TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+29.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այս հարթակը կնպաստի նաև մեր երկրի անվտանգության համակարգերի հզորացմանը. նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել «ԱրմՀայԹեք 2022» 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը

19:17 31.03.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել մարտի 31-ից ապրիլի 2-ն անցկացվող՝ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով ներկաներին, իր խոսքում նշել է, որ իր համար այս միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի: «Մենք՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության պատասխանատուներս, հասկանալով այս ամենն ու գնահատելով […]

̰
Բացահայտվել է հացատանը տեղի ունեցած կրակոցների դեպքը. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

16:55 31.03.2022

Մարտի 15-ին, ժամերի տարբերությամբ, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգեր էին ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Քաղսի գյուղի բնակիչներ 36 և 27 տարեկան տղամարդիկ։ Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տուժողները վնասվածքները ստացել են Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կիլոմետրին գտնվող հացատանը: Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում հարուցվեց քրեական գործ։ ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

12:13 31.03.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին: Դեսպան Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Իրաքի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը: Բարձր է գնահատվել Իրաքում հայկական համայնքի […]

̰
Բացահայտվել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. երեք անձ կալանավորվել է

23:35 30.03.2022

Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները տրամաբանական ավարտին հասան մարտի 18-ին: Ժամը 21.20-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցից նրանք բաժին բերման ենթարկեցին 28 և 25 տարեկան երիտասարդների, երկուսն էլ՝ մայրաքաղաքի բնակիչներ: Կասկածանքը թմրանյութ պահելը, իրացնելն ու օգտագործելն էր: 28-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով յոթ փաթեթ: Պլաստիկ չորս ձողիկ և նույնանման զանգված հայտնաբերվեց նաև […]

̰ ̰ ̰
̰
Ոստիկանները վնասազերծել են դիմակավորված ու զինված անձանց. կան ձերբակալվածներ

16:57 30.03.2022

Մարտի լույս 30-ի գիշերը ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի խանութներից մեկը մտած անձինք բանկոմատից փորձում են գողություն անել։ Օպերատիվորեն դեպքի վայր հասած Քաջարանի ոստիկանները նկատել են, որ խանութի սրահից դիմակավորված անձ է դուրս եկել ու փախել, իսկ ևս երկուսը խանութում են։ Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետը ներկայանալով՝ պահանջել է հանձնվել։ Այդ ընթացքում […]

̰
ԱՀ ԱԺ-ի հերթական նիստում ընդունված նախագծերը վերաբերել են օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելուն

13:37 30.03.2022

ԱՀ ԱԺ-ում անցկացվել է հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է եղել 6 հարց՝ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Հարցերից մեկն էլ վերաբերել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելուն։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
̰ ̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին

18:16 29.03.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպան Իմանբաևը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ղազախական երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերին:

̰
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր

18:06 29.03.2022

Մարտի 29-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ այս տարի լրանում է Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և մանրամասն քննարկել են հայ-վրացական բարեկամական փոխգործակցության լայն օրակարգին առնչվող հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել երկկողմ և […]

̰ ̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանին

17:00 29.03.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Դեսպան Սխերմերսը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Նախագահ Խաչատուրյանը կարևորել է հայ-նիդեռլանդական բարեկամական հարաբերությունների ու երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնումը: Մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսության, կրթության, գիտության և նոր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման […]

̰
Ալեն Սիմոնյանի պատասխանն Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահին արժանացել է բուռն ծափահարությունների

16:00 29.03.2022

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ղազախստանում՝ Ալմաթիում, մասնակցում է ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին նվիրված միջոցառումներին: Նիստում ՀՀ խորհրդարանի ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակի վրա՝ մասնավորապես անդրադառնալով մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի Փարուխ գյուղ՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: ՀՀ […]

