վարչապետը նշել է.  «Հարգելի տիկին նախագահ, ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի Հանրապետությունում նման ներկայացուցչական պատվիրակության հետ: Ձեր այցը շատ կարևոր է մեզ համար և ունի թե՛ խորհրդանշական, թե՛ քաղաքական իմաստ: Կարծում եմ՝ այցն առաջին հերթին ի ցույց է դնում այն […]

̰
Ռուսաստանը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Տիգրան Գրիգորյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

19:28 13.01.2023

Արցախի խնդիրների և օրեցոր վատթարացող իրավիճակի շուրջ այսօր «Հորիզոնը» զրուցել է քաղաքագետ, «Ժողովրդավարության և անվտանգության տարածքային կենտրոնի» նախագահ Տիգրան Գրիգորյանի հետ: Ո՞վ է փակել ճանապարհը, ստեղծված իրավիճակում ի՞նչ դերակատարում ունի Ռուսաստանը, ինչու՞ է Մոսկվան խանդով վերաբերվում բոլոր այն ձեռնարկներին, որոնք գալիս են Արևմուտքից: Այս և շատ այլ հարցերի է պատասխանել քաղաքագետը: Մասնավորապես, Տիգրան Գրիգորյանի խոսքերով՝ […]

̰
Արցախում այլ խնդիրներին գումարվել են նաև Էլեկտրաէներգիայի անջատումներն ու ինտերնետ կապի խափանումները

19:09 13.01.2023

Շրջափակված Արցախում խնդիրներն օրեցօր ավելանում են: Ի թիվս այլ դժվարությունների, Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում հունվարի 9-ին արձանագրված վթարը մինչ օրս չի վերացվել: Այդ պատճառով էլեկտրաէներգիայի հովարային անջատումներն Արցախում կրում են պարբերական բնույթ: Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժում:

̰
Ինչու՞ է Ֆրանսիայի ԱԺ նախագահը եկել Հայաստան և ի՞նչ հայտարարություններ արեց

19:00 13.01.2023

Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը: Այցի օրակարգը բավականին հագեցած է: Հայաստանի ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո երկու երկրների խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Հիմնական թեման եղել է ադրբեջանական ագրեսիան, Արցախի շրջափակումը և Ֆրանսիայի դիրքորոշումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Վերելակներն արտադրական վտանգավոր օբյեկտներ են և ենթակա են ամենամյա տեխնիկական փորձաքննության

18:14 13.01.2023

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրազեկում է՝ վերելակներն արտադրական վտանգավոր օբյեկտներ են և ենթակա են ամենամյա տեխնիկական փորձաքննության: Բազմաբնակարան բնակելի շենքերում, բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներում, հասարակական, արտադրական նշանակության շենք-շինություններում գործող 250 կիլոգրամից ավելի բեռնատարողությամբ վերելակները համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 𝟔-րդ հոդվածի 𝟏-ին մասի 𝟑-րդ կետի՝ հանդիսանում են արտադրական վտանգավոր […]

̰
«Բարսելոնան» դուրս է եկել Իսպանիայի սուպերգավաթի  եզրափակիչ, որտեղ կխաղա «Ռեալի» հետ

18:06 13.01.2023

Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակչում «Բարսելոնան» մրցել է «Բետիսի» հետ: Առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ «Բարսելոնայի» կազմում հաշիվը բացել է Ռոբերտ Լևանդովսկին: 77-րդ րոպեին Ֆեքիրը հավասարեցրել է այն, և քանի որ հիմնական ժամանակում գոլեր այլևս չեն գրանցվել, խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ: Այստեղ ևս թիմերը մեկական գնդակ են փոխանակել. «Բարսելոնայից» աչքի է ընկել Անսու Ֆատին: Խաղի […]

̰
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր

19:42 12.01.2023

Հունվարի 12-ին հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հանդիպումը: Արարատ Միրզոյանը և Իլիա Դարչիաշվիլին գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը, մտքեր փոխանակել համագործակցության հետագա ընդլայնման և խորացման շուրջ։ Կողմերն անդրադարձել […]

