12:53 21.12.2022
Շարունակվում են ոստիկանության մարզային վարչությունների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքները՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ: «Ներկայացնում ենք Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների՝ դեկտեմբերի 15-ին արձանագրված արդյունքները: Ոստիկանության Արմավիրի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ կաթի գործարանի պատի տակ ինքնաձիգ և այլ զինամթերք է թողել: Արմավիրի քրեական հետախույզները նշված […]
12:22 21.12.2022
Հայաստանում ամեն օր շտապօգնության ծառայություն միջինը ստացվում է 700 ահազանգ։ Իսկ ամեն մի ահազանգ մի կյանք է։ Շտապօգնության բուժանձնակազմի գերխնդիրն է արագ հասնել պացիենտին, առաջին բուժօգնություն ցուցաբերել, անհրաժեշտության դեպքում նաև տեղափոխել բժշկական հաստատություն։ «Ցավով ենք նշում, բայց մեր երկրում՝ հատկապես մայրաքաղաքում, ոչ բոլոր վարորդներն են զիջում շտապօգնության մեքենաներին։ Անգամ օրվա ամենաթեժ ժամին, երբ կան մեքենաների […]
11:48 21.12.2022
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում համացանցով խաբեության մասին տեղեկություն էր ստացվել: Էլեկտրոնային կայքերից մեկի միջոցով անհայտ անձը, ավտոմեքենաների պահեստամասեր ներկրելու պատրվակով քաղաքացիներից խաբեությամբ գումար էր վերցրել: Իրացնելով տեղեկությունները՝ ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Դեկտեմբերի 17-ին նրանք հայտնաբերեցին, հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալեցին ու Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին […]
11:39 21.12.2022
Դեկտեմբերի 20-ին Հնդկաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի հիման վրա՝ քննարկելու Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչության առջև ծառացած հումանիտար ճգնաժամին: Ընդգծվել […]
11:09 21.12.2022
Դեկտեմբերի 17-ին, ժամը 05.00-ի սահմաններում, պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցում մոտեցել են կայանված «ՎԱԶ-2110» մակնիշի մեքենային։ Նրանք տեղում, թմրանյութ օգտագործելու պահին հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Մուշի բաժին են տարել 24, 25 և 27 տարեկան երեք անձանց։ 25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտաբերվել է 0,35 գրամ, իսկ 27 տարեկան […]
10:24 21.12.2022
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը այսօր ներկայացրել է իրավիճակը շրջափակված Արցախում: Պետնախարարն անդրադարձել և կարևորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի քննարկումը: «Իսկապես դա շատ կարևոր էր, որ նորից հնչեց Արցախի հարցը․․․Եվ շատ կարևոր է, որ արձագանքը միակողմանի է, որ դա անընդունելի է, ինչ որ կատարվում է, […]
19:50 20.12.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին և «Եվրամիության երիտասարդ դեսպան» նախաձեռնության մասնակիցներին: Ողջունելով հյուրերին Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ այս հանդիպման համար: Իմ գործունեության մեջ հատկապես երիտասարդների հետ հանդիպումները շատ եմ կարևորում, ի վերջո դուք ապագա կերտողներն եք: Ես 1988 թվականին, ձեր նման երիտասարդ էի, երբ […]
17:21 20.12.2022
Արաբկիր և Նորք-Մարաշ վարչական շրջանների 7 փողոց կանվանակոչվի դերասան Կարպ Խաչվանքյանի, հետախույզ Գևորգ Վարդանյանի, կոմպոզիտոր, երգահան Ալեքսեյ Հեքիմյանի, մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի, Բուժաշխատողների, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի, մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի և բանաստեղծ Հրաչյա Թամրազյանի անուններով: Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում օրակարգի 12 հարցից 7-ը վերաբերել է փողոցներ անվանակոչելուն, 5-ը՝ ավագանու որոշումներում փոփոխություններ կատարելուն: Ավագանու […]
19:06 19.12.2022
Դեկտեմբերի 19-ին, ժամը 17։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի 5-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:36-ին։
18:43 19.12.2022
