17:10 28.12.2022
Դեկտեմբերի 24-ի ուշ երեկոյան Արթիկի ոստիկանները դուրս էին եկել գիշերային շրջիկ ծառայության, երբ Արթիկ քաղաքի գործարաններից մեկի մոտ նկատեցին «Տոյոտա Կորոլա» մակնիշի կասկածելի մեքենա: Մեքենայում երեք հոգի էին, որոնցից երկուսը՝ Արթիկ քաղաքի, մեկը՝ Տուֆաշեն գյուղի բնակիչ: Ոստիկանները մոտեցան ստուգելու: 43-ամյա վարորդը բացեց բեռնախցիկը, որի մեջ կար թրթուրավոր տրակտորի յուղի երկու պոմպ: Երեքն էլ հրավիրվեցին ոստիկանության […]
20:15 27.12.2022
Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ «Հորիզոնն» այսօր զրուցել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ: Թուրքագետը նախ պատասխանել է հարցին թե կա՞ն արդյոք Թուրքիայում շրջանակներ՝ իրավապաշտպան կառույցներ կամ ընդդիմադիր ուժեր, որոնք փորձում են քիչ թե շատ օբյեկտիվորեն ներկայացնել վիճակը, ու որքանո՞վ է լսելի հայ համայնքի տեսակետը: «Ավելի շատ հայ համայնքը զգուշավորություն է դրսևորում, քանի որ Թուրքիան այն երկիրը […]
18:15 27.12.2022
Դանակահարության դեպք է արձանագրվել Ախուրյանում։ Ահազանգից մեկ ժամ անց դանակահարողը ձերբակալվել է: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:51 27.12.2022
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից՝ Վլադիմիր Պուտինն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, բոլորովին վերջերս տեղի է ունեցել միջկառավարական հանձնաժողովի նիստը, գործընկերներն արձանագրել են, որ մեզ մոտ տնտեսության ոլորտում իրավիճակը բավականին դրական է զարգանում: […]
14:33 27.12.2022
Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպմանը: «Իհարկե, դուք ճիշտ եք. այս պահին գլխավոր, ամենաօպտիմալ հարցը այն ճգնաժամն է, որը մենք ունենք Լաչինի միջանցքում։ Գիտեք, արդեն մոտ 20 օր է` Լաչինի միջանցքը փակ է։ Սա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի, […]
19:09 26.12.2022
Հայաստանի տարածքում ավելի քան 24 հազար հուշարձան կա. այս մասին «Հորիզոն»-ի տաղավարում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը: Այդ հուշարձանների պահպանությունը իրականացվում է ըստ առաջնահերթության. «Այսինքն, որտեղ այդ պահին վիճակն ավելի վատ է կամ այն դեպքում, որ, օրինակ, ավելի նպատակահարմար է հիմա օգտագործել որպես տուրիստական դեստինացիա, ըստ դրա մենք արդեն ընդգրկում ենք մեր տարեկան […]
16:52 26.12.2022
Դեկտեմբերի 23-ի կեսօրին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ուղևորների ժամանման սրահում հայտնաբերել և գծային բաժին են տարել 34-ամյա մի երևանցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է գործարանային համարով «Մակարով» տեսակի ատրճանակ։ Տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Դեկտեմբերի 25-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մեկնման սրահում նկատել են կասկածելի երիտասարդի, […]
16:37 26.12.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Ողջունելով նախարարին նախագահ Խաչատուրյանը դրական է գնահատել անցնող տարվա ընթացքում էկոնոմիկայի նախարարության ճկուն և հավասարակշռված քաղաքականությունը և նշել, որ բավական բարդ և անկանխատեսելի տնտեսական իրողությունների պայմաններում նախարարության ձեռնարկած միջոցառումները հնարավորինս կառավարելի են դարձրել տնտեսական ռիսկային երևույթները: Իր խոսքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ողջունելի են […]
16:14 26.12.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին: Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է, որ անցնող տարվա ընթացքում նաև Կենտրոնական բանկի ադեկվատ քայլերի և քաղաքականության արդյունքում տարին փակվում է տնտեսական աճով և առանց կտրուկ ցնցումների: «Տարին շատ յուրահատուկ է աշխարհի բոլոր կենտրոնական բանկերի համար, ֆինանսական համակարգերի համար, իմ անձնական դիտարկումներով Կենտրոնական […]
