TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

̰ ̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

19:45 25.03.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանն այսօր այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն: Նախագահ Խաչատուրյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել ստեղծված հնարավորություններին, զրուցել կենտրոնում իրենց բուժումը ստացող անձանց հետ: Նախագահ […]

̰
Բացահայտվել է օտարերկրացի կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք. կան ձերբակալվածներ

16:16 25.03.2022

Ոստիկանության ՔՈ գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և քննչական կոմիտեում պոռնկությանը նպաստելու հոդվածով քննվող քրեական գործի շրջանակներում կատարված նախաքննությամբ ստացվել են Հայաստանում կազմակերպված խմբի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տվյալներ։ Գլխավոր դատախազության համակարգմամբ՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տվյալները հստակեցվեցին, իրականացվեցին ավելի քան մեկ տասնյակ խուզարկություններ, […]

̰ ̰ ̰
̰ ̰
«Եթե մենք գազի գինը ֆիքսենք ռուբլով, կլինի շատ մեծ հաջողություն». Վահան Քերոբյան

17:33 24.03.2022

Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու Մոսկվայի առաջարկի, պարենային ապրանքների դեֆիցիտ չունենալու, փետրվարին արտահանման ծավալների անկման և առաջիկայում արտահանման ծավալների ավելացման հեռանկարի մասին է խոսել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Գազի հետ կապված կա երկու հարց՝ մեկը գնագոյացումն է, մյուսը՝ վճարման արժույթը, և այդտեղ կան էական տարբերություններ։ Եթե մենք գինը ֆիքսենք ռուբլով, դա կլինի շատ մեծ […]

̰
Օտարերկրացու մոտ հայտնաբերվել է մարիխուանա. պարեկների բացահայտումը

17:23 24.03.2022

Մարտի 22-ի վաղ առավոտյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Ադոնցի փողոցից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 24-ամյա մի օտարերկրացու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ՝ ընդհանուր 17 գրամից ավելի քաշով: Երիտասարդը հայտնել է, որ մարիխուանան ձեռք է բերել համացանցի միջոցով և պատրաստվում էր […]

̰
Մահվան ելքով ՃՏՊ-ներ Արմավիրի և Արարատի մարզերում. քննչական կոմիտեի տեսանյութը

16:17 24.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի և Արարատի մարզային քննչական վարչություններում քննություն է տարվում՝ մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2022թ. մարտի 23-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա միջպետական ավտոճանապարհի 13-րդ կմ-ի հատվածում, միմյանց են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհին հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ մյուսը, ստացած մարմնական […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը

16:09 24.03.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել ելույթով: Կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքից արտահանման կամ ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը: Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՌԴ-ից ՀՀ միակ […]

̰
Ավշար համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

10:11 24.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս 1997թ.-ից մինչև 2011թ., այնուհետև 2013թ.-ից մինչև 2022թ. հունվարի 3-ը զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահել է իր […]

̰ ̰ ̰
Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1500 դոլարը

19:43 23.03.2022

Եվրոպայում գազի գինը մարտի 11-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1500 դոլարը։ Ռուսական գազի դիմաց վճարումները ռուբլով փոխանցելու կարգադրությունից հետո, գները Եվրոպայում, շարունակում են արագ աճել՝ մարտի 11-ից ի վեր առաջին անգամ գերազանցելով հազար խորանարդ մետրի դիմաց 1500 դոլարը, և, ըստ Լոնդոնի ICE բորսայի՝ աճել են գրեթե 34%-ով: Չորեքշաբթի օրը […]

̰ ̰ ̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա օրակարգը

18:31 22.03.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ: Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ համատեղ աշխատելու, երկկողմ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և […]

̰ ̰
Մարիխուանան պահել էր աղավնիների բնում․ Անիի ոստիկանների բացահայտումը

17:22 22.03.2022

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մարալիկ քաղաքի 35-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում: Մարտի 17-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, ոստիկանները նրա տան բակի աղավնիների բնից զննությամբ հայտնաբերել են մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի քաշով: Ըստ 35-ամյա տղամարդու՝ կանեփը քաղել էր 2019 թվականի ամռանը […]

̰
Լորուտում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունը բացահայտվել է

17:12 22.03.2022

Մարտի 20-ին՝ ժամը 23։15-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում Տարոնի բաժնից հեռախոսագիր էր ստացվել, որ հրազենային վնասվածքով «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 24-ամյա Էդգար Մելիքսեթյանը, որը բնակվում է Լորուտ գյուղում: Ոստիկանության և քննչական կոմիտեի Լոռու մարզի ստորաբաժանումների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 20-ին Լորուտ գյուղի տներից մեկում Էդգար Մելիքսեթյանն ու […]

̰ ̰ ̰
̰ ̰
Արին Բերդի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզվում են․ ՀՀ ՔԿ

18:42 21.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Արին Բերդի 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ 2022թ. մարտի 21-ին՝ ժամը 08։50-ին, […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4717 խախտում

17:02 21.03.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 14-21-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4717 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 61 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 51, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 59 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 28-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց համարանիշների, 40-ի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին

16:56 21.03.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների հարուստ օրակարգի շուրջ:

̰
Չինական Boeing 737-ի կործանման վայրում անտառային հրդեհ է սկսվել

16:22 21.03.2022

Սոցցանցերում հայտնվել են չինական Boeing 737-ի կործանման վայրում անտառային հրդեհի կադրեր: Weibo սոցիալական ցանցի օգտատերերը հրապարակել են կադրեր, որոնք ենթադրաբար արվել են Չինաստանում՝ China Eastern ավիաընկերության մարդատար Boeing 737-ի վթարի վայրում։ Դրանք հրապարակում է նաև չինական Video Salon Telegram ալիքը, սակայն դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք տեսանյութն իրականում նկարահանվել է ողբերգության վայրում։ Boeing 737-ի կործանումը հանգեցրել […]

̰
BACK_TO_TOP