16:53 09.01.2023
Հունվարի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2599 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 89 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 149, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 247 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 80, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 52, վարելիս ծխախոտային […]
12:34 09.01.2023
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է այս տարվա առաջին գործակարգավարական նիստը: Գիշերը ձյուն է տեղացել. քաղաքապետին զեկուցել են ճանապարհների մաքրման աշխատանքների, այս ընթացքում ծագած այլ խնդիրների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
18:55 07.01.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին որոշել է խուսափել լրագրողների հետ հանդիպումից Սպիտակ տանը ելույթից հետո, որը նվիրված էր Կապիտոլիումում անկարգությունների երկրորդ տարելիցին։ Հունվարի 6-ին The Hill-ի Twitter-ի էջում տեսագրություն է հայտնվել ամերիկացի առաջնորդի հետ։ Ամերիկացի առաջնորդը մամուլի ներկայացուցիչների հետ խոսելու փոխարեն նախընտրել է վազել դեպի ուղղաթիռը, որպեսզի արագ նստի և Դելավեր մեկնի, որտեղ անցկացնելու է […]
20:29 06.01.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտը բավարարել է Թուրքիայի կառավարության խնդրանքն այդ երկրի անվան պաշտոնական գրության ձևի վերաբերյալ: Ավելի քան կես տարի Վաշինգտոնում անտեսում էին Անկարայի այդ դիմումը: Ի՞նչ գրության մասին է խոսքը և ինչո՞ւ հանկարծ Վաշինգտոնում համաձայնվեցին բավարարել Անկարայի խնդրանքը և ինչպե՞ս են Թուրքիայի անվանումը գրում այլ երկրներում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, դեռևս 2021թ.-ի […]
18:16 06.01.2023
Արցախում շրջափակված լինելու փաստն ավելի է ամրացրել հավատն առ Աստված. մաղթանքներում առաջինը խաղաղությունն է: Հազարավոր արցախցիների հոսքը դեպի Ստեփանակերտի Մայր տաճար սկսվել է առավոտից և չի դադարել մինչ երեկո: Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր տաճարում Սուրբ Ծննդին նվիրված պատարագ է մատուցվել: Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում:
17:28 06.01.2023
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շնորհանդեսը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբում դիտել է ավելի քան 3 միլիարդ մարդ: Իսկ Կատարում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ Արգենտինա – Ֆրանսիա հանդիպումը դիտել է 2 միլիարդ մարդ: 37-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսը ուղիղ եթերում ցուցադրել է ավելի քան 40 հեռուստաալիք: Հիշեցնենք, որ Ռոնալդուն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել «Ալ Նասր», որի հետ […]
17:10 06.01.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր կաբինետի անդամների հետ հանդիպման ընթացքում, երկար ժամանակ չի կարողացել հիշել, թե ինչ տեսակի ամերիկյան զենք էր Վաշինգտոնը խոստացել ուղարկել Ուկրաինա՝ որպես աջակցություն Վլադիմիր Զելենսկու կառավարությանը։ Հանդիպման հեռարձակումը հրապարակվել է Սպիտակ տան Youtube-յան ալիքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Գերմանիան նաև հայտարարեց, որ այսօր պատրաստվում է ուկրաինացիներին տրամադրել…. օդային հարձակումների դեմ պայքարելու […]
20:40 03.01.2023
Դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2658 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 160 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 120, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 151 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 83, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 58, վարելիս […]
18:28 03.01.2023
Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ոստիկանները ծառայություն իրականացնելիս կրակոցի ձայն են լսել։ Նրանք մայրաքաղաքի Նոր Արեշի փողոցում հայտնաբերել են կրակոցներ արձակող մի տղամարդու։ Պարեկներին տեսնելով՝ 48-ամյա երևանցին դադարել է կրակել և վազելով՝ մտել է տան բակ։ Այդ ընթացքում պարեկները, հետևելով նրան, նկատել են, որ հրազենը գցել է […]
16:50 03.01.2023
Հունվարի 2-ին ոստիկանության Շիրակի մարզի պարեկները բացահայտեցին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք: Գյումրիի Աբովյան փողոցում ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են 26-ամյա մի տղամարդու վարած «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան: 28-ամյա ուղևորը հայտնել է, որ գրպանում մարիխուանա կա: Նա հրավիրվել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված մարիխուանայի նմանվող զանգված: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […]
13:30 03.01.2023
Օրենբուրգում հունվարի 3-ի վաղ առավոտյան վթար է տեղի ունեցել «ԿամԱԶ»-ի և ինը մեքենայի մասնակցությամբ։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վթարի հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ բեռնատարի վարորդը գիշերը ձնամաքրման աշխատանքներից հետո քնել է ղեկին և բախվել կայանված մեքենաներին։ Վնասվել է 9 ավտոմեքենա, ՏԱՍՍ-ին հայտնել են ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչությունից։ Սոցցանցերում հայտնվել են վթարի տեսահսկման տեսախցիկների կադրերը: Կադրերում երևում […]
14:47 02.01.2023
Բրազիլական «ֆուտբոլի արքա» Պելեի աճյունը տեղափոխվել է Սանտոս ակումբի մարզադաշտ, որտեղ տեղի կունենա մարզիկի քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը։ Այս մասին հունվարի 2-ին Instagram-ի իր էջում հայտնել է ֆուտբոլիստ Էդսոն Չոլբի դո Նասիմենտոյի որդին։ «Մենք հասել ենք տուն»,- գրել է մարզիկի որդին՝ տեղադրելով «Վիլա Բելմիրո» մարզադաշտի՝ «ֆուտբոլի տաճարի» տեղանքի պատկերը։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ […]