̰ ̰ ̰
Ամասիայում արջը մտել է մեղվապահի բակն ու կոտրել փեթակները

20:55 27.03.2022

Այսօր առավոտյան Ամասիա համայնքի բնակիչ Արտյոմ Դավթյանը նկատել է, որ բակում տեղադրված մեղվի փեթակներից մի քանիսը բացված են, կոտրված, իսկ մեղվաթերթիկները դուրս թափված փեթակներից: Դավթյանները ձյան վրա տեսել են մեծ ոտնահետքեր և դրանցից ենթադրել են, որ բակ մտնողն ու փեթակները վնասողն արջն է։ Դավթյանները SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ արջն իր հետ նաև մեղվաթեթիկներ էր տարել, մի […]

̰
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ինքնաթիռներով մարդասիրական օգնություն է ուղարկվել Ուկրաինա

11:00 27.03.2022

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ինքնաթիռով Ուկրաինայի խաղաղ բնակչության համար ավելի քան 70 տոննա մարդասիրական բեռ է հասցվել բելառուսական Գոմել քաղաք, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիայի Իլ-76 երեք ինքնաթիռներով Ուկրաինայի խաղաղ բնակչության համար ավելի քան 70 տոննա մարդասիրական բեռ է ուղարկվել: Բեռը Բելառուսի Հանրապետության Գոմել քաղաք է ժամանել : Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկի […]

̰
44-օրյա պատերազմի ակտիվ մասնակիցը, որը զոհվեց հրադադարից երկու օր առաջ․ «Զինուժ մեդիայի» տեսանյութը

23:10 26.03.2022

Հատուկ նշանակության մարզումներ անտառներում և լեռնային գոտիներում: ԶՈՒ հետախուզական խմբերը կատարելագործում են հմտությունները։ Վարժանքներ հակաօդային զորքերի ներգրավմամբ։ Ուսումնական զորամասը պատրաստում է օդային սահմանի ապագա պահապաններին։ Հակատանկային զորամասերում պատերազմի փորձը փոխանցում են վերջին զորակոչին ստորաբաժանումները համալրած տղաներին։ Զինուժի անդրադարձը։ Երեք բուժակներ, որոնք կյանքեր փրկեցին պատերազմի օրերին։ Նվիրական ծառայության և սպիտակ բանակի սխրանքների մասին պատմում է Զինուժի […]

̰
̰ ̰
«Ճանաչո՛ւմ, ճանաչո՛ւմ, ճանաչո՛ւմ»․ արցախցիները Ստեփանակերտից դիմել են միջազգային հանրությանը

16:02 26.03.2022

Ստեփանակերտում անցկացվել է խաղաղ հավաք՝ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման պահանջով։ Բանախոսները եռալեզու պաստառներով, ելույթներով ու կոչերով դիմել են միջազգային հանրությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել ու դատապարտել ադրբեջանական ագրեսիան և ճանաչել Արցախի ժողովրդի իրավունքները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Այգեստանում կրակոցներ արձակած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է. ոստիկանության տեսանյութը

15:46 26.03.2022

Մարտի 26-ին, ժամը 05.08-ից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, մեկը մյուսի հետևից ահազանգեր ստացվեցին, որ Այգեստանի 9-րդ փողոցում կրակոցի ձայներ են լսվում: Երբ ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն արդեն ճանապարհին էր, օպերատիվ կառավարման կենտրոնում կրկին ահազանգ ստացվեց։ Զանգողը ստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ մնշանակության գումարտակի ծառայող էր։ Ոստիկանության ավագը հայտնում էր, որ նկատել է դեպի […]

̰
Մեքենայում թմրանյութ է հայտնաբերվել. Արթիկի ոստիկանների բացահայտումը

15:16 26.03.2022

Ոստիկանության Արթիկի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Պեմզաշեն գյուղի 37-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում և օգտագործում: Մարտի 23-ին կասկածվողը Արթիկ-Նոր կյանք ճանապարհից, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչներ: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

̰
Կապանի ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել

14:17 26.03.2022

Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 19-ամյա մի բնակիչ 2019 թվականի աշնանը նույն փողոցի մի տնից գողացել է կենցաղային իրեր: Մարտի 22-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին: Նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ նա 2019-2021 թթ. բնակարանային 6 գողություն էր արել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են:

̰
BACK_TO_TOP