TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+20.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ծեծկռտուք և կրակոցներ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում. ՔԿ-ի տեսանյութը

16:34 28.07.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ: Հիշյալ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի 11-րդ փողոցի 1-ին նրբանցքում տեղի ունեցող ծեծկռտուքի և կրակոցների, ինչպես նաև «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից 36-ամյա կնոջ և 49-ամյա տղամարդու՝ մարմնական վնասվածքներով բժշկական […]

̰
Արարատ Միրզոյանը դիվանագիտական դպրոցի շրջանավարտների վկայագրերի հանձման արարողությանը հանդես է եկել բացման խոսքով

16:08 28.07.2022

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դիվանագիտական դպրոցի շրջանավարտների վկայագրերի հանձման արարողությանը հանդես է եկել բացման խոսքով. «ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հարգարժան նախագահ Հարգելի՛ դեսպան Գաբրիելյան Սիրելի՛ շրջանավարտներ Մինչ ելույթիս հիմնական հատվածին անցնելը՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, պարոն Շահիդ։ Բավականին հագեցած երեք օրերի ընթացքում Դուք նշանակալի հանդիպումներ եք ունեցել ինչպես […]

̰ ̰
Ողբերգական վթար Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

15:11 28.07.2022

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Համաձայն ՀՀ ոստիկանության Սևանի բաժնից ստացված հաղորդման՝ 2022թ. հուլիսի 27-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «BMW X5» և «Վազ 21104» մակնիշի […]

̰ ̰ ̰
̰
Պարեկները հայտնաբերել են ատրճանակի նմանվող առարկա

17:53 26.07.2022

Հուլիսի լույս 21-ի գիշերը՝ ժամը 3։20-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի ոստիկանները Բաշինջաղյան 1-ին նրբանցքում կանգնեցրել են Հրազդան քաղաքի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդի վարած «Տոյոտան»: Կասկած կար, որ մեքենայում կարող են արգելված իրեր լինել: Կասկածները հաստատվել են: Իրերի պահման խցիկում ատրճանակի նմանվող առարկա կար: Վարորդն ու մեքենան ներկայացվել են ոստիկանության Մաշտոցի բաժին: […]

̰ ̰
Ոստիկանության պետն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների կոորդինացիոն բյուրոյի տնօրենին

17:45 26.07.2022

Հուլիսի 26-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն բյուրոյի տնօրեն, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Օլեգ Կոնովալովին։ Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը կարևորեց ԱՊՀ պետությունների ներքին գործերի նախարարությունների ամուր համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ։ Նա մատնանշեց նաև կոորդինացիոն Բյուրոյի աշխատանքը, ինչի շնորհիվ փոխգործակցությունն իրավապահ կառույցների […]

̰
Կրակոցներ Ղազարավան գյուղում. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

17:36 26.07.2022

Հուլիսի 26-ի գիշերը՝ ժամը 2.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց «Աշտարակ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին դիմել Ղազարավան գյուղի բնակիչ մայր ու որդի: Տասնհինգ րոպե անց հիվանդանոցից ստացվեց երկրորդ հաղորդումը. դեմքի քերծվածքներով բուժօգնության էր դիմել հոսպիտալացված կնոջ ավագ որդին` 30 տարեկան: Աշտարակի օպերատիվ խումբն արդեն հիվանդանոցում էր, և նրանց հարցին որդիներն ու մայրը պատասխանեցին, […]

̰ ̰
Ներկայացվել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության գործունեության տարեկան հաշվետվությունը

16:54 26.07.2022

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և պատվիրակության մյուս անդամների մամուլի ասուլիսում ներկայացվել է հայաստանյան պատվիրակության գործունեության տարեկան հաշվետվությունը: Էդուարդ Աղաջանյանը մանրամասն ներկայացրել է աշնանային, ձմեռային, ամառային նստաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները, խոսել եվրոպական երկրներում իր և պատվիրակության մյուս անդամների հանդիպումների և ելույթների մասին։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային ամփոփիչ նստաշրջանում, որի շրջանակում հաստատվում է […]

̰
Մահվան ելքով վթար Երևան քաղաքում

14:26 26.07.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Խանջյան փողոցը Հերացի փողոցին միացնող ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. հուլիսի 26-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, հիշյալ վայրում միմյանց են բախվել «Օպել» և «ՎԱԶ […]

̰ ̰
Փաշինյանի և Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան. Էդուարդ Աղաջանյան

13:52 26.07.2022

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան, սակայն հստակ ժամկետներ դեռևս չեն նշվում: Այս մասին ԱԺ ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք առաջիկայում սպասվում է արտգործնախարարների, երկրների ղեկավարների հանդիպում: «Վերջին շրջանում առավել ևս բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, […]

̰
Դատապարտելի է, որ Ուկրաինայից բացի, ԵԱՀԿ տարածաշրջանում ներկայումս այլ կոնֆլիկտ հետաքրքիր չէ․ Էդուարդ Աղաջանյան

12:44 26.07.2022

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և պատվիրակության մյուս անդամների մամուլի ասուլիսում ներկայացվել է հայաստանյան պատվիրակության գործունեության տարեկան հաշվետվությունը: Էդուարդ Աղաջանյանը մանրամասներ է ներկայացրել աշնանային, ձմեռային, ամառային նստաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունների, եվրոպական երկրներում իր և պատվիրակության անդամների հանդիպումների և ելույթների վերաբերյալ։ Աղաջանյանը անընդունելի ու դատապարտելի է համարել այն, որ Ուկրաինայից բացի, ԵԱՀԿ տարածաշրջանում […]

