17:43 12.07.2022
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ակտիվ բացատրական աշխատանքը՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։ Մասնավորապես, Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի և «Կարաբին» հրացանի կամավոր հանձնման դեպքեր։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մասիսի բաժնի քրեական հետախույզները, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման […]
16:21 12.07.2022
Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա երիտասարդի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել անցած տարվա նոյեմբերի 3-ին: Մեղադրանքը` գողություններ, նաև` սուտ մատնություն: Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները, համագործակցելով Նոյեմբերյանի գործընկերների հետ, հուլիսի 8-ին նրան հայտնաբերեցին Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտակա անտառում, բերեցին բաժին ու ներկայացրին վարույթն իրականացնող մարմնին: 2019 թվականի աշնանը, մեկ այլ անձի հետ, նա մուտք էր […]
23:55 11.07.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 5-ից 11-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4831 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 44 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 45, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ 13 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, […]
23:40 11.07.2022
Հուլիսի 3-ին` ժամը 22.35-ին, ոստիկանություն է զանգել Արմենակյան փողոցի բնակիչներից մեկն ու հայտնել, որ տնից գողություն է կատարվել: Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը, քննիչներ ու փորձաքրեագետներ: Պարզվել է, որ ցերեկվա ժամը երկուսից տանտերը բացակայել էր տնից, իսկ երբ վերադարձել էր, նկատել էր ապակին կոտրած: Գողացել էին նոթբուք: «Իրավապահներն ուսումնասիրեցին տարածքը, փորձեցին […]
19:55 11.07.2022
Հուլիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուանդայի ԱԳ նախարար Վենսան Բիրուտայի հետ։ Հանդիպման սկզբում զրուցակիցները խոսել են Հայաստանի և Ռուանդայի միջև համակողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին՝ երկուստեք ընդգծելով փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ առկա ներուժը։ ԱԳ նախարարի տեղակալը մասնավորապես նշել է ցեղասպանությունների կանխարգելման և դրանց դատապարտման գործում Հայաստանի […]
16:34 11.07.2022
Ոստիկանության Սևանի բաժնում մեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ ահազանգեր էին ստացվում։ Տուժողները հայտնում էին, որ Ծովագյուղում իրենց մեքենաներից գողացել են գազաբալոն և մարտկոց։ Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների օրեր տևած միջոցառումների շնորհիվ գողությունները բացահայտվեցին։ Կասկածանքով բերման ենթարկված 37-ամյա տղամարդը խոստովանեց, որ գողություններն ինքն է արել։ Պարզվեց նաև, որ նա գողոնն իրացրել էր Երևանի ավտոպահեստամասերի շուկաներից մեկում։ […]
16:26 11.07.2022
Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-16-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ «Հարգելի՛ քաղաքացիներ, ամռան շոգ եղանակը միշտ էլ հրդեհների առաջացման որոշակի ռիսկերի է բերում։ Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի […]
10:52 11.07.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների: Նկարագրված պայմաններում վերջինս «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո նամակագրության միջոցով նրան է հանձնել պետական և […]
12:31 10.07.2022
ՌԴ Բալաշիխա քաղաքի Նեկրասովի փողոցի բակում հուլիսի 4-ի ուշ երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել։ Կանայք երկար ժամանակ հարաբերություններ են պարզել՝ վիրավորելով միմյանց, քանի դեռ հակառակորդներից մեկի նյարդերը տեղի տվեցին՝ նա անցավ հարձակման։ Ոչինչ չէր կանխագուշակում ողբերգությունը, սակայն վիճաբանությանը միջամտել է մի երիտասարդ՝ նա թիկունքից հարձակվել է ծեծկռտուք հրահրողի վրա և դանակի առնվազն չորս հարված հասցրել […]
20:58 09.07.2022
Շրի Լանկայում ցուցարարները, որոնք ավելի վաղ ներխուժել էին վարչապետի նստավայր, հրկիզել են կառավարական շենքը: Այս մասին շաբաթ հայտնել է Newswire լրատվական պորտալը: Tense situation near Prime Minister Ranil Wickremesinghe’s private house pic.twitter.com/hxavAFWwtc — NewsWire 🇱🇰 (@NewsWireLK) July 9, 2022 Ավելի վաղ Reuters գործակալությունը նշել էր, որ Լանկայի կառավարության ղեկավար Ռանիլ Վիկրամասինգհեն, ինչպես նաև կղզի-պետության նախագահ […]
