18:44 20.05.2022
Կոտայքի մարզի Աբովյան համայնքում անցկացվել է արտակարգ իրավիճակների նախարարության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հրշեջ-տակտիկական ուսումնական համատեղ վարժանքը: Մասնակցել են Կոտայքի ԱԻՆ ՓԾ ՄՓՎ 3 մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժինը, բժշկական ապահովման վարչությունը, Աբովյանի ճանապարհային ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: Ուսումնավարժանքը կազմակերպվել է արտակարգ իրավիճակների նախարարության վետերանների խորհրդի նախաձեռնությամբ:
18:10 20.05.2022
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել Լիտվայի Հանրապետության նախագահին: Մեր երկրների միջև բարձրաստիճան այցերը վկայում են դարերի խորքից եկող ամուր կապերի և նույնական արժեհամակարգի վրա խարսխված մեր […]
17:42 20.05.2022
Մայիսի 20-ին Թուրինում ընթացող ԵԽ 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի և այդ առումով ընդգծել քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված համատեղ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը: Հայ-նորվեգական հարաբերությունների ակտիվացման համատեքստում շեշտվել […]
14:45 20.05.2022
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և տիկին Անահիտ Մինասյանը դիմավորել և ողջունել են Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային և տիկին Դիանա Նաուսեդիենեին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Լիտվայի պետական օրհներգերը։ Նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների […]
12:16 20.05.2022
Մայիսի 20-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, […]
10:37 20.05.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ակտիվորեն համագործակցելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ, բացահայտել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել […]
20:40 19.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Միջխորհրդարանական Միությունում Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանի և Իտալիայի բարեկամական հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրում ունեն նաև խորհրդարաններում գործող բարեկամության խմբերը։ Ջուլիո Չենտեմերոն նշել է, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել և […]
20:33 19.05.2022
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի ունեցած ասուլիսը վերաբերել է Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը: Հիշեցնենք, որ առաջնության պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 22-ին, իսկ բուն առաջնությունը կտևի մայիսի 21-ից 31-ը: Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետությունը, ֆեդերացիան, մյուս գործընկերները արել են առավելագույնը մրցաշարը բարձր մակարդակի կազմակերպելու համար: Մանրամասները՝ […]
18:18 19.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատուն և գրառում կատարել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում: Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես գրել է. «Բարձր գնահատելով Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի մեծ ներդրումն իր երկրի բարգավաճման և հզորացման գործում՝ կարևորում ենք […]
16:06 19.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, հիշյալ կարգավիճակն ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, խմբավորմանը մասնակցելու, ներգրավելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում […]
20:43 17.05.2022
Մայիսի 17-ին` ժամը 15։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, […]
20:25 17.05.2022
ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու համար, քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։ «Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու […]
19:25 17.05.2022
Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը պարգևատրվել էր Երախտագիտության մեդալով: Այսօր նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այդ պարգևը հանձնել է Ժոզե Ավելինու Բետանկուրին: Վահագն Խաչատուրյանը նշել է, որ մեծ ուրախությամբ է հանձնում Հայաստանի […]
16:07 17.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին: Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Դեսպան Մասանորին նշել է, որ այս տարի լրանում է Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են դիվանագիտական […]
23:06 16.05.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, իր խոսքում ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք` քննարկելու երկկողմ օրակարգի հարցերն ու տարածաշրջանային խնդիրները: Այնուամենայնիվ, հարցերը միշտ շատ են, դա ակնհայտ է` […]
22:42 16.05.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 9-ից 16-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4160 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 36 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 50 վարորդ։ 12 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 18-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 77-ը՝ ոչ […]
21:20 16.05.2022
Մայիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1868 խախտում։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 107, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 159 անձ։ 56 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 7-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 10-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 9-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 4-ը՝ […]
17:51 16.05.2022
Մայիսի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները Աշտարակի Սուրբ Սարգսի փողոցում հայտնաբերել և, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել երևանցի 44-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ ու մոխրացած հետքերով կաթուցիչ։ Ըստ տղամարդու` հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել էր վայրաճ կանեփի բույսերից՝ իր օգտագործման համար։ Նշանակվել է […]
16:46 16.05.2022
Ուսումնական տարին մոտենում է ավարտին, առաջիկայում սպասվում է 1-ին դասարանցիների հայտագրման և ընդունելության գործընթացը։ Այսօրվանից էլ մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման համար հայտերի ընդունումը։ Ասուլիսի ընթացքում այս ամենի մասին մանրամասներ է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ «Հնգօրյա աշխատանքային ռեժիմով գործող ուսումնական հաստատություններում 2021-2022 թթ. ուսումնական տարվա ավարտը նախատեսվում է […]