TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

17:58 06.04.2022

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը։ «Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց ունեցա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը:

̰
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները թմրամիջոցների իրացման դեպք են բացահայտել

17:54 06.04.2022

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դրոյի փողոցի 55-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է ձեռք բերում, պահում և իրացնում: Սա դեռ փետրվարի 21-ին էր, և հենց այդ օրն էլ իրավապահները ձեռնարկեցին կոնկրետ գործողություններ: Երեկոյան ժամը 6-ին Դրոյի փողոցից նրանք բերման ենթարկեցին 38-ամյա երկու տղամարդու` մեքենայով հանդերձ: Փաստական տվյալներ կային, որ նրանցից մեկը […]

̰
Գողության փորձ կատարած տղամարդը կալանավորվել է. Նոյեմբերյանի ոստիկանների բացահայտումը

17:39 06.04.2022

Դեպքը Տավուշի մարզում էր եղել մարտի 26-30-ն ընկած ժամանակահատվածում: Բնակարանագողը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր Բերդավան գյուղի տներից մեկի պատուհանը, սենյակները տակնուվրա արել, բայց ոչինչ չգողանալով՝ հեռացել էր: Կատարվածի մասին հաղորդումը ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ստացվեց մարտի 30-ի երեկոյան: Հետախուզական միջոցառումների արդյունքում Նոյեմբերյանի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ գողության փորձը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 37-ամյա […]

̰
̰ ̰
Բացահայտվել է Մարտունի համայնքի բնակչի սպանության դեպքը

18:56 05.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 55-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակչուհին 2022թ. ապրիլի 5-ին՝ ժամը 02:15-ին, հաղորդում է տվել այն մասին, որ նախօրեին՝  ժամը 18:20-ի սահմաններում, 1967թ. ծնված ամուսինը, տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել, նրա մասին տեղեկություն […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

18:24 05.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ նման հանդիպումներն առանձնակի դինամիկա են հաղորդում մեր երկրների միջև համագործակցության զարգացմանն ու հետագա խորացմանը և պետք է հնարավորինս հաճախ լինեն։ Նախագահն ընդգծել է, որ այս այցն առանձնակի նշանակություն ունի, քանի որ տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի […]

̰
Մենք ուզում ենք, որ Սփյուռքի ներուժի ներգրավումը մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման գործում լինի ավելի շոշափելի. վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

18:07 05.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է.  «Ուրախ եմ, որ մենք այս ծրագիրը շարունակաբար իրականացնում ենք՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների: Նաև ուրախ եմ, որ կարող ենք արձանագրել՝ ծրագիրը կոնկրետ արդյունքներ ունի այն նպատակների իրագործման տեսակետից, որ մենք առաջադրել ենք: […]

̰ ̰
Սպանել էր տղամարդուն, դին թողել ծառերի տակ, հագուստը՝ տարել․ Մարտունու ոստիկանների բացահայտումը

17:28 05.04.2022

Ապրիլի լույս 5-ի գիշերը Մարտունի քաղաքում բնակվող մի կին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր տվել, որ ամուսինը ժամեր առաջ տնից դուրս է եկել ու չի վերադարձել, նաև չի պատասխանում հեռախոսազանգերին։ Մարտունու ոստիկանները տղամարդուն հայտնաբերելու նպատակով հենց գիշերվանից սկսեցին որոնողական միջոցառումները։ Հետևողական աշխատանքի արդյունքում արդեն լուսադեմին նրանք տեղեկություններ ունեին, որ անհետ կորածի և Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ […]

̰ ̰ ̰
̰
Շենգավիթի ոստիկանները բացահայտել են Նոր Խարբերդում արված բնակարանային գողությունը

17:58 04.04.2022

Մարտի 26-ին 1-02 զանգած կինը հայտնում էր, որ Նոր Խարբերդի իր տնից գողություն են արել: Ահազանգով դեպքի վայր մեկնեց ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Տուժողը հայտնեց, որ մարտի 13-ից տանը մարդ չի եղել, այդ ընթացքում էլ տնից տարել են բազմոց, չորս նկար և այլ իրեր: Ոստիկաններն ուսումնասիրեցին դեպքի վայրը: Նաև տոմատի մածուկով պատին արված անպարկեշտ […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4690 խախտում

17:49 04.04.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 28-ից ապրիլի 4-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4690 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 55 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 76, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ 31 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 7-ը՝ […]

̰
̰
Անչափահասներին թմրամիջոցներից զերծ պահելու նպատակով դպրոցներում անցկացվում են զրույց-հանդիպումներ