23:51 31.12.2022
Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել Ամանորի առթիվ, որում ասվում է․ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ամենքիդ։ Նոր տարվա սեմին ենք մեր սպասումներով ու հույսերով, նաև անհանգիստ սրտով ու մտահոգություններով։ Անցնող տարին մեր ժողովրդի համար զերծ […]
21:31 31.12.2022
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ. «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Սիրելի հայրենակիցներ, Րոպեներ անց մենք կշրջենք 2022 թվականի օրացույցի վերջին էջն ու մուտք կգործենք 2023 թվական: Անցնող տարին մեր պետականության համար լի էր փորձություններով ու մարտահրավերներով: Մեր պետության ինքնիշխանության ու անկախության համար շարունակական պայքարով ու ձեռքբերումներով, անդառնալի կորուստներով, սահմանային լարվածությամբ […]
21:23 31.12.2022
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձն Ամանորի առիթով․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ահա եւ ավարտին մոտեցավ 2022 թվականը: Այն դժվար եւ մարտահրավերներով լի տարի էր բոլորիս համար: Աշխարհը պատերազմների եւ չդադարող ցնցումների մեջ է. մեր աչքի առաջ փոխվում են հարյուրամյակներով գործող կանոններ, նոր աշխարհակարգ է ձեւավորվում, եւ մեզ այդ ամենը բնական է՝ չի շրջանցում: […]
16:42 31.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մարտական դիրքեր: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել հենակետերում, ծանոթացել առաջնագծում իրականացված ինժեներական աշխատանքներին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին: Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած […]
16:17 31.12.2022
2022 թվականին ծնվել է ավելի քան 10,000 երրորդ և հաջորդ երեխա, ում նշանակվել է ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Շուրջ 3,000 ընտանիք օգտվել է Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից․ պետբյուջեից վճարվել է շուրջ 1 մլրդ 900 մլն դրամ։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում:
15:12 31.12.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն Ազատամարտիկների պուրակից արցախցիներին ուղղված ուղերձով է հանդես եկել: Մանրամասները՝ տեսանյութում:
13:55 31.12.2022
Բելառուսի պետական «Беларусь 1» հեռուստաալիքը Ամանորի նախօրեին ցուցադրել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական ագարակը: Հեռուստաալիքը ցույց է տվել, որ նախագահի ագարակում ապրում են հավեր, հնդկահավեր և նույնիսկ ջայլամներ, ինչպես նաև կովեր, այծեր, ձիեր, այդ թվում՝ պոնի։ Ֆերմայի աշխատակիցները պատմել են, որ կենդանիները ոչ միայն գիտեն և չեն վախենում նախագահից, այլև ուրախանում են նրա ժամանումով։ […]
22:18 30.12.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ամփոփել է ավարտվող տարին: Մանրամասները՝ տեսանյութում:
17:11 30.12.2022
Ոստիկանությունը դեկտեմբերի 20-ից անցել է ուժեղացված ծառայության։ Նպատակը նախատոնական, տոնական և հետտոնական օրերին հասարակական անվտանգության ապահովումն է։ Տոնական օրերին շատերը կազմակերպում են հրավառություններ։ Հրագործական արտադրատեսակներ օգտագործելիս պետք է պահպանել անվտանգության և համակեցության կանոնները։ Լռության ժամի խախտման համար նախատեսված են տուգանքներ։ Այս ուղղությամբ ոստիկանության տարածքային բաժինների ծառայողները հետևողական են լինելու։ Պարեկային ծառայությունն ու ճանապարհային ոստիկանությունը շուրջօրյա […]
18:17 29.12.2022
Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ֆոնին ՀՀ կառավարությունը Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսում: Հայաստանում քրեորեն պատժելի արարքներ կհամարվեն ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողություններն ու կոչերը: 2.5 միլիարդ դրամ կհատկացվի ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու նպատակով: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա և այս տարվա վերջին նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:22 29.12.2022
Դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցել են ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության […]
12:48 29.12.2022
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է 2022 թվականին ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանվող տարածքներում արված լավագույն կադրերը:
21:22 28.12.2022
Դեկտեմբերի 28-ին ոստիկանության կրթահամալիր էին այցելել արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամները։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, կրթահամալիրում ավարտական քննություններ էին հանձնում Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ապագա պարեկները։ Պարեկների պետական ամփոփիչ ատեստավորման համալիր քննությունները կավարտվեն դեկտեմբերի 30-ին։ Բարձր ցուցանիշներ գրանցած պարեկները կնշանակվեն […]
20:10 28.12.2022
Դեկտեմբերի 26-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են մայրաքաղաքի Հովհաննիսյան փողոցում կայանված իր ազգականի «Մերսեդես» մակնիշի մեքենայի կողային հայելիները։ Նշված հասցե մեկնած ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը. Մասիս քաղաքում բնակվող 22-ամյա երիտասարդ էր։ Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները […]
18:30 28.12.2022
Թզուկներ, էլֆիկներ, բուրատինո, ծովահեններ. սիրված հերոսները մեկ բեմում՝ Ամանորի հրաշքի սպասումով: Մանուկներով լեցուն դահլիճը ծափ ու ծիծաղով վայելեց «Ալֆա քիդս ակադեմիա» մանկական զարգացման կենտրոնի սաների կատարումները: Միջոցառման հյուրերն էին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, անհետ կորած ու վիրավոր դարձած հայորդիների զավակները՝ Արցախից ու Հայաստանից, նաև փոքրիկներ, ովքեր Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակ լինելու հետևանքով մնացել են այստեղ: Ալֆա […]