TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Տոնական համերգ՝ նվիրված կանանց և գեղեցկության տոնին

20:12 08.03.2022

Մարտի 7-ին ոստիկանության կենտրոնական վարչական համալիրում տեղի է ունեցել կանանց և գեղեցկության տոնի առթիվ տոնական համերգ: Միջոցառման սկզբում ոստիկանության տնտեսական վարչության պետ գնդապետ Արշամ Ներսիսյանը շնորհավորել է կին ծառայողներին ու ոստիկանների կանանց և մաղթել սեր ու երջանկություն:  

̰ ̰
Բացահայտվել է Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքը. Երևանի բնակիչը ձերբակալվել է․ ՀՀ ՔԿ

18:30 07.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244 -րդ հոդվածով հարուցված  քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան –Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները: Դեպքի առթիվ 2022թ. մարտի 6-ին՝ ժամը 08:10-ին, ահազանգ էր ստացվել, որ նշված […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել և չեզոքացրել է հերթական գործակալական ցանցի գործունեությունը՝ միաժամանակ կանխելով տեղեկատվության հետագա փոխանցումը

18:16 07.03.2022

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի Հանրապետության պետական […]

̰
Պարեկային ծառայության շուրջ հանրային քննարկումներ Կոտայքի մարզում

17:59 07.03.2022

Մարտի 4-ին պարեկային ծառայության շուրջ հերթական, և այս փուլի համար եզրափակիչ, հանրային քննարկում-հանդիպումները Կոտայքի մարզում էին։ Նոր Գեղիում՝ տեղի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների և դասավանդողների հետ հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Նաիրիի բաժնի ղեկավար կազմը, ոստիկանության կադրային քաղաքականության վարչության, պարեկային ծառայության և համայնքային իշխանության ներկայացուցիչներ։ Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչ Վլադիմիր Մինասյանը […]

̰
Էրեբունու քրեական հետախույզները մեքենաների հայելիների գողություններ են բացահայտել. գողոնը հայտնաբերվել է

17:55 07.03.2022

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները գողության վերաբերյալ տեղեկություն էին ստացել, որն իրացրին փետրվարի 27-ին: Նրանք առավոտյան ժամը վեցին Ռոստովյան փողոցում հայտնաբերեցին ու, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդու: Կասկածանքը հիմնավոր էր։ Բերման ենթարկվելուց կես ժամ առաջ 36-ամյա տղամարդը Ռոստովյան փողոցում կայանված արտասահմանյան համարանիշերով «Լեքսուս» մակնիշի մի մեքենայից գողացել […]

̰
Բնակարանային գողություն Ավանում. Ոսկետափի 28-ամյա բնակիչը կալանավորվել է

17:30 07.03.2022

Գողությունը տեղի էր ունեցել փետրվարի 7-ի ցերեկը: Մայրաքաղաքի Ավան թաղամասում կոտրել էին առանձնատան պատուհանի ճաղավանդակը, մտել տուն ու գողացել համակարգիչներ, զարդեր: Տանտիրոջ վնասը, նախնական հաշվարկով, 880 հազար դրամի էր: Հարուցվեց քրեական գործ: Ավանի բաժանմունքի ծառայողների բացահայտման միջոցառումներին մասնակցեցին ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները: Համագործակցված օպերատիվ-հետախուզական աշխատանքն արդյունք տվեց փետրվարի 25-ին: […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 4993 խախտում

17:19 07.03.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 28-ից մարտի 7-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4993 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 101 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 90, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ 81 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 45-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ […]

̰ ̰
Առողջապահական համակարգում կներդրվի քաղցկեղի ռեգիստր. ԱՆ

16:20 07.03.2022

Քաղցկեղի ռեգիստրը միակը չէ, որը կներդրվի առողջապահական համակարգում: Ամբողջական, լիարժեք և արդիական տեղեկատվության հասանելիության շնորհիվ կնվազի նաև կրկնակի բուժումների, հետազոտությունների, նշանակումների, ինչպես նաև բժշկական սխալների քանակը: Հարթակը փրկություն կլինի անհետաձգելի բուժoգնության պարագայում:

̰
Մեկնարկել են Ծիծեռնակաբերդի բարձունքի մաքրման աշխատանքները

21:21 06.03.2022

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքում գարնանը նախատեսվում է ծառատունկ կազմակերպել: Մինչ այդ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ համայնքապատկան հատվածում լայն թափով սանիտարական մաքրման աշխատանքներ են մեկնարկել, տեղեկացնում են քաղաքապետարանից: Դեռևս 2019թ. նախանշված մասշտաբային նախագիծը գործնական փուլ է մտել այս տարի, ընթացքին տեղում հետևել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային գոտին կարգի բերելու […]

̰
Ադրբեջանը շարունակում է պահպանել լարված մթնոլորտը Խրամորթի հարակից դիրքերում. ԱՀ դատախազություն

13:28 06.03.2022

Ադրբեջանական կողմը շարունակում է պահպանել լարված մթնոլորտ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում, հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից: «Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար սադրիչ ու լարվածություն առաջացնող գործողություններ են իրականացնում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում։ Հնարավոր միջոցներով փորձ է արվում խաթարել գյուղի բնականոն կյանքը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, գյուղական առօրյայի […]

