17:49 10.08.2022
Oգոստոսի 9-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների փոխգործակցության արդյունքում ապօրինի զենք ու թմրանյութ պահելու հերթական դեպքը բացահայտվեց: Իրացնելով քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալները՝ զենք-զինամթերք և թմրանյութ պահելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա իրավապահները Հյուսիսային պողոտայում ձերբակալեցին և Կենտրոնական բաժին տեղափոխեցին երեք տղամարդու, որոնցից երկուսը՝ Վանաձորի, մեկը՝ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի բնակիչներ: Վանաձորցիների […]
17:37 10.08.2022
Օգոստոսի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում, պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ոստիկաններից մեկը Դիլիջան-Վանաձոր ճանապարհի հարակից անտառից բենզասղոցի ձայն լսելով՝ Դիլիջանի բաժին էր ահազանգել և խնդրել, որ օպերատիվ խումբ մոտենա: Րոպեներ անց բաժնի քրեական հետախույզներն ու պարեկները համատեղ միջոցառումներով պարզեցին, որ նույն օրը «Դիլիջան ազգային պարկի» «Շամախյան» տեղամասի անտառապահն իրեն վստահված պահաբաժնից 2 ուռենի էր ապօրինի […]
17:16 10.08.2022
Արտաշատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Աբովյան գյուղի Խանջյան փողոցի խանութներից մեկում վիճաբանություն է եղել, ինչից հետո հնչել են կրակոցներ։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ օգոստոսի 5-ին Աբովյան գյուղի մի բնակիչ վիճաբանել է 70-ամյա համագյուղացու հետ։ Վիճաբանությունից հետո 70-ամյա տղամարդը գնացել է վիճաբանության մյուս մասնակցի տան մոտ և հրացանից կրակոցներ արձակել։ Փաստի առթիվ Արարատի […]
12:53 10.08.2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակներում մշտապես ոլորտային հսկողություն է իրականացնում հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ։ Այս անգամ վարչության դիտակետում էին հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածք բենզինի և դիզելային վառելիքի ներմուծումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտները, որոնց նկատմամբ իրականացված միջոցառումների նախապատրաստական և ստուգողական աշխատանքների արդյունքում ստացվել են օպերատիվ տվյալներ այն […]
22:19 09.08.2022
Օգոստոսի 9-ին, ժամը 19:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում այրվում են աղբ և խոտ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում այրվում են մոտ 10 խմ աղբ և կենցաղային թափոն։ Հրդեհաշիջման աշխատանքներին […]
18:56 09.08.2022
Օգոստոսի 9-ին, ժամը 17։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում այրվում է կուտակած թուղթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման […]
18:08 09.08.2022
Իրանական «Խայյամ» արբանյակն այսօր տեղական ժամանակով 10։30-ին տիեզերք է դուրս եկել «Союз-2.1б» հրթիռի միջոցով՝ Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ «Խայյամը» իրանական հեռակառավարվող զոնդավորման արբանյակ է, որը տիեզերք է դուրս եկել Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում։ Արբանյակի կառավարմամբ և սպասարկմամբ զբաղվում են իրանցի մասնագետները։ Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեպուրն […]
16:32 09.08.2022
Օգոստոսի 6-ի ուշ երեկոյան 1-02 զանգած քաղաքացին հայտնեց, որ Հյուսիսային պողոտայի կոնֆետների խանութում աշխատակցին վախեցրել և գումար են վերցրել: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդումը փոխանցվեց Կենտրոնական բաժին, որտեղից էլ դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր: Խանութի վաճառողուհին տվեց հաղորդում, որ անհայտ անձը, սպառնալիքներ հնչեցնելով, պահանջել է գումար, այնուհետև դրամարկղից հափշտակել է, նախնական տվյալներով, 520 հազար դրամ […]
10:50 09.08.2022
2022 թ․ առաջին կիսամյակում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հաց-հացաբուլկեղեն և միս-մսամթերք տեղափոխող 514 մեքենայի տրամադրվել է սանիտարական անձնագիր։ Մանրամասները՝ տեսանյութում:
20:49 06.08.2022
Լաչինով են անցնում նաև Արցախի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները՝ գազի խողովակաշարը, էլեկտրաէներգիայի, ինտերնետի և կապի մալուխները: Իսկ մենք տեսանք, թե ինչպես ցուրտ եղանակին Ադրբեջանը անգազ թողեց ամբողջ Արցախին: Այս հարցերն ինչպե՞ս են կարգավորելու այսքան կարճ ժամանակահատվածում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: «Նոր ճանապարհի երկայնքով կառուցվելու է բարձրավոլտ […]
20:32 06.08.2022
Եթե եռակողմ հայտարարության տեքստում 2022 թվականի օգոստոսին Լաչինի միջանցքում գտնվող հայաբնակ համայնքները լքելու մասին խոսք չկա, ինչու՞ են բնակիչները տարհանվում` SHANTNEWS.am-ի այս հարցին անդրադարձել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Հայկ Խանումյանի խոսքով` ռուսական կողմը, ռուսական խաղաղապահ զորախումբը Ադրբեջանի ԶՈՒ-ից ստացել է այդպիսի նամակ` «սկզբից օգոստոսի 5-ով, հետո օգոստոսի 25-ով վերջնագրի պես մի բան», […]
