16:14 23.07.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը արյան դոնոր դառնալու կոչ է անում. «Մեր երկրի արյան պաշարները մշտապես համալրման կարիք ունեն: Դարձե՛ք արյան դոնոր և մասնակից եղե՛ք կյանք փրկելու վեհ գործին: Ի դեպ, արյան անվարձահատույց դոնորներին փոքրիկ անակնկալ է սպասվում: Արյուն հանձնելու պայմաններին ծանոթանալու համար անցե՛ք հղումով` https://blood.am/arm/blood-donors/information»:
15:04 23.07.2022
Երևանի բնակչության պաշտպանության համակարգի բարելավման ու մայրաքաղաքում անվտանգությունը բարձրացնելու նպատակով համայնքը նախաձեռնել է կարևոր մի շարք ծրագրեր: «2021թ. հետողական քայլեր սկսեցին ձեռնարկվել նաև հակահրդեհային նոր հիդրանտների կառուցման ու հնի նորոգման ուղղությամբ: Երևանում տեղադրված շուրջ 600 հիդրանտի գրեթե կեսից ավելին տարիներ շարունակ չէր գործում, ինչը խնդիրներ էր առաջացնում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ: Մի քանի փուլով իրականցվող ծրագրի […]
14:06 22.07.2022
Հուլիսի լույս 21-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում օտարերկրյա մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ ընկերուհու հետ Վազգեն Սարգսյան փողոցում քայլելու ժամանակ մի անծանոթ իրենց մոտենալու պահին պայուսակից հանել է զենքի նմանվող առարկա և պահանջել փող։ Ինքը տվել է իր դրամապանակը, ինչից հետո անհայտ անձը, վերցնելով մեջը եղած փողը, դրամապանակը գցել է ու փախել։ Քրեական ոստիկանության […]
19:45 21.07.2022
Օլեգ Արտեմևը դարձել է 13 տարվա մեջ առաջին ռուս տիեզերագնացը, որն օտարերկրյա գործընկերոջ ուղեկցությամբ դուրս է եկել տիեզերք: Այս մասին հուլիսի 21-ին հայտնել է «Роскосмос»-ը։ Արտեմևի գործընկերն է իտալացի Սամանտա Քրիստոֆորետտին։ Միջազգային տիեզերակայանի 67-րդ երկարաժամկետ արշավախմբի շրջանակներում նրանք ռուսական ծրագրով բաց տիեզերք են դուրս եկել Poisk փոքր հետազոտական մոդուլի միջոցով։ Ելքի պլանավորված տևողությունը 6,5 ժամ […]
17:00 21.07.2022
Հուլիսի 19-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով, ձերբակալել են մայրաքաղաքի 32-ամյա մի բնակչի և տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ: 32-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է: Նա ներկայացվել է քննչական բաժին: Կատարվում […]
16:48 21.07.2022
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին հուլիսի 18-ին: Երեկոյան ժամը հինգին մոտ Հրազդանի կիրճում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք ձերբակալել ու Արաբկիրի բաժին են տարել Էջմիածնի Չարենցի փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է փաթեթ` մեթամֆետամինի նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածով: Տղամարդը ներկայացվել է […]
16:24 21.07.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Ռոզենկրանցը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին, մաղթել արդյունավետ աշխատանք և համոզմունք հայտնել, նա իր երկարամյա մասնագիտական կարողությունները լավագույնս կօգտագործի մեր երկու երկրների հարաբերություններն ավելի ամրապնդելու և զարգացնելու համար։ Նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Շվեյցարիայի […]
15:53 20.07.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
17:47 19.07.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայկական 17 ստարտափ Փարիզում մասնակցել է Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ VivaTech միջազգային ցուցահանդեսին, տեղեկացնում են նախարարությունից: 9 ստարտափ հանդես է եկել «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի ներքո։ Մեծ ներուժ ունեցող ևս 8 ստարտափ միջոցառմանը մասնակցել է որպես այցելու։ Միջազգային նման մասշտաբի միջոցառումները ոչ միայն հնարավորություն են տալիս ներկայացնելու երկիրը, երկրի […]
17:21 19.07.2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ սուրհանդակային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի […]
17:04 19.07.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման արդյունքներով. «Հարգելի՛ պարոն նախարար Հարգելի՛ գործընկերներ Տիկնա՛յք և պարոնա՛յք Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Զբիգնև Ռաուին ջերմ հյուրընկալության համար։ Ուրախ եմ գտնվել Լեհաստանում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարում։ Այս երեք տասնամյակներն առաջընթացի, փոխադարձ վստահության […]
16:20 19.07.2022
Բժշկական փաստաթղթերը պետք է տրամադրվեն զորակոչիկներին. Զորակոչից առաջ իրականացվում է քաղաքացիների առողջական վիճակի հետազոտություն և բժշկական փորձաքննություն, որի արդյունքում որոշվում է զորակոչիկի զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը: Այլ մանրամասներ՝ տեսանյութում:
23:36 18.07.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 11-ից 18-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4903 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 59 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 62, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 վարորդ։ 8 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, […]
22:35 18.07.2022
Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ պետական եկամուտների կոմիտեի «Հյուսիսային» մաքսատան տարածքում կայանված մի ավտոմեքենայից գողություն է արել: Հետագա միջոցառումների արդյունքում հուլիսի 14-ին երևանցին մաքսատան տարածքում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Կումայրիի բաժին։ Նա խոստովանել է, որ հուլիսի 13-ի կեսօրին պահպանվող տարածքում կայանված, […]
21:15 18.07.2022
Ամերիկացի փորձագետները ստեղծել են Dreamer կոչվող նեյրոնային ցանցը, որն օգտագործում է ռոբոտի անցյալի փորձը շրջապատող աշխարհի մոդելը ստեղծելու համար։ Տեխնոլոգիան հիմնված է ալգորիթմների վրա, որոնք պարգևատրում են խելացի մեքենաներին ցանկալի գործողությունների համար, ասում են ինժեներները: Հետազոտության հեղինակները նշել են, որ այս տեսակ ուսուցումը կարող է շատ կարճ ժամանակահատվածում ռոբոտներին նոր հմտություններ սովորեցնել։ Դեմո տեսանյութում նեյրոնային […]
17:49 18.07.2022
Հուլիսի 11-18-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2157 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 274 մեքենա։ Մասնավորապես՝ հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 153, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 213 անձ։ 38 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 9-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 7-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 3-ը՝ […]
16:39 18.07.2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթը՝ 2022թ. հուլիսի 16-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի վերջնամասում գտնվող գերեզմանատան մոտակայքում տեղի ունեցած ավտովթար-վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ հիշյալ վայրում 38-ամյա տղամարդն իր կողմից վարած «Hyundai sonata» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Mersedes» […]