̰
Եռաբլուր պանթեոնում խնկարկել են մարտի դաշտում ընկածների հիշատակը

09:17 26.07.2022

Պայծառակերպության տաղավար տոնին հաջորդող ննջեցյալների հիշատակության օրը պատարագ և հոգեհանգստյան կարգ է կատարվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում. նշված է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջում: Գնդերեց քահանաները խնկարկել են մարտի դաշտում ընկածների հիշատակը:

̰
̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հուլիսի 24-ին հայտնաբերվել է 911 խախտում

22:22 25.07.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 18-25-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4143 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 75 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 83, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 վարորդ։ 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 23-ը՝ […]

̰ ̰
Որո՞նք են լողափնյա սեզոնի թաքնված վտանգները

21:15 25.07.2022

Սևանա լճի տարածքում, այդ թվում` հանրային 3 լողափերում, հուլիսի 9-ից հատուկ ջրափրկակարական ջոկատն անցել է ուժեղացված ծառայության։ Որո՞նք են լողափնյա սեզոնի թաքնված վտանգները. անվտանգության միջոցառումների, իրազեկման աշխատանքների թեմայով մամուլի ասուլիս են տվել ոլորտի ներկայացուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Բիչախչյանի գեղեցիկ գոլը «Շլյոնսկի» դեմ խաղում

20:00 25.07.2022

Լեհաստանի առաջնության երկրորդ տուրում «Շլյոնսկը» հյուրընկալել էր «Պոգոնին»։ Դաշտի տերերը հաշիվը բացել են 5-րդ րոպեին։ 30-րդ րոպեին հյուրերի կազմում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Խաղն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով:

̰
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք. ԱԱԾ

17:26 25.07.2022

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից իրականացված համալիր և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցի 1/5 հասցեում գործող «Վերնիսաժ» տոնավաճառի վարձակալ հանդիսացող սահմանափակ պատասխանատվության ընկերության ղեկավարն ու պատասխանատու այլ անձինք, նախնական համաձայնության գալով, 2019-2022 թվականների ընթացքում տոնավաճառի տարածքում առկա տաղավարները մեկ գծամետրը օրական […]

̰
Նույնիսկ Քիմ Քարդաշյանին էին հարցրել. Երևանի քաղաքապետին դուր են եկել իր հայտարարության շուրջ քաղաքացիների հումորներն ու արձագանքը

09:58 25.07.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անցկացնում է գործակարգավարական խորհրդակցություն, որի մեկնարկին անդրադարձել է իր վերջին հայտարարության վերաբերյալ արձագանքներին: Հիշեցնենք, որ խոսքը Երևանի 12 վարչական շրջաննեում տեղադրված համակարգի մասին է, որը հնարավորություն է տալիս ամեն առավոտ ժամը 7-ին հնչեցնել Երևանի հիմնը: Նա ասել է, որ ուրախալի է, որ քաղաքացիները Երևանին մեծ պատասխանատվությամբ եմն վերաբերվում և Երևանում տեղի […]

̰
Ամառային ձնագնդի՝ Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում

22:14 24.07.2022

Ամառային ձնագնդի՝ Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում. Երևանի քաղաքապետարանն այս տարի Վարդավառի տոնը նշեց ինքնատիպ նախաձեռնությամբ: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
Առողջապահական փաստաթղթերը թվայնացվում են

11:37 24.07.2022

Առողջապահական փաստաթղթերը թվայնացվում են։ Էլեկտրոնային առողջապահության ներդրման արդյունքում բուժառուները ստիպված չեն լինի հավաքել իրենց առողջությանը վերաբերող թղթերը, առողջապահության ոլորտի պատասխանատուներն էլ կկարողանան մշակել ժամանակի պահանջին համապատասխանող քաղաքականություն: Մանրամասները՝ ՀՀ կառավարության պատրաստած տեսանյութում:

̰
«Բարսելոնան» հաղթել է «Ռեալին». Ռաֆինյայի ֆանտաստիկ գոլը

10:40 24.07.2022

ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղում «Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթել է «Ռեալին»։ Հանդիպման միակ գոլն առաջին կեսում խփել է բրազիլացի Ռաֆինյան։ «Բարսելոնան» հաջորդ խաղը կանցկացնի «Յուվենտուսի» դեմ՝ հուլիսի 27-ին։ «Ռեալը» թուրինյան ակումբի հետ կմրցի հուլիսի 31-ին։

̰
Լույս աշխարհ են եկել անմահ քաջեր Ներսես Ներսիսյանի եղբայրը և Տիգրան Շահբարյանի քույրը

23:55 23.07.2022

Այց հանրապետության արևելյան սահմանագոտի. Պաշտպանության նախարարը հետևել է ծառայության կազմակերպման ընթացքին։ Զինված ուժերի շարքերն է համալրում հայրենիքի պաշտպանների նոր հերթափոխը։ Անդրադարձ ամառային զորակոչի ընթացքին։ Ծառայել հայրենիքին անձնվիրաբար և անմնացորդ նվիրումով. Երիտասարդ մարտիկի դասընթացն են սերտում և զինվորական երդմանը նախապատրաստվում նորակոչիկները։ Սպիտակ բանակի մարտիկը։ 44-օրյա պատերազմի մասնակից, ապագա բժիշկ Արման Երեմյանն ամփոփում է մարտական հուշերը: Եվ՝ […]

̰ ̰
BACK_TO_TOP