17:36 06.08.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մասնակցում է ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի երկօրյա աշխատանքներին, որոնք մեկնարկել են այսօր: Նիստի օրակարգում են ՀՀ տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցերը, ընթացիկ իրավիճակը և կանխատեսվող զարգացումները: Այսօր ներկայացվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականությանը, գնաճային և արժույթային զարգացումների, ինչպես նաև ՀՀ […]
16:42 06.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ այսօր մեկնարկել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները, որոնք ընթանալու են օգոստոսի 6-7-ը, ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: Նիստին մասնակցում են նախագահ Վահագն Խաչատուրյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի […]
23:10 05.08.2022
Օգոստոսի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Թբիլիսյան խճուղում հայտնաբերել, ձերբակալել և, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել Շենգավիթ համայնքի երկու բնակչի: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել է թղթե փաթեթով դարչնագույն զանգված, որը, ըստ նրա, «շոկո» տեսակի թմրանյութ է: Ձերբակալված տղամարդիկ ներկայացվել են քննչական […]
20:25 05.08.2022
Այսօր ժամը 17:30-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում: Մոտ կես ժամ տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Արթիկի տարածաշրջանի 15 գյուղերի ցանքատարածքներին: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը հայտնել է, որ ահազանգեր են ստացել Արթիկի ու Ախուրյանի համայնքապետարաններից, վարչական ղեկավարներից, որոնք տեղեկացրել են, որ բերքի հիմնական […]
12:35 05.08.2022
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը մի քանի փաստ է ներկայացրել «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի մասին: կազմավորվել է` 1959թ.-ին տարածքը` 95,99 հա նպատակը՝ Անդրկովկասում եզակի պսամոֆիլ /ավազասեր/ էկոհամակարգի, այդ թվում՝ սորուն ավազների բուսական և կենդանական աշխարհի ամբողջականության պահպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումը: արգելավայրը Հայաստանում միակ վայրն է, որտեղ ներկայացված են գեղածնկիկ մատիտեղանմանի /ջուզգուն/ համակեցությունները: արգելավայրը հարուստ […]
21:24 04.08.2022
Հուլիսի 29-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Աշտարակ քաղաքի հանգստի գոտիներից մեկում հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի 34-ամյա մի բնակչի: Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր զանգվածային անկարգությունների մեղադրանքով։ Խափանման միջոցը` կալանք: Նախաքննությունը շարունակվում է։
20:52 04.08.2022
Ինչպե՞ս է ստացվում, որ ռուս խաղաղապահների կողմից փակ համարվող Արցախի օդային տարածք է հասնում ադրբեջանական անօդաչու թռչող սարք, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ից հետո հայտարարվել էր, որ օդային տարածքը փակվում է։ «Հորիզոնի» տաղավարում Վահագն Հակոբյանի հնչեցրած հարցին ի պատասխան ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշել է․ «Օդային տարածքը փակ չէ, չնայած հայտարարվել էր, որ փակվում է, բայց […]
20:08 04.08.2022
Արցախից Հայաստանի զորքերը դուրս բերելու տակ Ադրբեջանը հասկանում է ՊԲ-ի ցրում։ Ադրբեջանցիների երեկ արած հայտարարությունը «Հորիզոնի» տաղավարում ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը որակեց ծայրահեղ անընդունելի։ «Նշեմ, որ այս մասին որևէ կերպ նշված չէ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Ադրբեջանը ցանկանում է, որ լինեն միայն ռուս խաղաղապահները, այն էլ ժամանակավորապես, կետային հսկողությամբ, ճանապարհների վրա, չլինի շփման գիծ։ Օրինակ […]
12:59 04.08.2022
Հայաստանն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում շփման գծի հատման ցանկացած փորձ կկասեցվի ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս կբերվեն: Օգոստոսի 4-ին կայացած ՀՀ կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Արցախում վերջին օրերին առկա լարված իրավիճակին: «Գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր: Մասնավորապես, 2020 […]
12:40 04.08.2022
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախում վերջին օրերին տիրող իրավիճակին, նշեց, որ Ադրբեջանը շարունակ շահարկում է ԼՂ-ում Հայաստանի ԶՈՒ-ի ներկայությունը։ «Պետք է արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում Հայաստանի զինծառայող չկա»,-ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում։
12:37 04.08.2022
Լեռնային Ղարաբաղում այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բազմիցս եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունն առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար, և մենք բարձր ենք գնահատում […]