18:40 09.07.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեծամոր խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում ծանոթացել է պետական բյուջեի միջոցներով մոդուլային մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների ընթացքին: Շինաշխատանքները մեկնարկել են 2021թ. և նախատեսվում է ավարտել մինչ տարեվերջ: Ծրագրի արժեքն է շուրջ 500 մլն դրամ: Այս մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
16:07 09.07.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այս մասին վարչապետը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: Հիմնանորոգվող ճանապարհահատվածն ընդգրկում է մարզի Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն, Ջրարբի, Ապագա, Լուսագյուղ բնակավայրերը։
15:33 09.07.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում չնախատեսված կանգառ է կատարել Երասխահուն համայնքում: «Չնախատեսված կանգառ Երասխահուն համայնքում: Հարգանքի տուրք մատուցեցի նաև 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:
14:51 09.07.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արաքս խոշորացված համայնքի Գայ բնակավայր: «Արաքս խոշորացված համայնքի Գայ բնակավայրում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կառուցվում է նոր մանկապարտեզ: Կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ այստեղ կհիմնվի նաև առողջության նոր կենտրոն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:
22:09 08.07.2022
Հունիսի 26-ից հուլիսի 4-ը քրեական ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման համակարգմամբ՝ Հայաստանի վարչական տարածքում և սահմանային անցակետերում անցկացվեց անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված՝ «Նելեգալ-2022» միջոցառման առաջին փուլը: Արդյունքում՝ հայտնաբերվել, ապա ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն են ներկայացվել Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվող շուրջ յոթ երկրի 36 քաղաքացի։ Այդ փաստերով կազմվել են […]
21:35 07.07.2022
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի մարզիչներն ու Եվրոպայի առաջնության մեդալակիրներն ամփոփել են մրցաշարի արդյունքները: Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երկրորդ տեղն է զբաղեցրել Եվրոպայում` նվաճելով երեք ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Ոսկե մեդալակիրներն են` Հայկ Պապիկյանը, Մուշեղ Մկրտչյանը, Լյովա Գևորգյանը, արծաթե մեդալ է նվաճել Հարություն Հովհաննիսյանը, իսկ բրոնզե մեդալ` Հայկ Աբրահամյանը: Հավաքականի […]
19:52 07.07.2022
Ամեն օր քաղաքի փողոցներում է հայտնվում մի նոր շուն. ոմանք բարձրաձայնում են շների քանակի ու ագրեսիվության, ոմանք՝ կենդանիների պաշտպանության մասին: «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ն ամեն օր տեղափոխում, հետազոտում, ստերջացնում ու պատվաստում է տասնյակ շների: Մի մասին նաև քնեցնում են, բայց դա արվում է բացառապես կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում, օրինակ՝ լեյշմանիոզ, ժանտախտ հիվանդությունների առկայության ժամանակ: Մանրամասները՝ […]
18:20 07.07.2022
Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 4-ի գիշերը: Ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով Մասիսի կենտրոնական հրապարակից բաժին բերման ենթարկեցին Սիս գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակից և գրպանից հայտնաբերվեց մանրացված, չորացված, մարիխուանայի նմանվող զանգվածով երեք փաթեթ: Ըստ նրա` թմրամիջոցն իրենն է, իր օգտագործման համար, այն պատրաստել էր իր տնամերձում մշակած […]
18:07 07.07.2022
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները ապօրինի պահվող զենքի վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին հուլիսի 1-ին: Ցերեկվա ժամը չորսին Գյումրիի Վարդանանց հրապարակից նրանք բաժին հրավիրեցին Շիրակի մարզի 31-ամյա մի բնակչի՝ մեքենայով հանդերձ: Տրանսպորտային միջոցը կնքվեց: Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին, դատարանի որոշմամբ, մեքենայի սրահում կատարվել է խուզարկություն: […]
17:51 07.07.2022
Հուլիսի 4-ի երեկոյան ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գագարին բնակավայրի բենզալցակայանի մոտ կրակոցներ են հնչել։ Ահազանգով դեպքի վայր էին մեկնել օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Տարածքը զննվել էր. հայտնաբերվել էին ինքնաձիգի երկու տասնյակից ավելի պարկուճներ։ Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի […]