TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+25.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Շիրակի մարզում որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 6 մետրի

16:11 21.03.2022

Շիրակի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքները։ Սպասարկող ընկերությունները շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատանքը, մարզում դեռ կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 3-5, անգամ 6 մետրի։ Դեռևս փակ են Ցողամարգ-Աշոցք, Ամասիա-Շաղիկ և Արթիկի (Մեծ Մանթաշ և Գեղանիստ) տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհները (միջպետական, հանրապետական և մարզային)։ Մարզի Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների […]

̰ ̰ ̰
̰
Արդիականացվել է հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգը

19:13 19.03.2022

Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգը, վերանորոգվել է միջուկային վառելիքի պահման ավազանը։ Տեղեկացնում է Հայաստանի կառավարությունը։ 2022 թ.-ի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական շուկայի գործարկման նպատակով 2021 թ.-ի ընթացքում մշակվել է անհրաժեշտ իրավական բազա։ Շուկայի ազատականացման և շուկայում էլեկտրոնային առևտրի կազմակերպման ծրագիրն անցել է փորձարկման […]

̰
Ժամանակն է հանդիպելու, ժամանակն է խոսելու. Զելենսկին կոչով դիմել է Մոսկվային

16:07 19.03.2022

Ուկրաինայում ռազմական գործողությունների 24-րդ օրը նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել նոր տեսաուղերձով՝ կոչ անելով Մոսկվային հանդիպել և համապարփակ բանակցություններ սկսել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է բրիտանական «Բի-Բի-Սի»-ն: «Մենք միշտ պնդել ենք բանակցությունների հարցում: Առաջարկել ենք երկխոսություն, առաջարկել ենք լուծումներ խաղաղության համար: Եվ ես ուզում եմ, որ հիմա բոլորը լսեն ինձ՝ հատկապես Մոսկվայում: Ժամանակն է […]

̰
Կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

15:53 19.03.2022

Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում այսօր անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը։ Մրցել է երկու տարիքային խումբ։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները ստացել են դրամական պարգև, հավաստագիր, գավաթ և մեդալ։ Մրցանակներ հանձնել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հանդես եկել ելույթով։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը

20:25 18.03.2022

Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Արարատ Միրզոյանը և Ժան-Իվ Լը Դրիանը մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրագործմանը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն […]

̰
Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները ապրիլի 11-ից կանցկացվեն նոր հարցաշարով

12:07 18.03.2022

2020 թ. մարտի 26-ի ՀՀ կառավարության որոշմամբ, որը ուժի մեջ է մտել անցած տարվա հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետությունը միացել է Եվրամիության անդամ-երկրների՝ վարորդական իրավունքի վկայականների ներկայացվող օրինակելի ձևը, վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական և գործնական քննությունների կարգը, դիմումատուի առողջական չափանիշները և անհրաժեշտ բոլոր իրավական կարգավորումները սահմանող Եվրապառլամենտի և Եվրախորհրդի ընդունած հրահանգին։ Համաձայն նոր կարգի՝ […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի հետ

20:58 17.03.2022

Մարտի 17-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Միրչա Ջոանայի հետ։ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ֊ի հետ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության կապակցությամբ: Այս համատեքստում, որպես համագործակցության զարգացման արդյունավետ գործիք, կարևորվել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների` միջազգային խաղաղապահ առաքելություներին ունեցած […]

̰
Իրանի ափերի մոտ ԱՄԷ-ին պատկանող բեռնանավ է խորտակվել

18:38 17.03.2022

Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող բեռնատար նավը վթարի է ենթարկվել Իրանի հարավային ափերի մոտ՝ Պարսից ծոցում։ Նավում  առնվազն 30 մարդ է եղել, հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի Բուշեր նահանգի նավահանգիստների և նավագնացության վարչությանը։ «Ասսալույեից 48 կիլոմետր հեռավորության վրա տրանսպորտային միջոցներ տեղափոխող նավը խորտակվել է: Անձնակազմի 30 անդամների որոնողական աշխատանքներ են տարվում »,- ասել է վարչության սպա […]

̰
Ոստիկանները բացահայտել են Այգավան գյուղում կատարված դանակահարությունը

18:27 17.03.2022

Մարտի 11-ին՝ ցերեկվա ժամը չորսին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 18-ը չբոլորած երկու պատանի, երկուսն էլ` Այգավան գյուղի բնակիչներ: Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը և պարզել, որ պատանիները Այգավան գյուղից էին տեղափոխվել բժշկական կենտրոն: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն գյուղի բնակիչ, մի խումբ […]

