16:14 18.07.2022
Երեկ Հայաստանում ջերմաստիճանը հասել է մինչև 41 աստիճանի, որը պահպանվել է մոտ 2 ժամ: Հայաստանը գտնվում է Արաբական կղզու անապատներից թափանցող ջերմային ալիքների ազդեցության գոտում: Սրանով է պայմանավորված մեր երկրի տարածքում ձևավորված բարձր ջերմային ֆոնը, որը կշարունակվի մինչև հուլիսի 21-ը: Դրանից հետո կդիտվի ջերմաստիճանի որոշակի անկում, ինչը պայմանավորված կլինի արդեն Սև ծովի տարածքից ներթափանցող սառը […]
15:47 18.07.2022
Հանրապետությունում վերջին օրերին գրանցվում է օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան. արդյունքում խոշոր հրդեհների բռնկումները չեն բացառվում: Առավել խոցելի են արգելոցները, խոտածածկ ու բուսածածկ տարածքները: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հանձնարարականով՝ հրշեջ-փրկարարական ջոկատները հուլիսի 13-ից անցել են ուժեղացված ծառայության: Խոսրովի անտառ պետական արգելոցում արդեն իսկ ծավալվել են հենակետեր:
15:15 18.07.2022
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է պաշտոնաթող վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ առնվող տեսանյութ, որը նկարահանվել է անցյալ շաբաթ RAF Eurofighter Typhoon-ի օդաչուների խցիկում օդային լիցքավորման ուսումնական թռիչքի ժամանակ, հաղորդում է Sky News-ը: Տեսանյութը նկարահանել է անձամբ Ջոնսոնը՝ օդաչուի հագուստով։ Երկուշաբթի օրը Ֆարնբորո ավիաշոուում իր ելույթի ժամանակ Ջոնսոնը ծրագրում է Պահպանողական կուսակցության ղեկավարությունը համեմատել թռիչքների հետ, հաղորդում […]
22:38 16.07.2022
Առավելագույն զգոնությունը՝ անփոփոխ հրամայական։ Առաջնագծի ամբողջ երկայնքով շուրջօրյա ծառայությունը շարունակվում է։ Շարունակվում է ամառային զորակոչը։ Բանակը համալրվում է ոչ միայն ընդհանուր հիմունքով, այլև մասնագիտական բարձր գիտելիքը հաշվի առնելով։ Հանձնաժողովներն ընտրում են լավագույններին. Մասնագիտացած տղաների մրցակցությունը թեժ է, հաղթահարման նշաձողը՝ բարձր։ Հատուկ մղում, վարորդների ներգրավմամբ: Հայկական բանակի հերթական թիմը պատրաստվում է մասնակցել բանակային միջազգային ութերորդ խաղերին: […]
18:02 16.07.2022
Հուլիսի 16-ին Թբիլիսում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը […]
15:22 16.07.2022
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի ծառայողները նշեցին կազմավորման 30-ամյակը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանը և պաշտոնատար այլ անձինք: Միջոցառումը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո: ՀՀ վարչապետը, շնորհավորելով Սահմանապահ զորքերի զինծառայողներին, […]
16:47 15.07.2022
11:36 15.07.2022
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոստի փոխանակման կենտրոնի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ, մաքսային զննման են ենթարկել Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից […]
17:00 14.07.2022
Հուլիսի 12-ին՝ ժամը 19։05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 50-ամյա մի կին տվել էր հաղորդում, որ մոտ մեկ ժամ առաջ երթուղային ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, մեջը` փող, վարորդական իրավունքի վկայական, նույնականացման քարտ և այլն: Հանցագործության մասին տեղեկացվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնց ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ […]
16:47 14.07.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով՝ կառավարությունը որոշում է ընդունել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին: ՏԿԵՆ փոխնախարար Վաչե Տերտերյանի զեկուցմամբ՝ առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՏԿԵՆ-ին հատկացնել 11,809,378,358 ՀՀ դրամ, որից 2,6 մլրդ ՀՀ դրամը կուղղվի 2 […]
16:43 14.07.2022
Ապօրինի ծառահատման վերաբերյալ ահազանգը ոստիկանության Վայքի բաժնում ստացվել էր մայիսի 4-ին: Արտավանի անտառպետությունում հայտնաբերվել էին հատված չորս կաղնի և մեկ հացենի: Հարուցվել էր քրեական գործ: Վայքի համայնքային ոստիկանները բաժնի այլ ծառայությունների և մարզային քննչական վարչության գործընկերների հետ իրականացրին բազմաբնույթ միջոցառումներ և պարզեցին, որ հանցագործությունը կատարել է Արենի գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվել է […]
20:00 13.07.2022
Արցախում մեկ հեկտար ցանքատարածքում փորձարկվել է Գյումրիի սելեկցիոն կայանի ստեղծած «Արարատ» սորտանմուշի տեղական եգիպտացորենը։ Արցախում է եղել «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ պատվիրակությունը: Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել են Մարտունու շրջանի Բերդաշեն համայնք, տեղում գնահատել են փորձարկվող եգիպտացորենի ցանքերի վիճակը։ «Արցախում, ընդհանուր առմամբ մեկ հեկտար ցանքատարածքում, փորձարկում ենք Գյումրիի սելեկցիոն կայանի գիտական […]
18:18 13.07.2022
Հուլիսի 12-ին, առավոտյան ժամը վեցին, Շիրակի մարզի պարեկները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրու Իսահակյան փողոցում ձերբակալել և ոստիկանության Մուշի բաժին են բերել 37-ամյա գյումրեցի մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է կաթուցիչ, իսկ գուլպայի միջից՝ թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով: Ըստ նրա` թմրամիջոցն իրենն է, կանեփը քաղել էր Հայկաձոր գյուղի դաշտերից: […]
17:28 13.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը հուլիսի 13-ին այցելել է ԱԻՆ ՔՊՎ Լուսակերտի ուսումնական կենտրոն: Նա շրջել է տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել անձնակազմի հետ: Նախարարի առաջին տեղակալին ներկայացվել է սակրավորական մեքենայի լրակազմը, կազմակերպվել է տեխնիկայի և գործիքների պրակտիկ ցուցադրություն: Ա. Գրիգորյանը հետևել է նաև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների […]
15:40 13.07.2022
Պակիստանցի լրագրողուհին սոցցանցերում հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ապտակել է դեռահասին ուղիղ եթերում, գրում է The Indian Express-ը: Մայրա Հաշմին ուղիղ եթեր է վարել Կուրբան Բայրամի տոնակատարության ժամանակ։ Մինչ կինը խոսում էր տեսախցիկի առջև, նրան փորձել է խանգարել դեռահասը, որը փորձել է ձեռքով հասնել օբյեկտիվին։ Լրագրողուհին փորձել է պահպանել ինքնատիրապետումը, սակայն չի կարողացել՝ […]
15:12 13.07.2022
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տեղեկության համաձայն՝ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներից մեկը խոշոր չափերի կաշառքի դիմաց կազմակերպում է առանց քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայականի տրամադրման գործընթաց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ծառայողական քննության արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով հանդիպել են ոստիկանության կապիտանին։ Վերջինս տեղեկացրել է, […]
13:39 13.07.2022
Հուլիսի 13-ին` ժամը 10:25-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:26-ին, մարվել՝ 12։20-ին: Մինաս Պապյան փողոցի թիվ 10ա հասցեում այրվել է երկու փայտե տնակ […]