12:09 25.12.2022
Երևանի քաղաքապետարանի և հասարակական կարգի պահպանության ծառայության մասնակցությամբ իրականացվում են ապամոնտաժման աշխատանքներ Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում։
23:15 24.12.2022
13 օր՝ աշխարհից կտրված: Արցախ տանող ճանապարհը փակ է մնում, իսկ այդ ընթացքում այդ հարցը քննարկվում է տարբեր հարթակներում: Շաբաթն այսօր հեռուստահաղորդավար Քրիստինե Ալագուլյանն ամփոփել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:41 24.12.2022
Հիմնվելով հասարակական կարծիքի վրա՝ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան 2013 թվականից ի վեր հայկական շուկայի լավագույն ընկերություններին հանձնում է մրցանակներ «The Best Armenian Brand» նախագծի շրջանակներում։ Այս տարի ևս տարվա լավագույն բրենդ անվանակարգում հաղթող է ճանաչվել նաև «Շանթ» հեռուստաընկերությունը: Մանրամասները՝ տեսանյութում։
19:49 24.12.2022
Դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն, ծանոթացել ծառայության կազմակերպմանն ու ընթացող շինարարական աշխատանքներին: Այնուհետև նախարար Պապիկյանին է ներկայացվել զորամասի մասնաշենքերից մեկում վերջերս բացված գրքի ընթերցման և օտար լեզուների զարգացման կենտրոնի հնարավորությունները: Պաշտպանության […]
16:19 24.12.2022
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները, Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելու մասին հայկական կողմի հայտարարությունները որակելով իբր կեղծ և իրականությանը չհամապատասխանող, ի ապացուցումն այդ պնդման հրապարակել են մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տարբերանշանը կրող ավտոմեքենաները ճանապարհը փակած ադրբեջանցիների ներկայությամբ ու բազմաթիվ տեսախցիկների ուղեկցությամբ անցնում ճանապարհի շրջափակված հատվածով: Այս մասին տեղեկացնում են […]
14:50 24.12.2022
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան են տեղափոխել ծանր վիճակում գտնվող 4 ամսական Վլադիմիրին: Մանրամասները՝ Արցախի մեր գործընկերների տրամադրած ռեպորտաժում:
14:36 24.12.2022
Մոտ 1.5 մլրդ դրամի դրամաշնորհային մրցույթներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից. արդեն հայտարարվել են բոլոր մրցույթներն այն կազմակերպությունների համար, որոնք 2023 թվականին կարող են ծառայություններ մատուցել տարեցներին, երեխաներին, հաշմանդամություն ունեցող, ընտանիքում բռնության ենթարկված անձանց, բնակության վայր չունեցող քաղաքացիներին: Հարցազրույց՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի հետ։
10:41 24.12.2022
«Известия»-ի թղթակից Ալեքսանդր Շեմետովը ցուցադրել է Կեմերովոյում բռնկված հրդեհի հետեւանքները, որի հետեւանքով զոհվել է 20 մարդ։ Կադրերում երևում են գրեթե ամբողջությամբ այրված երկհարկանի շենքի ավերակները՝ 180 քմ մակերեսով։ Շեմետովի խոսքերով, բոցերը արագ կլանել են ամբողջ շենքը։ Հյուրերի մեծ մասն այդ պահին գտնվում էր երկրորդ հարկում։ Վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհի պատճառ կարող էր լինել վառարանի ոչ […]
20:42 23.12.2022
«Հորիզոն» լրատվականն այսօր զրուցել է ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանի հետ: ԲՈԿ նախագահը անդրադարձել է գիտական ներուժի արդյունավետ իրացման և այդ ուղղությամբ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախաձեռնած բարեփոխումներին: Այդ բարեփոխումներից մեկը վերաբերում է գիտական կոչումների շնորհման կարգին: Կարեն Քեռյանի խոսքերով՝ բազմաթիվ փոփոխությունների անհրաժեշտություն կա այս ուղղությամբ: «ԲՈԿ-ը մշակել է աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծ, որը դեռ չի հաստատվել կառավարության […]
20:12 23.12.2022