Արցախ- Հայաստան միջանցքի փակման հետևանքով արդեն 8-րդ օրն է ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության բուժհաստատություներում շարունակում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ մնալ։ Հիվանդանոցներում դադարեցված պլանային բոլոր վիրահատությունները։ Առովատոյան հայտնի դարձավ, որ ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ մահացել է։ Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում։
16:24 19.12.2022
Օրերս ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ամենօրյա շրջիկ ծառայությունն իրականացնելիս ստացան ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու մասին տեղեկություն: Իրացնելով տեղեկությունը՝ Արմավիրի Երևանյան փողոցում հայտնաբերեցին և հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալեցին Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի բնակիչներ 29 և 28-ամյա երկու տղամարդու, իսկ վերջինիս վարած ավտոմեքենան տեղափոխեցին բաժնի հատուկ պահպանվող տարածք: Զննությամբ մեքենայի դիմասրահի մոխրամանում «ալֆա պվպ» […]
16:17 19.12.2022
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին են ներկայացրել անցած մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում գրանցված դեպքերը, ավարտված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների արդյունքները: Մանրամասները՝ տեսանյութում:
22:14 17.12.2022
Ստեփանակերտ-Գորիս միջպետական ճանապարհի փակման հետ կապված պարենի դեֆիցիտ է արդեն նկատվում։ Շրջափակման 6-րդ օրը վաճառասեղաններից տեսականին նվազում է, գնորդների մտահոգությունը՝ ավելանում։ Միրգ-բանջարեղենի որոշ խանութներ արդեն փակվել են, մյուսներն էլ այդ ճանապարհին են։ Մանրամասները՝ տեսանյութում։
17:20 17.12.2022
6-րդ օրն է՝ Արցախում առավոտները լուսանում են Մայր Հայաստանից ու աշխարհից կտրված: Միակ ճանապարհը, որ շարունակում է փակ մնալ ու դժվարություններ ստեղծել, արցախցիներին ստիպում է ավելի ամուր ու վճռական դառնալ, ինքնակազմակերպվել ու հաղթահարել այդ փորձությունը ևս: «Հորիզոնը» մշտապես կապի մեջ է իր արցախցի գործընկերների հետ: Ցուրտ անտառում մրսող կենդանիների մասին է պատմում Դիանան իր մեկ […]
15:48 17.12.2022
Ադրբեջանի քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ամբողջ Արցախի ժողովրդին ոչնչացնելու փորձ: Այս անգամ Ադրբեջանի ցեղասպան մտադրությունը դրսևորվում է Արցախի 120.000 բնակիչների շրջափակմամբ և հումանիտար ճգնաժամի ստեղծմամբ։ Այս մասին տեսաուղերձում նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
19:26 16.12.2022
Հանրապետության անշարժ գույքի շուկայում ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին գրանցվել է 166 հազար 486 գործարք: Այս ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.6 տոկոսով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին տեղեկացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը: «Շուկայում ակտիվացումը պայմանավորված է պահանջարկի ավելացմամբ, որը հանգեցրել է անշարժ գույքի գների աճին: […]
19:12 16.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է Արմավիր և Վաղարշապատ քաղաքներ, որտեղ մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության, ինչպես նաև նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի նոր վարչական շենքերի բացմանը։ Արարողություններին ներկա են գտնվել նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։ ՀՀ ՔԿ […]
18:42 16.12.2022
Ստեփանակերտում վաղը ժամը 15:00-ին նախատեսված հանրահավաքը հետաձգվում է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: Մինչ այդ հանդիպումներ կլինեն Մարտակերտի, Մարտունիի և Ասկերանի բնակիչների հետ, որից հետո կհստակեցվեն հանրահավաքի հետ կապված հետագա անելիքները:
18:24 16.12.2022
Արցախի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Ստեփանակերտի տուն ինտերնատ» ՊՈԱԿ և արձանագրել հումանիտար ճգնաժամի պայմաններում հաստատությունում պահվող անձանց խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից օրեր շարունակ Արցախը շրջափակման մեջ պահելու և գազի մատակարարման դիտավորյալ դադարեցման հետևանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ […]