̰
Երևանում այրվել է «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենա

23:59 05.03.2022

Մարտի 5-ին, ժամը 20:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:58-ին, մարվել՝ 21:06-ին: Այրվել է «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենա:

̰
Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են. օրվա ամփոփ պատկերը

21:50 05.03.2022

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները շարունակվում են: Ուկրաինայի մի քանի քաղաքում կրկին հնչել են օդային տագնապի ազդանշանները: Պայթյուններ են տեղի ունեցել Սումի քաղաքում, հրետակոծության է ենթարկվել Խարկովը: Թեժ մարտեր են Կիևի մերձակայքում: Ռուսական կողմը հայտարարել է, որ ուկրաինական մի քանի բնակավայր անցել է ռուսական բանակի վերահսկողության տակ: Այլ մանրամասներ՝ ռեպորտաժում:

̰
Վաղվանից Ռուսաստանը, ըստ էության, օդային շրջափակման մեջ է լինելու. զրույց Արտյոմ Երկանյանի հետ

21:43 05.03.2022

Վաղվանից Ռուսաստանը, ըստ էության, օդային շրջափակման մեջ է լինելու: Արևմտյան երկրների ավիաընկերությունները դեռ օրեր առաջ էին հրաժարվել դեպի Ռուսաստան չվերթներից: Մարտի 6-ից ռուսական ավիաընկերությունները կհրաժարվեն իրենց գրեթե բոլոր միջազգային չվերթերից: Այդ ամենը չի կարող չազդել նաև Հայաստանի վրա: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ:

̰
Աշխարհի Գավաթ. Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց

20:38 05.03.2022

Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի Գավաթի խաղարկությանը ոսկե մեդալ է նվաճել նաև Արթուր Դավթյանը։ Նա հաղթող է ճանաչվել հենացատկի երափակչում, տեղեկացնում է armsport.am-ը: Երեկ օղակների վարժությունում Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել՝ վաստակելով 14,700 միավոր, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր արծաթե մեդալակիր՝ 14,500 միավորով: Հարություն Մերդինյանն էլ բրոնզե մեդալակիր էր դարձել նժույգթափերում:

̰
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշումը դժվար էր․ Պուտին

17:20 05.03.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դժվար է անվանել Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելու որոշումը։ Այսօր՝ մարտ 5-ին, ՌԴ նախագահը  հանդիպում է անցկացրել ռուսական ավիաընկերությունների թռիչքային անձնակազմի կանանց հետ, հանդիպման ժամանակ նրան հարց է տրվել Ուկրաինայում հատուկ գործողության նպատակների մասին։ «Ես դա ասել եմ գործողության սկզբում և խոսել եմ նախքան այս որոշման ընդունումը, դժվար որոշում է, առանց որևէ […]

̰
Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան

16:28 05.03.2022

Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, սպարապետի տուն-թանգարան է այցելել Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրուն և նրա եղբոր՝ Արամ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել տուն-թանգարանում։ Հարգանքի տուրք մատուցելով ՀՀ ազգային հերոսի հիշատակին՝ Ալեն Սիմոնյանն այնուհետև Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում մասնակցել է սպարապետի […]

̰
Ինչ իրավիճակ էլ լինի այս պահին ռազմավարական առումով, ուկրաինացիները միավորված են և կպայքարեն մինչև վերջ. Զելենսկի

13:11 05.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր ուղերձով է դիմել: Նա հայտարարել է, որ կպայքարեն մինչև վերջ: «Մենք դիմակայել ենք խավարի 9 օրվա: Մենք հակազդել ենք, պատասխանել ենք ներխուժմանը, ինչպես կարողացել ենք, պատասխանել ենք հերոսությամբ, համերաշխությամբ, փոխօգնությամբ, պատասխանել ենք ուկրաինական ձևով այնպես, որ Եվրոպայի պատմությունը դա միշտ կհիշի, կպատմեն իրենց երեխաներին, թոռներին: Ամբողջ մայրցամաքը կիմանա Խարկովի, Չերնիևի, […]

̰ ̰ ̰
̰
Էջմիածնում ուժեղացված ծառայություն է իրականացվել

21:42 04.03.2022

Մարտի 1-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի և մարզային վարչության ենթակա այլ ստորաբաժանումների ծառայողները Էջմիածնում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Միջոցառման ընթացքում ստուգվել են մի շարք կասկածելի մեքենաներ, հայտնաբերվել են մահակներ, դանակներ, ատրճանակներ և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք, հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ։

̰ ̰
̰
Գորիսում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները

19:25 04.03.2022

Մարտի 3-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները Գորիս քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Միջոցառման ընթացքում ստուգվել է 956 տրանսպորտային միջոց, որոնցից մի քանիսի սրահում հայտնաբերվել են սառը զենքեր։ ՃԵԿ տարբեր խախտումների փաստերով կազմվել է 54 արձանագրություն: 8 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

̰ ̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսի անցակետում

17:48 04.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

17:32 04.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]

̰ ̰
BACK_TO_TOP