̰
Ի՞նչ վիճակում է տեխնոլոգիական ոլորտը Արցախում. քննարկում ՀՀ ԱԺ-ում

18:09 17.03.2022

Արդեն երկրորդ օրն է՝ ՀՀ ԱԺ-ում Հայաստանի և Արցախի հանրապետությունների խորհրդարանների կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստեր են գումարում: Այսօր նիստերի օրակարգում եղել է Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող կրթական ծրագրերը: Նիստին ներկա Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը ներկայացրել է, թե ինչ վիճակում է տեխնոլոգիական ոլորտը Արցախում: Մանրամասները՝ […]

̰
Բերման ենթարկվածի մոտ թմրամիջոց և սառը զենք կար

17:57 17.03.2022

Ոստիկանության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացրին մարտի 14-ին: Ժամը 19։40-ին «Բարեկամություն» կայարանի նախասրահից բերման ենթարկեցին մայրաքաղաքի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ծխախոտի տուփ, որի մեջ կաթուցիչ էր և մարիխուանայի նմանվող զանգված, իսկ ձեռքի պայուսակում կռփազենք կար: Ըստ երիտասարդի` թմրանյութն իրենն է, անձնական օգտագործման համար: Նշանակվել են փորձաքննություններ, […]

̰
Կացնով ու մուրճով վիճել էին իրար հետ. Արտաշատի ոստիկանների բացահայտումը

17:47 17.03.2022

Մարտի 14-ի երեկոյան մի քաղաքացի ոստիկանության Արտաշատի բաժին էր զանգել ու խնդրել, որ Արտաշատի Երևանյան փողոցի բնակարաններից մեկը շտապ ոստիկան մոտենա: Ահազանգով Երևանյան փողոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ վեճի ժամանակ նույն հասցեում բնակվող 27-ամյա երիտասարդը կացնի բութ կողմով խփել էր մորաքրոջ թիկունքին: 66-ամյա մորեղբայրն էլ քրոջ որդու արարքից վրդովված՝ մուրճով նրա գլխին էր խփել: […]

̰
̰
Ադրբեջանի կողմից խաղաղության մասին խոսակցությունները, մեղմ ասած, անկեղծ չեն․ ՀՀ ՄԻՊ

16:55 17.03.2022

Արցախում Ադրբեջանի կողմից ճնշումների, ահաբեկման, հայաթափման քաղաքականությունը շարունակվում է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Նա վերջերս է վերադարձել Արցախից: Նրա խոսքերով՝ այն, որ Ադրբեջանը թույլ չէր տալիս վթարված գազատարը վերանորոգել, ևս մեկ ապացույց է, որ դա ուղղակիորեն մեկ կետից կառավարվող քաղաքականություն է և ունի […]

̰ ̰
Ապրիլից պարեկային ծառայությունը կգործի Շիրակի և Լոռու մարզերում

12:08 17.03.2022

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի ներկայացրած օրենսդրական նախագծով:  Գործադիրը որոշեց 2 միլիարդ 30 միլիոն 100 հազար դրամ հատկացնել ՀՀ ոստիկանությանը: Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, որ 289 միլիոն 900 հազար դրամ կհատկացվի Լոռու ու Շիրակի մարզերում նոր ձևավորվող Պարեկային ծառայության 140 պարեկային ավտոմոբիլի ձեռքբերման նպատակով, 67 միլիոն 200 հազար դրամ՝ նույն մարզերում ավտոմոբիլների […]

̰ ̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ

20:11 16.03.2022

Մարտի 16-ին Փարիզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը կրթության, գիտության և հաղորդակցության ոլորտներում: Նա նշել է նաև, որ Հայաստանը` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ, շարունակում է […]

̰
Մարսելում վառելիքի թանկացման դեմ մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել

17:16 16.03.2022

Անցած գիշեր հարյուրավոր ցուցարարներ՝ վարորդներ, ֆերմերներ, հասարակ քաղաքացիներ, վառելիքի թանկացման դեմ բողոքի ցույցեր են անցկացրել Մարսելում ու գրեթե այրել քաղաքի մի ամբողջ թաղամաս։ Բրեստում և Լորիենում ցուցարարները փակել են նավթի պահեստը և իշխանություններից պահանջում են ինչ-որ բան անել վառելիքի թանկացումը կասեցնելու համար։

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

15:05 16.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰ ̰
̰
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով վթարի հանգամանքները պարզվում են․ ՔԿ

18:35 15.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ` Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 14-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում միմյանց […]

̰ ̰
BACK_TO_TOP