08:38 16.08.2022
Օգոստոսի 16-ին, ժամը 08։12-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․ և անձը չպարզված տասը […]
16:52 15.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 83-ամյա բնակչի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ Իջևան համայնքում հաշվառված 37-ամյա Սուրեն Մանուկյանը և 25-ամյա Արմեն Քամալյանը […]
16:49 15.08.2022
Օգոստոսի 15-ին ժամը 16։30-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 152 հրշեջ-փրկարար, 8 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Շիրակի […]
16:20 15.08.2022
Օգոստոսի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1729 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 168 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 220, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 217 անձ։ 54 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 6-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 9-ը՝ […]
15:09 14.08.2022
Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման […]
13:52 14.08.2022
Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման […]
18:46 13.08.2022
Քաբուլում կանայք դուրս են եկել բողոքի՝ իրենց իրավունքների ոտնահարման դեմ։ Կանայք վանկարկել են «Հաց և ազատություն», «Կրթությունը մեր իրավունքն է», «Օգոստոսի 15-ը Աֆղանստանի համար սև օր է»,- հայտնում է AFP-ն։ Նրանք փորձել են պաշտպանել կրթության իրենց իրավունքը։ Ցուցարարներին ցրելու համար թալիբները օդ են կրակել, ինչի հետևանքով մի քանի կանայք վիրավորվել։ Վիրավորում են տսացել նաև 2 […]
16:44 13.08.2022
Ճապոնիայում «Մեարի» թայֆունը մոտեցել է Տոկիոյին՝ իր հետ բերելով սաստիկ քամիներ և հորդառատ անձրևներ։ «Մեարի» թայֆունը, որը նախկինում մոլեգնում էր Խաղաղ օվկիանոսում, մի քանի ժամ առաջ հարվածել է Հոնսյու կղզու ափին՝ Շիզուկա պրեֆեկտուրայի տարածքում և շարժվում է դեպի հյուսիս-արևելք՝ դեպի Տոկիո։ Որոշ սրճարաններ և ռեստորաններ նախընտրել են ռիսկի չդիմել և կրճատել են իրենց աշխատանքային ժամերը: […]
23:33 12.08.2022
Ինչպե՞ս է Հայաստանը լուծելու պարենի անվտանգության խնդիրը. Հորիզոնի տաղավարում այս մասին զրույց է ծավալվել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ:
21:31 12.08.2022
Օգոստոս 12-ին սկսվել է Տորոնտոյի հայրենակիցներ Խորեն Մարդոյանի եւ Րաֆֆի Դեմիրճյանի՝ հեծանիվներով Տորոնտոյից Օտտավա 389 կմ ճանապարհ կտրելու հատուկ առաքելությունը։ Նրանց նպատակը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված զինվորների բուժման համար նվիրահավաք կատարելն է: Այս մասին պատմում է կանադական «Հորիզոն» շաբաթաթերթը: Հեծելարշավ-նվիրահավաքի ընթացքում հանգանակված գումարն ամբողջությամբ կնվիրաբերվի Երևանի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին՝ ՀՕՄ-ի Կանադայի Շրջանային Վարչության […]
19:50 12.08.2022
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» վերահսկողության ներքո գտնվող որոշ քաղաքներում հակաթուրքական բողոքի գործողություններ են կազմակերպվել։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Դրանք հետևել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Դիվանագետների 13-րդ կոնֆերանսի փակման առնչությամբ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի արած հայտարարություններին։ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ոտքի վրա խոսակցություն է ունեցել Սիրիայի արտգործնախարարի […]
18:42 12.08.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել և պարգևներ է հանձնել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին: «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի շախմատի հավաքականի հերթական մեծ հաջողության առիթով: Պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել՝ զարգացման հաջորդ քայլն անելու համար: Կառավարությունում հյուրընկալել եմ և պարգևներ եմ հանձնել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:
16:18 12.08.2022
Կառավարության վերջին նիստում քննարկված տնտեսական բնույթի ծրագրերի, տնտեսության զարգացման առկա միտումների և խնդիրների վերաբերյալ «Հորիիզոն»-ի տաղավարում Արտակ Հովհաննիսյանը զրուցել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։ «Առաջին 6 ամսվա ընթացքում ՀՀ տնտեսական աճը, տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմել է 11․8 %, որը վերջին 15 տարվա լավագույն ցուցանիշն է՝ առաջին կիսամյակի ակտիվության և որը շատ ուրախալի է։ […]
13:38 12.08.2022
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ համայնքային միջոցներով գրադարանները համալրվում են նոր գրքերով: Ֆեյսբուքյան էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Ընդանուր առմամբ՝ 262 անուն 7400 կտոր գիրք: Դրանք բոլորը երևանյան հրատարակչությունների աշխատանքներն են՝ նկարազարդումներից մինչև տպագրություն:
18:50 11.08.2022
Այսօր Բաքվում ժայթքել է Լոքբաթան ցեխային հրաբուխը, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները ։Սոցցանցերում տարածվել են հրաբխի ժայթքման կադրերը: Հրաբուխը գտնվում է Գարադաղի շրջանի Լոքբաթան գյուղի մոտ։ Ադրբեջանի երկրաբանության և երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ ժայթքումը բավականին հզոր է եղել, այն սկսվել է ուժեղ ձայնով, ապա նկատվել է բոց և ցեխի արտանետում: Լոքբաթանը աշխարհի ամենաակտիվցեխային հրաբուխներից մեկն է: […]
18:22 11.08.2022
Հրաձգության Հայաստանի հավաքականը վերադարձել է Ֆրանսիայի Շատորու քաղաքից, որտեղ օգոստոսի 1-9-ը մասնակցել էր աշխարհի առաջնությանը և նվաճել 4 մեդալ: Հիշեցնենք՝ մեծահասակների պայքարում Լիլիթ Մկրտչյանը (10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց) և Արուսյակ Գրիգորյանը (խառը վազք 10մ, 20+20 կրակոց) դարձել էին բրոնզե մեդալակիր։ Վազող թիրախ, խառը վազք 10մ, 20+20 կրակոց մրցաձևում Գոռ Խաչատրյանը դարձել էր աշխարհի երիտասարդական […]
18:14 11.08.2022
Երբ Wizz Air ընկերության Airbus ինքնաթիռը մոտենում է, փոշի է բարձրանում, մի աղջիկ ընկնում է, մի կնոջ գլխից թռչում է գլխարկը։
16:47 11.08.2022
Օգոստոսի 10-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Մեկնարկից առաջ անձնակազմը հրահանգավորվել է։ Ուժեղացված ծառայության նպատակները անձնակազմին ներկայացրել են պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանն ու Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը։ Պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 375 խախտում, այդ թվում՝ ոչ սթափ՝ 30, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 18 անձի։ […]
16:12 11.08.2022
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հիմնասյուներից է հատուկ նշանակության վարչությունը։ Ահաբեկչության հակազդում, զինված խմբավորումների վնասազերծում, անձանց անվտանգության ապահովում, կարևորագույն օբյեկտների պահպանություն և այլն. սրանք այն հիմնական գործառույթներն են, որ իրականացնում են հատուկ նշանակության վարչության ծառայողները։ Նրանց կարևորագույն առաքելություններից է ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի խաղաղապահ գործունեությանը, ինչպես և հակաահաբեկչական, հակաթմրանյութային և հանցավորության տարբեր դրսևորումների դեմ պայքարի միջազգային […]
12:30 11.08.2022
ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 2մլդ 734 մլն դրամ՝ Ստեփանավան-Յաղդան, Սիսիան-Դաստակերտ, Տաթև-Աղվանի ճանապարհահատվածներում ասֆալտապատման աշխատանքներն ավարտելու կամ դրանք իրականացնելու համար։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։ Վարչապետ Փաշինյանը հատկապես հետաքրքրվել է, թե այժմ ո՞ր փուլում է Տաթև-Աղվանի ճանապարահատվածում առաջացած խնդիրների լուծումը, ապա անդրադարձել է Սյունիքի մարզի այլ ճանապարհահատվածներում իրականացվող աշխատանքներին ու իր դժգոհությունն է հայտնել այդ […]
19:21 10.08.2022
Օգոստոսի 12-25-ը մայրաքաղաքում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող երաժշտական նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ծրագրում 14 համերգ է, երկացանկում՝ հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Փառատոնին մասնակցելու համար Երևան կժամանեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ։
18:12 10.08.2022
Հուլիսի 28-ի ուշ երեկոյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մի կին ու հայտնել, որ Ագաթանգեղոսի փողոցի մի բնակարանից գողություն է կատարվել: Մեկնեց ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Պարզվեց, որ հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացել ու վարձակալած բնակարանից գողացել են երկու ակնոց, մեկ ժամացույց և փող: Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունք միակ ենթադրությունն այն էր, […]