17:55 01.06.2022
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են 2021-2022 թթ. մշակույթի, կրթության և սպորտի ոլորտներում նշանակալի հաջողություն արձանագրած մի խումբ պատանիներ: Երեխաները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել շենքի պատմությանը: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ միասին ողջունել և շնորհավորել են պատանիներին: «Մաղթում […]
23:44 31.05.2022
Մայիսի 26-ին ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալները, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Աբովյան քաղաքի 3-րդ Միկրոշրջանի 42 և 31 տարեկան երկու բնակչի։ 42-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե 7 փաթեթ, որոնցից 1-ը՝ մարիխուանայի, 6-ը՝ սպիտակ բյուրեղանման զանգվածով։ Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը կանեփ և կրիստալ թմանյութեր են։ […]
21:51 31.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է եղել պատմական ամուր հենքի վրա խարսխված միջպետական համագործակցությունը նոր ուղղություններով համալրելուն վերաբերող հարցերի։ Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի տարբեր գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցությունն ու շփումների ակտիվացումը։ Ընդգծվել է հնարավորինս շուտ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության […]
17:55 31.05.2022
Մայիսի 24-ին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հասրաթյան փողոցում գողություն են կանխել։ Շրջիկ ծառայություն իրականացնելիս նրանք նկատել են կայանված «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելին քանդող տղամարդու և, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Պարզվել է տղամարդու ինքնությունը։ Նա բացատրությամբ հայտնել է, որ փորձել էր գողանալ ավտոմեքենայի կողային […]
17:49 31.05.2022
Մայիսի 26-ի ցերեկը «1-02» զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի 6-րդ փողոցի իր տնից գողություն են արել: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Դիլիջանի բաժին, և օպերատիվ խումբը մեկնեց ահազանգի հետքով: Տանտերը մանրամասնեց, որ ապրիլի 17-ից մինչ այդ օրը, երբ ինքը տանը չի եղել, փականը վնասելով՝ մտել են կից պահեստարաններ ու գողացել 300 կգ մեղրամոմ, […]
16:48 31.05.2022
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Վրաստանի խորհրդարանի նախագահը ողջունել է Հայաստանի նախագահի այցը և նշել, որ առանձնահատուկ գնահատում է Վահագն Խաչատուրյանը Հայաստանի նախագահի կարգավիճակում իր առաջին պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։ «Մեր երկրների միջև եղած դարավոր բարեկամությունը ամրապնդվում է նման բարձր […]
19:59 30.05.2022
Մայիսի 23-30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1280 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 102 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 102, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 148 անձ։ 43 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 8-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 6-ը՝ ստանդարտին […]
18:50 30.05.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 23-30-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3792 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 35 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 45, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ 17 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 16-ը՝ […]
18:30 30.05.2022
Մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Շնորհավորելով բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իրաքում, Կոսովոյում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբանանում, Մալիում և Ղազախստանում գործընկեր երկրների զինծառայողների հետ համատեղ իրականացված խաղաղապահ մարդասիրական առաքելությունների համար։ Բարձր գնահատելով բրիգադի զինծառայողների արհեստավարժությունը՝ […]
18:20 30.05.2022
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Առավոտյան Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել հավաքի շրջանակներում։ Հավաքականին չի միանա Լուկաս Սելարայանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Քոլամբուս Քրյու» ակումբից ստացել է պաշտոնական գրություն, որում նշվում է, որ Լուկաս Սելարայանը մկանային վնասվածք ունի և բաց կթողնի 4-6 շաբաթ: Սարգիս […]
17:30 30.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմյովին: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար, բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նրա տեղակալ Կարեն Գիլոյանը, Բռնցքամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետը ողջույնի […]
16:00 29.05.2022
Ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ իրականացնելու, ինչպես նաև լուսացույցեր ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթն անցել է համայնքին: Հաշվի առնելով վարորդների կողմից հաճախ բարձրացվող խնդիրները՝ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է մի շարք ոլորտային փոփոխություններ: Մանրամասները՝ տեսանյութում:
19:35 28.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Երևանի և Փարիզի միջև օրեցօր ամրապնդվող համագործակցությունը և այդ գործում Փարիզի քաղաքապետի անձնական ներգրավվածությունը: «Վստահ եղեք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ձեր անկեղծ բարեկամությունն ու նվիրվածությունը»,-նշել է նախագահ Խաչատուրյանը: Նա մեծապես արժևորել […]
18:15 28.05.2022
Արցախի Հանրապետության գրավյալ տարածքում ադրբեջանական վանդալիզմի հերթական դեպքն է գրանցվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Ավետարանոց գյուղում Հայրենական Մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանի ոչնչացումը հանցագործություն է ոչ միայն հայերի, այլեւ ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի դեմ»,- գրել է Բեգլարյանը՝ գրառմանը կցելով նաև տեսանյութ: Տեսանյութը՝ Ararat տելեգրամյան ալիքի
16:38 28.05.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
16:21 28.05.2022
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ և կամավորականներ պարգևատրել են մեդալներով։ Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին, նրանց […]
14:25 28.05.2022
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Այնուհետ Փարիզի քաղաքապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: […]
19:45 27.05.2022
Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը: Գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը։ Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Ճանապարհի փլուզված հատվածում իրականացվում են ամրացման աշխատանքներ: Բացի դրանից՝ վերակառուցվում են նաև գործող ստորգետնյա բոլոր հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը: Ճանապարհին հարակից հատվածի ողջ երկայնքով կկառուցվի հենապատ: Աշխատանքները կազմակերպվում են երկհերթ:
19:25 27.05.2022
ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է եռօրյա զորավարժություն, մասնավորապես կրակային պաշտպանության վարժանքներ և հրթիռահրետանային համակարգերի մարտական կրակի ցուցադրություն։ Այդ ամենին երեկ հետևել են նաև ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները։ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարան է բերվել 9K58 Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգը։ Մեքենան նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը, թեթև զրահապատ տեխնիկան, կայանած ինքնաթիռների և […]
18:54 27.05.2022
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել մեր բարեկամ երկրի՝ Չեռնոգորիայի նախագահին՝ իմ հարգարժան գործընկեր Միլո Ջուկանովիչին: Նախագահ Ջուկանովիչի հետ փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք հայ-չեռնոգորյան երկկողմ փոխշահավետ հարաբերությունները ընդլայնելու […]
18:44 27.05.2022
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի դիմավորման պաշտոնական արարողությունը: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Չեռնոգորիայի պետական օրհներգերը։ Նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին: Այնուհետև, զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Չեռնոգորիայի […]
17:46 27.05.2022
Մայիսի 24-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, պարեկային ծառայության Լոռու գումարտակի ոստիկանները երեկոյան շրջայցի ժամանակ Դսեղ գյուղ տանող ճանապարհին նկատել էին երկու տղամարդու, որոնցից մեկը բենզասղոցով ծառ էր կտրում: Մոտեցել են ու պարզել, որ տղամարդկանցից մեկը՝ Դսեղ, մյուսը՝ Չկալով գյուղի բնակիչ են: Ծառահատման թույլտվություն չեն ունեցել, իսկ նրանց մեքենաները բեռնված են եղել փայտանյութով: Տղամարդիկ բերման են ենթարկվել […]