17:16 04.04.2022

Անչափահասներին թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից զերծ պահելու նպատակով ոստիկանությունը մարտի 7-ից ուսումնական հաստատություններում սկսել է հանդիպում-զրույցների միամսյակ: Անչափահասների և երիտասարդության շրջանում թմրամոլությունը և թմրանյութերի անօրինական շրջանառությունն առավելագույնս սահմանափակելու նկատառումով ապրիլի 1-ին քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների ծառայողները հանրակրթական դպրոցներում կանխարգելիչ զրույց-հանդիպումներ անցկացրին։ Ոստիկանները անչափահասների հետ զրուցեցին թմրամոլության հետևանքների մասին: Բացատրեցին, թե ինչու […]

̰ ̰
Չհրկիզվող պահարան, ոսկե զարդեր ու փող էին գողացել. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

16:55 04.04.2022

Մարտի 8-ին մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցի մի տնից գողություն էին արել: Օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստանալով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մեկնել էին դեպքի վայր: Պարզվել էր՝ ժամը 18։30-ից 23։30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին հյուրասենյակի պատուհանը, գողացել չհրկիզվող պահարան, ոսկե զարդեր ու փող: Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում հարուցվեց քրեական գործ: Բացահայտման աշխատանքներին […]

̰
ՌԴ ԳԱ կենտրոնական կլինիկական հիվանդանոցում հրդեհ է բռնկվել

21:14 03.04.2022

Մոսկվայում հրդեհ է բռնկվել ՌԴ գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։ Հրդեհի կադրերը հրապարակել է Shot Telegram ալիքը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փրկարարները մարդկանց տարհանել են այրվող շենքից։ Հրդեհը գնահատվել է առավելագույն բարդության աստիճանի: Առնվազն տասը մարդ դուրս է բերվել շենքից։ Հրդեհի մակերեսը կազմել է 25 քմ։

̰
Արարատ Միրզոյանը Իտալիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը

15:16 03.04.2022

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Երևանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյի հետ: Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը` Արարատ Միրզոյանը և Լուիջի Դի Մայոն գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ընդհանուր արժեքների և պատմական […]

̰
Հրապարակվել են Ղազախստանի նախագահի դեմ մահափորձ ծրագրած գործակալի ձերբակալման կադրերը

13:36 03.04.2022

Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում երևում է օտարերկրյա հետախուզության գործակալի ձերբակալումը, ով ծրագրում էր մահափորձ իրականացնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դեմ։ Տեսանյութը հրապարակվել է Sputnik Ղազախստան Telegram ալիքում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցները ներխուժում բնակարան և ձերբակալում մի  քաղաքացու, հետո խուզարկում տարածքը։ Նշվում է, որ ձերբակալվածից առգրավվել է դիպուկահար հրացան՝ […]

̰ ̰ ̰
̰
Հրապարակվել է ԱԱ-2022-ի պաշտոնական երգը

15:23 02.04.2022

2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի կազմկոմիտեն վիճակահանության արարողության ժամանակ ներկայացրել է մրցաշարի պաշտոնական երգը։ Hayya Hayya (Better Together) երգը դարձել է մրցաշարի պաշտոնական օրհներգը։ R&B և ռեգգի ժանրում ստեղծված երգը կատարում են Տրինիդադ Կարդոնան, Աիշան և Դավիդոն։

̰ ̰
Մասնագիտական օրվա առթիվ շնորհակալագրեր՝ երկար տարիների փորձ ու ներդրում ունեցած երկրաբաններին

18:23 01.04.2022

Երկրաբանների մասնագիտական տոնին ընդառաջ Երկրաբանների միությունը՝ «ԷՅԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հետ համատեղ, կազմակերպել էր «Երկրաբանական ֆորում 2022» խորագրով միջոցառում: Ֆորումին մասնակցում էին նախարարներ, երկրաբանական ոլորտին առնչվող տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող կազմակերպությունների տնօրեններ ու երկրաբաններ։ Ֆորումի ընթացքում մասնակիցները քննարկել են երկրաբանության ոլորտի ամենատարբեր հարցեր, օգտակար հանածոներ արդյունահանող կազմակերպությունների ղեկավարներն էլ մանրամասներ են […]

̰
Մետրոյի քրեական հետախույզները հայտնաբերել են հետախուզվողի՝ բացահայտելով գողություններ

17:45 01.04.2022

Երևանի Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում մարտի 31-ի առավոտյան մայրաքաղաքի Աճառյան փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Արարատի մարզի մի բնակիչ: 29-ամյա կինը ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից, գողություն կատարելու մեղադրանքով, հետախուզվում էր անցած տարվա նոյեմբերի 8-ից: Հետագա միջոցառումների արդյունքում նա խոստովանել է, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում արել էր ավելի […]

̰
Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

16:00 01.04.2022

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ ընդլայնված կազմով: «Հերթական քննարկումն ենք ունեցել Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի և Արցախի արևելյան հատվածում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: Շեշտադրել եմ այն անելիքները, որոնք անհրաժեշտ են ստեղծված դրության հաղթահարման համար: Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում շահագրգիռ կառույցների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ եմ տվել»,- գրել է ԱՀ նախագահը:

̰
BACK_TO_TOP