15:51 16.12.2022
Բեռլինի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում պայթած ակվարիումից 1500 ձուկ սատկել է՝ հայտնել է մայրաքաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցիչը։ Հաղորդվում է, որ միջադեպի ժամանակ երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Ակվարիումից ջուրը թափվել է փողոց՝ կոտրելով հյուրանոցի ապակիներն ու ցուցափեղկերը։ Ակվարիումում եղել է մոտ 97 տարբեր տեսակների 1500 ձուկ, այդ թվում՝ հազվագյուտ: «Ապակին կտրուկ պայթեց, և 1500 […]
20:35 15.12.2022
Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կառավարությունը մարզերին գումար կհատկացնի, նաև կբարձրացնի մարզիկներին տրվող միանվագ գումարները: Այս որոշումներն այսօր կայացվել են կառավարության նիստում: Կառավարությունը 2 միլիարդ 188 միլիոն դրամ կհատկացնի 8 մարզի 23 համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտնեց՝ գումարը 49 ծրագրի համար է: Այս գումարն էլ հատկացնելու արդյունքում, Գնել Սանոսյանի խոսքով, […]
17:37 15.12.2022
Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում այս պահին 14 երեխա են գտնվում, ինտեսիվ հսկողության և թերապիայի բաժնում ևս նորածիններ կան։ Առկա խնդիրներին անդրադարձել է Արցախի հանրային հեռուստատեսությունը։
17:06 15.12.2022
Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով առաջնագծում ստեղծված իրադրությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին […]
16:08 15.12.2022
Դեկտեմբերի 8-ին ոստիկանություն էր զանգել մի քաղաքացի և հայտնել, որ Գյումրու թիվ 2-րդ գերեզմանատան ճանապարհին թողել է հրացան, փամփուշտներ ու նռնակներ։ Ըստ նրա՝ զենք-զինամթերքը ձեռք էր բերել 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո։ Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Ղարիբջանյան խճուղու հասցեներից մեկում՝ աղբամանների հետնամասում, հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կային «Ջ-1» տիպի նռնակ՝պայթուցիչով, 1 […]
19:54 14.12.2022
Արցախցիներն արդեն 2-րդ առավոտն են լուսացնում մայր Հայաստանից ու աշխարհից կտրված, 100-ավորները մնացել են փակ ճանապարհի աջ ու ձախ կողմերում, անհրաժեշտ բուժօգնության կարիք ունեցողները շարունակում են մնալ ծայրահեղ ծանր վիճակում: Ցուրտը, Ադրբեջանի հերթական սադրանքն ու ժամ առ ժամ ավելացող դժվարությունները, սակայն, չեն ընկճում տառապանքներից ու ցավից ավելի ամուր դարձած արցախցիներին: Հենց խուճապ չլինելու և թշնամու […]
18:24 14.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
17:35 14.12.2022
Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը՝ շրջափակման մեջ պահելով Արցախի 120 000 ժողովրդին՝ առաջացնելով հումանիտար աղետ Արցախում։ Երրորդ օրն է մարդիկ զրկված են կենսական նշանակության ապրանքների մատակարարումից։ Այս մասին հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Ադրեջանը դիտավորյալ կտրել է գազամատակարարումը, ձմեռվա այս ցուրտ պայմաններում մարդկանց թողնելով առանց ջեռուցման, տաք ջրի և կենսական այլ […]
16:46 14.12.2022
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում հաղորդում էր ստացվել, որ Իջևանի Տերյան փողոցի բնակիչ, 64-ամյա մի տղամարդ տան բակում աճեցնում ու մշակում է թմրաբույսեր, իսկ տանը պահում է մեծ քանակությամբ թմրանյութ: Իրացնելով ստացված տեղեկությունները, դատարանի որոշմամբ, քրեական հետախույզները խուզարկեցին 64-ամյա տղամարդու տունը: Հայտնաբերեցին և առգրավեցին մոտ 105 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով և սերմերով 30 […]
12:48 14.12.2022
ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է, որ անժամկետ նստացույց ու շարժում են սկսում Երևանում՝ այս փուլում ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ հետևյալ պահանջներով․ «1. ՄԱԿ-ի մարմինները պետք է դատապարտեն Ադրբեջանի ցեղասպանական գործողություններն ու շրջափակումը Արցախի ժողովրդի հանդեպ. 2. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անդրադառնա Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցին՝ հստակ միջազգային երաշխիքներ տրամադրելով. 3. Առնվազն ՄԱԿ-ի […]