̰
Գյումրիի Ավտոկայան թաղամասում մի տղամարդ փորձում էր վաճառել գողացված նոթբուք և ավտոմեքենայի նվագարկիչ

17:25 12.01.2023

Հունվարի 10-ին ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Գյումրիի Ավտոկայան թաղամասում մի տղամարդ վաճառում է գողացված նոթբուք և ավտոմեքենայի նվագարկիչ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Կումայրիի ոստիկանները նշված վայրում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել Գյումրիի 35-ամյա մի բնակչի: Խուզարկությամբ նրա ձեռքի տոպրակում հայտնաբերվել է նոթբուք և մեքենայի նվագարկիչ: Տղամարդը խոստովանել է, […]

̰
Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ղարիբաշվիլիի հետ

15:12 12.01.2023

Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

̰
Փաստացի երկրի ղեկավարը չտվեց որևէ ճանապարհային քարտեզ Լաչինի միջանցքի բացման կապակցությամբ. Հովսեփ Խուրշուդյան

19:09 11.01.2023

Լաչինի միջանցք, արցախյան հիմնախնդիր, խաղաղության պայմանագիր․ որո՞նք էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի հիմնական շեշտադրումները: Թեմայի շուրջ «Հորիզոն»-ի տաղավարում հյուրընկալվել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ: «Փաստացի երկրի ղեկավարը չտվեց որևէ ճանապարհային քարտեզ, գոնե իր տեսլականը այդ ճանապարհային քարտեզի Լաչինի միջանցքի բացման կապակցությամբ: Ընդամենն ասաց, որ դա ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պատասխանատվությունն է, կոպիտ […]

̰
Բուհերի ընդունելության կարգում կատարվել են փոփոխություններ

17:53 11.01.2023

Բուհերի ընդունելության կարգում նախորդ տարի կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել երկու անգամ: Ըստ այդմ ավելացել են նաև քննությունների փուլերը: Որքա՞ն դիմորդ է հայտագրվել, ո՞ր առարկաներն են ավելի նախընտրելի և ի՞նչ փոփոխություններ են արվել: Թեմայի շուրջ կազմակերպված ասուլիսին ներկայացվել են մանրամասներ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ պատկեր է Արցախի մթերային խանութներում և ո՞ր ապրանքատեսակներն են տրամադրվում պետպահուստից

19:53 10.01.2023

Ստեփանակերտում և շրջաններում գործող մթերային առևտրի կետերը պետպահուստից շաքարավազ, ձեթ, հնդկացորեն, բրինձ ու մակարոնեղեն են ստանում: Գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ մատակարարումը բոլորի համար իրականացում է նույն սկզբունքով ու նույն գնով: «Այն խանութներում, որտեղ առաջին խմբաքանակը տրամադրվել է, արդեն երկրորդ շրջայցի ժամանակ չի տրամադրվում, տրամադրվում է այն խանութներին, որտեղ չեն տրամադրել»,- ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Հրանտ […]

̰
Արցախում մշակվում են կտրոնային համակարգի ներդրման մեխանիզմներ

19:02 10.01.2023

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն Օպերատիվ շտաբի հանձնարարությամբ կտրոնային համակարգի ներդրման համար մշակում է համակարգի ներդրման մեխանիզմները: Ծրագիրը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները, նաև խուսափել հերթերից: Սկզբնական շրջանում այն նախատեսվում է կիրառել առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար: Ապրանքատեակների ցանկը արդեն հստակ է՝ մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, շաքարավազ և ձեթ: «Կտրոնները երկու տեսակի են […]

̰
21-ամյա Ռոման Բաբայանը որոնվում է որպես անհետ կորած

14:45 10.01.2023

21-ամյա Ռոման Բաբայանը որոնվում է որպես անհետ կորած: Ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։

