17:50 21.08.2022
Ամփոփվեցին Էրզրումում ավարտված Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնության արդյունքները: Հայաստանի բռնցքամարտի պատանիների հավաքականը 6 մեդալ է նվաճել այս առաջնությունում: Հիշեցնենք՝ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Համեստ Աֆրիկյանը (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։ Աֆրիկյանը եզրափակչում շատ բարդ մենամարտ էր անցկացրել Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։ Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթել է հայ մարզուհին, 2-րդ […]
17:35 21.08.2022
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մյունխենում ընթացող մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Էրիկ Բաղդասարյանը հռչակվել է չեմպիոն: Էրիկ Բաղդասարյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է զուգափայտեր վարժությունում։ Նա մասնակցել է նաև օղակների եզրափակչին և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։ Մյունխենում ընթացող Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանի երիտասարդական հավաքականը 1 ոսկե և 2 արծաթե մեդալ է նվաճել։ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել […]
00:00 21.08.2022
Բրիտանական Express թերթի ընթերցողներին զայրացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Ռիշի Սունակի նախընտրական տեսանյութը, որում նա լուսանկարվում է հակատանկային ատրճանակով, հայտնում է Իզվեստիան: Նշվում է, որ քարոզարշավի տեսանյութը հրապարակվել է քաղաքական գործչի YouTube-յան ալիքում։ «Զգուշացե՛ք պարտվողից, քանի որ պարտվողը կորցնելու ոչինչ չունի։ Պարտվողը պայքարում է ամեն սանտիմետրի համար։ <…> Նրանք ավելի շատ են աշխատում, ավելի […]
22:26 20.08.2022
Վիգեն Նազարյանը նվաճել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողի կոչումը։ 87 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտել է իրանցի Աբոլֆազի Ալի Չոուբանիի հետ ևառավելության հասել վերջին արդյունավետ հնարքի շնորհիվ՝ 1:1: Կիսաեզրափակիչում Վիգեն Նազարյանը 9:0 հաշվով պարտության էր մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Մակսատ Սայլաուին։
18:36 20.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած ահաբեկչության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Հիշյալ դեպքի առթիվ հաղորդումը ստացվել է 2022 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 17:40-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից և տեղեկացվել, […]
16:38 20.08.2022
ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետում նոր կամուրջ է կառուցվել։ Ռազմավարական նշանակություն ունենալուց զատ, ակնկալվում է, որ «Բարեկամության» նոր կամրջի շնորհիվ կավելանա սահմանային անցման կետի թողունակությունը։ 1 տարի 48 օր տևած շինարարությունից հետո Հայաստանի Բագրատաշեն -Վրաստանի Սադախլո հատվածում իրականություն դարձավ Հայաստանը Վրաստանին կապող «Բարեկամություն» կամուրջը։ Բագրատաշենով է անցնում Հայաստանից արտահանվող և մեր երկիր ներմուծվող բեռների […]
14:20 20.08.2022
The Daily Beast-ը հայտնում է, որ ուժեղ քամու հետևանքով Տոսկանայի ափամերձ Պիոմբինո քաղաքում «Սատանայի անիվը» գրեթե պոկվել է ծխնիներից: Բարեբախտաբար, ատրակցիոնները չեն աշխատել, և տուժածներ չկան։ Ականատեսները, ովքեր ֆիքսել են քամու հետևանքները, գտնվել են անվտանգ հեռավորության վրա։
13:18 20.08.2022
Թբիլիսյան խճուղուց Աճառյան փողոց տանող ու Մ4 միջպետական ճանապարհին կապող կամուրջը փակ է երթևեկության համար: Վերանորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Ճարտարապետական այս լուծման շնորհիվ ապահովվում է կամուրջների անխափան ծանրաբեռնվածությունը: Աշխատանքները կտևեն շուրջ 1 ամիս: Դեֆորմացիոն կարերի վերանորոգումն առաջին հերթին կապահովի անվտանգ երթևեկություն, բացի այդ նաև կերակարցնի կամրջի կյանքը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:
18:49 19.08.2022
Օգոստոսի 18-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի 73-ամյա մի բնակիչ և հայտնել, որ մոտ 30 րոպե առաջ սպանել է կնոջը: Հայտնել է նաև, որ հիմա ինքը գյուղի կամրջի մոտ է և պատրաստվում է ցած նետվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 73-ամյա տղամարդը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ […]
17:26 19.08.2022
Օգոստոսի 17-ի ցերեկը ոստիկանության Մեծամորի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր տվել Արտաշար գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ առավոտյան ժամը 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, երբ ինքը տանը մենակ քնած է եղել, մտել են տուն և ծնողների մահճակալի ներքնակի տակից գողացել 700 հազար դրամ: Դեպքի վայր մեկնած բաժնի օպերատիվ խումբը պարզեց նաև, […]
18:25 18.08.2022
Օգոստոսի 18-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ կիբեռհանցավորության հակազդման գլխավոր վարչության պետի տեղակալ Կիրիլ Վյատկինի գլխավորությամբ: Պատվիրակությանն ընդունեց Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը: Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին նաև քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանման աշխատակիցները: Քննարկվեցին ժամանակակից կիբեռտիրույթում առկա սպառնալիքներն ու մարտահրավերները, փորձի փոխանակման նպատակով ներկայացվեցին կիբեռհանցավորության […]
18:20 18.08.2022
Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին 757 միլիոն դրամ կհատկացնի 15 բնակավայրում 15 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ուրախալի է համարել այն հանգամանքը, որ հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրի հայտերն իրենց ծավալներով արդեն գերազանցում են այս տարվա ցուցանիշները։ Այս տարի հաստատվել էր 363 ծրագրային հայտ, […]
16:43 18.08.2022
Օգոստոսի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգեր են ստացվել, որ Լոռու մարզի Աքորի գյուղի Կաճաճկուտի սարում խոտհնձի ժամանակ վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, կա վիրավոր: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 17.30-ի սահմաններում Լալվար սարի Ռուշանի գոլատեղ կոչվող հանդամասում Աքորի գյուղի 51-ամյա բնակիչն ու Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը […]
16:26 18.08.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը անդրադարձ է կատարվել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունին: Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 757,935 հազար դրամ հատկացնել Արագածոտնի,Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար […]
16:21 18.08.2022
Օգոստոսի 16-ին, ժամը 22.05-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոցի շենքերից մեկում կրակոցներ են: Նշված հասցե մեկնած Աշտարակի ոստիկանները պարզել են, որ շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ 44 և 58 տարեկան երկու հարևաններ վիճաբանել են, որի ընթացքում 58-ամյա տղամարդու երկու որդիները ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել 44-ամյա տղամարդուն, նա […]
16:06 18.08.2022
Օգոստոսի 17-ի երեկոյան ոստիկանություն մի քանի ահազանգ ստացվեց, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հրավառությունը կատարվել է Վրացական փողոցում։ Կարճ ժամանակ անց հայտնաբերվել է նաև իրականացնողը, որը օտարերկրացի է։ Նա իրավապահներին ներկայացրել է հրավառության նյութերի դատարկ արկղը և հայտնել, որ տեղյակ չի եղել, որ օգոստոսի 17-ից […]
18:19 17.08.2022
«Սուրմալու» տոնավաճառի բակում անցած գիշեր ևս ուժերի գերլարումով շարունակվել են որոնողափրկարարական, տարածքի մաքրման, ինչպես նաև հովացման աշխատանքները։ Նախորդ երեք օրվա ընթացքում ողբերգության վայրից հայտնաբերվել է 16 քաղաքացու դի, գիշերվա դրությամբ նրանցից մեկի ինքնությունը պարզված չէ։ Անհետ կորած է համարվում երկու քաղաքացի՝ Գագիկ Կարապետյան, Վանիկ Ամիրխանյան։ Եթե նրանցից մեկը չնույնականացված քաղաքացին է, ապա անհետ կորած կհամարվի […]
17:40 17.08.2022
Հայ Առաքելական եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որում պարզաբանում է, թե ինչ է կարելի անել սգի ժամանակ և ինչ չի կարելի: «Խնդրում եմ՝ մարդ եղեք ու ձեր սելֆիները, կիսամերկ նկարները, ռեստորանային զվարճանքները, ձեր արձակուրդները մի կիսեք սոցիալական ցանցերում: Բարձր երաժշտություն մի միացրեք, մտածեք, որ ձեր պես հայ մարդիկ տառապում են, […]
17:55 16.08.2022
ՌԴ աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Սուրեն Պապիկյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախում վերջին շրջանում արձանագրված զարգացումները և նշել, որ իրավիճակը շարունակում […]
08:38 16.08.2022
Օգոստոսի 16-ին, ժամը 08։12-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․ և անձը չպարզված տասը […]