10:17 15.03.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման, ինչպես նաև քննչական դեպարտամենտների աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևան քաղաքի բնակիչներ Կ․Ե-ն և Ա․Ա-ն 2021-2022 թվականների ընթացքում նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակից ավելի […]
17:55 14.03.2022
Մարտի 5-ին ոստիկանները Գյումրի քաղաքի Մելիք-Սարգսյան փողոցի տներից մեկում 63-ամյա տանտիրոջը մահացած գտան: Դին հյուրասենյակում էր: Տղամարդու գլխին քերծվածքներ ու արնանման հետքեր կային: Կատարվածի մասին տեղացիները չէին ահազանգել: Դեպքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Կումայրիի բաժնում ստացվել էր արտերկրից: Մահացածի եղբայրն էր ահազանգել ու խնդրել, որ Մելիք-Սարգսյան փողոց ոստիկաններ մոտենան: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Նշանակվեց դատաբժշկական […]
17:49 14.03.2022
Մարտի լույս 9-ի գիշերը բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ երիտասարդը հիվանդանոց էր տեղափոխվել Հրազդանի կիրճից: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկում տեղի […]
17:22 14.03.2022
Մարտի 12-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերել ու բերման են ենթարկել Այնթապ գյուղի 38-ամյա մի բնակչի: Նա 2021 թվականի դեկտեմբերի 17-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Խափանման միջոցը` կալանք: Պարզվել է, որ 38-ամյա տղամարդը նախորդ տարվա մարտի 18-ից հետախուզվում էր նաև Ռուսաստանի իրավապահների […]
17:14 14.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ընկերության տնօրենը բուժքույրերի վերապատրաստման՝ 2018թ. իրականացվելիք դասընթացները Մեղրի քաղաքում կազմակերպելու նպատակով, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորին հասցեագրված […]
10:44 13.03.2022
Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում` ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի մոտակայքում, մի քանի հրթիռ է ընկել։ Այս մասին հայտնել է Իրաքի ազգային լրատվական գործակալությունը։ Աղբյուրի տվյալներով՝ քաղաքում առնվազն երեք պայթյուն է որոտացել, հնչում են տագնապի ազդանշանները: Բացի այդ, աշխատանքը դադարեցրել է Իրաքի Քրդական ինքնավար շրջանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանը, տարածաշրջանում դադարեցվել է քաղաքացիական ավիահաղորդակցությունը: Էրբիլի նահանգապետ Օմեդ […]
16:55 12.03.2022
Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են: Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ լարված մարտեր են ընթանում Կիևի արվարձաններում: Գիշերը ռմբակոծվել է Մարիուպոլը և Նիկոլաևը, առավոտյան՝ Վասիլկովը: Չեռնիգովը մնացել է առանց էլեկտրականության, գազի և ջրի: Ռուսական կողմը այս մասին տվյալներ չի հաղորդել, սակայն հայտարարել է, որ ուկրաինական մի քանի բնակավայր անցել է ռուսական բանակի վերահսկողության տակ: Ռուսաստանն […]
15:57 12.03.2022
Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման առթիվ: Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար իրավիճակին։ Այս առումով, նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների […]
19:19 11.03.2022
Մարտի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Նախարարներ Միրզոյանը և Շալենբերգն անդրադարձել են Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցության օրակարգին։ Տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի համատեքստում նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում […]
17:57 11.03.2022
Ոստիկանության Արմավիրի բաժնի և մարզային վարչության ենթակա այլ տարածքային ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և ՊՊԳՎ տարածքային ստորաբաժանման ծառայողները Արմավիր քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Միջոցառման ընթացքում ստուգվել է 750 մեքենա, հայտնաբերվել են մահակներ, դանակներ և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք, հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Բացահայտվել է ապօրինի որսի 2 դեպք։ […]
17:45 11.03.2022
Այս ժամի ամփոփ տեղեկատվությունը Ուկրաինայի ռազմական գործողություններից: Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններից տեսանյութեր են հրապարակել Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունները: Մարիուպոլի շուրջ օղակը սեղմվում է: Ռուսական ուժերը հայտնում են Վալնովախա քաղաքը գրավելու մասին: Հաղորդագրություններ կան Լուցկում օդանավակայանի թիրախավորման մասին: Ուկրաինայի այլ տարածքներում լռության ռեժիմ է հայտարարված: Մանրամասները՝ ռեպորտաժում:
