TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+20.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Պետք է արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում Հայաստանի զինծառայող չկա». Փաշինյան

12:40 04.08.2022

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախում վերջին օրերին տիրող իրավիճակին, նշեց, որ Ադրբեջանը շարունակ շահարկում է ԼՂ-ում Հայաստանի ԶՈՒ-ի ներկայությունը։ «Պետք է արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում Հայաստանի զինծառայող չկա»,-ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշտումը. վարչապետ

12:37 04.08.2022

Լեռնային Ղարաբաղում այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բազմիցս եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունն առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար, և մենք բարձր ենք գնահատում […]

̰
Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ իրավիճակը ծայրահեղ սրվել է. Փաշինյան

12:13 04.08.2022

Կառավարության հերթական նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ իրավիճակը ծայրահեղ սրվել է։ Տեղի ունեցած մարտերի հետևանքով, ԼՂ ՊԲ 19 զինծառայող վիրավորվել է, 2 զինծառայող՝ զոհվել։ Վարչապետը խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը և շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավոր զինծառայողներին։ Ապա մանրամասներ է ներկայացրել […]

̰
Ուժեղացված ծառայություն Երևանում

16:14 03.08.2022

Օգոստոսի 2-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Մեկնարկից առաջ անձնակազմին հրահանգավորել են ՀԱԱԳՎ պետ Գեորգի Այվազյանն ու պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը։ Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում պարեկներն արձանագրեցին ճանապարհային երթևեկության կանոնների 344 խախտում։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 23, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 34 […]

̰
Իրանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 90-ի

14:38 03.08.2022

Առնվազն 90 մարդ է զոհվել Իրանում վերջերս տեղի ունեցած հզոր ջրհեղեղների հետևանքով։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ վկայակոչելով բժիշկներին, հայտնել է Tasnim գործակալությունը։ Եվս 8 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ հաղորդվում էր 69 մարդու մահվան մասին։ Իրանում հուլիսի վերջին հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ էին, որի հետևանքով տուժել էր երկրի 31 նահանգներից 24-ը: Ամենաշատը տուժել […]

̰ ̰
̰
Եթե դրամի արժևորումը չլիներ, գնաճը առնվազն մի քանի տոկոսային կետով բարձր կլիներ. Ներսես Երիցյան

19:32 02.08.2022

Եթե դրամի արժևորումը չլիներ, գնաճը առնվազն մի քանի տոկոսային կետով բարձր կլիներ: Այս մասին մամուլի ասուլիսում նշել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Իսկ 2022 թվականի հունիսին 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և կազմել է 10,3%, հայտնել է ԿԲ նախագահի տեղակալը: Նրա խոսքերով՝ օգոստոսի 2-ին տեղի ունեցած Կենտրոնական բանկի խորհրդի նիստի ժամանակ որոշվել է վերաֆինանսավորման […]

̰ ̰
̰ ̰
Հրաչյա Սարգսյանը դժգոհություն է հայտնել շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման առնչությամբ

19:52 01.08.2022

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով կշարունակվեն Երևանյան լճի և Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքները: Առաջիկայում կմեկնարկի գործընթացի երկրորդ փուլը: Առաջին փուլում լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ: Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ աղբաորսիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրվել է ճաղավանդակ, որի քանակն ըստ անհրաժեշտության հանձնարարվել է ավելացնել: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհություն է հայտնել շինհրապարակների […]

̰
̰
Հետպատերազմական շրջանում ո՞ր փուլում է Արցախի վերականգնումը

14:40 30.07.2022

Պատերազմի ավարտից հետո կարողացել ենք Արցախում խնդիրները հստակեցնել ծավալների, տեսակների որակական առումներով և նաև բավականին շատ խնդիրներ լուծել, «Հորիզոնին» տված հարցազրույցում այս մասին ասել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Պատերազմի հետևանքով վնասված կենսական նշանակության ենթակառուցվածքների հիմնական մասը, ճնշող մեծամասնությունը արդեն բավարար չափով վերականգնվել է, գործում է, որոշակի այլընտրանքային լուծումներ ենք տվել, արդեն զգալի հաջողություններ ունենք […]

̰
Ադրբեջանը ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլև վարկաբեկում է ռուսական խաղաղապահ առաքելությունը

14:20 30.07.2022

Ադրբեջանի համար հակամարտությունն իրենց տարբերակով լուծելը և Արցախի հայաթափումը նշանակում է այդ ճանապարհին վերացնել բոլոր խոչընդոտները, տվյալ դեպքում՝ ռուս խաղաղապահների ներկայությունը և Ռուսաստանի ռազմաքաղաքական երաշխիքները։ Այս մասին նշել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում։ «Մյուս խոչընդոտը Արցախի պաշտպանության բանակի և, ընդհանրապես, Արցախի ժողովրդի դիմադրողականության բոլոր մեխանիզմներն ու ռեսուրսներն են, որոնք իրենք որպես վտանգ […]

̰
Միջազգային հանրությունն ինչպե՞ս է ընկալում ադրբեջանական ագրեսիան

14:00 30.07.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում նշել է, որ միջազգային հանրության կողմից քիչ ընկալելի է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունն ու պարբերաբար նախահարձակ գործողությունները, չնայած նրան, որ հայկական կողմը տարբեր կերպ փորձում է իրավիճակը ճշգրտորեն ներկայացնել։ «Մյուս կողմից միգուցե նաև միջազգային հանրության տարբեր դերակատարների կողմից դա ընկալելի է, բայց շահերի տեսանկյունից ակնհայտորեն հաճախակի նրանց […]

̰ ̰
Ի՞նչ իրավիճակ է Արցախում՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին օրերի հրադադարի խախտման դեպքերի ֆոնին

13:24 30.07.2022

Ադրբեջանական զինված ուժերը նախորդ օրերին խախտել էին հրադադարը ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի տարածքում։ Թեմայի շուրջ Հորիզոն լրատվականի հաղորդավար Քրիստինե Ալագուլյանը զրուցել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ։ Վերջինս նշել է, որ հիմա Արցախում համեմատած նախորդ օրերի՝ հարաբերականորեն հանդարտ վիճակ է։ «Հիմա հարաբերականորեն հանգիստ իրավիճակ է, և լրացուցիչ խախտումներ դրանից (նկատի ունի […]

̰
̰
Նռնակը պայթել էր մոտիկ առանձնատան բակում. ոստիկանները բացահայտել են 2020-ի դեպքը

21:25 28.07.2022

2020 թվականի դեկտեմբերի 19-ին նռնակ էր պայթել Սևան քաղաքի Բաբաջանյան փողոցում, ինչի հետևանքով վնասվել էր երկու ավտոմեքենա: Բարեբախտաբար, մարդ չէր տուժել: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, ձեռնարկվել էին միջոցառումներ, սակայն պարզել, թե ով և ինչ նպատակով էր պայթեցրել նռնակը, չէր հաջողվել: Օրերս ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տվյալ, որն իրացնելիս պարզվել է հետևյալը: Բաբաջանյան […]

̰
«Խոսրովի անտառում» ֆոտոթակարդները նկարահանել են կովկասյան ընձառյուծի

21:14 28.07.2022

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին: Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է: Ներկայումս հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:

̰
Արարատ Միրզոյանը և ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը

20:22 28.07.2022

Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ, Մալդիվների Հանրապետության ԱԳ նախարար Աբդուլա Շահիդի հետ։ Շնորհավորելով գործընկերոջը ՄԱԿ ԳԱ հաջող նախագահության կապակցությամբ՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Աբդուլա Շահիդի ներդրումը` ներկայիս համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու և այդ նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու ուղղությամբ, որի […]

̰
Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

20:10 28.07.2022

Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նախարար Միրզոյանի կողմից ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային […]

̰
Կարեն Անդրեասյանը ներկայացրել է, թե որ փուլում են սահմանադրական բարեփոխումների համար մեկնարկած աշխատանքները

17:55 28.07.2022

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այս փուլում տարբեր հանդիպումների շրջանակներում աշխատանքներ է տանում Երևանում և մարզերում՝ հավաքագրելու խնդիրներն ու նախանշելու լուծումները: Այս մասին կառավարության հուլիսի 28-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: «Հիմա հանձնաժողովն ակտիվ աշխատում է մարզերում և Երևանում՝ տարբեր հանդիպումների շրջանակներում: Հանձնաժողովի 5 անդամները կհավաքեն ամբողջ խնդիրներն ու […]

̰
Կառավարության հերթական նիստում ընդունվեց 3 նախագիծ

17:43 28.07.2022

Կառավարության հերթական նիստում ներկայացված հերթական նախաձեռնությամբ նախատեսվում է ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով 2022թ․-ի շրջանակներում դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին հնարավորություն ընձեռել մատչելի և արտոնյալ պայմաններով օգտվելու հիփոթեքային վարկավորման ծրագրից։ Նախագծի վերաբերյալ դիտարկումներ, դեմ արտահայտվողներ չեղան, որոշումն ընդունվեց։ Օրակարգի հաջորդ […]

̰ ̰
Զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքարի օծման արարողություն Աշտարակում

16:53 28.07.2022

Հուլիսի 28-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղի է ունեցել հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքարի օծման արարողություն, որին մասնակցում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Արարողությանը ներկա էին ոստիկանության պետի տեղակալներ, իրավապահ կառույցների, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հանուն հայրենիքի զոհված ոստիկանների հարազատներ, ոստիկանության ծառայողներ։ Խաչքարը բացել է ոստիկանության զորքերի զոհված ծառայողներ՝ եղբայրներ Սամվել և […]

̰
BACK_TO_TOP