TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+24.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Շուշի չայցելելով` ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեն ընդունում, որ ԼՂ-ի հարցը սպառվել է․ քաղաքագետ

14:09 31.08.2022

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի  դիվանագետների՝ Ադրբեջանի կողմից օրերս Շուշիում կազմակերպած խորհրդաժողովին չմասնակցելն ու այդօրինակ քայլերը նշանակում են, որ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան չեն ընդունում, որ ԼՂ-ի հարցը սպառվել է, ինչի մասին խոսում է Ադրբեջանը, և ինչի մասին լուռ համաձայնություն է կարծես թե տալիս Ռուսաստանը։ Այս տեսակետը հայտնեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Հորիզոն»-ին […]

̰
Բացահայտվել է ԵԱՏՄ անդամ պետությունից ՀՀ տեղափոխվող ապրանքների գների բազմակի անգամ պակաս թերհայտարարագրման դեպք

12:58 31.08.2022

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, բացահայտել է ԵԱՏՄ անդամ պետությունից ՀՀ տեղափոխվող ապրանքների գների բազմակի անգամ պակաս թերհայտարարագրման դեպք: Մասնավորապես, օրերս ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ հայր և որդի Մարգարյանների կողմից նախատեսվում է «Մեդեկս Գրուպ» ՍՊԸ-ի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի […]

̰ ̰
̰
Իրաքում ցուցարարները գրավել են կառավարության շենքը

21:50 29.08.2022

Իրաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այստեղ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ շիա առաջնորդ Մուկթադա աս-Սադրը հայտարարել է քաղաքականությունից վերջնականապես հեռանալու մասին: Այս մասին հայտնել է The Sun-ը: Մայրաքաղաք Բաղդադում ցույցերի ընթացքում եղել են բախումներ: Զոհվել է 3 մարդ, առնվազն 19-ը վիրավոր են: Աս-Սադրի հարյուրավոր կողմնակիցներ ներխուժել են Բաղդադի «կանաչ գոտի» […]

̰
Օրբելի եղբայրների փողոցում երկու հոգի փորձել են կոտրել վճարային տերմինալը

20:00 29.08.2022

Օգոստոսի 27-ի առավոտյան՝ ժամը 6։30-ին մոտ, 1-02 զանգած քաղաքացին հայտնում էր, որ Օրբելի եղբայրների փողոցում երկու հոգի փորձում են կոտրել վճարային տերմինալը: «Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Արաբկիրի բաժին, նաև` պարեկային ծառայություն: Պարեկները, որ մոտակայքում ծառայության էին, արագ հասան նշված վայր: Նկատելով նրանց` երկու տղամարդիկ դիմեցին փախուստի: Պարեկները հետապնդեցին` այդ ընթացքում նախազգուշական երկու կրակոց արձակելով օդ: Շուտով […]

̰
Երևանի Դավիթ Բեկ փողոցում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտվել է. ՔԿ

11:14 29.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու սպանության դեպքը: Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցում գտնվող քարի արտադրամասի տարածքում տղամարդու դի լինելու մասին հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 09։40-ին։ Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը, դեպքի վայրի զննությամբ, […]

̰ ̰
Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են հերթական թմրաշղթան

13:18 27.08.2022

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի 38-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրավաճառությամբ։ Ձեռնարկվեցին մի շարք ծավալուն միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և հանցափաստի մեջ մերկացնելու ուղղությամբ։ Քրեական ոստիկանության ծառայողների միջոցառումներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները։ Օգոստոսի 16-ի կեսօրին մայրաքաղաքի Շահամիրյանների […]

̰
̰
Դավթաշենի գյուղմթերքի շուկան արդեն գործում է. քաղաքապետարան

18:14 26.08.2022

Դավթաշենի գյուղմթերքի շուկան արդեն գործում է, տեղեկաղցնում են Երևանի քաղաքապետարանից: «Զբոսայգու հարևանությամբ գտնվող շուկայում առևտրականները գալիս են ամեն օր՝ առավոտյան ժամը 7-ից: Շուկայի տարածքն առանձնացվել էր մի քանի տարի առաջ, բայց առևտրականներն ապրանքն իրացնելու համար ընտրում էին մարդաշատ մայթերն ու խանութների հարակից տարածքները՝ զբաղվելով բացօթյա ապօրինի առևտրով»: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰ ̰
Ամեն առիթ օգտագործեք գիտելիք ստանալու համար. նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Աժ-ի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

20:45 25.08.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է աշակերտներին, անդրադարձել նախագահական ինստիտուտի գործունեությանն ու դերին, որակյալ կրթություն ստանալու, ինչպես նաև պատասխանատու քաղաքացի լինելու անհրաժեշտությանը, դրվագներ է ներկայացրել Անկախության հռչակագրի ընդունման պատմությունից: Նախագահն իր խոսքում, մասնավորապես ասել է. «Իրականում մենք՝ որպես երկիր հաջողություն կարող ենք ունենալ […]

̰
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 42 տոկոսով. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը

20:01 25.08.2022

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Միխայիլ Միշուստինը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել. «Վերջերս Դուք միմյանց հետ քննարկել եք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների օրակարգային հարցերը: […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերը

19:50 25.08.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Հանրապետությունում աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։   «Չոլպոն-Ատայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ քննարկեցինք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերը»,- այս մասին ՀՀ վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

̰
̰
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ-ի համատեղ ծրագրով վերապատրաստվել է շուրջ 150 համայնքային ծառայող

19:30 23.08.2022

 Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ այս անգամ իրականացրեց եռօրյա վերապատրաստում՝ «Ֆինանսավորում հանուն Հայաստանի վերափոխման՝ բացահայտելով ֆինանսավորման աղբյուրները հանուն Հայաստան 2030-ի» ծրագրով՝ «ԿԶՆ բյուջետավորում» թեմայով: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։   Դասընթացներին ներգրավված էին քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես էլ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ֆինանսական, եկամուտների հաշվառման և գանձման ոլորտի մասնագետները: Ծրագիրը հնարավորություն տվեց մասնակիցներին […]

̰
Աննա Հակոբյանն այցելել է Տեղեր համայնքի Ս. Աստվածածին վանք և Թալինի Կաթողիկե վանական համալիր

15:59 23.08.2022

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզ կատարած երկօրյա այցի շրջանակներում այցելել է Տեղեր համայնքի Ս.Աստվածածին վանք։ Վանահայր Տեր Մխիթար Ահարոնյանը, դիմավորելով վարչապետի տիկնոջը, վերջինիս ներկայացրել է վանքի պատմությունը, գավիթի եզակի ճարտապետական լուծումները։ Վանքը կառուցել է 1213թ.-ին իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, ով հանգուցյալ ամուսնու պատվին 7 եկեղեցի է կառուցել Հայաստանում և Արցախում։ Վանքի […]

̰
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երկօրյա այցով Արագածոտնի մարզում է

15:54 22.08.2022

Օգոստոսի 22-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Արագածոտնի մարզ։ Աշտարակում Աննա Հակոբյանին դիմավորել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը տիկնոջ հետ և Աշտարակի համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը՝ նրան ուղեկցելով Պերճ Պռոշյանի տուն-թանգարան։ Թանգարանի տնօրեն Մարինե Թումանյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է թանգարանի ստեղծման պատմությունը։ Թանգարանը հիմնադրվել է 1948 թվականին գրողի՝ Աշտարակ քաղաքում գտնվող հայրական տան […]

̰
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

19:24 21.08.2022

Մյունխենում անցկացված Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանի մեծահասակների հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել։ Կարիերայում երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 38-ամյա Հարություն Մերդինյանը՝ հավասարը չունենալով նժույգթափեր վարժությունում։ Նա վաստակել է 14,733 միավոր և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին։ Նժույգ թափեր վարժության Եվրոպայի 2021 թվականի չեմպիոն Արթուր Դավթյանը 14.033 միավորով ելույթն ավարտել […]

̰
Թուրքիայում բեռնատարը բախվել է սրճարանին, առնվազն 10 մարդ է զոհվել

18:57 21.08.2022

Շաբաթվա ընթացքում երրորդ խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Թուրքիայում։ Ըստ տեղական հեռուստատեսության՝ նախնական տվյալներով զոհվել է առնվազն 10 մարդ։ Պատահարը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանին գտնվող Մարդին նահանգում։ Բեռնատարի արգելակները խափանվել են, այն նախ բախվել է կայանված երկու մեքենայի, իսկ հետո մխրճվել սրճարանի մեջ։ Առնվազն 10 մարդ տեղում մահացել է, մոտ 30-ը՝ վիրավորվել, հայտնում […]

̰
BACK_TO_TOP