14:52 11.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն […]
14:07 11.03.2022
Փետրվարի 5-ին` ժամը 03։35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի գազալցակայանում զինված հարձակում է եղել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերի ծառայողները պարզել էին, որ ժամը 03։00-ի սահմաններում դիմակավորված երկու անձ, որոնցից մեկը՝ ինքնաձիգով, հարձակվել էին գազալցակայանի աշխատակիցների վրա։ Մտել էին աշխատասենյակ, բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, ինքնաձիգից կրակել հատակին […]
11:20 11.03.2022
Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է ռիսկերի կառավարման համակարգը՝ համալրելով նորարարական մոտեցումներով: Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ներդրված նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս թիրախավորել առավել ռիսկային գործոնները՝ նվազեցնելով ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային զննման դեպքերի քանակը: Նոր գործիքակազմի շնորհիվ զննման դեպքերի քանակի տեսակարար կշիռը, ընդհանուր դեպքերի մեջ, նախորդ տարիների համեմատ՝ 2021 թվականին արդեն իսկ նվազել է […]
19:36 10.03.2022
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Քննարկվել են Հանրապետությունում ստեղծված անվտանգային ու հումանիտար խնդիրները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գազատարի վնասված մասը գտնվում է հակառակորդի դիրքի մոտ, որը վերանորոգելու համար արդեն երեք օր է՝ ադրբեջանական կողմը խոչընդոտում է առանց հիմնավորման: «Կասկածից վեր է, որ թե՛ գազատարի վնասումն ու վերանորոգման աշխատանքների […]
18:50 10.03.2022
Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն արդեն երրորդ անգամ մեկնարկում է «իԳործ» ծրագիրը՝ սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն տալով մեկ տարի աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում: Ըստ Զարեհ Սինանյանի՝ «իԳործ»-ն արդեն այս տարիների ընթացքում տվել է շոշափելի արդյունքներ։ «Եթե 2020 թվականին՝ ծրագրի առաջին տարվա ընթացքում, մեր 54 մասնակիցները աշխատում էին 19 տարբեր գերատեսչություններում, ապա 2021 […]
18:30 10.03.2022
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության մի քանի դեպք։ Նրանք օպերատիվ տվյալներն իրացրել են ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ։ Նախ փետրվարի 28-ին հայտնաբերվեցին ու, մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկվեցին երեք տղամարդ, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, երկուսը Արմավիրի մարզի բնակիչներ էին։ Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա տղամարդու […]
18:12 10.03.2022
Մարտի 7-ի գիշերը ոստիկանության Մեղրիի բաժին էր դիմել Նռնաձոր գյուղի մի բնակիչ. վերջին օրերի ընթացքում պատուհանից մտել էին նրա տուն և գողացել կենցաղային իրեր ու փող: Բաժնի օպերատիվ խումբը մեկնում է դեպքի վայր: Ոստիկաններին նաև հետաքրքրում էր, թե ով կարող էր տեղյակ լինել, որ մանկավարժ տանտերը մի քանի օրով բացակայել էր տնից: Մեղրիի քրեական հետախույզները […]
17:56 10.03.2022
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություններ` վերջին շրջանում Արմավիր քաղաքի տարբեր թաղամասերում տեղադրված սրճեփ սարքերից գողությունների ու գողության փորձերի վերաբերյալ: Մասնավորապես պարզվել է, որ Խորանք գյուղի բնակիչ, 23-ամյա երիտասարդը, արմավիրցի և էջմիածինցի 28-ամյա ընկերների հետ, փետրվարի սկզբին Չարենցի փողոցում տեղադրված սրճեփ սարքից գողացել է 10 հազար դրամի, Երևանյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկի սարքից` 7500 […]
00:17 10.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում` կառավարության նախարարական համաժողովների կենտրոնում մասնակցել են «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի ամփոփիչ պլենար նիստին: Համաժողովին մասնակցել են Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տեղի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ֆրանսիայի […]
20:12 08.03.2022
Մարտի 7-ին ոստիկանության կենտրոնական վարչական համալիրում տեղի է ունեցել կանանց և գեղեցկության տոնի առթիվ տոնական համերգ: Միջոցառման սկզբում ոստիկանության տնտեսական վարչության պետ գնդապետ Արշամ Ներսիսյանը շնորհավորել է կին ծառայողներին ու ոստիկանների կանանց և մաղթել սեր ու երջանկություն: