20:38 26.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին մայրաքաղաք Երևանում՝ վարչապետը նշել է. «Մենք մեծ կարևորություն ենք տալիս Չեռնոգորիայի հետ հարաբերություններին և համոզված եմ, որ Ձեր այցը նոր խթան կդառնա մեր հարաբերությունների հետագա զարգացման համար: Հաճույքով արձանագրեցի, որ իրականում մեր մայրաքաղաքների միջև բավականին վաղուց հաստատված […]
17:52 26.05.2022
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ: Մայիսի 25-ին, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ներմուծելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Արարատյան փողոցից բերման ենթարկվեց Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Նրա մոտ հայտնաբերվեց մետաղյա վեց տարա` լցված «ալֆա-փի վի փի» և «մեֆեդրոն» տեսակի […]
19:54 25.05.2022
Ռուս ավտոարշավորդ Դանիիլ Կվյատը բարեգործական ֆուտբոլային հանդիպման ժամանակ կոտրել է Ֆորմուլա 1-ի նախագահ Ստեֆանո Դոմենիկալիի ակնոցը։ «F-1» և «Stars of Sports» թիմերի խաղում աստղերի թիմից է խաղացել Կվյատը։ Հանդիպումն ավարտվել է 3-3 հաշվով։ Հանդիպմանը մասնակցել են Ժերոմ Ռոտենը, Ֆրանչեսկո Տոտին, Լյուդովիկ Ժյուլին, Վիլյամ Գալասը, Մաքս Ֆերստապենը, Ֆերնանդո Ալոնսոն, Սեբաստիան Ֆետելը և մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ։
18:56 25.05.2022
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվել է խաղողի մթերման հարցում իրականացվող քաղաքականությամբ: Վահան Քերոբյանի ներկայացմամբ` կառավարությունն առաջարկում է նախօրոք կնքել բոլոր մթերման պայմանագրերը և ֆինանսավորել ու օժանդակել միայն այն պայմանագրերը, որոնք խաղողի մթերման պարագայում կնքվելու են մինչև հունիսի 30-ը: Մանրամասները` տեսանյութում:
18:45 25.05.2022
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցը վերաբերել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած 2022 թ. հունվար-ապրիլ ամիսների 9.4 % տնտեսական ակտիվության ցուցանիշին: Պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչպիսի գործողություններ է նախատեսում իրականացնել կառավարությունն այդ տեմպը պահելու համար: ՀՀ վարչապետը պատասխանել է, որ ապրիլին գրանցվել է երրորդ հանրապետության պատմության գոյության ամբողջ ընթացքում գրանցված և աշխատավարձ ստացող […]
18:29 25.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում քաղաքական ընդդիմության հավաքի մասնակից Արթուր Անդրանիկի Սեդրակյանին թմրամիջոցներ իրացնելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ մայիսի 12-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանությունում հարուցված և նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության […]
18:19 25.05.2022
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մի օտարերկրացի մաքսանենգ ճանապարհով թմրանյութ է բերում Հայաստան: Հայտնի էր նաև, որ տարբեր թմրամիջոցները նա թաքցնում է իր վարած բեռնատարի կցորդիչի տակ: Տեղեկությունն իրացնելու համար քրեական ոստիկանության ծառայողները համագործակցեցին Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և ճանապարհային ոստիկանության գործընկերների հետ: Մայիսի […]
19:34 24.05.2022
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ: Նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Անջեյ Դուդան գոհունակությամբ են փաստել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում: Միևնույն ժամանակ, երկու երկրների ղեկավարները կարևորել են երկկողմ և բազմակողմ մակարդակներում հայ-լեհական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող […]
18:56 24.05.2022
2021-ին «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում իրականացվել է ավելի քան 1 միլիոն ուռենու և բարդու կտրոնների տնկում, ինչպես նաև ափամերձ տարածքների մաքրում՝ կոշտ կենցաղային թափոններից: Տեղեկացնում է Ջրային կոմիտեն։ Ընդհանուր առմամբ հավաքվել է 375043 կգ թափոն և 1107 կգ վերամշակման ենթակա թափոն, որից 869 […]
23:51 22.05.2022
Բրիտանական Փեյնթոն քաղաքում ճայը սուպերմարկետից 17 կգ սննդամթերք է գողացել։ Թռչնի պատճառած վնասը կազմում է 300 ֆունտ ստերլինգ։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։ Թռչունը համտեսել է կարտոֆիլային սնեյքեր և չիպսեր, ինչպես նաև պանրի համով կրեկերներ։ Ականատեսները պատմել են, որ թռչունը կանգնած է եղել ավտոմատ փականով դռան հետևում և ամեն անգամ ներս է […]
21:34 22.05.2022
Բրյուսելում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
20:55 22.05.2022
Երգչուհի Ալլա Պուգաչովան և հեռուստահաղորդավար և պարոդիստ Մաքսիմ Գալկինն ապրում են Իսրայելում՝ էլիտար առանձնատանը, որը գտնվում է այսպես կոչված իսրայելական Ռուբլյովկայում։ Վիլլայի արժեքը, որը Iz.Ru-ի նկարահանող խմբին հաջողվել է ֆիքսել ուղղաթիռից, կազմում է առնվազն 6 միլիոն դոլար։ Ըստ Iz.Ru-ի՝վիլլան պատկանում է Գալկինի գործարար եղբորը, ով համագործակցում է Ռուսաստանի ուժային կառույցների հետ, ուստի առանձնատունը հավանաբար հնարավոր […]
20:44 22.05.2022
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու […]
20:30 22.05.2022
«Մետագեյթ». այսպես է կոչվում սարքը, որը ստեղծվել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո զինհաշմադամներին օգնելու համար: Այն վիրտուալ իրականության ու ինժեներական հատուկ լուծումների ամբողջություն է, որն ապահովում է ժամանց, բայց որ շատ ավելի կարևոր է՝ հիվանդանոցի պատերից դուրս հեռավար ռեաբիլիտացիայի հնարավորություն է տալիս, կանխում է անշարժության հետևանքով առաջացող 30-ից ավելի հիվանդություն: Այս մասին է ՀՀ կառավարության […]
19:40 22.05.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
14:15 22.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։ Վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
12:27 21.05.2022
Մայիսի 20-ին Թուրինում ընթացող Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։ Նախարարները գոհունակությամբ են նշել երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և պատրաստակամություն հայտնել խթանելու պատմական և բարեկամական կապերի վրա հիմնված հայ-սերբական հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել միջազգային կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի շրջանակներում […]
11:06 21.05.2022
Ղազախստանի հարավում գտնվող Շիմկենթ քաղաքի ծննդատան մոտ մայիսի 21-ին պայթյուն է որոտացել՝ վնասելով բնակելի շենքը։ Այս մասին հայտնում է Zakon.kz պորտալը։ «Պայթյունը որոտացել է Շիմկենթում՝ թիվ 1 ծննդատան մոտ։ Վնասվել է հարակից հինգ հարկանի բնակելի շենքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել միջհիվանդանոցային դեղատանը։ Հնարավոր է, որ թթվածնի բալոն պայթել […]