Թուրքիայի և Ադրբեջանի քանի՞ քաղաքացի է անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում. ՀՀ կադաստրի կոմիտեի պարզաբանումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Թուրքիայի և Ադրբեջանի քանի՞ քաղաքացի է անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում. ՀՀ կադաստրի կոմիտեի պարզաբանումները

19:26 16.12.2022

Հանրապետության անշարժ գույքի շուկայում ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին գրանցվել է 166 հազար 486 գործարք: Այս ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.6 տոկոսով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին տեղեկացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը:

«Շուկայում ակտիվացումը պայմանավորված է պահանջարկի ավելացմամբ, որը հանգեցրել է անշարժ գույքի գների աճին: Հոկտեմբեր ամսին Երևանում բնակարանների գները, միջինացված, 2021 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 12.9 տոկոսով: Մարզերում գների աճի միջինացված ցուցանիշը կազմում է 19.1 տոկոս: Անշարժ գույքի շուկան առաջինն է արձագանքում տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներին: Քանի որ վերջին 9 ամիսներին 14.1 տոկոս տնտեսական ակտիվության աճ է գրանցվել, առաջինը դա է ազդել է գնողունակ-պահանջարկի վրա: Շուկայի վրա իրենց ազդեցությունն են թողնում նաև հիփոթեքային բարենպաստ պայմաններով ծրագրերը:
Հաճախ քաղաքացիների, նաև որոշ մասնագիտական շրջանների մոտ թյուր կարծիք կա, որ օտարերկրացիների ներհոսքը Հայաստան իր ազդեցությունն է թողել բնակարանների գների վրա: Իրականում գործարքների կառուցվածքում օտարերկրացիների մասնաբաժինը շատ քիչ տոկոս է կազմում և չի կարող ընդհանուր շուկայի գների վրա մեծ ազդեցություն թողնել»,- ասել է Արման Պետրոյանը:

Նրա խոսքերով՝ 2022 թվականի առաջին 10 ամիսներին Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կողմից ձեռք է բերվել 1581 անշարժ գույք: Այն ընդհանուր գործարքների 3.6 տոկոսն է կազմում: Օտարերկրյա քաղաքացիների կողմից հիմնականում ձեռք են բերվում բնակարաններ, հողամասեր, բնակելի տներ: Հայաստանում անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացիները հիմնականում Ռուսաստանից են, որին հաջորդում է ԱՄՆ-ն, Իրանը: Օտարերկրացիները հիմնականում Երևանում են գույք ձեռք բերել, այնուհետև՝ Կոտայքում:

Մասնագետ պատասխանել է նաև հարցին, թե այդ օտարերկրացիների թվում կա՞ն արդյոք Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ:

«Մենք մի քանի անգամ անդրադարձել ենք Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների հարցին, ասել ենք, որ այդ թվերը բավականին փոքր են: Թուրքիայի քաղաքացիների դեպքում 100-ի չի հասնում Հայաստանում այս պահի դրությամբ նրանց ունեցած անշարժ գույքի քանակը: Պետք է նաև նշեմ, որ Թուրքիայի քաղաքացի՝ դեռևս չի նշանակում ազգությամբ թուրք: Իսկ ադրբեջանցի քաղաքացիների դեպքում պետք է նշեմ, որ դա մեկ տասնյակի չի հասնում, ու այդ դեպքում էլ նրանք ազգությամբ ադրբեջանցի չեն»,- ասել է Պետրոսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարեկները 47-ամյա տղամարդուն ձերբակալեցին տերմինալից գողություն կատարելու պահին

16:09 18.07.2025

Պարեկները 47-ամյա տղամարդուն ձերբակալեցին տերմինալից գողություն կատարելու պահին

Հուլիսի 16-ին՝ ժամը 4․55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում տեղադրված վճարային տերմինալից գողություն են անում։ Ահազանգով մեկնած ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները դեպքի վայրում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու: Ձերբակալման պահին նա […] ...

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

15:57 18.07.2025

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ․ «ՀԾԿՀ նախագահն ընդունեց որոշում՝ վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին: ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով՝ ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցեց վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով […] ...

«Երևանի ավտոբուս» ընկերությունն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին

15:51 18.07.2025

«Երևանի ավտոբուս» ընկերությունն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին

Երեկ համացանցում տարածվել է հանրային տրանսպորտում նկարահանված մի տեսանյութ, որտեղ տղամարդ ուղևորը ենթադրյալ անպարկեշտ գործողություններ է կատարել կին ուղևորների նկատմամբ։ Թեմայի վերաբերյալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը պարզաբանում է ներկայացրել․ «Նշված դեպքի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում Մաշտոցի պողոտա-Պուշկինի […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ը

15:35 18.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ը

Բացահայտվել է 175 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 10-ական դեպք՝ հոգեկան […] ...

Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվել

15:32 18.07.2025

Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվել

Իսրայելը գնահատում է, որ վերջին հարվածների արդյունքում Իրանի միջուկային ծրագիրը հետ է մղվել առնվազն երկու-երեք տարով, հայտարարել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Մեր փորձագետների գնահատականը, ոչ միայն ռազմական, ցույց է տվել, որ միջուկային ծրագրին հասցված հարվածը շատ լուրջ է։ Մենք կարծում ենք, որ նրանց ծրագիրը հետ է շպրտվել առնվազն երկու կամ երեք տարով», – […] ...

Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:20 18.07.2025

Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Դողս գյուղի 50-ամյա բնակչից ձեռք է բերում, օգտագործում և իրացնում է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Տվյալը ստուգելու ընթացքում նաև ստացվեց տեղեկություն, որ այս գործընթացին օժանդակում են 50-ամյա տղամարդու քույրն ու նրա որդին: Դողս գյուղում դարանակալման ժամանակ Աշտարակի ոստիկանները նկատել են, […] ...

BACK_TO_TOP