̰
Ինչո՞ւ է Էրդողանը որոշել ժամանակից շուտ անցկացնել ընտրությունները

22:00 09.01.2023

Թուրքիայի նախագահ Էրդողանը Անթալիայում կուսակցական ժողովի ժամանակ կրկին խոսել է գալիք ընտրությունների անցկացման ժամկետը վերանայելու հավանականության մասին: Նա ասել է, որ ընտրությունների օրը որոշելիս պետք է հաշվի առնեն քվեարկությանը չնպաստող սեզոնային գործոնը: Այսպիսով` ընտրությունները հետաձգվելո՞ւ են, թե՝ հակառակը՝ անցկացվելու են նախատեսածից շուտ: Ո՞վ կհաղթեր, եթե ընտրությունները այս կիրակի կայանային: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան […]

̰
Ինչպե՞ս և ու՞մ հետ է բանակցում Կարմիր Խաչը, որ ադրբեջանցիները բացում են ճանապարհը. զրույց ԿԽՄԿ-ի ներկայացուցչի հետ

19:11 09.01.2023

Դեկտեմբերի 19-ից մինչև հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ շրջափակված Արցախից հիմնականում կատարվել են բժշկական օգնության կարիք ունեցող անձանց տեղափոխում Հայաստան: Ընդհանուր առմամբ տեղափոխվել են 15 բուժառու` իրենց ուղեկցող անձանց հետ միասին, այդ թվում` երկու օտարերկրյա քաղաքացիներ, որոնք նույնպես կարիք են ունեցել անհապաղ բժշական օգնության. այս մասին «Հորիզոն»-ի հետ զրույցում ասել է […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2505 խախտում

17:58 09.01.2023

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 2-ից 9-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2505 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 22 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 28 վարորդ։ 14 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 84-ը՝ ոչ […]

̰
Արագ սննդի կետի մոտ մի քանի հոգու դանակահարած երիտասարդը հայտնաբերվել է. ոստիկանության տեսանյութը

17:43 09.01.2023

Հունվարի 6-ին, ժամը 16.40-ին, պարեկային ծառայության կարգախմբից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել դանակահարություն, երեք անձ տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Ժամը 17.00-ին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի. նա հայտնել էր, որ դանակահարվել է […]

̰
34-ամյա վարորդի մոտ թմրամիջոց կար. Լոռու պարեկների բացահայտումը

17:32 09.01.2023

Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի ծառայողները և Բազումի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 6-ին Վանաձորի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2110» մակնիշի մի մեքենա։ 34-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենայում մարիխուանա կա։ Նա հրավիրվել է ոստիկանության Բազումի բաժին։ Մեքենայում հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ 2 գրամից ավելի շագանակագույն զանգվածով։ Ըստ […]

̰ ̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում

16:53 09.01.2023

Հունվարի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2599 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 89 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 149, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 247 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 80, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 52, վարելիս ծխախոտային […]

̰
Ձնամաքրման աշխատանքներ, նոր ծագած խնդիրներ. անցկացվել է հերթական գործակարգավարականը

12:34 09.01.2023

Երևանի քաղաքապետարանում անցկացվել է այս տարվա առաջին գործակարգավարական նիստը: Գիշերը ձյուն է տեղացել. քաղաքապետին զեկուցել են ճանապարհների մաքրման աշխատանքների, այս ընթացքում ծագած այլ խնդիրների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ռուբեն Վարդանյանը դիմել է արցախցիներին

11:29 08.01.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դիմել է արցախցիներին, շնորհակալություն հայտնել նրանց, որ ուժեղ են և հանգիստ են ընդունում տիրող իրավիճակը,  հաղթահարում դժվարությունները: Նա անդրադարձել է նաև այս օրերին նկատվող արատավոր երևույթներին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ Բայդենը փախչում է լրագրողներից

18:55 07.01.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին որոշել է խուսափել լրագրողների հետ հանդիպումից Սպիտակ տանը ելույթից հետո, որը նվիրված էր Կապիտոլիումում անկարգությունների երկրորդ տարելիցին։ Հունվարի 6-ին The Hill-ի  Twitter-ի էջում տեսագրություն է հայտնվել ամերիկացի առաջնորդի հետ։ Ամերիկացի առաջնորդը մամուլի ներկայացուցիչների հետ խոսելու փոխարեն նախընտրել է վազել դեպի ուղղաթիռը, որպեսզի արագ նստի և Դելավեր մեկնի, որտեղ անցկացնելու է […]

̰
BACK_TO_TOP