ՀՀ ոստիկանությունը նախատոնական օրերին անցել է ուժեղացված ծառայության։ Ուժեղացված ծառայություն է իրականացվում նաև Հանրապետության բոլոր ճանապարհներին։ Պարեկներն ու ճանապարհային ոստիկանները շուրջօրյա հսկողություն են սահմանել և հայտնաբերելու են օրինախախտ վարորդներին։ Ամանորյա տոներն անվտանգ անցկացնելու համար ՀՀ ոստիկանությունը կոչ է անում խստագույնս պահպանել երթևեկության, լռության ժամի և հրագործական արտադրատեսակներից պգտվելու կանոնները։ Մանրամասները՝ տեսանյութում։
17:09 23.12.2022
Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները:
16:28 23.12.2022
Դեկտեմբերի 22-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Հրազդան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Միկրոշրջան թաղամասի 93 շենքի բնակարաններից մեկում սպանել են 73-ամյա հարևանուհուն: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: 73-ամյա կնոջ դուստրը հաղորդում է տվել, որ ժամը 13.50-ի սահմաններում մորը՝ Լյուբով Վելիկային տեսակցելու նպատակով գնացել է նրա բնակարան, սակայն մայրը չի […]
14:02 23.12.2022
Դեկտեմբերի 20-21-ը Ջերմուկում ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումը: Դեկտեմբերի 20-ին միջոցառման մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, առկա մարտահրավերներին և դրանց դիմագրավելու հնարավորություններին, խոսել առկա պայմաններում դիվանագետներից ունեցած ակնկալիքների մասին: Նիկոլ Փաշինյանը […]
22:49 22.12.2022
Առաջիկայում կստեղծվի ինդուստրիալ կոմիտե, որը վերահսկողություն կիրականացնի հեռուստաընկերությունների վարկանշային չափումների ոլորտում: Այս նպատակով օրինագիծ է մշակվել, որի շուրջ այսօր քննարկում էր կազմակերպվել խորհրդարանում: Հեռուստատեսային դաշտում նոր խաղի կանոններ կսահմանվեն: Ու այդ կանոնները կամրագրվեն օրենքով ու իրավական ուժ կստանան: Ինչի՞ մասին է խոսքը: Ամիսներ առաջ Հայաստանում հեռուստատեսային լսարանի չափումներով զբաղվող միակ` «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունում «Մեդիահաուզ Արմենիա» […]
20:30 22.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին: Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը նշել է. «Նախ շնորհակալություն այցի համար: Զգացված եմ: Մենք առիթ ունենում ենք շատ շփվելու: Քիչ է լինում, որ այսպիսի պաշտոնական շփում ունենանք, բայց կարևոր եմ համարում և՛ անձամբ ինձ համար, և՛ հասարակության, ժողովրդի համար: Մի հանգամանքի վրա եմ ուշադրություն դարձրել՝ հանդիպման ժամանակ […]
19:29 22.12.2022
Արդեն հերթական օրն է՝ Ստեփանակերտի կենտրոնական շուկան անսովոր լուռ է: Վաճառակետերը գրեթե դատարկ են: Շատ գնորդներ արդեն շուկայից դատարկաձետն են հեռանում: «30 տարուց շատ է աշխատում եմ շուկայում: Այսպիսի բան չի եղել էսքան վախտ: Շուկան լրիվ դատարկ է, բոլորը գնացել են տուն ծախելի պեն չկա: Ընդամենը մի քանի կանաչի է, էտ էլ ստեղ են արտադրում: […]
17:24 22.12.2022
Դեկտեմբերի 20-ին ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի առաջին դասակի պարեկները բացահայտեցին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք: Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար պարեկները Մադոյան փողոցում կանգնեցրել էին «Ֆորդ» մակնիշի մի ավտոմեքենա: 30-ամյա տղամարդը հայտնել էր, որ մեքենայում թմրամիջոց է պահում: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջական կասկածանքով տղամարդը հրավիրվեց ոստիկանության Կումայրիի բաժին, […]
09:15 22.12.2022
Եթե հավասարակշռված մոտեցում եք ցուցաբերում արտարժույթի ձեռքբերման հարցում, ապա ավելի լավ է սպասել մինչև դեկտեմբերի վերջ, իսկ հետո որոշում կայացնել, կարծում է Finmir marketplace-ի ֆինանսական փորձագետ Անտոն Կրավցովը։ Այս մասին նա ասել է «Իզվեստիային»։ «Դոլարի և եվրոյի փոխարժեքը ռուբլու նկատմամբ 2022 թվականի դեկտեմբերին գերազանցում է բոլոր երևակայելի և աներևակայելի ռեկորդները։ Վերջին հինգ տարիների ընթացքում զույգերի […]